ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան

ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 27-29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը: Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի  խորացման  և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը: Սույն այցն իրականացվում…

Read More
Lineup-ի փոքրիկները Թբիլիսիում փառատոնի մասնակցեցին

Lineup-ի փոքրիկները Թբիլիսիում փառատոնի մասնակցեցին

Երեկ՝ նոյեմբերի 23-ին Վրաստանում նշվեց Գիորգոբան, այդ առթիվ Թբիլիսիում տեղի ունեցավ “საქართველო ჩვენი სალოცავია” խորագրով պարի փառատոնը, որին մասնակցեցին Lineup կենտրոնի «Արէ» համույթի փոքրիկները եւս։ Փառատոնից բացի Line Up կենտրոնի երեխաները շրջագայեցին քաղաքում, եղան կենդանաբանական այգում, այցելեցին ալյ տեսարժան վայրեր եւ վերադարձան տուն։ Նշենք, որ առաջիկայում կենտրոնի մյուս խմբերը եւս կմասնակցեն փառատոնների։

Read More
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Վրաստանում մասնակցել է էներգաարդյունավետության բարելավման թեմայով ՄԱԿ-ի աշխատաժողովին
		24.11.2023 . Տարածաշրջան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Վրաստանում մասնակցել է էներգաարդյունավետության բարելավման թեմայով ՄԱԿ-ի աշխատաժողովին 24.11.2023 . Տարածաշրջան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 21-ից 23-ը Թբիլիսիում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից անցկացվող «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի վավերացման աշխատաժողովին: Ինչպես հայտնում են Քաղաքաշինության նախարարությունից, Նունե Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները՝…

Read More
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավանություն են տվել  «Ռազմական Շենգեն» ծրագրին

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավանություն են տվել «Ռազմական Շենգեն» ծրագրին

ՆԱՏՕ-ի լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկն առաջարկել է ստեղծել «Ռազմական Շենգեն», որը թույլ կտա ՆԱՏՕ-ի զորքերին ազատ տեղաշարժվել դաշինքի ներսում, գրում է Reuters-ը։ Աղբյուրի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ուժերը ստիպված են պահպանել դաշինքի անդամների բազմաթիվ ներքին կանոնները, որոնց համաձայն, օրինակ, պետություններին պետք է նախապես իրազեկեն իրենց տարածքով զինամթերք տեղափոխելու մասին, պահպանեն տվյալ երկրում ռազմական շարասյուների թույլատրելի…

Read More
Բայդենն ու Շոլցը ծրագիր են մշակել՝ համոզելու Զելենսկուն բանակցել Ռուսաստանի հետ. Bild

Բայդենն ու Շոլցը ծրագիր են մշակել՝ համոզելու Զելենսկուն բանակցել Ռուսաստանի հետ. Bild

Միացյալ Նահանգները և Գերմանիան մշակել են ռազմավարություն՝ առանց Կիևի վրա ուղղակի դիվանագիտական ​​ճնշում գործադրելու համոզել Ուկրաինային խաղաղության բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այդ մասին Bild-ին հայտնել են գերմանական կառավարական շրջանակների աղբյուրները։ Ենթադրվում է, որ դաշնակիցները ցանկանում են Ուկրաինային դնել «ռազմավարական առումով շահավետ բանակցային դիրքում», որտեղից Կիևը պետք է Մոսկվայի հետ բանակցի իր «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»…

Read More
Ղազախստանը հերքում է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը

Ղազախստանը հերքում է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք սոցիալական ցանցերում և լրատվական պորտալներում տարածված հաղորդագրությունները Ղազախստանից Հայաստանին զենք մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը։ «Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի ենթադրյալ մատակարարման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, 2022 թվականից Ղազախստանը արգելք է մտցրել զենքի և ռազմական…

Read More
Պաղեստինցիները Եգիպտոսից սկսել են Գազա վերադառնալ

Պաղեստինցիները Եգիպտոսից սկսել են Գազա վերադառնալ

Տասնյակ պաղեստինցիներ, որոնք մնացել են Եգիպտոսում հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների իրականացումից հետո, առաջին անգամ սկսել են Ռաֆահի սահմանային անցակետով անցնել պաղեստինյան անկլավ, հաղորդում է Al Jazeera-ի թղթակիցը: Իսրայելը, սակայն, թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին անկլավի հարավից վերադառնալ հյուսիս, քանի որ այդ հատվածը շարունակում է մնալ պատերազմի գոտի, հայտարարել է իսրայելական բանակի խոսնակը…

Read More
Թուրքիան հերքում է  Իսրայել զենք փոխադրելու համար «Ինջիրլիք» ռազմաբազայի օգտագործման մասին լուրերը

Թուրքիան հերքում է Իսրայել զենք փոխադրելու համար «Ինջիրլիք» ռազմաբազայի օգտագործման մասին լուրերը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ թուրքական «Ինջիրլիք» բազան օգտագործվում է ամերիկյան ինքնաթիռներով Իսրայել զենք փոխադրելու համար: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ամերիկյան ինքնաթիռներն իբր Հարավային Կիպրոսի տարածքով Իսրայել զենք տեղափոխելու համար վայրէջք են կատարել «Ինջիրլիք» ավիաբազայում։ Թուրքական Yeni Akit թերթն էլ…

Read More
ԵՄ-ն հնարավոր է համարել Մոլդովայի և Վրաստանի մասնակի անդամակցությունը Միությանը

ԵՄ-ն հնարավոր է համարել Մոլդովայի և Վրաստանի մասնակի անդամակցությունը Միությանը

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ հնարավոր է Մոլդովայի և Վրաստանի մասնակի ընդունումը ԵՄ՝ առանց Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Ստանոն ընդգծել է, որ այդ երկրների եվրոպական ապագան չպետք է կախված լինի հակամարտություններից։ «Մենք շարունակում ենք հաստատակամորեն աջակցել Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է Ստանոն: Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը…

Read More
Անկարգություններ և թալան՝ Դուբլինի դպրոցի վրա հարձակումից հետո

Անկարգություններ և թալան՝ Դուբլինի դպրոցի վրա հարձակումից հետո

Դուբլինում զանգվածային բողոքի ցույցը վերաճել է անկարգությունների, թալանի ու հրկիզումների։ Դա տեղի է ունեցել, երբ նախորդ կեսօրին դանակով զինված տղամարդը դպրոցի մոտ վիրավորել է հինգ մարդու՝ երկու մեծահասակի և երեք երեխայի: Երիտասարդ կնոջ ու 5-ամյա աղջկա վիճակը ծանր է: Ցուցարարները պնդել են, որ հարձակվողը միգրանտ է, և վանկարկել են ներգաղթյալների դեմ ուղղված կարգախոսներ: Իշխանությունները կարծում…

Read More
Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով ուրբաթ աշխատանքային այցով ժամանել է Բաքու: Վրաստանի վարչապետի գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Ղարիբաշվիլին՝ որպես պատվավոր հյուր, կմասնակցի Բաքվում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագրի 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին: Այս տարի այն նախագահում է Ադրբեջանը: Համաժողովի շրջանակում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի…

Read More
Իրադրությունը ռուս-ֆիննական սահմանին վատթարանում է

Իրադրությունը ռուս-ֆիննական սահմանին վատթարանում է

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին գտնվող անցակետ են ժամանում փախստականներ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից։ Հաղորդվում է, որ երկու շաբաթվա ընթացքում այս կերպ Ֆինլանդիա է մտել 500 մարդ։ Ռուսական կողմի բնակիչներն ասում են, որ փախստականներին կազմակերպված սահման են տեղափոխում միկրոավտոբուսներով։ ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը (Frontex) նախատեսում է 50 սահմանապահ և…

Read More
Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտնում

Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտնում

Իսրայելական բանակի ու Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման միջև քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտնում տեղի ժամանակով 07:00-ին: Դրա շրջանակներում ամեն օր Գազայի հատված մուտք կգործի 200 բեռնատար` հումանիտար օգնությամբ և չորսը` վառելիքով ու կենցաղային գազով: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել անկլավի հարավային հատվածում` չորս, իսկ հյուսիսայինում` վեց…

Read More
ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ հումանիտար հրադադարը կերկարաձգվի. ՏԱՍՍ

ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ հումանիտար հրադադարը կերկարաձգվի. ՏԱՍՍ

ՀԱՄԱՍ-ն ակնկալում է` հումանիտար քառօրյա հրադադարը, որն, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 24-ին, ավարտից հետո կերկարաձգվի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Բասեմ Նաիմը: «Հումանիտար հրադադարը մեր նպատակն է, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Տա Աստված` այն երկարաձգվի, բայց սա կախված է այլ գերիների հանձնման հնարավորությունից»,- ասել է նա: Վերջինս հայտնել…

Read More