Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան. Լանդսբերգիս

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան. Լանդսբերգիս

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր էջում գրել է. «Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները։ Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»։

Read More
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ալիևին Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար

Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ալիևին Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար

Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շոշափելի մարդասիրական օգնության, ինչպես նաև էներգետիկ ոլորտին, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, ցուցաբերվող աջակցության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային…

Read More
Հաշվառվածների թիվը 98 216 է, ինչը բռնի տեղահանվածների շուրջ 98 տոկոսն է. Նազելի Բաղդասարյան

Հաշվառվածների թիվը 98 216 է, ինչը բռնի տեղահանվածների շուրջ 98 տոկոսն է. Նազելի Բաղդասարյան

Այս ժամի դրությամբ նոր ժամանածներ չունենք, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը՝ ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Աճ ունենք հաշվառվածների թվաքանակում: Այս պահի դրությամբ այն կազմում է 98 216, ինչը շուրջ 98 տոկոսն է»,- նշեց նա:

Read More
Էրդողանը չեղարկել է Իսպանիա այցը
		04.10.2023 . Տարածաշրջան

Էրդողանը չեղարկել է Իսպանիա այցը 04.10.2023 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այցն Իսպանիա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը: Նա նշել է, որ թուրքական կողմը ցանկանում էր մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որին ներկա էին լինելու Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և ԵՄ խորհրդի նախագահը:…

Read More
Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում, և ասեմ, որ ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք…

Read More
Ադրբեջանի իրավապաշտպան միության նոր ցուցակում ընդգրկված է 235 քաղբանտարկյալ

Ադրբեջանի իրավապաշտպան միության նոր ցուցակում ընդգրկված է 235 քաղբանտարկյալ

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 235 մարդ։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։ Քաղբանտարկյալները բաժանված են 8 խմբի՝ «Լրագրողներ և բլոգերներ»՝ 6 մարդ, «Իրավապաշտպաններ»՝ 2 մարդ, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 11 մարդ, «Գերմանիայից արտաքսված քաղաքական…

Read More
Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության առաջարկ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության առաջարկ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանն Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության առաջարկ չի ստացել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հարցին, թե Մոսկվան արդյոք ինչ-որ բան անո՞ւմ է նրանց ազատ արձակելու համար, Մարիա Զախարովան նշել է, որ հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։ «Նշված քաղաքացիները…

Read More
Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպել են Տուրցխի բնակիչների հետ

Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչները հանդիպել են Տուրցխի բնակիչների հետ

Հոկտեմբերի 3-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամ Աննա Ղևենյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Տուրցխ գյուղի բնակչության հետ, որին մասնակցել են Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանն ու Սողոմոն Ասլանյանը, գյուղում քաղաքապետարանի լիազոր Սահակ Առաքելյանը: Հիմնական հարցերը, որ հուզում են բնակչությանը, կապված են խմելու ջրի սեզոնային սակավության և ջրի մաքրության հետ: Ըստ բոլոր ներկաների, խմելու…

Read More
Խալաֆ Խալաֆովը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Խալաֆ Խալաֆովը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովն Իրանում է: Նա հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Թեհրանում էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է անցկացրել Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Read More
Էդմոն Մարուքյանն արևմտյան գործընկերներին կոչ է արել ավելի խիստ լինել Ադրբեջանի նկատմամբ

Էդմոն Մարուքյանն արևմտյան գործընկերներին կոչ է արել ավելի խիստ լինել Ադրբեջանի նկատմամբ

«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անուններով կոչելուց և դատապարտելուց նախ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, և երկրորդ՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։ Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ…

Read More
Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է որոշել իր դիրքորոշումը. Զախարովան՝ Գրանադա չմեկնելու՝ Ալիևի որոշման վերաբերյալ լուրերի մասին
		04.10.2023 . Տարածաշրջան

Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է որոշել իր դիրքորոշումը. Զախարովան՝ Գրանադա չմեկնելու՝ Ալիևի որոշման վերաբերյալ լուրերի մասին 04.10.2023 . Տարածաշրջան

Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է՝ որոշել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը, թե Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Հաղորդվում է, որ Ալիևը հրաժարվել է գնալ՝ Ֆրանսիայի դիրքորոշման և Մակրոնի…

Read More
Մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ ծրագրեր ենք մշակում. Տիգրան Խաչատրյան

Մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ ծրագրեր ենք մշակում. Տիգրան Խաչատրյան

Մենք հումանիտար կենտրոնում վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ամենօրյա աշխատանք ենք տանում բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այդ մասին պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: «Առաջին որոշումները կայացված են. դրանք կարճաժամկետ նշանակություն ունեն, որոնցից մեկն արդեն Կառավարության որոշմամբ երեկ երեկոյան գրավոր…

Read More
Բելգիան պատրաստ է բուժօգնություն ցուցաբերելու ծանր այրվածքներով հիվանդներին. Հաջա Լահբիբ

Բելգիան պատրաստ է բուժօգնություն ցուցաբերելու ծանր այրվածքներով հիվանդներին. Հաջա Լահբիբ

Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բելգիան արձագանքել է Հայաստանի օգնության խնդրանքին՝ կապված Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների հետ: «Ծանր այրվածքներով զբաղվող BFAST թիմը մեկնում է Երևան։ Տուժածները բուժում կստանան Բելգիայում»,- գրել է արտգործնախարարը։

Read More
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Եվրամիությունը ողջունում է երեքշաբթի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրությունից հետո։ Այդ մասին ասված  է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածած հաղորդագրությունում:  «ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը ստեղծվել է միջազգային հանրությանը մտահոգող ամենալուրջ…

Read More
Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայի հանդիպմանը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայի հանդիպմանը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը մասնակցելու էին նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:    Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպումը բոյկոտելու պատճառ են դարձել Ֆրանսիայի դիրքորոշումը և…

Read More
10 ամսվա թերսնումն ազդում է ծանր վիճակի վրա. պայթյունի հետևանքով արձանագրվել է նաև թոքերի այրվածք

10 ամսվա թերսնումն ազդում է ծանր վիճակի վրա. պայթյունի հետևանքով արձանագրվել է նաև թոքերի այրվածք

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի մոտ արձանագրված պայթյունից տուժած երկու բուժառու արդեն տուն է գնացել: Շատերը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ: Կան, սակայն, նաև շատերը, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: Լրացուցիչ բարդություններ է առաջացրել նաև ամիսներ շարունակ թերսնված լինելը, ինչը թուլացրել է օրգանիզմի դիմադրողականությունը: Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում:

Read More
Շվեյցարիան ավելացնում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի կարիքավոր մարդկանց

Շվեյցարիան ավելացնում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի կարիքավոր մարդկանց

Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: «Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը: Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշել է տրամադրել մոտ 1,5 միլիոն ֆրանկ՝ տեղում մարդասիրական օգնությանն աջակցելու համար: Այդ գումարը կբաշխվի տեղում գործող հիմնական մարդասիրական կազմակերպություններին, որից 500.000 ֆրանկը՝ ԿԽՄԿ-ին»,-…

Read More
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկելու Հայաստանի ու Ադրբեջանի սահման. Մոհամմադ Բաղերի

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկելու Հայաստանի ու Ադրբեջանի սահման. Մոհամմադ Բաղերի

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրան կատարած այցի ժամանակ հանդիպել է ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի հետ և մանրամասներ է ներկայացրել Կովկասի վերջին զարգացումների վերաբերյալ: Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Հարավային Կովկասի անվտանգային գործընթացներն ու զարգացումներն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա: «Տարածաշրջանում լարվածության պահպանումը Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային մյուս երկրների…

Read More
Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին. Ֆոն դեր Լայեն

Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը: «Աշխարհն ավտոկրատ Կրեմլի համար փոքրանում է: Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը: Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում։

Read More
Կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ. Աբդոլլահիան

Կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Հանդիպեցի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արմեն Գրիգորյանի հետ։ Ես ընդգծեցի, որ կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ՝ «3+3»-ի շրջանակում: Մտահոգություն հայտնելով Ղարաբաղից փախստականների իրավիճակի վերաբերյալ՝ ես հայտնեցի Իրանի՝ մարդասիրական…

Read More
Մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք. Անդրեյ Կովաչև

Մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք. Անդրեյ Կովաչև

Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է. «Մենք վերջին տասնամյակներում միջազգային հանրության լրջագույն ձախողման ականատեսն ենք: Կային երեք հիմնարար սկզբունքներ, որոնք համաձայնեցվել էին Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ադրբեջանը խախտել է դրանցից…

Read More
Մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին. Անդրեյ Կովաչև

Մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին. Անդրեյ Կովաչև

Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը X-ի իր միկրոբլոգում ԵՄ-ին կոչ է արել  աջակցել Հայաստանի ժողովրդավարական իշխանություններին: «Լեռնային Ղարաբաղը ցույց է տալիս, որ Մոսկվան կորցրել է վերահսկողությունն իր մերձավոր արտերկրի նկատմամբ։ ԵՄ-ն պետք է օգտվի առիթից և Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր: Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ձգտմանը»,-…

Read More
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները: «Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները: Հայաստանի Հանրապետությունը…

Read More
Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ՝ որպես ազդակ, որ նրանք մենակ չեն. Միհաել Գահլեր

Հայաստանի հետ պետք է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ՝ որպես ազդակ, որ նրանք մենակ չեն. Միհաել Գահլեր

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միհաել Գահլերը Եվրախորհրդարանում տեղի ունեցող «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է, որ Ադրբեջանի միակողմանի ռազմական գործողությունները լայնորեն դատապարտվել են, այժմ անհրաժեշտ է օգնել Հայաստանին՝ հասցեագրելու ավելի քան 100 հազար փախստականի հետ կապված հումանիտար մարտահրավերները: «Պետք է պահանջել միջազգային ներկայություն, որը կապահովի, որ ԼՂ-ում մնացած…

Read More
Պարզվել է Թուրքիայում ահաբեկչություն կազմակերպած մահապարտի ինքնությունը

Պարզվել է Թուրքիայում ահաբեկչություն կազմակերպած մահապարտի ինքնությունը

Բացահայտվել է Թուրքիայի մայրաքաղաքում` ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչություն կազմակերպած մահապարտի ինքնությունը: Այս մասին հայտնում են Թուրքիայի ՆԳՆ-ից: Մահապարտը Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ է եղել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքում խորհրդարանի և ՆԳՆ շենքերի մոտ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն, ինչի հետևանքով երկու ոստիկան վնասված էր ստացել: Եվս մեկ ահաբեկիչ վնասազերծվել…

Read More
Այն երկիրը, որը պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է. ԼՂ հարցով լսումներ Եվրախորհրդարանում

Այն երկիրը, որը պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է. ԼՂ հարցով լսումներ Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով: Քննարկումը բացել է ԵՄ խորհրդի ներկայացուցիչ, պետքարտուղար իսպանացի Պասկուալ Նավարո Ռիոսը: Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է սեպտեմբերի 19-ին ԼՂ դեմ Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան: Պատգամավորները իրենց ելույթներում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, նաև պնդել,…

Read More
Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը` Գրիգորյանի հետ հանդիպմանը
		04.10.2023 . Միջազգային

Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը` Գրիգորյանի հետ հանդիպմանը 04.10.2023 . Միջազգային

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ «3+3» ձևաչափը առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանման անհրաժեշտությունը` հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների կողմից: Նա նաև իր…

Read More