Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Ղազախստանի զինված ուժերի պատվիրակությանը՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ պլանավորման դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Մարատ Այմաշևի գլխավորությամբ: Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Read More
Բաքվի և Երևանի միջև առաջընթացը դրականորեն կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վրա. Ֆիդան

Բաքվի և Երևանի միջև առաջընթացը դրականորեն կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վրա. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ֆիդանը հերթական անգամ շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար, նշել, որ այժմ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պատմական հնարավորություն է ի հայտ եկել, և այն չպետք է բաց թողնել։ Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Read More
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Փարիզում անցկացվող ՏՀԶԿ-ի շրջանակում մասնակցել է պանելային քննարկումների

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Փարիզում անցկացվող ՏՀԶԿ-ի շրջանակում մասնակցել է պանելային քննարկումների

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) «Եվրասիական շաբաթ-2023»-ի շրջանակում դեկտեմբերի 12-ին և 13-ին մասնակցել է պանելային քննարկումների։     Քննարկումներից մեկը նվիրված է եղել աշակերտների միջազգային գնահատման PISA ծրագրին և առաջիկայում այդ ծրագրում Հայաստանի ընդգրկմանը:   Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Կայունություն և վերականգնում. հաղթահարելով պատերազմի…

Read More
Ֆիդանը հանդիպել է Ալիևի հետ

Ֆիդանը հանդիպել է Ալիևի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիդանի օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, Հարավային Կովկասում խաղաղության բանակցությունների շուրջ քննարկումը։ Ֆիդանն առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները հանդես են գալու մամուլի հայտարարությամբ։

Read More
Բաքուն հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով  հանձնաժողովների աշխատակարգը

Բաքուն հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատակարգը

Բաքուն հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման պետական հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման մասին աշխատակարգը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Read More
Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է, և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ. վարչապետ

Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է, և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը կրում է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը: Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի…

Read More
Դեպի ծով ելք չունեցող երկրներում ապրող 570 միլիոն մարդկանց համար կապակցվածությունը բարգավաճման բանալին է. Ռաբաբ Ֆաթիմա

Դեպի ծով ելք չունեցող երկրներում ապրող 570 միլիոն մարդկանց համար կապակցվածությունը բարգավաճման բանալին է. Ռաբաբ Ֆաթիմա

Տրանսպորտային արդար, մատչելի և ներառական կապերի ամրապնդումը որպես շարժիչ ուժ է կայուն և դիմակայուն տնտեսությունների համար: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց թույլ զարգացած երկրների ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման: «570 միլիոն մարդկանց համար, որոնք ապրում են դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներում, կապակցվածությունը բարգավաճման բանալին է: Այս երկրները յուրահատուկ մարտահրավերների…

Read More
Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Turan անկախ լրատվական գործակալության տնտեսական խմբագիր Հաֆիզ Բաբալիի ձերբակալությունը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել նրան և ձերբակալված մյուս լրագրողներին։ Բաբալին ձերբակալվել է երեկ Բաքվում: Իրավապահները խուզարկել են լրագրողի բնակարանը, առգրավել համակարգիչը, բջջային հեռախոսը և փաստաթղթեր, որից հետո նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Լրատվամիջոցները գրում են, որ Բաբալիի…

Read More
Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների փոխանակման մասին
		14.12.2023 . Արցախ

Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների փոխանակման մասին 14.12.2023 . Արցախ

Ինչքանով է հավանական, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի: Թեմային Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: «Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու…

Read More
Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը: Նա շեշտել է, որ «ոչինչ, այդ թվում՝ միջազգային ճնշումը, չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը»։ Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հրադադարի պահանջով ոչ պարտադիր բանաձև ընդունելուց մեկ օր անց: Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը արձագանքել է…

Read More
Վարչապետը թվարկեց սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում

Վարչապետը թվարկեց սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում

Որոնք են այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներ են: «Առաջինն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը, պետք է գործեն այն երկրների իրավազորության և…

Read More
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2024 ֆինանսական տարվա ռազմական բյուջեին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2024 ֆինանսական տարվա ռազմական բյուջեին

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել 2024 ֆինանսական տարվա համար երկրի պաշտպանական բյուջեին, հայտնում է Ինտերֆաքսը: 2024 ֆինանսական տարվա բյուջեի վերջնական համաձայնեցված տարբերակը նախատեսում է պաշտպանության ֆինանսավորում 886 մլրդ դոլարի չափով, ինչը 28 մլրդ դոլարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այժմ փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատում: Օրենսդիրներն ակնկալում են, որ բյուջեն մինչև…

Read More
Զելենսկին Նորվեգիայից ՀՕՊ միջոցներ է խնդրել

Զելենսկին Նորվեգիայից ՀՕՊ միջոցներ է խնդրել

Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներից հետո չհայտարարված այցով մեկնել է Օսլո: Ուկրաինայի նախագահին ընդունել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստոերեն: Օրակարգում է եղել Կիևին աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության հզորացումը: Զելենսկին տեղեկացրել է, որ այս գիշեր ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը և խաղաղ բնակիչներին: Նա հավելել է, որ վաղը մեկնարկող Եվրամիության գագաթնաժողովը…

Read More
Գերիների փոխանակումից հետո ԱՄՆ-ն հավատում է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է. Միլլեր

Գերիների փոխանակումից հետո ԱՄՆ-ն հավատում է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է. Միլլեր

Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ գերիների փոխանակում, Միացյալ Նահանգները հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը: «Մենք ողջունում ենք գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը, որ տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն` այն մասին, որ քննարկվում են վստահության…

Read More
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու բանաձևին
		13.12.2023 . Միջազգային

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու բանաձևին 13.12.2023 . Միջազգային

Դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ ընդլայնման հարցով գագաթնաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու և կազմակերպությանն Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության բանակցությունները մեկնարկելու կոչով բանաձևին: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ողջունում են Եվրամիությանը մոտենալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Միաժամանակ, բանաձևը շեշտում է՝ ԵՄ-ին անդամակցության արագացված ընթացակարգեր չպետք է ներդրվեն:…

Read More
ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները

ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները

ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդն իր X-ի էջում հրապարակել է իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որում նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. «Համատեղ հայտարարությունը նշանակալի քայլ է վստահության ձևավորման գործում, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի…

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ

Դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խորացման քայլերի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց առաջիկայում նախատեսված համատեղ մշակութային ծրագրերին։

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին

Ախալցխայի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին

Ախալցխա քաղաքում ամանորյա նախապատրաստական ​​աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Քաղաքի փողոցները լուսավորվում են զանազան դեկորացիաներով ու լուսավորությամբ։ Սկսվել է քաղաքի նոր՝ գլխավոր տոնածառի տեղադրումը։ Ախալցխայի բնակիչներն ու քաղաքի հյուրերն այս տարի սպասում են առանձնահատուկ գեղեցիկ միջավայրի և ամանորյա բազմազան ծրագրի։

Read More
Ուժեղ ԵՄ-ն ավելի ուժեղ է դարձնում Լեհաստանը. Դոնալդ Տուսկ

Ուժեղ ԵՄ-ն ավելի ուժեղ է դարձնում Լեհաստանը. Դոնալդ Տուսկ

Այսօր Վարշավայի նախագահական պալատում տեղի է ունեցել Լեհաստանի նորընտիր վարչապետ Դոնալդ Տուսկի և նրա կառավարության երդման հանդիսավոր արարողությունը: Կառավարության նոր կազմում է ընդգրկվել 26 նախարար: Մինչ այդ, Սեյմում կայացած իր ծրագրային ելույթում Տուսկն ընդգծել է Լեհաստանի համար ուժեղ Եվրոպական միության կարևորությունը։ Նա խոստացել է վերականգնել Լեհաստանի առաջատար դիրքերը ԵՄ-ում, լինել ՆԱՏՕ-ի կարևոր մասն ու ԱՄՆ-ի…

Read More
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Արևմտյան ափի բնակչությանը ուժեղացնել դիմադրությունը իսրայելական բանակին

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Արևմտյան ափի բնակչությանը ուժեղացնել դիմադրությունը իսրայելական բանակին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչությանը կոչ է արել ուժեղացնել դիմադրությունն իսրայելական բանակին բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Շարժումն Արևմտյան ափում իսրայելական բանակի գործողությունները համարել է «համապարփակ պատերազմի շարունակություն՝ հուսահատորեն փորձելով հանգցնել Պաղեստինի ժողովրդի դիմադրության բոցը»։ Իսրայելական բանակը, ի լրումն Գազայի հատվածում լայնածավալ գործողությունների, պարբերաբար ծանր զինտեխնիկայի կիրառմամբ գործողություններ և գրոհներ է իրականացնում նաև…

Read More
Ախալքալաքի բռնցքամարտիկները հաղթանակներով մեկնարկեցին Վրաստանի առաջնությունը

Ախալքալաքի բռնցքամարտիկները հաղթանակներով մեկնարկեցին Վրաստանի առաջնությունը

Դեկտեմբերի 12-17-ը Բաթումիում՝ Մուխրան Վախթանգաձեի անվան մարզապալատում, կանցկացվի Վրաստանի պատանի և մեծահասակների բռնցքամարտիկների ազգային առաջնությունը։ Մրցումներին մասնակցում են  տարբեր քաղաքների և մարզերի, իսկ բռնցքամարտիկները կմրցեն սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։ Ախալքալաքի մարզական համալիրից մասնակցում են. Մեծահասակներից՝ Գոռ Այվազյանը (54կգ), Արտյուշ Գոմցյանը (60 կգ), Արշակ Էլիզբարյանը (75կգ), Արտյոմ Յորդանյանը (86 կգ)։  Երիտասարդներից՝ Երիտասարդներից՝…

Read More
Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը
		13.12.2023 news Ախալքալաք, Կրթություն, Մշակույթ, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը 13.12.2023 news Ախալքալաք, Կրթություն, Մշակույթ, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks): Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա,…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին Գազայի վերաբերյալ բանաձևում. DW

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին Գազայի վերաբերյալ բանաձևում. DW

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 12-ին քվեարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման պահանջով բանաձևի ընդունման օգտին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 153 պետություն, այդ թվում՝ Բրազիլիան, Իրանը, Իսպանիան, Կանադան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիան։ Դեմ է արտահայտվել 10 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ն և Ավստրիան։ Քվեարկությանը ձեռնպահ է մնացել 23 պետություն, նաև՝ Գերմանիան։ Նիստի…

Read More
ԱՄՆ-ն և ԵՄ-ը խստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու պատիժները

ԱՄՆ-ն և ԵՄ-ը խստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու պատիժները

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Նահանգները տարբեր երկրների ավելի քան 250 ընկերության և անհատի է ներառել սև ցուցակում: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության դեկտեմբերի 12-ի հաղորդագրության մեջ: «Խոսքն այն մասին է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հանցագործությունների համար պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն Ռուսաստանը, այլև այն պետությունները, որոնք ֆինանսավորում և աջակցում են ռուսական…

Read More
Amnesty International-ը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումներով

Amnesty International-ը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումներով

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների ուժեղացման կապակցությամբ: Որպես վերջին օրինակ կազմակերպությունը ներկայացրել է Բաքվում Kanal-11-ի YouTube-յան նախագծի ղեկավար Թեյմուր Քերիմովի ձերբակալությունը։ Թեյմուր Քարիմովի ձերբակալությունը համապատասխանում է Ադրբեջանում լրագրողների և այլ քննադատաբար տրամադրված անձանց դեմ ներկայացվող կեղծ մեղադրանքների տագնապալի միտմանը: Մենք ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների էսկալացիայի ականատեսն ենք, որոնք սկսվել…

Read More
Էստոնիայի ԱԳ նախարարը մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել երկրի խորհրդարանում
		13.12.2023 . Տարածաշրջան

Էստոնիայի ԱԳ նախարարը մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել երկրի խորհրդարանում 13.12.2023 . Տարածաշրջան

Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Վերջինս X-ի իր էջում գրել է. «Հանդիպեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան հետ: Ես ընդգծեցի, որ Էստոնիան պարտք ունի Հայաստանին, քանի որ չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»։

Read More
Եմենի հուսիները Կարմիր ծովով նավարկող նավերին զգուշացրել են խուսափել Իսրայելից, այլապես հարձակման կենթարկվեն

Եմենի հուսիները Կարմիր ծովով նավարկող նավերին զգուշացրել են խուսափել Իսրայելից, այլապես հարձակման կենթարկվեն

Եմենի մերձակայքում նավերի վրա հարձակումները հանգեցրել են բեռնափոխադրումների արժեքի բարձրացմանը՝ կապված մտավախությունների հետ, որ մատակարարման շղթաները կարող են խաթարվել: Եմենի հուսիների բարձրաստիճան պաշտոնյան Կարմիր ծովում գտնվող բեռնատար նավերին զգուշացրել է խուսափել Իսրայելի և Պաղեստինի օկուպացված տարածքների ուղղությամբ ճանապարհորդելուց, իսրայելական նավերն էլ անվանել է իրենց «օրինական թիրախները»: Նա կոչ է արել բեռնատար նավերին «չկեղծել իրենց ինքնությունը»…

Read More
ԱՄՆ-ը մոտենում է Կիևին օգնելու հնարավորությունը կորցնելուն. Ջո Բայդեն

ԱՄՆ-ը մոտենում է Կիևին օգնելու հնարավորությունը կորցնելուն. Ջո Բայդեն

Միացյալ Նահանգները շուտով կարող է կորցնել Կիևին օգնելու իր հնարավորությունը, եթե Կոնգրեսը չհաստատի Ուկրաինային լրացուցիչ բյուջետային հատկացումները։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Դեկտեմբերի 12-ին Բայդենը հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը ներառում էր զինամթերք և հակաօդային պաշտպանության…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելությունը կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելությունը կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վստահ է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելը միանգամայն անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Այն միայն կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում: «Ռուսական կողմը համոզված է, որ ԵՄ առաքելության ընդլայնումը «բացարձակապես անօգուտ կլինի և որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորումը դյուրացնելու առումով: Դա միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն է ստեղծում»,- ասել…

Read More