Անհրաժեշտ է ամրապնդել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին. Զուրաբիշվիլի

Անհրաժեշտ է ամրապնդել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին:    «Հաշվի առնելով միգրացիայի հնարավոր նոր ալիքները Ռուսաստանից՝ մեր սահմանը պետք է խստորեն վերահսկվի»,- ասել է Զուրաբիշվիլին:   Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտություն չի տեսնում, և որ Ռուսաստանի հետ սահմանին անցակետն աշխատում է սովորական ռեժիմով:…

Read More
Պուտինը փաստաթղթեր է ստորագրել. պայմանագրային զինծառայության առավելագույն տարիքը հասել է 70-ի
		24.06.2023 . Միջազգային

Պուտինը փաստաթղթեր է ստորագրել. պայմանագրային զինծառայության առավելագույն տարիքը հասել է 70-ի 24.06.2023 . Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագրային զինծառայության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ է ստորագրել: Նշվում է, որ այժմ դատապարտյալները կարող են վաղաժամկետ ազատ արձակվել ՌԴ Զինված ուժերում ծառայության մասին պայմանագիր կնքելու դեպքում: Սահմանվում են քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավական երաշխիքներն ու հիմքերն այն անձանց համար, ովքեր զորահավաքի, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ՌԴ Զինված ուժերում ծառայության…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Արևմուտքին՝ չփորձել օգտագործել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Արևմուտքին՝ չփորձել օգտագործել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, նշել՝ հանրությունը մերժում է ապստամբության փորձը, վճռականորեն աջակցում նախագահ Պուտինին: «Դավադիրների արկածախնդիր ձգտումներն, ըստ էության, ուղղված են նրան, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը Ռուսաստանում, քանդեն մեր միասնությունը, խաթարեն Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված միջազգային անվտանգության հուսալի ապահովմանը։ Այսպիսով՝ ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին։   Զգուշացնում ենք արևմտյան երկրներին՝ զերծ մնալ…

Read More
Ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն. Զելենսկին՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն. Զելենսկին՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ուկրաինայում մեկնաբանել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունները: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն, և որպես արդյունք` պաշտպանվում է նրանցից, ում զինել է: «Որքան երկար Ռուսաստանն իր զորքերը և վարձկաններին թողնի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս ու ցավ կստանա սեփական երկրում: Ռուսաստանը երկար ժամանակ քարոզչությամբ…

Read More
Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Տոկաև

Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Տոկաև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին՝ հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։   «Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և նրա…

Read More
Վորոնեժի նավթաբազայում պայթյուն Է որոտացել և հրդեհ բռնկվել

Վորոնեժի նավթաբազայում պայթյուն Է որոտացել և հրդեհ բռնկվել

Ականատեսները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է Վորոնեժի նավթաբազայում ուղղաթիռի հայտնվելուց հետո տեղի ունեցած պայթյունի տեսանյութը:    Ավելի ուշ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժի Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում հրդեհ է բռնկվել, այրվում է վառելիքի բաքը: Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ և 30 միավոր տեխնիկա: Զոհեր, նախնական տվյալներով,…

Read More
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ. Արցախի ԱՆ

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ. Արցախի ԱՆ

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։   Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից…

Read More
Եվրոպայում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Եվրոպայում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերըը Պրիգոժինի գործողություններն անվանել է Ռուսաստանի ներքին գործը և լրագրողներին ասել, որ Բրյուսելը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով էլ՝ սա վերջին շրջանում Ռուսաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Ռուսաստանի զարգացումներին։ «Մենք նախկինի պես…

Read More
Պուտինը կատարվողը անվանել է դավաճանություն և ապստամբություն

Պուտինը կատարվողը անվանել է դավաճանություն և ապստամբություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Նա կատարվողը անվանել է ապստամբություն և ապստամբներին կոչ է արել «դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին, թույլ չտալ ճակատագրական սխալ»: Պուտինը այս իրավիճակն անվանել է «հարված երկրի ու ժողովրդի թիկունքին, ուրացություն։ Նախագահի խոսքով՝ Ռուսաստանին ապստամբությամբ փորձում են պարտության և կապիտուլյացիայի մղել, սակայն իշխանությունները «կոշտ կարձագանքեն դավաճանությանը, և ապստամբների…

Read More
Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են

Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում անցկացվում են անվտանգության ուժեղացման գծով հակաահաբեկչական համալիր միջոցառումներ: Ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի, հնարավոր է` զանգվածային միջոցառումները չեղարկվեն: Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը քաղաքացիներին կոչ է արել խուսափել շրջանի հարավային ուղղությամբ երթևեկելուց: Հակաահաբեկչական միջոցառումներն ուժեղացվել են` ասել է նա` հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է իրավապահների, այդ թվում` Անվտանգության դաշնային…

Read More
Պրիգոժինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ապստամբության կոչի մեղադրանքով. ՌԴ ԱԴԾ

Պրիգոժինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ապստամբության կոչի մեղադրանքով. ՌԴ ԱԴԾ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի համար: Այս մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Նշվում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից տարածվող պնդումները որևէ հիմք չունեն, ուստի այդ հայտարարությունների հետ կապված` ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել` զինված ապստամբության կոչի փաստով: «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաիրավական…

Read More
ՌԴ ՊՆ-ն հերքում է «Վագների» ճամբարներին հրթիռային  հարվածների մեղադրանքները

ՌԴ ՊՆ-ն հերքում է «Վագների» ճամբարներին հրթիռային հարվածների մեղադրանքները

«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար: «Հրթիռային հարված է հասցվել «Վագներ» ընկերության ճամբարներին: Բազմաթիվ զոհեր կան: Ականատեսների խոսքով` հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Վագները` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ ՌԴ ՊՆ-ն արձագանքել է. «Եվգենի Պրիգոժինի անունից սոցկայքերում տարածվող…

Read More
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. քննարկվել են պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում պարենային ապահովմանն առնչվող խնդիրներն ու լուծումները: Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը զեկուցել է հումանիտար բեռնափոխադրումների կասեցման պատճառով ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ կատարվող միջոցառումները և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մեկնարկել են անցած ամիսներին և ուղղված են պարենային անվտանգության…

Read More
Պետք է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկել. Գավան

Պետք է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկել. Գավան

ԵԽԽՎ պատգամավոր, «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» թեմայով զեկուցող Փոլ Գավանը Mediabox-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, և իրավիճակն այնտեղ լուրջ է: «Խոսքը վերաբերում է ոչ միայն այդ հատվածի շրջափակմանը, դադարեցված են գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումները տարածաշրջանի բնակչությանը: Շատ լուրջ վիճակ է…

Read More
Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն
		23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն 23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Այսօր՝ Հունիսի 23-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բարձրլեռնային բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրի շրջանակներում։ Համաֆինանսավորումը յուրաքանչյուր պոտենցիալ շահառուի համար կազմում է ոչ պակաս, քան 30 000 լարի և ոչ ավելի, քան 100 000 լարի եւ  ոչ ավելի, քան ներկայացված ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը: Պոտենցիալ շահառու, ում տարիքը գործակալություն հայտը ներկայացնելու պահին…

Read More
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը

Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ, ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի, ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալիի տարածած հաղորդագրությունում: «Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է։ Դա ուղղակիորեն…

Read More
Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ամենօրյա ամփոփագրում:  «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, քննություն է անցկացնում տվյալ փաստերի վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում:

Read More
Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով. Մարիա Զախարովա

Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում …

Read More
Պոդոլյակն Արևմուտքին է մեղադրել հակահարձակումը հետ մղելու հարցում Ռուսաստանի հաջողության համար

Պոդոլյակն Արևմուտքին է մեղադրել հակահարձակումը հետ մղելու հարցում Ռուսաստանի հաջողության համար

Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Twitter-ում արևմտյան գործընկերներին է մեղադրել ուկրաինական հակահարձակման թույլ արդյունքների և այն հետ մղելու հարցում Ռուսաստանի հաջողության համար: Ըստ Պոդոլյակի՝ այն ժամանակը, որ Կիևը վատնում էր համոզելու Արևմուտքին իրեն զենք տրամադրելու համար, Ռուսաստանն օգտագործել է պաշտպանությունն ամրապնդելու նպատակով, գրում է РИА Новости-ն: «Այս ժամանակի ընթացքում կառուցվեցին ռուսական ամրություններ, ստեղծվեցին…

Read More
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հունիսի 22-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները և քաղաքական երկխոսության օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են…

Read More
Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին, դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):   Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:   Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է…

Read More
ՆԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում

ՆԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։  Ողջունելով հյուրին` նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, կարևորել երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության…

Read More
Ադրբեջանցի նավթագործները բողոքի ակցիա են անցկացրել

Ադրբեջանցի նավթագործները բողոքի ակցիա են անցկացրել

Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Պետական նավթային ընկերության անվտանգության վարչության աշխատակիցները հայտնել են, որ վարչությունը հեռացվել է SOCAR-ի ենթակայությունից և փոխանցվել մասնավոր GESCO ընկերությանը: Ցուցարարները նաև հայտարարել են, որ իրենց բողոքի ցույցերի պատճառը աշխատավարձերի հնարավոր նվազեցումն է: «Մեզ փորձում են համոզել՝ համաձայնեք, ձեր բոլոր պայմանները, ձեր…

Read More
Թբիլիսին, Աստանան և Բաքուն պայմանավորվել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզի շուրջ

Թբիլիսին, Աստանան և Բաքուն պայմանավորվել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզի շուրջ

Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի հարցում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ Միջին միջանցքի զարգացման համար, որն արդեն համաձայնեցրել ենք Ղազախստանի հետ: Դա մոտավորապես հնգամյա ծրագիր…

Read More
Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները

Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են 5 մարդ տեղափոխող «Տիտան» սուզանավի բեկորները

Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու: Ստորջրյա սարքի մասերը հայտնաբերվել են նախօրեի երեկոյան, տեղեկացնում է «Իզվեստիան»: Սուզանավի բեկորների մասին տվյալները վկայում են, որ նավում պայթյուն է տեղի ունեցել։ Փորձագետները վստահ են, որ անձնակազմը զոհվել է, և նրանց մնացորդները չեն հայտնաբերվի։ Հունիսի…

Read More
Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ
		23.06.2023 . Տարածաշրջան

Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ 23.06.2023 . Տարածաշրջան

Ստոկհոլմում ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդի ժամանակ Եվրահանձնաժողովը (ԵՀ) միջանկյալ «բանավոր զեկույց» է ներկայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար սահմանված չափանիշների կատարման վիճակի մասին, գրում է Interfax-ը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով Եվրոպական հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհեյին լրագրողներին ասել է, որ բոլոր երեք երկրները մեկ տարի առաջ Եվրոպական խորհրդից ստացել են…

Read More
ԱՄՆ-ն ողջունում է Գվարամիային ներում շնորհելու նախագահի որոշումը

ԱՄՆ-ն ողջունում է Գվարամիային ներում շնորհելու նախագահի որոշումը

«Մենք մտահոգություն հայտնեցինք [երբ նրան ձերբակալեցին] Սա  Նախագահի հայեցողական իրավունքն էր, նախագահը մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ է վերաբերվում այդ իրավունքին։ ԱՄՆ-ը ողջունում է ներումը։ Այս դեպքն ի սկզբանե խնդրահարույց էր։ Այս որոշումը կարևոր քայլ է հասարակության բևեռացվածության և պառակտվածության նվազեցման ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 22-ին ներում է շնորհել Նիկա…

Read More
Baykar-ը 2025 թվականին Ուկրաինայում կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Baykar-ը 2025 թվականին Ուկրաինայում կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

Թուրքական Baykar ընկերությունը 2025 թվականին Ուկրաինայում կսկսի Bayraktar TB2 և Bayraktar Akinci մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այդ մասին Yeni Akit թերթի հետ հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Ընկերության գլխավոր տնօրենն ասել է, որ գործարանում նախապատրաստական ​​աշխատանքի հիմնական մասն արդեն ընթանում է։ Նախատեսվում է, որ այն էլեկտրիֆիկացվի հուլիսին։ Նշվում է նաև, որ…

Read More
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
		22.06.2023 . Արցախ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ 22.06.2023 . Արցախ

Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական…

Read More
Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում. Ջորջ Լուկայդես

Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում. Ջորջ Լուկայդես

Լաչինի միջանցքի արգելափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ ստիպելով նրանց ապրել սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ կարիքի պայմաններում, ինչը էթնիկ զտման վտանգ է: Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանին «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով քննարկմանը հիշեցրել է կիպրոսցի պատգամավոր Ջորջ Լուկայդեսը: «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքները և մարդու…

Read More