ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոցների պահանջի մասով վճիռը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու հարցով վճիռը: Դատարանն իր որոշումը կհրապարակի 2023 թվականի նոյեմբերի 17-ին` ուրբաթ օրը, տեղեկանում ենք դատարանի կայքից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում…

Read More
Ռուսաստանի ներկայացուցիչը չի ընտրվել ՄԱԿ-ի դատավորների կազմում

Ռուսաստանի ներկայացուցիչը չի ընտրվել ՄԱԿ-ի դատավորների կազմում

Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Գևորգյանը, որ 2015 թվականից Հաագայի միջազգային դատարանի դատավորն է, երկրորդ ժամկետով չի վերընտրվել։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նա պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Բոգդան-Լուչիանու Աուրեսկուին, որին աջակցել են գլխավոր ասամբլեայի 117 անդամներ։ Խորհրդային և ռուսաստանցի դատավորները ՄԱԿ-ի դատական ​​համակարգում են 1946 թվականից: Այսպիսով, առաջին անգամ Արդարադատության միջազգային…

Read More
Վրաստանը պահպանում է չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

Վրաստանը պահպանում է չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին, Փարիզի «Խաղաղության համաժողովի» շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։ «Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ…

Read More
Իսրայելը մտադիր է մշտական ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հանդեպ. Նեթանյահու

Իսրայելը մտադիր է մշտական ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հանդեպ. Նեթանյահու

Իսրայելական բանակը պետք է մշտական ​​վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի հանդեպ և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Գազայի հետ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո, ինչին Նեթանյահուն հայտարարել է, որ  «ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո…

Read More
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ օգնության համար
		10.11.2023 . Միջազգային

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ օգնության համար 10.11.2023 . Միջազգային

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ձմռանն ընդառաջ նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց մեր էներգետիկ ոլորտին։ Այս ձմռանն էլ կարող են լինել ոչ պակաս դժվարություններ, և մենք պատրաստվում ենք դրան։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է մշտական ​​հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգահամակարգը…

Read More
ԵՄ-ն չի կարողանա կատարել Ուկրաինային 1 մլն արկ մատակարարելու իր պարտավորությունը. Bloomberg

ԵՄ-ն չի կարողանա կատարել Ուկրաինային 1 մլն արկ մատակարարելու իր պարտավորությունը. Bloomberg

Եվրամիությունը  չի կարողանա կատարել Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարելու իր պարտավորությունները։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ «ԵՄ-ն տեղեկացրել է անդամ երկրներին, որ դաշինքը հազիվ թե կատարի իր պարտավորությունը՝ տրամադրել Ուկրաինային մեկ միլիոն հրետանային զինամթերք, ինչը բարդացնում է Կիևի՝ ռուսական արտադրությունից հետ չմնալու հնարավորությունը»,- նշում է պարբերականը։ Գործակալությունն ընդգծում է, որ ԵՄ-ն տրամադրել է խոստացված…

Read More
Մենք չենք ձգտում նվաճել, օկուպացնել կամ կառավարել Գազան. Նեթանյահու

Մենք չենք ձգտում նվաճել, օկուպացնել կամ կառավարել Գազան. Նեթանյահու

«Մենք չենք ձգտում նվաճել Գազան, օկուպացնել այն կամ կառավարել: Մենք պետք է այդ տարածաշրջանում գտնենք քաղաքացիական կառավարություն»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ի հետ հարցազրույցում։ «Մենք պետք է տեսնենք Գազայի ապառազմականացումը, ապաարմատականացումն ու վերակառուցումը»,- հավելել է նա։ Հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Իսրայելը համաձայնել է օրական չորսժամյա հումանիտար դադար հաստատել անկլավի…

Read More
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Գալուզին

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Գալուզին

Մոսկվան հաստատում է, որ պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ…

Read More
Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում աղոթք է բարձրացրել առ Աստված, խնդրել չմոռանալ Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին, որոնք ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը: Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը աջակցել բռնի տեղահանվածներին: Կաթողիկոսը…

Read More
Պաղեստինն իսլամական աշխարհի առաջնային խնդիրն է. Ռայիսի

Պաղեստինն իսլամական աշխարհի առաջնային խնդիրն է. Ռայիսի

Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ տնտեսական հարցերից բացի քննարկվել է նաև  Պաղեստինի իրադրությունը: Տեղի է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի մասին Իրանի առաջնորդը հայտնել է. «ECO-ի նիստի ընթացքում Պաղեստինի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը լավն էր, բայց ես նշեցի, որ դա բավարար չէ, պետք  է գործնական քայլեր արվեն, ձեռնարկվեն…

Read More
Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը: «Հիանալի զրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացմանը, Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ԵՄ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Read More
ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում կգանձվի գումարի 50 տոկոսը

ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում կգանձվի գումարի 50 տոկոսը

ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը հաշվի առնելով և նկատի ունենալով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում գանձել գումարի 50 տոկոսը: Անհրաժեշտ է, սակայն, որ ավտոմեքենան բավարարի հետևյալ պայմաններին. ԱՊՊԱ պայմանագրի կնքման…

Read More
Պյոտր Սարուխանովն անհատական ցուցահանդես ունեցավ

Պյոտր Սարուխանովն անհատական ցուցահանդես ունեցավ

Նոյեմբերի 9-ին Վրաստանի արվեստի պալատ — մշակույթի պատմության թանգարանում տեղի ունեցավ վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Վրաստանի արվեստի պալատի ջանքերով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ցուցադրությունն անցնում է «Իմ սիրելի քաղաքը» խորագրի ներքո, արվեստի սիրահարներին են ներկայացված վարպետի մի շարք գործերայդ…

Read More
ԵՄ-ն հակված է ընդառաջ քայլ կատարել, եթե Հայաստանը ցանկանա. փորձագիտական քննարկում՝ Բրյուսելում

ԵՄ-ն հակված է ընդառաջ քայլ կատարել, եթե Հայաստանը ցանկանա. փորձագիտական քննարկում՝ Բրյուսելում

Ինչ հեռանկար ունի Հայաստանի անդամակցումը Եվրամիությանը: Բրյուսելում առաջին անգամ են հայ և եվրոպացի հասարակական, քաղաքական գործիչները համատեղ համաժողովում քննարկում Հայաստանի հետ՝ անվտանգայինից մինչև տնտեսություն, գործակցության հնարավորությունները: Երկօրյա համաժողովը կամփոփվի հռչակագրի ընդունմամբ՝ առաջարկություններ անելով ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը: Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

Read More
Արևմուտքը ցանկանում է Հայաստանի հետ բարեկամանալ` ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Արևմուտքը ցանկանում է Հայաստանի հետ բարեկամանալ` ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին և ցանկանում է նրա հետ բարեկամանալ` ընդդեմ Ռուսաստանի: «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը նախատրամադրվածություն չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ: Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր կուրսը»,- ասել է նա:

Read More