Պուտինի օգնականը Ալի Շամխանիի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Ռուսաստանի նախագահի օգնական, Պետական խորհրդի քարտուղար Իգոր Լևիտինը ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ հայտնել է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ Լևիտինը հանդիպել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ ISNA գործակալության տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են տնտեսության, տարանցման, էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման առաջնահերթությունը:
