Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը արդյունավետ է համարել գոյություն ունեցող խնդիրների և մարտահրավերների լուծման ուղղությամբ տարածաշրջանի երկրների մերձեցումն ու նրանց միջև կոնսենսուսը: Նրա խոսքով՝ «օտարների միջամտությունն» ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները: Ռայիսին կարևորել է Գազայում հանցագործությունների կանխման գործում Թուրքիայի դերակատարումը և ընդգծել հարձակումները դադարեցնելու համար մուսուլմանական երկրների կողմից Իսրայելին ճնշելու…
