Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

Read More
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետական պարտքի վերին շեմի բարձրացման օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետական պարտքի վերին շեմի բարձրացման օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել օրինագծին՝ 31.4 տրիլիոն դոլարից պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու, երկրում դեֆոլտը կանխելու համար: Փաստաթղթին աջակցել է Կոնգրեսի վերին պալատի 63 անդամ, դեմ է հանդես եկել 36 սենատոր։ Հունիսի 1-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց պարտքի վերին շեմի բարձրացման օրինագիծը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրելու։ Ամերիկացի…

Read More
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նիստը՝ երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։   «Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականների համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ, սկսել է իր աշխատանքը»,- ասել է…

Read More
Պետք է կանխել ուկրաինական բանակի հակահարձակումը. Օրբան

Պետք է կանխել ուկրաինական բանակի հակահարձակումը. Օրբան

Հունգարիայի կառավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է կանխել ուկրաինական բանակի հակահարձակումը, քանի որ դա կհանգեցնի հակամարտության նոր զոհերի՝ առաջին հերթին Ուկրաինայի կողմից, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերով: «Խոշոր ռազմավարական հարձակումներ կատարելը արյունահեղություն է, նույնիսկ ինձ նման մարդը, որը բանակում ընդամենը մեկուկես տարվա փորձ ունի, գիտի, որ հարձակվող կողմը երեք անգամ ավելի շատ…

Read More
Կոսովոյի նախագահը հայտարարել է երկրի հյուսիսում նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

Կոսովոյի նախագահը հայտարարել է երկրի հյուսիսում նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

Կոսովոյի իշխանությունները համաձայնել են նոր ընտրություններ անցկացնել, պայմանով, որ դրանք իրականացվեն իրավական գործընթացով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիին։ Լրատվականը նշում է, որ քաղաքական գործիչը հայտարարությունն արել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո։ Ֆրանսիայի նախագահն…

Read More
ԱՄՆ-ն Լիբանանի խորհրդարանի նախագահին սպառնում է պատժամիջոցներով՝ հանրապետության նոր նախագահի ընտրությունը խոչընդոտելու համար

ԱՄՆ-ն Լիբանանի խորհրդարանի նախագահին սպառնում է պատժամիջոցներով՝ հանրապետության նոր նախագահի ընտրությունը խոչընդոտելու համար

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին գլխավորում է 19 լիբանանցի քաղաքական գործիչների ցուցակը, որոնց Միացյալ Նահանգները սպառնում է պատժամիջոցներով՝ հանրապետության նոր նախագահի ընտրությունը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնել է Nida Al-Watan թերթը։  ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը, որը պատժամիջոցներ նախաձեռնողն է, Բեյրութ կատարած այցի ընթացքում Լիբանանի ապագա նախագահի ընտրության ձախողման ողջ պատասխանատվությունը դրել…

Read More
Պարգևատրվեցին «Հեռուստադպրոցի» մաթեմատիկայի առցանց օլիմպիադայի հաղթողները |

Պարգևատրվեցին «Հեռուստադպրոցի» մաթեմատիկայի առցանց օլիմպիադայի հաղթողները |

Այսօր կայացել է «Հեռուստադպրոցի» մաթեմատիկայի առցանց օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման արարողությունը։ Օլիմպիադայի շրջանակներում ընդհանուր առմամբ հայտարարվել է 30 հաղթող։ Նրանցից տասը արժանացել են լավագույն մրցանակների։ Մրցանակաբաշխության ժամանակ դիպլոմներ տրվեցին նաեւ մաթեմատիկայի օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած ուսուցիչներին։ Այս տարվա օլիմպիադայի հաղթող է ճանաչվել քութայիսցի Դեմետրե Ծուրծումիան, ով մասնակցել է նախորդ մրցաշրջանին և հաղթել այս տարի։ «Շատ ուրախ…

Read More
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին մարդասիրական օգնության համար

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին մարդասիրական օգնության համար

Հունիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Նախագահ…

Read More
Մրցանակների են արժանացել Դիլիսկայի, Օրջայի և Կորխի դպրոցների 24 աշակերտ

Մրցանակների են արժանացել Դիլիսկայի, Օրջայի և Կորխի դպրոցների 24 աշակերտ

Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ 2023 թվականի հունիսի 1-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ մրցույթում հաղթած 24 աշակերտի մրցանակաբաշխությունը։ Պարգևատրման արարողությանը հրավիրված էին Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում պետլիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ Մրցույթը կազմակերպող ընկերության տնօրեն Նուգզար…

Read More
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. Արցախի ԱԱԾ
		01.06.2023 . Արցախ

Հեռախոսազանգերի միջոցով փորձում են քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. Արցախի ԱԱԾ 01.06.2023 . Արցախ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ վերջին շրջանում Արցախի քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։   «Խնդրում և հորդորում ենք…

Read More
Թեա Ախվլեդիանին հանդիպում ունեցավ Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ. թեման՝ կրթություն եւ արդարադատություն

Թեա Ախվլեդիանին հանդիպում ունեցավ Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ. թեման՝ կրթություն եւ արդարադատություն

Այսօր՝ հունիսի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կայացավ Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի և նախարարության ներկայացուցիչների տեղեկատվական հանդիպումը՝ կրթության և արդարադատության բնագավառում առկա խնդրահարույց հարցերի հետ կապված։ Հանդիպմանը մասնակցում էին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետլիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և մունիցիպալիտետի այլ աշխատակիցներ։ Նախարար Թեա…

Read More
Միջգերատեսչական խմբի առաջին նիստին քննարկվել են իրանական նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը

Միջգերատեսչական խմբի առաջին նիստին քննարկվել են իրանական նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ հունիսի 1-ին կայացել է Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։     Աշխատանքային խմբի անդամներն իրենց գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում ներկայացրել են թեմային առնչվող ուսումնասիրություններ, տեխնիկատնտեսական և այլ բնույթի հիմնավորումներ, ինչպես նաև…

Read More
Երեխաների պաշտպանության միջազգային օրն Ախալքալաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ հունիսի 1-ին, Ախալքալաքում մեծ շուքով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Երեխաների համար անցկացվեցին զվարճալի ու հետաքրքիր միջոցառումներ։ Ախալքալաքի կենտրոնական այգին մարդաշատ էր։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհավորեցին հավաքված երեխաներին և նրանց ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Օրվա ընթացքում կենտրոնական այգում կազմակերպվեց ժամանցային և ուսուցողական միջոցառումներ՝ մանկական համերգ, տիկնիկային թատրոն, ցուցահանդես, նկարչություն գունավոր կավիճներով…

Read More
Ուկրաինան այսօր ապահովում է Մոլդովայի անվտանգությունը. Սանդու

Ուկրաինան այսօր ապահովում է Մոլդովայի անվտանգությունը. Սանդու

Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է լինելու ՆԱՏՕ-ի անդամ և սպասում է, թե երբ դաշինքը պատրաստ կլինի ընդունելու Կիևին: Նախագահի խոսքով՝ անվտանգության երաշխիքները կարևոր են ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի համար, քանի որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում…

Read More
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Քիշնևում հնգակողմ բանակցությունների արդյունքով։ «Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում, հնարավորություն ունեցանք քննարկել հաղորդակցությունը, անվտանգությունն ու իրավունքները, սահմանը, սահմանների դելիմիտացիան,…

Read More
Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են. Արցախի ՄԻՊ

Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են. Արցախի ՄԻՊ

Այսօր նաև Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և Արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:   «Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։…

Read More
Մոսկվան իրավունք չունի արգելափակելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը. Ստոլտենբերգ

Մոսկվան իրավունք չունի արգելափակելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը. Ստոլտենբերգ

Օսլոյում ընթանում է ՆԱՏՕ-ի 31 երկրների և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը: Դրա հիմնական օրակարգային հարցերն են Ուկրաինայում և Կոսովոյում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերի բարձրացումը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստումը, կառույցին Շվեդիայի անդամակցության հարցը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա Հյուսիսատլանտյան…

Read More
ՆԱՏՕ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Օսլոյում կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ հարցի շուրջ քննարկումը շարունակվում է»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի համար ամենակարևորն այն է, որ Ուկրաինան…

Read More
Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները

Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 2023 թ. հունիսի 1-ի դրությամբ:    

Read More
Անազատության մեջ գտնվող Դեմիրթաշը հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից
		01.06.2023 . Տարածաշրջան

Անազատության մեջ գտնվող Դեմիրթաշը հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից 01.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից՝ մայիսի 28-ին նախագահի ընտրության երկրորդ փուլում կրած պարտությունից հետո: Նա նշել է, որ շարունակելու է պայքարը ավտորիտար ռեժիմի դեմ։ Մինչդեռ ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Քուրդ…

Read More
Ադրբեջանում 1 մլրդ մանաթ է հատկացվել «նոր, ժամանակակից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու» համար

Ադրբեջանում 1 մլրդ մանաթ է հատկացվել «նոր, ժամանակակից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու» համար

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «երկրի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության միջոցառումների ուժեղացման համար» հատկացվել է 1 մլրդ 105 մլն մանաթ։ Ընդ որում, նա տեղեկացրել է, որ բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում 1 մլրդ մանաթ է հատկացվել է «նոր, ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելուն»:

Read More
Թուրքիան պետք է սկսի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացը

Թուրքիան պետք է սկսի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացը

Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Թուրքիայի պահանջները՝ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը: «Մենք կատարել ենք այն, ինչ խոստացել էինք, ուստի եկել է ժամանակը, որ Թուրքիան սկսի վավերացման գործընթացը և իրագործի համաձայնագրի իր մասը։ Շվեդիան կատարել է հուշագրի բոլոր որոշումները»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է Հունգարիային: Շվեդիայի՝ ահաբեկչության մասին օրենքում…

Read More
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում: Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Արցախի նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի…

Read More
Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու. Միշելը՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի հետ նախատեսված բանակցությունների մասին

Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու. Միշելը՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի հետ նախատեսված բանակցությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել այսօր սպասվող Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և իր մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը: Միշելը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր կամքը: «Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու: Մի քանի շաբաթ առաջ առիթ…

Read More
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. դրանք բխում են ողջ Հարավային Կովկասի շահերից՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛…

Read More
Թուրքիայում ամփոփվել են նախագահի ընտրության երկրորդ փուլի վերջնական արդյունքները
		01.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիայում ամփոփվել են նախագահի ընտրության երկրորդ փուլի վերջնական արդյունքները 01.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախագահի ընտրության երկրորդ փուլի վերջնական պաշտոնական արդյունքները: Ըստ Բարձրագույն ընտրական հանձնաժողովի  տվյալների՝ Էրդողանը ստացել է ձայների 52,18 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը: Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Եները նաև հայտնել է, որ ընտրությանը մասնակցությունը կազմել է 84,15 տոկոս, օտարերկրյա ներկայացուցչություններում և սահմանային կետերում՝ 56 տոկոս։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պետական պարտքի վերին շեմը 31.4 տրիլիոն դոլարից բարձրացնելու մասին օրինագծին, ինչը թույլ կտա երկրին խուսափել դեֆոլտից՝ հայտնել է Reuters-ը: Նախաձեռնությաը կողմ են քվեարկել 314 կոնգրեսականներ, դեմ՝ 117-ը, այդ թվում՝ 71 հանրապետական և 46 դեմոկրատ։ Հաջորդիվ օրինագիծը պետք է քվեարկության դրվի Սենատում: Քվեարկության օրը դեռ հայտնի չէ, սակայն դա պետք…

Read More
Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը հնարավորություն կտան այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել նախանշված բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն նշել…

Read More