Ադրբեջանում միջազգային կազմակերպություններին կոչ են արել հասցեական պատժամիջոցներ կիրառել իշխող ռեժիմի նկատմամբ

Ադրբեջանում միջազգային կազմակերպություններին կոչ են արել հասցեական պատժամիջոցներ կիրառել իշխող ռեժիմի նկատմամբ

Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխող ռեժիմի նկատմամբ՝ քաղաքական բռնաճնշումների պատճառով: Հայտարարության մեջ հիշատակվում են «ռեժիմի քաղաքական հակառակորդներ Ղուբադ Իբադօղլուի, Թոֆիկ Յաղուբլուի և այլոց անհիմն մեղադրանքներն ու ձերբակալությունները»: Նշվում է, որ դրանցով իշխանությունները փորձում են ապահովագրվել աշխարհաքաղաքական և ներքին վտանգներից՝…

Read More
Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը բազմաբևեռության համաշխարհային անցման շարժիչ ուժն է. Միշուստին

Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը բազմաբևեռության համաշխարհային անցման շարժիչ ուժն է. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Պեկին, հանդիպել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ: Ապա տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Լի Ցյանի հետ հանդիպմանը Միշուստինը հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի համագործակցությունն աշխարհում կայունացնող գործոն է, բազմաբևեռության համաշխարհային անցման շարժիչ ուժը: «Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները համընկնում կամ մոտ են համաշխարհային…

Read More
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Անտոնիու…

Read More
Վաշինգտոնն ու Հելսինկին համաձայնագիր են ստորագրել Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր տեղակայելու մասին

Վաշինգտոնն ու Հելսինկին համաձայնագիր են ստորագրել Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր տեղակայելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը ռազմական ներկայություն կունենա հանրապետության տարածքում: Փաստաթղթի բանակցություններն ընթացել են 2022 թվականի օգոստոսից: Այն պատրաստվել է ՆԱՏՕ-ի անդամների միջև ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հիման վրա: Պայմանագրում ասվում է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը կամրապնդի ինչպես Ֆինլանդիայի, այնպես…

Read More
Միլլերն անդրադարձել է Թուրքիային F-16-երի վաճառքին և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Միլլերն անդրադարձել է Թուրքիային F-16-երի վաճառքին և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը և այդ հարցում Թուրքիայի առարկություններին: Լրագրողը հարցրել է՝ արդյոք Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկո՞ւմ են Անկարային F-16 կործանիչների վաճառքի հարցը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու դիմաց։ Միլլերը պատասխանել է՝ մտադիր չէ հանրայնացնել այդ հարցը: «Միայն կնշեմ, որ մենք հստակ ասել ենք՝…

Read More
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով

ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով

Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորման միտումով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերի խոսքով՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում տասից ավելի գործիչ է ձերբակալվել: «Դա անընդունելի է»,- շեշտել է պաշտոնյան։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում

Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում

Լոնդոնում կայացած Wanderlust Reader Travel Awards-ում Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն: Նշվում է, որ հարուստ մշակույթը, հիասքանչ բնապատկերները և ջերմ հյուրընկալությունը Հայաստանը դարձնում են պարտադիր այցելության վայր:

Read More
Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի

Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 118-ի: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 23.59-ին, Հանսյու նահանգի հյուսիսարևմտյան մասում և Ցինհայ նահանգում: Ավելի վաղ հաղորդվում էր 111 զոհի մասին: Նշվում է, որ աղետի շրջանում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման որոշ օբյեկտներ, տուժել են տրանսպորտի,…

Read More
Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Շառլ Միշելին

Դեսպան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Շառլ Միշելին

Դեկտեմբերի 18-ին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին տեղեկացրին Բելգիայում Հայաստանի դեսպանությունից։ «Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորեց կարևորեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրեց դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար`…

Read More
Պուտինը գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու

Պուտինը գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահի թեկնածուի գրանցման փաստաթղթերը: Պուտինը մտադիր է ընտրությանը մասնակցել որպես ինքնաառաջադրված թեկնածու։ 2024 թվականին Ռուսաստանի նախագահի ընտրությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ից 17-ը: Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով

Փարիզի քաղաքապետարանը Ելիսեյան այգիների մի հատվածը կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում են Ազնավուր հիմնադրամից: Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։

Read More
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը վերաբերում է տնտեսության բարձրարժեք ոլորտներին. ԵՄ Խորհուրդ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը վերաբերում է տնտեսության բարձրարժեք ոլորտներին. ԵՄ Խորհուրդ

Եվրամիությունը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը: Այդ մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ «Խորհուրդն այսօր ընդունել է տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների 12-րդ փաթեթը՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ նոր միջոցներն ուղղված են «Ռուսաստանի տնտեսության բարձրարժեք ոլորտներին և…

Read More
Հաքերային հարձակման հետևանքով խափանվել է Իրանի բենզալցակայաններում վառելիքի բաշխման համակարգը

Հաքերային հարձակման հետևանքով խափանվել է Իրանի բենզալցակայաններում վառելիքի բաշխման համակարգը

Հաքերային հարձակում է տեղի ունեցել Իրանի բենզալցակայաններում վառելիքի բաշխման համակարգի վրա, ինչի հետևանքով, ըստ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի, խափանվել է բենզալցակայանների մոտ 70%-ի աշխատանքը: Նա ընդգծել է, որ գործընթացն արտաքին միջամտության հետևանք է և կապ չունի բենզինի գների աճի կամ վառելիքի պակասի հետ: Իրանի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, որը պատասխանատու է երկրի կիբեռանվտանգության համար, հայտարարել…

Read More
Սերբիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է նախագահ Վուչիչի կուսակցությունը

Սերբիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է նախագահ Վուչիչի կուսակցությունը

Երեկ Սերբիայում տեղի են ունեցել  արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ: Ձայների նախնական հաշվարկի արդյունքի համաձայն՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանի արտահերթ ընտրությունում: Ընտրական հանձնաժողովի համաձայն՝ «Սերբական առաջադիմական կուսակցությունը» ստացել է ձայների 49,84 տոկոսը: Երկրորդ տեղում է «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը՝ ձայների 22,9 տոկոսով։ Դաշինքն իշխող ուժին մեղադրել է  ընտրակեղծիքների…

Read More
Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի
		18.12.2023 . Միջազգային

Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի 18.12.2023 . Միջազգային

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը տվել է կոնկրետ արդյունքներ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝  ներկայացնելով 2023 թվականին կառավարության արտաքին քաղաքականության արդյունքները։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ «Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի…

Read More
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Թուրքիայում քննարկել է Իսրայելի հետ հակամարտությունը

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Թուրքիայում քննարկել է Իսրայելի հետ հակամարտությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներն անցյալ շաբաթ գաղտնի հանդիպում են անցկացրել Թուրքիայում, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Հանդիպման նպատակն է եղել «համակարգել ՀԱՄԱՍ-ի հետագա քայլերն Իսրայելի հետ ընթացիկ հակամարտությունում»,- գրում է Jerusalem Post-ը։ Պարբերականը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը որոշել է իր գաղտնի հանդիպումը երրորդ երկրում անցկացնել անձնական հիմունքներով, այլ ոչ թե տեխնիկական միջոցներով, որպեսզի ապահովի…

Read More
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի տեղական և տարածքային իշխանությունների պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Բերնդ Վորինգերը (Գերմանիա) և Բրոնի Ռադկինը (Միացյալ Թագավորություն), 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ճանաչողական այց կկատարի Երևան ու Մասիսի քաղաքապետարան, «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու տարածաշրջաններում» 7-րդ հռչակագրի (2023) իրականացմանը հետևելու նպատակով: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:  Նրանց կուղեկցի Տեղական…

Read More
ԵՄ-ն ոչնչացրել է  COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ. Politico

ԵՄ-ն ոչնչացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ. Politico

Եվրամիության երկրները ոչնչացրել են COVID-19-ի դեմ 4 մլրդ եվրո արժողությամբ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ՝ դրանց չօգտագործված լինելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Politico թերթը։ Ընդհանուր առմամբ 1,5 մլրդ չափաբաժնով պատվաստանյութերի գերարտադրությունը «հանգեցրել է նրան, որ դրանց մեծ մասը հայտնվել է մայրցամաքի աղբանոցներում»,- նշում է պարբերականը: Չպահանջված պատվաստանյութերի զգալի քանակ գնվել է 2021 թվականին՝ համավարակի…

Read More
Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկու տարի հետո Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի

Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկու տարի հետո Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի

Երկու տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը կկարողանա ապահովել Թբիլիսիի երկնքի ամբողջական պաշտպանությունը հակաօդային պաշտպանության միջոցներով։ Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ «Արդեն ձևակերպված գնումների արդյունքում երկու տարի հետո Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի՝ ներառյալ ռազմավարական օբյեկտները, օդանավակայանները, ռազմակայանները և այլն: Նման բան Վրաստանում երբեք չի եղել, և մենք դրան հասնելու ենք»,- ասել…

Read More
Պատմական հնարավորությունների ռացիոնալ օգտագործումը մեզ թույլ կտա հասնել երկար սպասված խաղաղության. Ալի Ասադով

Պատմական հնարավորությունների ռացիոնալ օգտագործումը մեզ թույլ կտա հասնել երկար սպասված խաղաղության. Ալի Ասադով

Ադրբեջանը հաստատակամ է շարունակելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ «Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի լիակատար վճռականությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ մենք չափազանց կարևոր…

Read More
Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման անկեղծ ջանքերին. Թուրքիայի պաշտպանության նախարար

Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման անկեղծ ջանքերին. Թուրքիայի պաշտպանության նախարար

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։ Նա նշել է, որ մշտապես «ադրբեջանցիների կողքին են եղել նրանց արդար պայքարում»: Թուրքիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ 2023 թ․ Ադրբեջանի զինուժի հետ անցկացրել են 14 համատեղ զորավարժություն: «Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը հնարավոր է…

Read More
Թուրքիան ԵՄ-ից ավելի արդար մոտեցում է ակնկալում եվրաինտեգրման հարցում. Հաքան Ֆիդան

Թուրքիան ԵՄ-ից ավելի արդար մոտեցում է ակնկալում եվրաինտեգրման հարցում. Հաքան Ֆիդան

Թուրքիան Եվրամիությունից ակնկալում է ավելի խելամիտ և արդար մոտեցում երկրի անդամակցության հարցում, ինչպես նաև արագ քայլեր մաքսային միության շրջանակներում հարաբերությունների թարմացման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հեռախոսազրույցում։ Նա ասել է նաև, որ սխալ է համարում Թուրքիայի և…

Read More
ԵԱՀԿ-ն Ադրբեջանից պահանջում է պաշտպանել մարդու իրավունքները

ԵԱՀԿ-ն Ադրբեջանից պահանջում է պաշտպանել մարդու իրավունքները

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար և Արևելյան Եվրոպայի քաղաքացիական հասարակության հարցերով կառավարական հանձնակատար Ռոբին Վագեները Ադրբեջանից պահանջել է պաշտպանել մարդու իրավունքները։ «Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների աճն ավելի տագնապալի է դառնում: Մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարության հիմնասյուներն են: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ՝ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը…

Read More
Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 5-ի

Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 5-ի

Փետրվարի 17-ին Ադրբեջանում կայանալու է արտահերթ նախագահական ընտրություն, և ընդդիմադիր մի շարք ուժեր որոշել են բոյկոտել՝ դա բացատրելով երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար պայմանների բացակայությամբ։ Դեկտեմբերի 15-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրություն ունի ևս 4 թեկնածու: Այսպիսով, այսօրվա…

Read More
Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը դիտարկում են Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը

Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը դիտարկում են Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ ԵԱՀԿ (OSCE) դիտորդական առաքելության շրջանակներում այսօր վաղ առավոտից դիտարկում են Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը: «Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրական մեխանիզմները և ընտրական գործընթացի կազմակերպումն ամենաառաջադեմներից է աշխարհում»,- գրել է Հովհաննիսյանը:…

Read More
Մի քանի ՓԱՍՏ ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասին

Մի քանի ՓԱՍՏ ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասին

Մի քանի ՓԱՍՏ ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասին` Ի՞նչ կարևորություն ունի ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան, Ինչպե՞ս է այն ընդունվել, Ի՞նչ քայլեր է այն նախատեսում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Մանրամասները` տեսանյութում:

Read More
«Տոները և ծեսերը  Ջավախքում» ծրագիրն ավարտվեց էլեկտրոնային գրքի ստեղծմամբ

«Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրն ավարտվեց էլեկտրոնային գրքի ստեղծմամբ

Օրերս Հայաստանում ավարտվեց «Տոները և ծեսերը  Ջավախքում» ծրագիրը, որի իրականացման ընթացքի մասին AkhaltskhaNet- ը պարբերաբար ներկայացրել է ընթերցողին: «Տոները և ծեսերը  Ջավախքում» ծրագիրն ավարտվեց էլեկտրոնային գրքի ստեղծմամբ:  Դեկտեմբերի 15-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ անվանի ջավախքցիներ:  ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը շնորհակալական խոսքեր հղեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ծրագրի…

Read More
Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 19 հազար մարդ է սպանվել

Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 19 հազար մարդ է սպանվել

Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության ընթացքում և Հորդանան գետի արևմտյան ափին բախումների ակտիվացման պատճառով ավելի քան 19 հազար մարդ է սպանվել: Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով՝ իսրայելական հարձակումների զոհերի 70 տոկոսը կանայք և դեռահասներ են։ Նախարարությունից նաև նշել են, որ Գազայում ներկայումս մասամբ գործում է միայն 11 հիվանդանոց:

Read More
Շեյխ Մաշաալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահը հռչակվել է Քուվեյթի նոր էմիր

Շեյխ Մաշաալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահը հռչակվել է Քուվեյթի նոր էմիր

Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մաշաալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահը հռչակվել է երկրի նոր էմիր՝ դառնալով մահացած էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահի իրավահաջորդը: Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ էմիրի մահից հետո գահն ավտոմատ կերպով անցնում է թագաժառանգին, սակայն նա կարող է իշխանության անցնել միայն Ազգային ժողովում երդում տալուց հետո: Նոր էմիրը մեկ տարի ունի գահաժառանգ նշանակելու համար։

Read More