Գազայի հատվածը հումանիտար աղետի եզրին է. ՀԱՄԱՍ

Գազայի հատվածը հումանիտար աղետի եզրին է. ՀԱՄԱՍ

Եվրամիության արտգործնախարարները համաձայնության չեն եկել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական աջակցության հատկացման շուրջ։ Հայտնել է Բորելը։ Լրատվամիջոցները գրում են, որ ութերորդ տրանշը խափանել է Հունգարիան: Մինչև այդ՝ Ուկրաինայում մարտերը շարունակվում են, բախումներ են հատկապես Ավդեևկայի ուղղությամբ: Նշվում է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել քաղաքի մերձակա գյուղերին: Թիրախում են հայտնվել նաև Օդեսան,…

Read More
Թեհրանում կայացել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը

Թեհրանում կայացել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը

Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների քննարկումների շրջանակում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը: «3+3» ձևաչափով նիստին մասնակցում են 5 պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Վրաստանը հրաժարվել է մասնակցելուց:

Read More
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, РИА Новости-ին հայտնել են հանրապետության ղեկավարի վարչակազմում։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը և ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին և առաջարկել է այն վավերացնել»,- ասվում է հայտարարության մեջ։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ողջունել…

Read More
Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի հարցով տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման ավարտին։ «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Read More
Անցնող օրերի կարեւոր իրադարձությունները
		23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Հայ-Վրացական հարաբերություններ, Հասարակություն, Հոգեւոր

Անցնող օրերի կարեւոր իրադարձությունները 23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Հայ-Վրացական հարաբերություններ, Հասարակություն, Հոգեւոր

ՀՀ վարչապետի ելույթը ԵԽԽՎ-ում Վրաստանի հայությունն աջակցում է արցախահայերին Վերաօծվեց Գոմանի եկեղեցին եւ գյուղի մուտքի մոտ Խաչ տեղակայվեց։ Վրաստանի խորհրդարանում տապալվեց նախագահի իմպիչմենտի հարցը։

Read More
Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունները «կրակի օղակի» մեջ են առնում Եվրամիությունը: «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունն Իսրայելում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում… Եվրոպան պետք է սառնասրտություն պահպանի և միասնական լինի գործընկերների հետ»,- նշել է Շալենբերգը։

Read More
Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ հանրապետությունը տարեվերջին կստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ իշխանությունները կատարել են Եվրամիության բոլոր հանձնարարականները, և պատճառ չկա, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չստանա։ 2022 թվականի հունիսին ԵՄ առաջնորդները թեկնածուի կարգավիճակ շնորհեցին Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք ճանաչեցին…

Read More
Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ընդունել է Սուրեն Պապիկյանին, Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունն էլ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում նշված է. «Այսօր Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում է իր հայ գործընկերոջ՝ Պապիկյանի հետ զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելու նպատակով:…

Read More
Հարցազրույց երիտասարդ գրող Մերի Բաղի հետ
		23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ

Հարցազրույց երիտասարդ գրող Մերի Բաղի հետ 23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ

Մերի Բաղի «Վերակենդանացում» վիպակի շնորհանդեսից հետո հեղինակի հետ զրուցել ենք ստեղծագործության կարեւո ասելիքի եւ գաղափարի շուրջ։  

Read More
Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:  Վրաստանը հրաժարվել է հարթակի հանդիպումներին մասնակցելուց: Ինչպես արդեն նշել էինք, հանդիպումն անցնում է տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման օրակարգով։

Read More
«Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգը. Աբդոլլահիան

«Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»՝ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգը. Աբդոլլահիան

Այսօր Թեհրանում կմեկնարկի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով՝  ԱԳ նախարարների հանդիպումը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով։ Այդ առիթով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում կանցկացվի Թեհրանում: Նիստի խորագիրն է՝ «Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում»: Այն կարող է հիմնաքար լինել հարևանների և ներտարածաշրջանային դերակատարների միջոցով…

Read More
Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ մեկնարկել է Միության արտգործնախարարների հանդիպումը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «խորհրդի օրակարգում են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները, Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունները»։ Նիստին ընդառաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասում զարգացումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ավելի են կարևորվում: «Հարկավոր է խաղաղ կարգավորման հասնել, որ…

Read More
Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին. Ռումինիայի ԱԳ նախարար

Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին. Ռումինիայի ԱԳ նախարար

ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր աջակցությունն է հայտնել Ռումինիայի արտգործնախարարը: Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուն հայտարարել է, որ Բուխարեստն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի միջնորդական ջանքերին: «Կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին»,- հավելել է ռումինացի դիվանագետը:

Read More
Բարձրացրեք դրոշը հանուն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
		23.10.2023 . Տարածաշրջան

Բարձրացրեք դրոշը հանուն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 23.10.2023 . Տարածաշրջան

Հայաստան է ժամանել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: X-ի իր միկրոբլոգում նա ողջունել է Երևանին. «Բարի լույս, Երևան: Ես Հայաստանում եմ: Բարձրացրեք դրոշը հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և  տարածքային ամբողջականության։ Այսօր կսկսենք  քննարկումները պետության ղեկավարների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սարգիս Խանդանյանի հետ»,- գրել է գերմանացի օրենսդիրն…

Read More
Վաշինգտոնն Իսրայելին կոչ է արել հետաձգել գործողությունը Գազայում․ New York Times

Վաշինգտոնն Իսրայելին կոչ է արել հետաձգել գործողությունը Գազայում․ New York Times

ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը՝ մասամբ Մերձավոր Արևելքում իր ուժերի վրա հնարավոր հարձակումներին ավելի լավ նախապատրաստվելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնը ցանկանում է նաև «ժամանակ շահել» պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար…

Read More
Թեհրանում անցկացվում է  «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը․ Քազեմ Ջալալի

Թեհրանում անցկացվում է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը․ Քազեմ Ջալալի

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Թեհրանում Իրանի հարևանության քաղաքականության շրջանակներում անցկացվում է Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման օրակարգով։ Առկա հարցերը կարող են լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ՝ առանց արտաքին դերակատարների միջամտության»,- գրել է իրանցի դիվանագետը։

Read More
Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հասան Կաաբիան ասել է, որ Իսրայելը դժգոհ է Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից, քանի որ այնտեղ չեն եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտող խոսքեր, գրում է РИА Новости-ն։ Շաբաթ Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած Կահիրեի խաղաղության գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 30 պետություն, մի շարք միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ։ Պաղեստինի հարցով գագաթնաժողովի մասնակիցները վերջնական…

Read More
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայկական կողմի հրավերով Երևանում է

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայկական կողմի հրավերով Երևանում է

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով մեկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Այցի ընթացքում քննարկվելու են իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։ Մեհրդադ Բազրփաշը կմասնակցի Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս…

Read More
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները

Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 23-ին և 24-ին տեղի կունենա ԵՄ օտարերկրյա հարցերով խորհրդի նիստ: ERR-ից հայտնում են, որ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայի դեմ ագրեսիան, Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները և իրավիճակն Իսրայելում: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, հոկտեմբերի վերջին տեղի ունենալիք ԵԽ նիստի նախապատրաստումն է:

Read More