
Նիդերլանդների ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը
Նիդերլանդների խորհրդարանի ընտրությունում, նախնական տվյալների համաձայն, հաղթել է ուլտրաաջ «Ազատություն» կուսակցությունը: Քվեաթերթիկների 98%-ի դիտարկումից հետո նշվում է, որ Գերտ Վիլդերսի գլխավորած քաղաքական ուժը կարող է ակնկալել խորհրդարանի 150 տեղից 37-ը: Հատկանշական է, որ քաղաքական ուժը հայտնի է որպես միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակից և ԵՄ-ից Նիդերլանդների դուրս գալու գաղափարախոս: Երկրորդ տեղը զբաղեցրած ձախերի դաշինքը, որը բաղկացած…