Մահացել է Քուվեյթի էմիրը
		16.12.2023 . Միջազգային

Մահացել է Քուվեյթի էմիրը 16.12.2023 . Միջազգային

86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը՝ հայտնել են Էմիրի գրասենյակից: Նոյեմբերին հաղորդվել էր, որ նա հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով։ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը Քուվեյթի ղեկավարի պաշտոնի զբաղեցնում էր 2020 թվականի սեպտեմբերից։ Ակնկալվում է, որ իշխանությունը պետք է ժառանգի նրա կրտսեր եղբայրը՝ 83-ամյա թագաժառանգ…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական նշանակության շենքերի, արձակման կայանքների և ենթակառուցվածքների, ավիահարվածներ հասցնելու մասին: ՑԱՀԱԼ-ը տեղեկացրել է նաև, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է Լիբանանի կողմից Իսրայելի ուղղությամբ մի քանի արկերի արձակում: Ի պատասխան՝ Իսրայելի հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին: Ավելի վաղ «Հեզբոլլահից»…

Read More
Վան Ին Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը

Վան Ին Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը

Չինաստանի արտգործնախարար Վան Ին եռակողմ հանձնաժողովի առաջին նիստում Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և արագացնել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի կազմումը՝ հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։ Նախարարը հստակեցրել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նախագիծը պետք է համապատասխանի Պաղեստինի ժողովրդի ձգտումներին և հաշվի առնի տարածաշրջանի երկրների հիմնավորված մտահոգությունը: Նրա խոսքով՝ այդ խնդիրը…

Read More
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունները չեն մասնակցի նախագահի ընտրություններին

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունները չեն մասնակցի նախագահի ընտրություններին

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը չի մասնակցի փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությանը: Որոշման մասին հայտնել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։ Ավելի վաղ արտահերթ ընտրությունը բոյկոտելու մասին էր հայտարարել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Քաղաքական ուժը բողոքել է, որ արտահերթ ընտրության գնալու որոշումը Իլհամ Ալիևը կայացրել է առանց հանրային քննարկումների՝ նվազագույնի հասցնելու ընդդիմության շանսերը։ «Իշխանությունը ցանկանում է ձևական գործընթացի…

Read More
Փախստականների զանգվածային հոսքը ՌԴ-ի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա. Օրպո

Փախստականների զանգվածային հոսքը ՌԴ-ի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա. Օրպո

Փախստականների զանգվածային հոսքը Ռուսաստանի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է Ռուսաստանի հետ սահմանին փախստականների աննախադեպ հոսքի մասին, կարծիք հայտնել, որ դա կազմակերպված գործունեություն է, «որին մասնակցում են այլ երկրի իշխանությունները»։ Օրպոն նաև մեկնաբանել է Ռուսաստանի հետ…

Read More
Իսրայելցի երեք պատանդի սպանության պատճառով Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անցել

Իսրայելցի երեք պատանդի սպանության պատճառով Թել Ավիվում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անցել

Թել Ավիվում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, քաղաքացիներն Իսրայելի կառավարությունից պահանջել են ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ ազատելու հոկտեմբերի 7-ի դեպքերի ֆոնին ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց: ԶԼՄ-ները գրում են, որ ցուցարարները, այդ թվում՝ պատանդների ընտանիքի անդամները, փակել են մի շարք փողոցներ, հավաքվել պետական կառույցների շենքերի դիմաց: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ բողոքի ակցիայի պատճառ է դարձել այն, որ իսրայելական…

Read More
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ՆԱՏՕ-ի գնահատման վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ՆԱՏՕ-ի գնահատման վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակում հերթական զորավարժություններն են անցկացրել: Տեղի է ունեցել Ադրբեջանի օդուժի երկու Ми-17-1В ուղղաթիռների 2-րդ մակարդակի ինքնագնահատման վարժանքները, ստուգվել են դրանց ավիափոխադրումներ իրականացնելու հնարավորություններն ու կարողությունները՝ հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Read More
Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է Բայրամովի հետ

Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել է Բայրամովի հետ

Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները: Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը «փոխադարձ շահերի շրջանակում»։ Բայրամովը նշել է,…

Read More
Ուկրաինան չի հաղթի` նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ. Պեսկով

Ուկրաինան չի հաղթի` նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակը NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, բայց` իր պայմաններով: Խոսելով Միացյալ Նահանգներում հաջորդ տարի կայանալիք նախագահի ընտրությունների մասին՝ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են, որ այժմ պետք է ավելի զգույշ լինեն Ռուսաստանի հետ շփումներում և հաշվի…

Read More
ՌԴ ԱԳՆ-ի բացահայտ սպառնալիքները | Լարսի այլընտրանքը պատկերավոր | Վրաստանը ԵՄ թեկնածու, հաջորդը ՀՀ-ն է

ՌԴ ԱԳՆ-ի բացահայտ սպառնալիքները | Լարսի այլընտրանքը պատկերավոր | Վրաստանը ԵՄ թեկնածու, հաջորդը ՀՀ-ն է

“Քաղաքական Խաչմերուկ” Էդուարդ Այվազյանի հետ։ Հաղորդման շրջանակներում խոսվում է ՌԴ նոր բացահայտ շանտաժի սպառնալիքների մասին Հայաստանի նկատմամբ, Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին դեպի ԵՄ հայկական ապրանքների համար եւ Վրաստանի ԵՄ հնարավոր անդամակցության մասին, որը ճանապարհ է բացում Հայաստանին անդամակցել Եվրամիությանը։  

Read More
Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն  պաղեստինցիները. Ջեյք Սալիվան

Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է ստանձնեն պաղեստինցիները. Ջեյք Սալիվան

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Գազայի հատվածում նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը և չվտանգել խաղաղ բնակչության կյանքը: Սալիվանը նշել է, որ ամերիկյան կողմը կանի հնարավորը՝ նոր զինադադար հաստատելու համար: Նա հերթական անգամ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին՝ հակամարտության սրման հարցում և ընդգծել, որ շարժումը կարող…

Read More
Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ փոխարտգործնախարար

Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ փոխարտգործնախարար

«3+3» ձևաչափի դռները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախկինի պես բաց են Վրաստանի համար: Եթե հանրապետությունը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Բարձրաստիճան դիվանագետն այդ կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը «շարունակում է ակտիվ աշխատել այդ ձևաչափով»: «Պատմության փաստերը, մեր այսօրվա իրականության փաստերը ցույց են տալիս,…

Read More
Կրեմլը Ռուսաստանի համար սպառնալիք է համարել Ֆինլանդիայում ամերիկյան ռազմական ուժերի հնարավոր տեղակայումը

Կրեմլը Ռուսաստանի համար սպառնալիք է համարել Ֆինլանդիայում ամերիկյան ռազմական ուժերի հնարավոր տեղակայումը

Ֆինլանդիայում ամերիկյան ռազմական զորակազմի հնարավոր տեղակայումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար և կհանգեցնի լարվածության երկու հարևան երկրների միջև, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել այս առումով, քանի որ իսկապես հիանալի հարաբերություններ ունեինք Ֆինլանդիայի հետ», — ասել է նա ու հավելել. «Եվ, իհարկե, հիմա, երբ Ֆինլանդիան…

Read More
Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դժվարությունները ժամանակավոր են և հաղթահարելի. Գալուզին

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դժվարությունները ժամանակավոր են և հաղթահարելի. Գալուզին

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են և հաղթահարելի, ասել է ՌԴ ԱԳ ​​նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը, տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը։ «Մեծ հաղթանակներ, հսկայական դժվարությունների հաղթահարում, վիթխարի պատմական դրամաներ, համատեղ ստեղծագործության ընդհանուր պատմություն… Սա ինձ վստահություն է ներշնչում, որ մեր հարաբերություններում որոշ…

Read More
Հանրապետական մի շարք կոնգրեսականներ արձակուրդ են գնացել՝ չհամաձայնեցնելով Ուկրաինային աջակցությունը. Ջոն Քիրբի

Հանրապետական մի շարք կոնգրեսականներ արձակուրդ են գնացել՝ չհամաձայնեցնելով Ուկրաինային աջակցությունը. Ջոն Քիրբի

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիին վրդովվեցրել է ԱՄՆ-ում մի շարք հանրապետական կոնգրեսականների վարքագիծը: Նրանք արձակուրդ են գնացել՝ չհամաձայնեցնելով Ուկրաինային աջակցությունը: Ջոն Քիրբին օրենսդիրներին կոչ է արել ուշադրություն դարձնել Կրեմլի հայտարարություններին, որ ռուսական ուժերը չեն պատրաստվում կանգ առնել: Նա մտահոգություն է հայտնել, որ վերջին ժամերին ռուսական բանակը շարունակել է հարվածները Ուկրաինայի բնակելի տարածքներին, թիրախավորել կենսական կարևորության…

Read More
ՌԴ դատարանն առաջին անգամ երկրի քաղաքացիությունից զրկել է զինվորական հաշվառման չկանգնած միգրանտներին

ՌԴ դատարանն առաջին անգամ երկրի քաղաքացիությունից զրկել է զինվորական հաշվառման չկանգնած միգրանտներին

Ռուսաստանում Չելյաբինսկի դատարանը որոշել է դադարեցնել երկու միգրանտ եղբայրների ՌԴ քաղաքացիությունը՝ զինվորական հաշվառումից խուսափելու համար։ Այժմ նրանք պետք է լքեն Ռուսաստանը կամ արտաքսվեն երկրից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկի շրջանի վարչության մամուլի ծառայությունը։ Սա նման առաջին դեպքն է Ռուսաստանում: Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ քաղաքացիությունից զրկելու որոշումը կայացվել է «21 և 24…

Read More
Վենեսուելան և Գայանան պայմանավորվել են չպատերազմել վիճելի տարածք Էսսեկիբոյի համար

Վենեսուելան և Գայանան պայմանավորվել են չպատերազմել վիճելի տարածք Էսսեկիբոյի համար

Գայանան և Վենեսուելան պայմանավորվել են չկռվել նավթով և գազով հարուստ վիճելի Էսսեկիբո տարածաշրջանի համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Գայանայի մաս: Համատեղ հայտարարության համաձայն՝ երկու երկրները «ոչ մի դեպքում չեն սպառնա և ուժ չեն գործադրի միմյանց դեմ» ու «զերծ կմնան հակամարտությունների կամ տարաձայնությունների սրումից թե՛ խոսքով, թե՛ գործով»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բանակցությունները…

Read More
Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Մեծ Բրիտանիան և Ճապոնիան նույնպես պատժամիջոցներ են սահմանել։ Reuters-ը հաղորդում է, որ Ավստրիան վերջինն է հաստատել փաթեթը, որը փորձել է հասնել ուկրաինական սև ցուցակից Raiffeisen Bank International-ի հանելուն: Բանկը ցուցակում է ներառվել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում մինչև հիմա իր աշխատանքը շարունակելու պատճառով: Պատժամիջոցների նոր փաթեթը խստացնում…

Read More
Իրանում ահաբեկչական հարձակումից զոհվել է 12 ոստիկան

Իրանում ահաբեկչական հարձակումից զոհվել է 12 ոստիկան

12 ոստիկան Է զոհվել, 7 մարդ վիրավորվել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանության բաժնի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադել» խմբավորումը, որն ավելի վաղ ահաբեկչական գործողություններ է իրականացրել իրանա-պակիստանյան սահմանին, ինչպես նաև հարձակումներ Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայության զինծառայողների…

Read More
Բրյուսելը 10 մլրդ եվրո կհատկացնի Բուդապեշտին ԵՄ-ի սառեցված միջոցներից. Euronews

Բրյուսելը 10 մլրդ եվրո կհատկացնի Բուդապեշտին ԵՄ-ի սառեցված միջոցներից. Euronews

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի թույլ է տվել Հունգարիային 10 միլիարդ եվրո տրամադրել՝ գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ այդ գումարները սառեցվեցին՝ Բուդապեշտի կողմից իրավունքի գերակայությունը չպահպանելու պատճառով։ Սա նշանակում է, որ Հունգարիայի կառավարությունը կարող է մինչև 10,2 միլիարդ եվրոյի փոխհատուցման հայցեր ներկայացնել ամբողջ երկրի զարգացման ծրագրերը ֆինանսավորելու համար: «Մենք բավարար երաշխիքներ ենք ստացել, որ Հունգարիայում…

Read More
Օրբանն արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրումը

Օրբանն արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրումը

Հինգշաբթի երկար քննարկումներից հետո, որոնք շարունակվել են մինչև ուրբաթ առավոտ, ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները նախնական համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու հարցում: Առաջարկվող մեխանիզմը միավորում է 33 միլիարդ եվրո ցածր տոկոսադրույքով վարկեր և 17 միլիարդ եվրո դրամաշնորհներ և նախատեսում է 2024-2027 թվականներին հարցը ներկայացնել ամենամսյա քննարկման: Սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր…

Read More
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել իր քաղաքացիների մարդու իրավունքները

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել իր քաղաքացիների մարդու իրավունքները

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների առիթով: «Մենք խորապես մտահոգված ենք Հաֆիզ Բաբալիի ձերբակալությամբ, ինչպես նաև լրագրողների կալանավորման վերջին դեպքերով։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ներառյալ` նրանց, ովքեր իրականացնում են խոսքի և մամուլի ազատությունը»,- գրված է դեսպանատան X-ի միկրոբլոգում:

Read More
ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում. Միլլեր

ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում. Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարա-բերությունների կարգավորման գործում, հայտարարել է պետ-քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ այդ թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: «Մենք համաձայն ենք Ֆիդանի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ…

Read More
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհվել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ կսկսվեն

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհվել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ կսկսվեն

Եվրոպական ղեկավարները որոշում են ընդունել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսել Ուկրաինայի ու Մոլդովայի հետ: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհել: Իսկ Բոսնիայի ու Հերցեգովինայի հետ ԵՄ-ն բանակցություններ կսկսի, երբ այն համապատասխանի անդամակցության չափանիշներին: Եվրահանձնաժողովին առաջարկվել է մարտին զեկույց պատրաստել՝ համապատասխան որոշում ընդունելու համար:

Read More
Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան

Կարևոր է, որ Բաքուն և Երևանը խոսում են միմյանց հետ և համաձայնությունների հասնում. Ջեյմս Օ՛Բրայան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 13-ին պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայն»-ի բյուրոյի ղեկավար Նայք Չինգին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած կալանավորների փոխանակմանը։ Ստորև հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածն է: «Ամերիկայի ձայն». «Նոր եք վերադարձել Ադրբեջանից։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը սահմանին փոխանակեցին գերիներ: Որքանո՞վ…

Read More
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել. Տեղեկությունը տարածում է Սամցխե-Ջավախքի նահանգապետի​​ վարչակազմը։  Վարչության  տվյալների համաձայն՝ Ռուսթավիում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին մասնակցել են նոր մարդատար ավտոբուսների հանձնման արարողությանը: Շրջանների համար նոր ավտոբուսների գնումն իրականացվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, իսկ Բորժոմիի մունիցիպալիտետի բնակչությանը կսպասարկի 6 նոր ավտոբուս։ «Սամցխե-Ջավախքի շրջանը, մասնավորապես Բորժոմիի…

Read More
Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել |

Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել |

Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ X սոցիալական ցանցում տարածած տեղեկատվության մեջ։ Բացի այդ, Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ «Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել. ԵՄ-ն նաև…

Read More
Եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են. Զախարովա

Եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են. Զախարովա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը հետ չի կանչել դրանց տակ իր ստորագրությունը: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այդ կարևորագույն փաստաթղթերից հրաժարվելու փորձերը համարում ենք խիստ վտանգավոր։ Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկերի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Բերայայի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Բերայայի հետ

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության հարցերին, կարևորվեց ոլորտային համապատասխան հանձնաժողովների միջև փոխայցերի և հանդիպումների կազմակերպումը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։

Read More
Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուին

Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուին

Ադրբեջանում ձերբակալվել է «Մուսավաթ» կուսակցության և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն: Նրա դուստրը լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել նրա տանը: Ձերբակալման փաստը հաստատել են Ադրբեջանին ներքին գործերի նախարարությունից:

Read More