ԵՄ վճռական է աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին. Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ ձերբակալվածներին ազատ արձակելու և այլ միջոցների վերաբերյալ: «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, ինչը կարևոր քաղաքական քայլ է: Մենք համաձայն ենք,…
