
Վրաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սի Ծինփինի մասին Զուրաբիշվիլու խոսքի համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կանչել է Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցյենին՝ ներողություն խնդրելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու խոսքի համար, ըստ որի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է դատապարտվել «ույղուրների ցեղասպանության» համար։ Ղարիբաշվիլին այդ հայտարարությունն անվանել է «կտրականապես անընդունելի» և «վրդովմունք առաջացնող», որը «հակասում է Չինաստանի նկատմամբ Վրաստանի կառավարության և նրա ժողովրդի վերաբերմունքին»։ Վրաստանի կաբինետի ղեկավարը…