Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2024-2030 թթ. ռազմական ծախսերի համար 413 մլրդ եվրոյի հատկացմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2024-2030 թթ. ռազմական ծախսերի համար 413 մլրդ եվրոյի հատկացմանը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հավանություն են տվել 2024-2030 թթ. ռազմական պլանավորման մասին օրինագծին, որը նախատեսում է 413 մլրդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար: Երկրի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն ողջունել է օրինագծի հաստատումը։ Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի կառավարությունում հույս են հայտնել, որ օրինագիծը կընդունվի մինչև հունիսի 14-ը: Ավելի վաղ…

Read More
Ֆրանսիայում տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա․ կան տուժածներ

Ֆրանսիայում տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա․ կան տուժածներ

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Անսի կոմունայում՝ Եվրոպայի պարտեզներ զբոսայգում, տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա։ Հարձակվողը ձերբակալվել է։ France-Press գործակալության տվյալով՝ ձերբակալվածը 1991 թվականին ծնված սիրիացի փախստական է։ Ձերբակալության ընթացքում ոստիկանները ստիպված են եղել հրազեն կիրառել, հանցագործը վիրավորվել է։ Գործակալությունից հայտնել են, որ տուժել է յոթ մարդ, որոնից վեցը մանկահասակ երեխաներ են։ Նշվում է,…

Read More
Զելենսկին հետևել է Խերսոնի հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը

Զելենսկին հետևել է Խերսոնի հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Խերսոնի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի և դրա հետևանքների վերացման թեմայով։ Քննարկվել են բնակիչներին անվտանգ վայրեր տարհանելու, հեղեղված տարածքների կենսաապահովման կազմակերպման, տարածաշրջանի էկոհամակարգի բարելավման հետ կապված հարցեր: Զելենսկին նաև հետևել է հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը, այցելել աղետից տուժածներին:

Read More
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է

Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է, ինչը բարդացնում է Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից մարդկանց տարհանումը՝ հայտարարել է շրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։ Նրա խոսքով՝ այժմ փրկարար ուժերը ստիպված են բնակիչներին օգնության հասնել նավակներով, քանի որ ճանապարհներն ամբողջությամբ անցել են ջրի տակ: Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնի…

Read More
Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի
		08.06.2023 . Միջազգային

Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի 08.06.2023 . Միջազգային

Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ զարգացումներին BILD գերմանական պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Վոլոդիմիր Զելենսկին: Ամբարտակի ոչնչացման համար Ուկրաինայի նախագահը մեղադրել է ռուսական կողմին: «Մեկ տարի առաջ մենք զգուշացրել էինք, որ նրանք ամբարտակն ականապատելու են: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ուղղությամբ հակահարձակում կսկսենք, և ցանկանում են խանգարել ուկրաինական կողմին՝ ազատագրել սեփական տարածքները»,- հավելել է նա: Լրագրողի հարցին՝…

Read More
Սերբիան կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը․ Վուչիչ

Սերբիան կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը․ Վուչիչ

Սերբիան կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դենիել Հոքանսոնի հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով Կոսովոյի և Մետոխիայի վերջին իրադարձություններին՝ Վուչիչը ամերիկացի պաշտոնյային մանրամասն տեղեկացրել է բռնության սրման պատճառների մասին, շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին մասնակցության և լարվածության թուլացման հստակ ազդանշանների…

Read More
Էրդողանն ու Միշելը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էրդողանն ու Միշելը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ հստակ և դրական օրակարգով շփումները պետք է ակտիվացնել բոլոր մակարդակներում։  Թուրքիայի նախագահը շեշտել է մաքսային միության թարմացման, վիզայի ազատականացման ապահովման, միգրացիայի կառավարման և ահաբեկչության…

Read More
ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ակտիվիստ Բախտիար Հաջիևին

ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ակտիվիստ Բախտիար Հաջիևին

ԱՄՆ-ը կոչ է անում շուտափույթ ազատ արձակել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ակտիվիստ Բախտիար Հաջիևին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Տեղյակ ենք Հաջիևի նկատմամբ շարունակվող հետաքննության մասին հաղորդագրություններից և շարունակում ենք ուշադիր հետևել այդ գործին։ Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել նրան: Մենք շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ մարդու…

Read More
Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին

Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին

Հունիսի 19-23-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման վերաբերյալ: ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ համատեղ հրատապ քննարկում կլինի Ուկրաինայում պատերազմի քաղաքական հետևանքների և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ։

Read More
Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողին
		08.06.2023 . Տարածաշրջան

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողին 08.06.2023 . Տարածաշրջան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունիսի 7-ին տեսակցել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից առևանգված զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Ըստ մեր ընթացակարգերի՝ տեսակցությունները տեղի են ունեցել անհատական զրույցների ձևաչափով: Այլ մանրամասներ մենք հանրային հարթակում չենք կարողանում հաղորդել, որովհետև դրանք կոնֆիդենցիալ բնույթ են…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի․ Լուկաշենկո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի․ Լուկաշենկո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։ «Հակամարտությունը լուծելու համար համբերություն և շարունակական փորձեր են պետք»,- հավելել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է վերջ տալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններին,…

Read More
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները, F-16-երի գնման և արդիականացման, ինչպես նաև Ուկրաինայի հացահատիկային համաձայնագրի հարցերը։

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին՝ ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։   Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն…

Read More
Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել

Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Վաշինգտոնում սպասվող բանակցություններին: Նա նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ԱՄՆ-ում սպասում են այդ հանդիպմանը։ «Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը ամուր…

Read More
Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային

Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ` Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա խոստացել է առաջիկա ժամերին օգնություն ուղարկել` կապված Կախովկայի ՀԷԿ-ի աղետի հետ: Այս մասին Մակրոնը նշել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Առաջիկա ժամերին մենք օգնություն կուղարկենք` ընթացիկ կարիքները բավարարելու համար»,- գրել է նա:

Read More
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ գործիչների շարունակական հետապնդումների կապակցությամբ
		07.06.2023 . Տարածաշրջան

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ գործիչների շարունակական հետապնդումների կապակցությամբ 07.06.2023 . Տարածաշրջան

ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցությանը:    «Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է: Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու արդյունավետ  համագործակցությունը, հատկապես էներգետիկայի, բարեփոխումների, առևտրի և ներդրումների ոլորտներում: Կոմունիկացիաները և էներգետիկան ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի…

Read More
Կոսովոյի նախագահը երկրամասի հյուսիսում կրկնակի ընտրությունների անցկացման պայման է ներկայացրել. Reuters

Կոսովոյի նախագահը երկրամասի հյուսիսում կրկնակի ընտրությունների անցկացման պայման է ներկայացրել. Reuters

Կոսովոյի իշխանությունները կարող են նահանգի հյուսիսում սերբաբնակ մունիցիպալիտետներում նոր ընտրություններ անցկացնել, եթե տեղական ընտրողների առնվազն 20%-ը ստորագրի համապատասխան խնդրագիրը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Վյոսա Օսմանիին։ Նրա խոսքով, այս տարբերակը կլինի քաղաքական տարաձայնությունները լուծելու «ամենաժողովրդավարական ճանապարհը», քանի որ այն «կապահովի սերբերի մասնակցությունը» ճգնաժամի կարգավորմանը «իրենց խնդրանքով»։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի…

Read More
Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում Անդրկովկասի հարցերով. Զախարովա

Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում Անդրկովկասի հարցերով. Զախարովա

ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողությունների համատեքստում հարց է առաջանում՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում նրանց կտրուկ ակտիվացման հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում անդրկովկասյան խնդիրների նկատմամբ: Այժմ, ըստ ամենայնի, իրավիճակը փոխվել է»,- ասել է նա: «Պատմական փորձը ցույց է տալիս,…

Read More
Պրիշտինան պարտավոր է Կոսովոյում ստեղծել սերբերի մունիցիպալիտետների համայնք. ԱՄՆ պետքարտուղարություն

Պրիշտինան պարտավոր է Կոսովոյում ստեղծել սերբերի մունիցիպալիտետների համայնք. ԱՄՆ պետքարտուղարություն

Պրիշտինան պետք է համաձայնի նահանգում Սերբական մունիցիպալիտետների համայնքի (SCM) ստեղծմանը, եթե Կոսովոյի իշխանությունները մտադիր են առաջ շարժվել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով։ Այս մասին չորեքշաբթի Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը։ «Համայնքի ձևավորումը Կոսովոյի կառավարության համար օրինական պահանջ է, դա Բրյուսելի համաձայնագրում է, Եվրախորհրդի եզրակացություններում։ Եթե ինչ-որ պահի,…

Read More
Համերգ Թբիլիսիում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյա հոբելյանին |

Համերգ Թբիլիսիում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյա հոբելյանին |

Հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ։ Համերգի ընթացքում դպրոցի սաները կատարեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոմիտասի, Գիա Կանչելիի, Վաժա Ազարաշվիլիի և այլ հեղինակների նշանավոր ստեղծագործությունները։ Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։…

Read More
Թուրքական լիրան 2021թ.-ից ի վեր անկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան 2021թ.-ից ի վեր անկման նոր ռեկորդ է սահմանել

Հունիսի 7-ին թուրքական լիրան նվազել է 7 տոկոսով՝ հասնելով 2021 թվականի անկումից հետո ռեկորդային նոր ցուցանիշի, գրում է Duvar-ը։ Մայիսի 28-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո լիրան ճնշման տակ է հայտնվել։ Այն մեկ օրվա ընթացքում արժեզրկվել է երկու անգամ անընդմեջ: Սկզբում հասել է 22,98-ի՝ մեկ դոլարի դիմաց, այնուհետև՝ պատմական 23,16 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց:…

Read More
Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա

Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս…

Read More
Վրաստանը գտնվում է եվրաինտեգրման խաչմերուկում. ԵՄ դեսպան Պավել Գերչինսկի

Վրաստանը գտնվում է եվրաինտեգրման խաչմերուկում. ԵՄ դեսպան Պավել Գերչինսկի

«Այժմ Վրաստանի համար առանցքային պահ է։ Ձեր երկիրը եվրաինտեգրման առումով գտնվում է խաչմերուկում։ Ուստի կարևոր է, որ Վրաստանի և ԵՄ անդամ 27 երկրների միջև երկխոսությունը հնարավորինս ինտենսիվ լինի»,- հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ինչպես Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների այցերը ԵՄ երկրների մայրաքաղաքներ, այնպես էլ եվրոպացի պաշտոնյաներինը՝ Թբիլիսի:…

Read More
Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ
		07.06.2023 . Արցախ

Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ 07.06.2023 . Արցախ

ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։  Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:     «ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը, որի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային…

Read More
Սերբիան պատրաստ է ԱՄՆ զինված ուժերի հետ զարգացնելու համագործակցությունը՝ պահպանելով չեզոքությունը. Վուչիչ

Սերբիան պատրաստ է ԱՄՆ զինված ուժերի հետ զարգացնելու համագործակցությունը՝ պահպանելով չեզոքությունը. Վուչիչ

Բելգրադը պատրաստ է զարգացնելու համագործակցությունն ԱՄՆ զինված ուժերի հետ՝ պայմանով, որ պահպանվի ընդհանուր ռազմական չեզոքությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԱՄՆ ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոկանսոնի հետ հանդիպումից հետո: Սերբիայի արտաքին քաղաքականությունը նախատեսում է անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ, ինչպես նաև զարգացնել կապերը Վաշինգտոնի…

Read More
Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ Բուշեր նահանգի Էսելուե շրջանում: Այս մասին ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, հայտնում է Tasnim գործակալությունը։   «Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելուեում գազային հանգույց ստեղծել»,- ասել է Օուջին:…

Read More
Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը

Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը

Արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվել է: Այդ մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը։ Ռատի Բրեգաձեն նշել է, որ ըստ «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների, եթե ավելի վաղ անհրաժեշտ էր նախ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու միայն դրանից հետո հանձնել  քննությունները, ապա այս դեպքում հայրենակիցների ժամանակն ու գումարը…

Read More
Մեր նպատակն է նպաստել անվտանգության կայունացմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր

Մեր նպատակն է նպաստել անվտանգության կայունացմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր

Հունիսի 1-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է COEST (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը: Ռիտերը նրանց ներկայացրել է առաքելության մանդատը և նրա գործունեությունը, տեղեկացրել տեղում անվտանգության զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության պարեկներից ստացած դիտարկումների վրա: EUMA-ի գոյության առաջին երեք…

Read More
ԱԷՄԳ-ն կավելացնի տեսուչների թիվը Զապորոժիեի ԱԷԿ-ում

ԱԷՄԳ-ն կավելացնի տեսուչների թիվը Զապորոժիեի ԱԷԿ-ում

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կավելացնի տեսուչների թիվը ՌԴ վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան։    «Այն կավելանա մի քանի անգամ»,- ասել է Կարչաան՝ հավելելով, որ գործակալությունն ինքն է որոշելու տեսուչների հստակ թիվը։   Պաշտոնյան հավելել է, որ Զապորոժիեի ատոմակայան ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսիի…

Read More
Հարավային Կորեան և 4 այլ երկիր դարձել են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ

Հարավային Կորեան և 4 այլ երկիր դարձել են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը «գլոբալ դիվանագիտության հաղթանակ» է անվանել Կորեայի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը։    Բացի Կորեայի Հանրապետությունից, 2024-2025 թվականների համար ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ են ընտրվել նաև Ալժիրը, Գայանան, Սլովենիան և Սիերա Լեոնեն:  Յոնաս գործակալությունը նշել է, Կորեայի…

Read More