Հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը չի քննարկվի. Ստոլտենբերգ

Հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը չի քննարկվի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը կկայանա հուլիսին Վիլնյուսում, Ուկրաինային դաշինքին միանալու առաջարկներ չեն ներկայացվի, երկուշաբթի Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Ո՛չ Վիլնյուսի գագաթնաժողովում, ո՛չ դրա նախապատրաստման ժամանակ մենք չենք քննարկում Ուկրաինային ՆԱՏՕ պաշտոնապես հրավիրելու հարցը, մենք քննարկում ենք, թե ինչպես Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ, Կիևին տրամադրել ռազմական մատակարարումների բազմամյա…

Read More
Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝  հետևելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության զարգացումներին. ԵՄ առաքելություն

Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հետևելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի անվտանգության զարգացումներին. ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերում գրառում է կատարել իր գործունեության մասին: «Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք, հետևելու անվտանգության զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում։ ԵՄ առաքելությունը եղել է նաև Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է գործարանի սեփականատերերի հետ այս շաբաթ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո»։

Read More
Մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու համոզիչ երաշխիքներ չունենք. Արցախի պետնախարար

Մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու համոզիչ երաշխիքներ չունենք. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը քիչ առաջ հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:    Հաշվի առնելով հարցադրումները՝ նա վերահաստատել է հետևյալը.   «1. Համակարծիք չեմ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:   2. Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի…

Read More
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները General Electric-ին զրկում են Ռուսաստանում տուրբիններ սպասարկելու հնարավորությունից

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները General Electric-ին զրկում են Ռուսաստանում տուրբիններ սպասարկելու հնարավորությունից

Միացյալ Նահանգների ընդլայնված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 18-ից, կարող են փակել արևմտյան էներգետիկ սարքավորումներ արտադրողների վերջին հնարավորությունը՝ շարունակել իրենց գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։ Ինժեներական ծառայությունների մատուցման արգելքը կանդրադառնա հատկապես ամերիկյան General Electric (GE) ընկերության վրա, որը շարունակում է Ռուսաստանի ՋԷԿ-երին սպասարկել գազատուրբիններ՝ ընդհանուր 5 գիգավատ հզորությամբ։ Коммерсантъ-ի զրուցակիցները մտավախություն են…

Read More
Աստանայում սպասվում է Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան-Իրան քառակողմ հանդիպում

Աստանայում սպասվում է Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան-Իրան քառակողմ հանդիպում

Հունիսի 20-ին Աստանայում կայանալու է Սիրիայի հարցով Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Քառակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 10-ին՝ Մոսկվայում, արտգործնախարարների մակարդակով։

Read More
ՉԺՀ-ն և ԱՄՆ-ն Բլինքենի այցի ժամանակ առաջընթաց են գրանցել որոշ հարցերում. Սի Ծինփին

ՉԺՀ-ն և ԱՄՆ-ն Բլինքենի այցի ժամանակ առաջընթաց են գրանցել որոշ հարցերում. Սի Ծինփին

Երկուշաբթի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանը և Միացյալ Նահանգները ձեռք բերեցին առաջընթաց և պայմանավորվածություններ մի շարք հարցերի շուրջ, դա շատ լավ է»,- ասել է Չինաստանի նախագահը: Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի բանակցությունների ժամանակ «Չինական կողմը հայտնեց…

Read More
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կարող են հատել նաև նույնականացման քարտերով․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կարող են հատել նաև նույնականացման քարտերով․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացմանը: Վրաստանի պառլամենտը նախագիծն արդեն վավերացրել է: Այնտեղ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս: Հայաստանում էլ…

Read More
Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ

Ապաշրջափակում կլինի այն ժամանակ, երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը. Օվերչուկ

Թե ե՛րբ կլինի ապաշրջափակումը, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Կլինի այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր հայերի և ադրբեջանցիների կողմից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն…

Read More
Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ

Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին։ Հարցին, թե ե՞րբ կարող են կարգավորվել բոլոր վիճելի հարցերը վերջնականապես, Օվերչուկը պատասխանել է. «Մենք հանդիպել ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ,…

Read More
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ 

Read More
Կեղծ մեղադրանքներ՝ սեփական սադրանքները քողարկելու նպատակով. Բաքուն չի փոխում ձեռագիրը

Կեղծ մեղադրանքներ՝ սեփական սադրանքները քողարկելու նպատակով. Բաքուն չի փոխում ձեռագիրը

Ամբողջ շաբաթվա ընթացքում Հայաստանի ուղղությամբ կրակող Ադրբեջանի մարտավարությունն է թեժ պահել սահմանը ու նաև սառը պատերազմին հատուկ տեխնոլոգիաներով անդադար հայտարարել, որ այդ Հայաստանն է ապակառուցողական, չի ուզում խաղաղություն ու կրակում է «խաղաղասեր» ադրբեջանցիների վրա: Ադրբեջանի թիրախում ամբողջ սահմանագոտին է. Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանը, Գեղարքունիքում Սոթքն ու մերձակա տարածքները, Սյունիքում հիմնականում Տեղն ու Կոռնիձորը, որին…

Read More
Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներին

Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել Kaspi բանկի մասնաճյուղի աշխատակիցներին։   Շենքը գրոհով վերցվել է, չորս պատանդներն ազատ են արձակվել, հայտնում են Ղազախստանի ՆԳՆ-ից։    

Read More
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշում է կայացվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման նպատակով ստեղծել քաղաքական և տնտեսական հանձնաժողովներ։ Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը…

Read More
Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Դիվանագետներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նրանք պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները: Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հետ կապված հարցերի շուրջ: Ըստ վրացական…

Read More
Լոնդոնում անցկացվել է Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրվան նվիրված զորահանդեսը

Լոնդոնում անցկացվել է Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրվան նվիրված զորահանդեսը

Լոնդոնում անցկացվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրվան նվիրված զորահանդեսը։ Երթը մեկնարկել է միապետի պաշտոնական նստավայրից՝ Բուքինգհեմյան պալատից։ Չարլզ III-ը ևս մասնակցել է շքերթին: Նրան միացել են գահաժառանգ, Ուելսի արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան և Էդինբուրգի դուքս արքայազն Էդվարդը։ Թագուհի Կամիլան և Ուելսի արքայադուստրը կառքով հետևել են երթին: Հազարավոր լոնդոնցիներ դուրս են եկել…

Read More
Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Մարուքյան

Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Մարուքյան

Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 հայտարարությամբ՝ իբրև թե Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։…

Read More
Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Միացյալ Թագավորության թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար։ «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր ուղերձի համար։ Ուրախ եմ, որ Դուք ընդունում եք հայ-բրիտանական հարաբերություններում դրական դինամիկան: Ես ակնկալում եմ զարգացնելու մեր առկա համագործակցությունը և աջակցությունը Հայաստանին՝ իրացնելու…

Read More
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորությանը՝ թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորությանը՝ թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորությանը՝ թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ։ «Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նորին Մեծություն թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ: Այս առիթով Մեծ Բրիտանիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և նոր հաջողություններ: Աշխատում ենք ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է…

Read More
Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել

Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել

Խերսոնի շրջանում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ հայտնում են ուկրաինական կողմը։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ այժմ այն կազմում է 1,32 մետր։ Հեղեղված են մնում 11 բնակավայր Դնեպր գետի աջ ափին, ևս 17-ը՝ ձախ ափին։ Պրոկուդինի խոսքով՝ շրջանում ուսումնասիրության արդյունքում պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերվել: Սկսվել է աղբի հավաքումը և ընկած ծառերի…

Read More
Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները կատարելու դեպքում․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
		17.06.2023 . Տարածաշրջան

Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները կատարելու դեպքում․ Թուրքիայի ՊՆ ղեկավար 17.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է, որ Շվեդիան կկարողանա անդամակցել Դաշինքին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իր պարտավորությունները կատարելու դեպքում։ Այս մասին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը։ «Մենք Ստոկհոլմի հետ մեր երկկողմ բանակցություններում հայտնել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը աջակցելու մասին։ Մեր դաշնակիցներին տեղեկացրել ենք, որ Շվեդիան հունիսին Մադրիդյան…

Read More
Աֆրիկյան պատվիրակությունը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ, ապա մեկնել Ռուսաստան

Աֆրիկյան պատվիրակությունը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ, ապա մեկնել Ռուսաստան

Ուկրաինայի նախագահը երեկ ընդունել է խաղաղության առաքելությամբ Կիև մեկնած աֆրիկյան պատվիրակությանը, որի կազմում էին Կոմորյան կղզիների, Հարավաֆրիկյան Հանրապետության, Սենեգալի, Զամբիայի նախագահները, Եգիպտոսի վարչապետը, Կոնգոյի և Ուգանդայի նախագահների ներկայացուցիչները: Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար աֆրիկյան երկրներն առաջարկում են հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ և բոլոր խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, անվտանգության երաշխիքներ տրամադրել երկու երկրին, ապահովել Ռուսաստանից…

Read More
Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչության թիրախավորման կապակցությամբ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչության թիրախավորման կապակցությամբ

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի Երասխ բնակավայրի քաղաքացիական բնակչության թիրախավորման առնչությամբ։ Փարիզը կոչ է արել զսպվածություն դրսևորել, ձգտել դեէսկալացիայի և պաշտպանել խաղաղ բնակչությանը: «Կոչ ենք անում կատարել Լաչինի միջանցքում երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան պատրաստակամ…

Read More
Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Read More
Քիսինջերը Ռուսաստանին կոչ է արել ընդունել Եվրոպայի հետ կոնսենսուսային հարաբերությունները

Քիսինջերը Ռուսաստանին կոչ է արել ընդունել Եվրոպայի հետ կոնսենսուսային հարաբերությունները

Ռուսաստանը պետք է ընդունի, որ իր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է հիմնված լինեն համաձայնության վրա։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ «Ես կցանկանայի տեսնել մի Ռուսաստան, որը կընդունի, որ իր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է հիմնված լինեն համաձայնության վրա, և ես կարծում եմ, որ եթե պատերազմն ավարտվի ինչպես հարկն…

Read More
Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Գերատեսչության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 12:54-ին՝ Վան քաղաքում: Էպիկենտրոնում բնական տարերքի օջախը գտնվել է 7,01 կմ խորությամբ։

Read More
Ադրբեջանը դադարեցնում է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

Ադրբեջանը դադարեցնում է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնելու է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջան այցելած Իրանի քաղաքացիներին խնդրում են նախապես վիզա ստանալ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից: Հիշեցվում է, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թ.-ից։

Read More
Թբիլիսիի նպատակը հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումն է. Դարչիաշվիլի

Թբիլիսիի նպատակը հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումն է. Դարչիաշվիլի

Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հարևան երկրների նկատմամբ հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա, գրում է Aliq.ge-ն: ԱԳ նախարարը խոսել է Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի մասին։ Ըստ նախարարի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այս նախաձեռնության…

Read More
Ամբողջությամբ դադարեցվել են դեղորայքի մատակարարումները. Արցախի ՄԻՊ

Ամբողջությամբ դադարեցվել են դեղորայքի մատակարարումները. Արցախի ՄԻՊ

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:   «Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց…

Read More
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով. Պուտին
		16.06.2023 . Միջազգային

ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով. Պուտին 16.06.2023 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում և խոսել նոր աշխարհակարգի, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման և ռուսական տնտեսության կայունության մասին, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»։ Խոսելով Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հետ կապված իրավիճակի մասին՝ Պուտինը նշել է, որ հակահարձակման ժամանակ Կիևն օգտագործում է իր ռազմավարական ռեզերվները՝ առաջ շարժվելու և…

Read More
Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Երկկողմանի տեղաշարժի արգելքի հետևանքով ԿԽՄԿ-ն չի կարողացել կազմակերպել 102 բուժառուի տեղափոխությունը. Արցախի ԱՆ

Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից…

Read More