ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել` բոլոր ռազմական գործողությունների ընդհատմամբ և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակման պայմանով: Այդ մասին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս հայտարարել է ՀԱՄԱՍ-ը: «Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենակարող Աստծո օգնությամբ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք…

Read More
BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը

BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել միջազգային համաժողով գումարել՝ նպաստելու Գազայի հատվածում հակամարտության արագ կարգավորմանը: Իրանի նախագահը կոչ է արել BRICS երկրներին՝ «ահաբեկչական» ճանաչել Իսրայելը և դադարեցնել քաղաքական, տնտեսական և ռազմական գործակցությունն այդ երկրի հետ։ Էբրահիմ Ռայիսին իսրայելական կողմին մեղադրել է Գազայի հատվածում արգելված զենք կիրառելու համար։ Եգիպտոսի նախագահ Աբդել…

Read More
Բազմաբնակարան շենքի կոսմետիկ վերականորոգման համար ավելի քան 110,000 լարի-Ախալցխա
		21.11.2023 news Ախալցխա, Սամցխե-Ջավախք

Բազմաբնակարան շենքի կոսմետիկ վերականորոգման համար ավելի քան 110,000 լարի-Ախալցխա 21.11.2023 news Ախալցխա, Սամցխե-Ջավախք

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել  Շոթա Ռուսթավելի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ճակատը, որի համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել ավելի քան 110.000 լարի, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Ըստ մրցութային փաստաթղթերի, շենքը շահագործման հանձնելուց հետո դեռևս չի վերականգնվել, ինչի պատճառով վնասվել են ճակատը, մուտքերն ու աստիճանավանդակները, այդ թվում՝ աստիճանները։ Աշխատանքը…

Read More
Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ է վարել Տաջիկստանի նախագահի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Էմոմալի Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվի զարգացման և երկկողմ հարաբերությունների խորացման համար: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Տաջիկստանում ռուսալեզու դպրոցների համար դասագրքեր գնելու նպատակով Մոսկվան տարեկան 200 մլն ռուբլի կհատկացնի։ Նախագահների օրակարգում են եղել նաև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը, երկկողմ ռազմավարական…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար: Այդ մասին ասված է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: «Երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու մասին որոշման ընդունման համար»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Գերատեսչությունից հույս են…

Read More
Ստոլտենբերգը Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել ներգրավվել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երկխոսությանը

Ստոլտենբերգը Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել ներգրավվել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երկխոսությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը վճռական է՝ շարունակելու խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում և անաչառություն ցուցաբերել սերբերի և ալբանացիների պաշտպանության հարցում: Բելգրադում ունեցած ելույթում Ենս Ստոլտենբերգը Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել ներգրավվել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երկխոսությանը, որը, նրա խոսքով, կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սերբիայի նախագահի հետ քննարկել է նաև…

Read More
Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար
		21.11.2023 . Տարածաշրջան

Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար 21.11.2023 . Տարածաշրջան

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելը իրական քայլերի է սպասում: «Ներկայումս մենք կարծում ենք, որ Երևանից հետաքրքրություն կա, Բաքվից էլ հայտարարություններ ենք լսում: Անկեղծ ասած, հայտարարություններ կան, բայց մենք իրական քայլերի ենք սպասում»,- ասել է Կլաարը։

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Կիև կատարած այցի շրջանակում։ Փաթեթը կներառի հրետանու զինամթերք, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր: Օսթինից բացի Կիև են մեկնել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Վերջինս Ուկրաինայում է «գնահատելու…

Read More
Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի 7,6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ օգնության հերթական խմբաքանակները

Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի 7,6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ օգնության հերթական խմբաքանակները

Բաքուն Կիևին է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ մասը՝ բաղկացած էլեկտրասարքավորումներից՝ հայտնել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից: Մարդասիրական բեռի մեջ են մտնում ավելի քան 900 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 18 տրանսֆորմատոր և տրանսֆորմատորային ենթակայաններ: Նշվում է, որ 23 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունն այսօր դուրս է եկել Սումգայիթի արդյունաբերական պարկից: Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ առաջիկայում նախատեսվում…

Read More
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ակնկալվում է հրադադար և գերիների փոխանակում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ակնկալվում է հրադադար և գերիների փոխանակում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կարող է գործարք կնքվել, դրա շրջանակում կրակը 4 օրով կդադարեցվի՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Ակնկալվում է, որ սկզբնական շրջանում 50 գերի ազատ կարձակվի: ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ ի պատասխան՝ իսրայելական կողմը կազատի Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավելի շատ պատանդների բաց թողել, սակայն շարժումը…

Read More
Ադրբեջանի Միլի մեջլիսը ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի Միլի մեջլիսը ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանում Վաշինգտոնի դեմ հայտարարություն է ընդունվել: Միլի մեջլիսը դատապարտել է Ադրբեջանի դեմ ԱՄՆ Սենատի ընդունած օրինագիծը՝ այն անվանելով լուրջ հարված երկկողմ հարաբերություններին։ Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան կողմի քայլը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին: Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ին նաև Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու և նախկինում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին աջակցելու համար: Ըստ հայտարարության՝ որպես…

Read More
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ

Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այդ մասին հայտնել են արտգործնախարարությունից: «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի…

Read More
Հայաստանն առաջարկել է քննարկումից հանել Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարության նախագիծը. ՀԱՊԿ քարտուղարություն

Հայաստանն առաջարկել է քննարկումից հանել Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարության նախագիծը. ՀԱՊԿ քարտուղարություն

Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ-ի քննարկումից հանել Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարության նախագիծը՝ նշված է կազմակերպության քարտուղարության մեկնաբանության մեջ: «ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի նստաշրջանի որոշումների իրականացման և Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների պլանի համաձայն՝ մինչ օրս շրջանառվել է երկու փաստաթուղթ, որոնք առնչություն են ունեցել Հարավային Կովկասում իրադրության կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ…

Read More
Ռուսաստանը ցանկանում է հեռացնել ինձ իշխանությունից. Զելենսկու հարցազրույցը The Sun թերթին

Ռուսաստանը ցանկանում է հեռացնել ինձ իշխանությունից. Զելենսկու հարցազրույցը The Sun թերթին

Վոլոդիմիր Զելենսկին բրիտանական The Sun թերթի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը հոգնել է մշտական օդային հարձակումներից, գնդակոծություններից, մարդկային և այլ կորուստներից, սակայն չի պատրաստվում հանձնվել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո իր դեմ բազմիցս մահափորձ է կատարվել, որոնց հաշիվը ինքը կորցրել է: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը շատ է ցանկանում իրեն հեռացնել…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չենք տեսնում. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չենք տեսնում. Հաջիև

Տարածաշրջանում նոր իրողություններ են ձևավորվել, դրանց ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չենք տեսնում: Այդ մասին հայտարարել է Հիքմեթ Հաջիևը: Բանակցությունները բազմիցս խաթարած Ադրբեջանի նախագահի օգնականը կոչ է արել Հայաստանին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Հայաստանից հստակ քայլեր ու գաղափարներ ենք ակնկալում, հայկական կողմը դեռևս տարածաշրջանից դուրս է նայում, երբ խոսքը խաղաղության…

Read More
Ադրբեջանի խորհրդարանում ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար հանձնաժողով է ստեղծվել

Ադրբեջանի խորհրդարանում ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար հանձնաժողով է ստեղծվել

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակն է ԱՄՆ դեմ հայտարարություն ընդունելը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նման առաջարկով է հանդես եկել Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Նա կողմնակալ է որակել ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին աջակցության օրինագիծը, ափսոսանք հայտնել, որ վերջերս Ադրբեջանի դեմ մի շարք բանաձևեր են ընդունվում: Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարել է՝ եթե Ջո…

Read More
ԱՄՆ սենատոր Ռուբիոն Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հավանություն տալ Հայաստանի պաշտպանության ակտին

ԱՄՆ սենատոր Ռուբիոն Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հավանություն տալ Հայաստանի պաշտպանության ակտին

ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջանին՝ մի երկրի, որը տարածաշրջան անկայունություն է բերել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն: «Սենատի իմ գործընկերները համակարծիք են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- նշել է սենատորը։…

Read More
Ալիևը Փարիզին մեղադրել է տարածաշրջանում «ռազմատենչ քաղաքականություն» վարելու համար

Ալիևը Փարիզին մեղադրել է տարածաշրջանում «ռազմատենչ քաղաքականություն» վարելու համար

Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում՝ «Ապագաղութացում. կանանց ներուժի զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի ձևակերպմամբ՝ Հայաստանին զինելով՝ Փարիզը «ռազմատենչ քաղաքականություն է վարում և հող նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերազմների համար»։ Նա նաև հայտարարել է, թե Ֆրանսիան արևմտյան կազմակերպությունների միջոցով փորձում է ճնշում…

Read More
Խամենեին կոչ է արել իսլամական երկրներին ժամանակավորապես դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ
		20.11.2023 . Տարածաշրջան

Խամենեին կոչ է արել իսլամական երկրներին ժամանակավորապես դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ 20.11.2023 . Տարածաշրջան

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ կիրակի հայտարարել է, որ Գազայի հատվածի հետ կապված իրավիճակի ֆոնին իսլամական երկրները պետք է որոշ ժամանակով խզեն հարաբերություններն Իսրայելի հետ: Նա նաև առաջարկել է սահմանափակել Իսրայելին էներգառեսուրսների և այլ ապրանքների մատակարարումը։ Խամենեին նշել է, որ չնայած ժամանակակից սպառազինությանը և Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծություններին, իսրայելցի զինվորականներին չի հաջողվել ոչնչացնել…

Read More
Փարիզը միացնում է Սուրբ Ծննդյան` էկոլոգիապես մաքուր լուսավորությունը

Փարիզը միացնում է Սուրբ Ծննդյան` էկոլոգիապես մաքուր լուսավորությունը

Սուրբ Ծննդին դեռ ավելի քան մեկ ամիս է մնացել, սակայն Փարիզն արդեն որոշել է տոնական սեզոնը Ելիսեյան դաշտերում բացել գունեղ արարողությամբ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցը՝ շնորհիվ քաղաքապետ Անն Իդալգոյի և Ելիսեյան դաշտերի կոմիտեի նախագահ Մարկ-Անտուան ​​Ժամետի, լուսավորվել է Սուրբ Ծննդյան լույսերով։ Նրա խոսքով՝ «այդ լույսերն էկոլոգիապես մաքուր են: Ելիսեյան դաշտերի լույսերի էներգիայի սպառումը համարժեք է…

Read More
Հայաստանից  սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին. Ալիև

Հայաստանից սպասում ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին. Ալիև

Բաքվում Իրաքի նախագահ հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից սպասում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց մեկնաբանությունների պատասխանին։ «Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն  սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի Կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը մեր մեկնաբանությունների վերաբերյալ»,- նշել…

Read More
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի ժամանել է Կիև

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի ժամանել է Կիև

«Ես հենց նոր եմ ժամանել Կիև՝ հանդիպելու ուկրաինացի ղեկավարների հետ։ Այսօր այստեղ եմ կարևոր ուղերձ փոխանցելու համար: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ X սոցիալական ցանցում: Նրա այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ամերիկացի քաղաքական գործիչները քննարկում…

Read More
Թուրքիան չի բացառում այլ երկրների հետ համատեղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

Թուրքիան չի բացառում այլ երկրների հետ համատեղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

Թուրքիան ներկայումս դիվանագիտական միջոցներ է օգտագործում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն չի բացառում նաև այլ միջոցները, եթե դիվանագիտությունը ձախողվի: Այս մասին Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: Մասնավորապես, նախարարը նշել է, որ Անկարան ուսումնասիրել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը, սակայն կարծում է, որ դա պետք է լինի…

Read More
«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի մասին Բաքվի հայտարարությանը ծանոթ չեմ. Պեսկով

«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի մասին Բաքվի հայտարարությանը ծանոթ չեմ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ է տեսնում Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի պատճառով: «Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանից պետական մակարդակով նման հայտարարություններին։ Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարության՝ բոլորովին այլ հայտարարություններ, որոնցում խոսվում է խաղաղության…

Read More
Թուրքիայում եղանակային պայմանները կտրուկ վատացել են

Թուրքիայում եղանակային պայմանները կտրուկ վատացել են

Թուրքիայի մի շարք շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, անձրևի պատճառով ջրհեղեղներ են գոյացել: Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, 50-ը՝ վիրավորվել, դպրոցներում դասապրոցեսը կասեցվել է, չեղարկվել է ավելի քան 180 չվերթ: Նախարարը նաև հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող…

Read More
Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է օրակարգից հանել  երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Իմանգալի Տասմագամբետովի խոսքով՝ թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են որոշմանը, հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել փաստաթղթի նկատմամբ և աշխատանքի վերջնական փուլում խնդրել է հանել օրակարգից: Բելառուսի նախագահը…

Read More
Հարավային Կովկասը կարող է կատարել իր դերը՝ որպես խաղաղության խաչմերուկ՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով. Կլաար
		20.11.2023 . Տարածաշրջան

Հարավային Կովկասը կարող է կատարել իր դերը՝ որպես խաղաղության խաչմերուկ՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով. Կլաար 20.11.2023 . Տարածաշրջան

«Արմենպրեսի»  հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին: Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն, ինչպես կձևակերպեն այդ պայմանագրի տեքստը: «Նույնքան կարևոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ,…

Read More
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար. Տոյվո Կլաար

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի սպառազինվելունն ուղղված Ադրբեջանի քննադատությանը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու և գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր…

Read More
Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար

Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձը: «Մենք միանշանակ կարևոր ենք համարում, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:…

Read More