Ադրբեջանում ոստիկաններն ուժ են կիրառել բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնող տարեց ցուցարարների նկատմամբ
Ադրբեջանի Սոյուդլու գյուղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ գյուղացիները բողոքում են բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է Գետաբեկի շրջանի ոսկու հանքավայրից քիմիական թափոնները հեռացնելու համար: Իրավապահները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել են, հիմնականում՝ տարեց մարդկանց: Հաղորդվում է 10-ից ավելի տուժածների և ձերբակալվածների…
