Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն
Վրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկությանը, ուստի իմփիչմենթը չի կայացել։ Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահի պաշտոնանկությանը կողմ է եղել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ առնվազն 100 ձայն 150-ից կամ խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը: Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, որպեսզի…
