Բաքվին նոր պատերազմ պետք չէ, մեր առջև դրված խնդիրները կատարել ենք. Ալիև

Բաքվին նոր պատերազմ պետք չէ, մեր առջև դրված խնդիրները կատարել ենք. Ալիև

Եվրամիություն-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ։ Բորելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք համապարփակ քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին` Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար։ Տարածաշրջանային և միջազգային ուշագրավ…

Read More
Կիևը դեկտեմբերին սպասում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերջնական որոշմանը. Զելենսկի

Կիևը դեկտեմբերին սպասում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերջնական որոշմանը. Զելենսկի

Ուկրաինան, հետևելով ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականին, ակնկալում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում կկայացվի դեկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Նա հավելել է. «Մենք ընդունում ենք բոլոր անհրաժեշտ որոշումները, և Ուկրաինան պետք է լինի Եվրամիության կազմում»։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն…

Read More
Շնորհակալ եմ Կանադային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցելու համար. Բորել

Շնորհակալ եմ Կանադային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցելու համար. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպմանը: «Ուրախ եմ հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին, ԵՄ-Կանադա գագաթնաժողովից առաջ: Մենք խոր քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության, ինչպես նաև Հայիթիի հարցում…

Read More
Եվրամիությանը Վրաստանի անդամակցելը «երկար գործընթաց» է. Ղարիբաշվիլի

Եվրամիությանը Վրաստանի անդամակցելը «երկար գործընթաց» է. Ղարիբաշվիլի

Վրաստանը երկար տարիներ պետք է մեծ աշխատանք կատարի վերջնական նպատակին հասնելու՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությունը երկարատև գործընթաց է, որը պահանջում է մեր ժողովրդի համախմբում, իշխանությունների արդյունավետ կառավարում և բարեփոխումների շարունակություն, որոնք մենք իրականացնում ենք վերջին 11 տարվա ընթացքում»,- ասել է Ղարիբաշվիլին՝…

Read More
Բելգիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Բելգիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Բելգիայի փոխվարչապետ, Թագավորության քաղաքացիական ծառայության և հասարակական ձեռնարկությունների նախարար Պետրա Դե Սուտերն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ Գազայի հատվածում նրա գործողությունների համար։ «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինպես են Գազայում ամեն օր երեխաներ սպանվում»,- ասել է Դե Սուտերը: Այդ կապակցությամբ նա կոչ է արել անհապաղ կասեցնել Իսրայելի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև…

Read More
Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովն (ԵՀ) այսօր զեկույց է հրապարակել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ: Եվրահանձնաժողովը Եվրամիության խորհրդին առաջարկել է Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա դեկտեմբերի 14-15-ը Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ «Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝…

Read More
Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացիային, ուժի մեջ է և կարող է ընդունվել կոնսենսուսի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ: «Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ նախագիծը, որն ուղղված էր…

Read More
Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և, բնականաբար, դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ-ի պետական բյուջեից հատկացում չի եղել ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար: «Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության…

Read More
Հարավային Կորեան 10 նոր դեսպանատուն կբացի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում

Հարավային Կորեան 10 նոր դեսպանատուն կբացի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է մինչև հաջորդ տարվա երկրորդ կեսը դեսպանություններ բացել 10 երկրում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտարարել է նախարարությունը։ Սա 16 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հարավային Կորեայի կառավարությունը մեկ տարվա ընթացքում բացում է 10 կամ ավելի դեսպանություն։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը նպատակ ունի ընդլայնել…

Read More
G7-ի երկրների արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած  իր պարտավորությունները

G7-ի երկրների արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները

Տոկիում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարները հրապարակել են հայտարարություն, որում նշվում է. «Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած  պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝…

Read More
G7-ը դատապարտում է պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները

G7-ը դատապարտում է պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները

G7-ի երկրներն անընդունելի են համարել Արևմտյան ափին պաղեստինցի բնակչության նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները։ «Ծայրահեղական վերաբնակիչների բռնությունների աճը պաղեստինցիների դեմ անընդունելի է, խաթարում է Արևմտյան ափի անվտանգությունն ու սպառնում է կայուն խաղաղության հեռանկարներին», — նշված է Տոկիոյում տեղի ունեցած հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի արտգործնախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության…

Read More
Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանը, որի շրջանակում տեղի են ունեցել կառույցի նոր նախագահի և փոխնախագահների, ինչպես նաև հանձնաժողովների և հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրություններ։ Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ։ Նստաշրջանի ընթացքում կընդունվի կոնֆերանսի օրակարգը։ Գլխավոր տնօրենը կներկայացնի հաշվետվություն՝ կազմակերպության 2018-2021 թվականների գործունեության, ինչպես նաև գործադիր խորհրդի գործունեության և ծրագրի կատարման մասին։…

Read More
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը. Ալփարսլան Բայրաքթար

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը. Ալփարսլան Բայրաքթար

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Նման պայմաններում Իսրայելի հետ նախագծերի իրականացման մասին խոսելն անտեղի է։ Միակ բանը, ինչի մասին կարող ենք խոսել, Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն է»,- ասել է նա։ Նոյեմբերի 4-ին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար…

Read More
Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ: Փաստաթղթում Եվրահանձնաժողովը կգնահատի Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարումը, որոնց հիման վրա Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։ Գնահատման փաստաթուղթը հիմնված կլինի օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների վրա, որոնք իրականացվել են 2022 թվականի հունիսից՝ Եվրոպական հանձնաժողովի 12-րդ հոդվածի համաձայն: 2022 թվականի հունիսին Եվրոպական…

Read More
Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Արևմուտքը չմիջամտի. Պատրուշև

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Արևմուտքը չմիջամտի. Պատրուշև

Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք շահագրգռված ենք Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմանների ստեղծմամբ և փոխադարձ վստահության ու համագործակցության…

Read More
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը: «Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ: Պետդեպը շարունակելու է զբաղվել այս հարցով»,- ասել է նա:

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին

Գազայի հատվածում զոհվել է 10.000-ից ավելի մարդ, այդ թվում՝ 4100 երեխա: Իսրայելում զոհերի թիվը գերազանցում է 1400-ը: ՀԱՄԱՍ-ի հաղորդմամբ Իսրայելը դադարեցրել է խմելու ջրի մատակարարումը Գազայի հատված, մարդիկ չունեն նաև սնունդ, վառելիք և կենսական անհրաժեշտության պարագաներ: Օրվա միջազգային զարգացումները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More