ԵՄ հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին՝ ապրանքների վերարտահանումը Ռուսաստան նվազեցնելու համար

ԵՄ հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին՝ ապրանքների վերարտահանումը Ռուսաստան նվազեցնելու համար

Ղազախստանը զգալիորեն նվազեցրել է երկակի նշանակության ապրանքների վերարտահանումը Ռուսաստան, սակայն այլ ապրանքների արտահանման աճ է նկատվում: Այդ մասին Աստանայում հայտարարել է պատժամիջոցների հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ՛Սալիվանը: «Մենք շնորհակալ ենք ղազախ գործընկերներին, Ղազախստանի իշխանություններին իրենց ձեռնարկած միջոցառումների համար, որոնց արդյունքում մենք տեսնում ենք դեպի Ռուսաստան որոշակի ապրանքների վերարտահանման մակարդակի զգալի նվազում։ Բայց, մյուս կողմից,…

Read More
Կատարը միջնորդական ջանքեր է գործադրում Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու ուղղությամբ

Կատարը միջնորդական ջանքեր է գործադրում Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու ուղղությամբ

Կատարի իշխանությունները, որ միջնորդական ջանքեր են գործադրում իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում, առաջիկա օրերին կկենտրոնանան Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման վրա՝ հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին նշել է, որ մարդասիրական դադարը պարբերաբար կարող է երկարաձգվել՝ մեկ օր՝ յուրաքանչյուր իսրայելցի 10 պատանդի ազատ արձակման դիմաց։ Նա չի բացառել, որ առաջիկայում կարող…

Read More
Ինչու եք գրում կոռուպցիայի և ոչ Ղարաբաղի հաղթանակի մասին. ճնշումներ ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ

Ինչու եք գրում կոռուպցիայի և ոչ Ղարաբաղի հաղթանակի մասին. ճնշումներ ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ

Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների ղեկավարները հայտնվել են իշխանության թիրախում, մեկը մյուսին հաջորդում են ձերբակալությունները՝ մեղադրվելով տնտեսական բնույթի հանցագործությունների համար: Լրագրողները մեղքը չեն ընդունում, նշում են, որ հետապնդումների պատճառը իրենց հետաքննական հրապարակումներն են գրավյալ տարածքներում վերնախավի ապօրինությունների վերաբերյալ: Բաքուն լրագրողների կալանքներով չի սահմանափակվում, երկրի արտգործնախարարություն են հրավիրել Արևմտյան երկրների դեսպանների, դժգոհել, որ, իբր թե, դիվանագետները ներքաշված են…

Read More
Իրանը ձեռք է բերել ռուսական Ми-28 հարվածային ուղղաթիռներ, Су-35 կործանիչներ և Як-130 մարտական ինքնաթիռներ

Իրանը ձեռք է բերել ռուսական Ми-28 հարվածային ուղղաթիռներ, Су-35 կործանիչներ և Як-130 մարտական ինքնաթիռներ

Իրանի պաշտպանության փոխնախարար Մահդի Ֆարահին հաստատել է, որ Թեհրանը ռուսական Ми-28 հարվածային ուղղաթիռներ, Су-35 կործանիչներ և Як-130 մարտական ինքնաթիռներ է ձեռք բերել: Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է: Գործարքի արժեքը չի նշվում: Tasnim գործակալության տվյալով՝ զինտեխնիկան արդեն Իրանում է:

Read More
Ուկրաինան ԱՄՆ-ից 25 մլն դոլար կստանա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

Ուկրաինան ԱՄՆ-ից 25 մլն դոլար կստանա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

Կիևը Վաշինգտոնից 25 մլն դոլար կստանա էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար՝ հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից։ «Սա ԱՄՆ կառավարության առաջին ներդրումն է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի հովանավորների ընդհանուր ներդրումը կազմել է ավելի քան 329 մլն եվրո: Նախարարության տվյալով՝ դրամահավաքի նպատակը…

Read More
Խովաևն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Խովաևն ու Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ՝ հայտնել է ISNA գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և ընդհանուր նախաձեռնությունների շուրջ։ Նշվում է, որ Ջալալին շեշտել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը՝ նպաստելու վստահության ամրապնդմանը և…

Read More
Թբիլիսիում Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգ տեղի ունեցավ |

Թբիլիսիում Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգ տեղի ունեցավ |

Նոյեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիում կազմակերպվեց տոնական համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին։ Միջոցառումը անցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո և մասնակցությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երեկոյի…

Read More
Ախալքալաքում վազքի համայնքային մրցույթ տեղի ունեցավ

Ախալքալաքում վազքի համայնքային մրցույթ տեղի ունեցավ

Դպրոցական մարզական օլիմպիադայի շրջանակներում տեղի ունեցավ վազքի համայնքային մրցույթ, որին մասնակցում էին աղջիկների 1 և  տղաների 12  թիմեր։ Մրցաշարը տեղի ունեցավ Ախալքալաքի մարզադաշտում: Հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից։ Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 1-ին տեղ՝ Արագվա գյուղի հանրակրթական դպրոց, 2-րդ տեղ՝ Գոման գյուղի հանրակրթական դպրոց, 3 — տեղ՝ Մաճադիայի  հանրակրթական դպրոց, 1-ին տեղ՝ Զակ գյուղի հանրակրթական…

Read More
Միգրանտների հոսքի աճը Լիտվա սպառնում է երկրի ազգային անվտանգությանը. երկրի ՆԳ նախարար
		28.11.2023 . Միջազգային

Միգրանտների հոսքի աճը Լիտվա սպառնում է երկրի ազգային անվտանգությանը. երկրի ՆԳ նախարար 28.11.2023 . Միջազգային

Լիտվայի ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել, որ միգրանտների հոսքը երկիր աճում է: Ագնե Բիլոտաիտեի խոսքով՝ դա սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվացման վտանգ կա։ Նա նշել է, որ խոսքը առաջին հերթին հետխորհրդային երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասին է: Ըստ դիվանագետի՝ ստեղծված իրավիճակում բարդ է…

Read More
Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Առանձին-առանձին անցկացված հանդիպումներում նշվել է, թե ադրբեջանական «AbzasMedia» լրատվականը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացրել: Ադրբեջանական կողմը պնդել է, թե այդ գործընթացներին ներգրավվել են նաև երեք երկրների դեսպանատները: Ադրբեջանի արտաքին…

Read More
Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել. Caucasus Heritage Watch

Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել. Caucasus Heritage Watch

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի հայկական գերեզմանոցը: Ենթադրվում է, որ բուլդոզերներով աղբի կույտեր են լցվել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք, այդպիսով վտանգելով առանց այդ էլ արդեն մասնատված տապանաքարերը: «Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և…

Read More
Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է. Tasnim

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է. Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ այսօր նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է՝ հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։ Որոշման պատճառների մասին գործակալությունը մանրամասներ չի հայտնել, չի նշել նաև այցի հնարավոր ամսաթիվը:

Read More
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին. Ղարիբաշվիլի

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը:…

Read More
Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ դեմ «Վրաստանի պաշտպանության ակտ» բանաձևը

Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ դեմ «Վրաստանի պաշտպանության ակտ» բանաձևը

Վրաստանի խորհրդարանի բյուրոն հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Լելո» կուսակցության բանաձևը, որով նախատեսվում էր վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար և սահմանափակել ռուսաստանցիների՝ այդ երկրում աշխատելու և հող գնելու իրավունքը: Խորհրդարանի բյուջետային գրասենյակի ղեկավար Անդրիա Գվիդիանին նշել է, որ բանաձևի նախագծում հստակ սահմանված չէ վիզային ռեժիմի ներդրման, զբաղվածության, հողի և անշարժ գույքի առքուվաճառքի, ավտոմեքենաների տեղաշարժի և…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս երկու օրով երկարաձգել հրադադարը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս երկու օրով երկարաձգել հրադադարը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս 2 օրով երկարաձգել հրադադարը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ը բաց է թողել իսրայելցի 11 պատանդի՝ կանանց և երեխաների: Jerusalem Post-ը հայտնել է, որ շարժումը պատրաստ է քննարկել նաև գերեվարված իսրայելցի զինվորականներին ազատ արձակելու հնարավորությունը և պայմանները: Իսրայելական բանտերից էլ ազատ է արձակվել 33…

Read More
Բաքվի մասին ԱՄՆ վերջին հայտարարությունները լուրջ վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին. Ալիև

Բաքվի մասին ԱՄՆ վերջին հայտարարությունները լուրջ վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին. Ալիև

Իլհամ Ալիևի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Բաքվի մասին Վաշինգտոնի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, թե Կոնգրեսում Հարավային Կովկասի մասին լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կողմնակալ հայտարարություններ է արել:…

Read More
Վարչապետ Փաշինյանի բարեփոխումները պետք է ոգևորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար. Օ՛Բրայեն

Վարչապետ Փաշինյանի բարեփոխումները պետք է ոգևորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար. Օ՛Բրայեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ համարձակություն է ցուցաբերել և հասկացրել, որ ցանկանում է՝ Հայաստանը առաջ շարժվի սահմանների բացման, Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում, և որ նախկին ղեկավարների նման չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը: Ջեյմս Օ՛Բրայենի խոսքով՝ Փաշինյանը մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել,…

Read More