Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն

Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն

Հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն: Ինչպես հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից` հայտարարության մեջ ասվում է.   «Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողության, որը հանգեցրել է հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային…

Read More
Հարյուրավոր զոհեր` Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով. ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին

Հարյուրավոր զոհեր` Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով. ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում գտնվող Ալ-Ահլի հիվանդանոցին հարվածելու համար: DW-ի հաղորդմամբ` հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել: Ամենատարբեր տվյալներով` զոհերի թիվը տատանվում է 200-ից 500-ի միջև. հստակ թիվ դեռ չի նշվում: Իսրայելը չի հաստատում իր` հիվանդանոցին հարված հասցնելու մասին տեղեկությունը: Իսրայելական կողմի հաղորդմամբ` զինվորականները ստուգում են հիվանդանոցի շենքի փլուզման մասին հաղորդագրությունները, սակայն վերջիններս…

Read More
Իսրայելը անհրաժեշտության դեպքում պատասխան հարվածներ կհասցնի «Հեզբոլլահին»

Իսրայելը անհրաժեշտության դեպքում պատասխան հարվածներ կհասցնի «Հեզբոլլահին»

Իսրայելի բանակը և ՀԱՄԱՍ խմբավորումը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել: Իսրայելի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ շարունակում են հիմնական ջանքերը կենտրոնացնել Գազայի հատվածի ուղղությամբ, զինադադարի մասին խոսք չկա: Նրա խոսքով՝ Իսրայելը բարձրացնում է զորքերի պատրաստվածության մակարդակը: Նշվում է, որ Իսրայելը լրջորեն հետևում է նաև Լիբանանի հետ սահմանին և անհրաժեշտության դեպքում մեծ ուժով պատասխան հարվածներ կհասցնի…

Read More
ՀՀ վարչապետի հետ հանդիպման առանցքում Եվրոպայի խորհրդի աջակցությունն էր Հայաստանին. Բուրիչ

ՀՀ վարչապետի հետ հանդիպման առանցքում Եվրոպայի խորհրդի աջակցությունն էր Հայաստանին. Բուրիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առանցքում Եվրոպայի խորհրդի աջակցությունն էր Հայաստանին: Այդ մասին X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: .@coe support to #Armenia at the core of my meeting w/PM @NikolPashinyan / Le soutien du @coe_fr à l’Arménie au coeur de ma réunion avec le PM @NikolPashinyan…

Read More
Շոլցը ժամանել է Իսրայել

Շոլցը ժամանել է Իսրայել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Իսրայել: Դաշնային կառավարության ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի հետ, ինչպես նաև Գերմանիայի քաղաքացիների հարազատների հետ, որոնք պատանդ են պահվում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ: «Դաշնային կառավարությունը դաշնակիցների հետ անում է հնարավոր ամեն ինչ՝ կանխելու այս հակամարտության հետագա սրացումը»,- նշել է Գերմանիայի կանցլերը:…

Read More
Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը

Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրոպական խորհրդարանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: «Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և մեր համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Մեցոլան:

Read More
Հայաստանի վարչապետի ուժեղ ելույթը Եվրոպական խորհրդարանում. Կալյուրանդի անդրադարձը

Հայաստանի վարչապետի ուժեղ ելույթը Եվրոպական խորհրդարանում. Կալյուրանդի անդրադարձը

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի խմբերի նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժեղ ելույթը և Եվրոպական խորհրդարանի վճռական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին»,- գրել է պատգամավորը՝ տարածելով Փաշինյանի ելույթին հետևած հոտնկայս ծափահարությունների կադրերը:

Read More
Անկարան առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծել

Անկարան առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու գաղափարը: Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես Պաղեստինի երաշխավոր: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ այլ երկրներ կարող են մասնակցել նախաձեռնությանը: Ֆիդանը նշել է, որ երբ համաձայնություն ձեռք բերվի, որին կհամաձայնեն երկու կողմերը, երկրի երաշխավորը…

Read More
Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ. Ալիև
		17.10.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ. Ալիև 17.10.2023 . Միջազգային

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։ «Շատերը կրկնում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք ցույց տվեցինք, որ ունի: Դա մեծ երջանկություն է»,- հավելել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ: Ալիևը նաև նշել է՝ որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղը մեծ խթան…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործառնական բազան բացեց Եղեգնաձորում

Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործառնական բազան բացեց Եղեգնաձորում

Այսօր Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը իր գործառնական բազան բացեց Եղեգնաձորում: «Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբոլոգում: Today, #EUMA opened its operating base in…

Read More
Եվրախորհրդարանի նախագահի հետ քննարկել ենք ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը. Փաշինյան

Եվրախորհրդարանի նախագահի հետ քննարկել ենք ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպման մասին: «Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտումների և ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշել է վարչապետը X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական միկրոբլոգում: At the meeting w/@EP_President Roberta Metsola discussed situation…

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական մարտավարական զորավարժություններ կանցկացվեն՝ հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանում են Թուրքիայի մի խումբ զինվորականներ և ավիացիոն միջոցներ, որոնք կմասնակցեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Վարժանքները նախատեսված են հոկտեմբերի 23-25-ը։

Read More
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո»,- նշված է ԵԽ պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ բոլոր նրանք,…

Read More
Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ. Մեցոլա

Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ. Մեցոլա

Եվրախորհրդարանը շատ հստակ դիրքորոշում է հայտնել Հարավային Կովկասի իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Լուրեր»-ի հարցին, թե արդյոք խորհրդարանը պատրաստվո՞ւմ է մեխանիզմներ կիրառել, որ Ադրբեջանի դեմ խորհրդարանի բանաձևերով առաջ քաշված պատժամիջոցների հարցը գործնականում կյանքի կոչվի: «Պատահականություն չէ, որ այս խորհրդարանը շատ հստակ դիրքորոշում…

Read More
Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները…

Read More
Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել

Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական հանցագործություն» է որակել: Նա նշել է, որ եթե նման գործողությունները շարունակվեն, ապա «Դիմադրության ուժերն ու մուսուլմանները կկորցնեն համբերությունը, ու ոչ ոք չի կարողանա նրանց կանգնեցնել»: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Դիմադրության շարժման առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել…

Read More
ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ձեզ Ստրասբուրգում հյուընկալելը նշանակում է, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և Դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Եվրոպական հարևանությունը հիմա ավելի քան երբևէ անկայուն է և անապահով: Պատերազմ, հակամարտություն և անկայունություն՝ այդպիսին է մեզ շրջապատող իրականությունը: Հավաստիացնում եմ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար…

Read More
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ
		17.10.2023 . Միջազգային

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ 17.10.2023 . Միջազգային

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ: «Վշտացած եմ Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության և երրորդ անձի լուրջ վիրավորվելու լուրից։ Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և իմ համերաշխությունն եմ հայտնում իմ գործընկերներին՝ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին և Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter)…

Read More
Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձը վնասազերծվել է

Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձը վնասազերծվել է

Բրյուսելում հրաձգություն է եղել, կա 2 զոհ: Անցորդները Շվեդիայի քաղաքացիներ են եղել, նրանք կրել են Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստ: Ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցածի պատճառով Բելգիայի և Շվեդիայի հավաքականների հանդիպումը դադարեցվել է: Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անձը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է` «Իսլամական պետություն» խմբավորումից է, պատրաստ է սպանել և սպանվել հանուն մուսուլմանների:…

Read More
Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել

Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել

Ադրբեջանական ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանն ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել:   Բաքվի Յասամալի շրջանային դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: Նրան առաջադրվել է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության» շինծու մեղադրանք: 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 20 տարվա կամ…

Read More
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, դատապարտել ցանկացած գործողություն, որը վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կրեմլի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Պուտինը նաև տեղեկացրել է Նեթանյահուին ավելի վաղ Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի և Սիրիայի ղեկավարների հետ իր հեռախոսազրույցների մասին, որոնց…

Read More
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի պնդմամբ՝ նախագահը խախտել է օրենքը՝ ի հեճուկս կառավարության արգելքի՝ մեկնելով արտերկիր: «Ես հրաժարական չեմ տալիս։ Ես կմնամ այստեղ և կպայքարեմ մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար»,- նշել է Վրաստանի նախագահը: Նա նաև մեկնաբանել է Սահմանադրական դատարանի…

Read More
Իսրայելի ՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ թիրախավորելու մասին

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ թիրախավորելու մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 ռազմական օբյեկտ է թիրախավորել։ ԶՈՒ մամուլի ծառայության տվյալով՝ հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստների և բանկի, որն օգտագործվում էր ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար: Նշվում է, որ Իսրայելի բանակը ոչնչացրել է նաև չորս զինյալի, որոնք փորձել են երկրի տարածք ներխուժել Լիբանանից։ Շարունակվում են ավիահարվածները Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին: Հակամարտության…

Read More
Կրակոցներ Բրյուսելում. հանցագործը տեսանյութ է հրապարակել

Կրակոցներ Բրյուսելում. հանցագործը տեսանյութ է հրապարակել

Երկուշաբթի Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անձը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է` «Իսլամական պետություն» խմբավորումից է, պատրաստ է սպանել և սպանվել: Ոստիկանության տվյալներով` հարձակվողը ժամանել է մոպեդով` գազարագույն անթև բաճկոնով: Հնարավոր է` նա օգտագործել է Կալաշնիկովի ինքնաձիգ, կրակոցի պահին հանցագործը «Ալլահ Ակբար» է գոռացել, ինչից հետո էլ թաքնվել է: Ոստիկանները փնտրում են նրան: Հիշեցնենք,…

Read More
Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Դիմադրության առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել այն, ինչ կցանկանա. առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել կանխարգելիչ ցանկացած միջոցի իրականացում: Այս մասին հեռուստաելույթում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա մասնավորեցրել է` խոսելով դիմադրության մասին` նկատի չունի միայն լիբանանյան «Հըզբոլլահը»: «Առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել ցանկացած կանխարգելիչ միջոցի իրականացում»,- ասել է նախարարը: Խոսելով…

Read More