Ռուբինյանը գոհունակություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ին հաջողվել է ստուգել իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ

Ռուբինյանը գոհունակություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ին հաջողվել է ստուգել իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ

ԵԽԽՎ ամառային նստաշրջանին «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով քննարկմանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շրջափակման մեջ է և ավելի քան մեկ շաբաթ է՝ ամբողջական պաշարման մեջ, քանի որ այժմ անգամ մարդասիրական օգնություն հնարավոր չէ հասցնել Արցախ: Ռուբինյանը գոհունակություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ին…

Read More
Հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը
		22.06.2023 . Արցախ

Հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը 22.06.2023 . Արցախ

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։   Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի 5 դպրոցներում…

Read More
Շմիհալը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը «ժամանակ կպահանջի»

Շմիհալը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը «ժամանակ կպահանջի»

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը «ժամանակ կպահանջի», սակայն լավատեսություն է հայտնել դրա հաջողության վերաբերյալ: «Մենք շատ խելացի, հարձակողական գործողություններ ենք իրականացնելու։ Եվ այդ պատճառով հակահարձակումը ժամանակ կպահանջի»,- ասել է Շմիհալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերն առաջ գնալու մտադրություն ունեն: «Ցավոք, մեր նախապատրաստման ժամանակ այս հակահարձակմանը պատրաստվել են նաև ռուսները, այդ…

Read More
Գնել Սանոսյանը դեսպան Զոհուրիի հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Գնել Սանոսյանը դեսպան Զոհուրիի հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:     «Ողջունել եմ դեսպանին, կարևորել վերջինիս ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։   Դեսպանը գոհունակություն է հայտնել ՏԿԵ նախարարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության, արձանագրված արդյունքների համար…

Read More
Վաշինգտոնը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով ճնշում գործադրի Ալիևի վրա. Փալոն

Վաշինգտոնը պետք է դիվանագիտական բոլոր միջոցներով ճնշում գործադրի Ալիևի վրա. Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշել է, որ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի հետ, սակայն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը և փորձում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։ «Ալիևի ռեժիմը նույնիսկ չի թաքցնում, որ փորձում է ցեղասպանություն իրականացնել, չի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ |

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ |

Հունիսի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Հայաստանի Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ ՀՀ դեսպանը նաև շրջայց կատարեց Ձեռագրերի ազգային կենտրոնում, որի ընթացքում ծանոթացավ կենտրոնի արխիվում պահվող հայերեն և վրացերեն ձեռագրերին։…

Read More
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են քաղաքացիներից տեղեկություններ կորզել. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են քաղաքացիներից տեղեկություններ կորզել. Արցախի ԱԱԾ

Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժանորդներին և, ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց…

Read More
Բորելը կհանդիպի Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հետ

Բորելը կհանդիպի Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպումների շարք կանցկացնի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Այս մասին հայտնել են ԵՄ արտաքին ծառայությունից:   Նշվում է, որ հանդիպումներին ներկա կլինի նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի։ Քննարկումները նվիրված կլինի լարվածության թուլացմանը՝ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը վերադառնալու նպատակով:  …

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Քլեվերլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Քլեվերլի

Միացյալ Թագավորությունը աջակցում է Հարավային Կովկասի բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Read More
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարցը
		22.06.2023 . Միջազգային

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարցը 22.06.2023 . Միջազգային

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում կքննարկի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: ԵՄ պաշտոնական կայքում նշված է, որ հանդիպման օրակարգում են նաև Հայաստանի և Ադրբեջանի, Թունիսի, ինչպես նաև Բելգրադ-Պրիշտինա երկխոսության հարցերը:

Read More
Ղարիբաշվիլին և Հաջիմուֆթուօղլուն կարևորել են Վրաստանի ու Թուրքիայի գործընկերության խորացումը անվտանգության ոլորտում

Ղարիբաշվիլին և Հաջիմուֆթուօղլուն կարևորել են Վրաստանի ու Թուրքիայի գործընկերության խորացումը անվտանգության ոլորտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուին։ Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարությունից: «Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, ընդգծել երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը. զինծառայող է վիրավորվել

Արցախի ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։   Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։    

Read More
Հարկավոր է պաշտպանել Արցախի քաղաքացիական բնակչությանը. կոնգրեսական ՄըքԳովեռն

Հարկավոր է պաշտպանել Արցախի քաղաքացիական բնակչությանը. կոնգրեսական ՄըքԳովեռն

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄըքԳովեռնը մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ ընդամենը 2 տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որը թեև տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն այդ…

Read More
ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին. Քրիստոֆեր Սմիթ

ԱՄՆ-ը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին. Քրիստոֆեր Սմիթ

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է, հրադադարը պարբերաբար խախտվում է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կառավարության աջակցությամբ փորձում է ռազմական գերակայություն ստանալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակը,…

Read More
Ռյաբկովը չի բացառել, որ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում միջուկային գործարքի վերաբերյալ

Ռյաբկովը չի բացառել, որ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում միջուկային գործարքի վերաբերյալ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ТАСС-ի հետ զրույցում չի բացառել, որ ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում, որոնց արդյունքում կարող է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցում: «Նախկինում ԱՄՆ-ը և Իրանը միջնորդավորված շփումներ են անցկացրել փակ ռեժիմով։ Չի կարելի բացառել, որ նման շփումներ այժմ էլ կան:…

Read More
Պացիենտներին դեռ չի հաջողվում տեղափոխել անգամ Կարմիր խաչի օգնությամբ. Ավանեսյանը՝ Երևանում բուժսպասարկման կարիք ունեցող արցախցիների մասին

Պացիենտներին դեռ չի հաջողվում տեղափոխել անգամ Կարմիր խաչի օգնությամբ. Ավանեսյանը՝ Երևանում բուժսպասարկման կարիք ունեցող արցախցիների մասին

Բոլոր գերատեսչությունները հնարավորինս բոլոր խողովակներով աշխատում են, որպեսզի այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի, և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների և թե՛ դեղամիջոցների: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների տեղաշարժի արգելքին` ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Իհարկե, հումանիտար իրավիճակը ժամ-ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են, բացի դրանից`…

Read More
Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են քննարկել ռազմական համագործակցության նախագծերը. Պապիկյան

Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են քննարկել ռազմական համագործակցության նախագծերը. Պապիկյան

Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են քննարկել ռազմական համագործակցության նախագծերը բարեկամական հարաբերությունների ոգով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումից հետո:

Read More
Ադրբեջանը պատրաստվում է ստիպել ԼՂ հայերին հեռանալ և չվերադառնալ. Սեմ Բրաունբեք

Ադրբեջանը պատրաստվում է ստիպել ԼՂ հայերին հեռանալ և չվերադառնալ. Սեմ Բրաունբեք

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։ Հանրապետական դեսպան Սեմ Բրոունբեքը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ահազանգել է. քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը: «Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Նրանք կցրվեն ամբողջ աշխարհով և կստեղծեն սփյուռքի…

Read More
Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը միացել է Հայաստանում Մարկուս Ռիտերի ղեկավարությամբ գործող ԵՄ առաքելությանը՝ Հակարիի կամրջին հարող տարածքում, որը տանում է դեպի Լաչինի միջանցք՝ ավելի լավ հասկանալու տեղում անվտանգային իրավիճակը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը փորձում է…

Read More
Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. ԱՄՆ կոնգրեսական
		22.06.2023 . Տարածաշրջան

Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. ԱՄՆ կոնգրեսական 22.06.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումներ։ Հանրապետական կոնգրեսական Սեմ Բրոունբեքը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ահազանգել է. քրիստոնյա բնակչությանը սպառնում է տարածաշրջանից դուրս մղումը: «Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպելով բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Նրանք կցրվեն ամբողջ աշխարհով և կստեղծեն սփյուռքի…

Read More
Կեղծ տեղեկություններ տարածելով` փորձ է արվում խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում

Կեղծ տեղեկություններ տարածելով` փորձ է արվում խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել` իրազեկելով, որ կեղծ տեղեկություններով փորձ է արվում խուճապ տարածել: «2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ, բամբասանքներ են տարածվում իբր ալյուրի եռօրյա պաշարի…

Read More
Պայթյուն Փարիզում. կան տուժածներ

Պայթյուն Փարիզում. կան տուժածներ

Փարիզում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 16 մարդ վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Փարիզի ոստիկանական վարչությանը: Հաղորդվում է, որ վիրավորներից յոթի վիճակը ծայրահեղ ծանր է: Պայթյունը տեղի է ունեցել «Փարիզի ամերիկյան ակադեմիա» դիզայներական դպրոցից ոչ հեռու: Շենքի ճակատային հատվածը փլվել է: Ականատեսների վկայությամբ` պայթյունից առաջ իրենք գազի սուր…

Read More
Արցախի պետնախարարը շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է գյուղարտադրանքի մթերման և իրացման հարցերը

Արցախի պետնախարարը շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է գյուղարտադրանքի մթերման և իրացման հարցերը

Այսօր Արցախի շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը: Այդ մասին ասված է  Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում:   «Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ…

Read More
Վրաստանում բացառել են Սաակաշվիլու վերադարձը քաղաքականություն

Վրաստանում բացառել են Սաակաշվիլու վերադարձը քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա մասնակցել վրացական քաղաքականությանը, քանի որ նա հանրապետության քաղաքացի չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ «Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն չունի, հետևաբար, եթե նա ցանկանում է վերադառնալ վրացական քաղաքականություն, պետք է Վրաստանի քաղաքացիություն ստանա»,- ասել է Բրեգաձեն՝ մեկնաբանելով Սաակաշվիլու վերջին հայտարարությունը վրացական քաղաքականություն վերադառնալու մասին։…

Read More
Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի

Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի

Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտնել են, որ հակահարձակումը շարունակվում է, երկրի զինված ուժերն առաջ են շարժվում և այժմ ամրապնդում դիրքերը Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղությամբ, միաժամանակ զսպում են ռուսական զորքերի հարձակումներն արևելքում։ Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում: Ցամաքած Կախովկայի ջրամբարն էլ կարող է  նոր հարթակ դառնալ ուկրաինական հարձակման…

Read More
Պուտինը և Ստոլտենբերգը՝ ուկրաինական հակահարձակման մասին

Պուտինը և Ստոլտենբերգը՝ ուկրաինական հակահարձակման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լռություն է նկատել ուկրաինական հակագրոհում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ մարտական գործողություններում Ուկրաինայի զինված ուժերն անձնակազմի և տեխնիկայի կորուստներ են կրում՝ 245 տանկ և մոտ 678 տարբեր տեսակի զրահամեքենա: Կիևի կողմից ակտիվ հարձակողական գործողություններ չկան: Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ուկրաինայի զինված ուժերի…

Read More
Ֆրանսիան փորձում է սահմանափակումներ մտցնել ԵՄ ԶԼՄ-ների ազատության մասին ակտում. Politico

Ֆրանսիան փորձում է սահմանափակումներ մտցնել ԵՄ ԶԼՄ-ների ազատության մասին ակտում. Politico

Ֆրանսիան փորձում է բացառություններ մտցնել ԶԼՄ-ների ազատության մասին Եվրոպական ակտում՝ ազգային անվտանգության նկատառումներով, չորեքշաբթի հայտնել Է Politico պարբերականը: Հարցն այժմ քննարկման փուլում է: Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և հետախուզական ծառայությունների ճնշման ներքո Փարիզը պնդում է ընդլայնել բացառությունները, որոնք թույլ կտան կառավարական ծառայություններին լրտեսական ծրագրեր տեղադրել լրագրողների սարքերում, նշում է պարբերականը ՝ վկայակոչելով դիվանագետներին:…

Read More
Բաքուն չի պայքարում և բարձր մակարդակով չի դատապարտում ատելության խոսքը. ԵՀ

Բաքուն չի պայքարում և բարձր մակարդակով չի դատապարտում ատելության խոսքը. ԵՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Ադրբեջանի մասին վեցերորդ զեկույցը, որի համաձայն՝ այդ երկրում ցանկացած մարդ քաղաքական դիրքորոշման և գենդերային հիմքով կարող է խտրականության ենթարկվել: Նշվում է, որ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում հիմնականում հայերն են:  Հանձնաժողովը դեռ հինգերորդ զեկույցում Ադրբեջանում քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ հայերի դեմ ատելության խոսքից, որը երկարատև…

Read More
Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ: Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:

Read More
Մոսկվայի մարզի տարածքում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք

Մոսկվայի մարզի տարածքում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք

Հունիսի 21-ի առավոտյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում խոցվել են երեք անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մեկ ԱԹՍ ընկել է Նոր Մոսկվայի Լուկինո գյուղի մոտակայքում, դեպքի վայրը շրջափակված է, տուժածներ չկան։ Երկու անօդաչու թռչող սարքերն էլ խոցվել են զորամասերից մեկի մոտ, ինչից ենթադրում են, որ դրանց հնարավոր թիրախը կարող էին…

Read More