Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում hրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում hրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում hրաձգություն է տեղի ունեցել։ Ոստիկանության տվյալով՝ կրակողը վնասազերծվել է: Կա 10 զոհ և ավելի քան 30 վիրավոր, շենքից տարհանում է իրականացվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակվողն օգտագործել է երկարափող որսորդական հրացան՝ օպտիկական նշանառությամբ։ Պրահայի քաղաքապետը հայտնել է, որ կրակողն ինքնասպան է եղել:

Read More
Ադրբեջանի փոխարտգործնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանի փոխարտգործնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները: Անդրադարձ է եղել քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծերին։ Օրակարգում են եղել Հարավային Կովկասում իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը, տարածաշրջանային գործակցության ձևաչափերը։

Read More
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Շալվա Պապուաշվիլիին

Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Շալվա Պապուաշվիլիին

Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Շալվա Պապուաշվիլիին 18:05, 21 Դեկտեմբեր 2023ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած…

Read More
Օրբանը դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը և Կիևին ԵՄ բյուջեից հատկացումներին

Օրբանը դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը և Կիևին ԵՄ բյուջեից հատկացումներին

Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը, քանի որ դա կարող է դաշինքի երկրներին ներքաշել ռազմական հակամարտության մեջ: Այդ մասին հայտարարել է Վիկտոր Օրբանը տարեվերջյան մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է, որ մենք պարտավոր կլինեինք այնտեղ զորք մտցնել արդեն հաջորդ առավոտ։ Մենք դա չենք ուզում»,- հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Հունգարիայի շահերին…

Read More
Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները: Ալի Բաղերին և Ահմեդ Յըլդըզը քննարկել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության, տնտեսության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցությունը խորացնելու հեռանկարը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ փոխարտգործնախարարներն ընդգծել են Կովկասին վերաբերող հարցերում Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցությունների անցկացման և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավմանը դիմակայելու կարևորությունը։ Օրակարգում է եղել…

Read More
ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդների դիմաց Գազայի հատվածում ռազմական գործողությունները մեկ շաբաթով դադարեցնելու Իսրայելի առաջարկը: Թել Ավիվը Գազայի հատվածում կշարունակի պատերազմը մինչև հաղթանակ՝ պնդել է Նեթանյահուն: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարը: Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

Read More
Եթե ԱՄՆ-ը թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի Մոսկվային, Պեկինին և Թեհրանին. Բլինքեն

Եթե ԱՄՆ-ը թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի Մոսկվային, Պեկինին և Թեհրանին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարին ամփոփող մամուլի ասուլիսին նշել է, որ ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ: «Մեզ միացավ Ֆինլանդիան, Շվեդիային նույնպես շուտով կընդունենք Դաշինքի կազմ»,- տեղեկացրել է Բլինքենը: Պետքարտուղարի ձևակերպմամբ՝ եթե Միացյալ Նահանգները թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի առաջին հերթին Մոսկվային, Պեկինին և Թեհրանին: Բլինքենն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, առանձնացրել Վաշինգտոնի առաջնահերթությունները՝…

Read More
Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ Իսրայելի նպատակներից է նաև ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին: ՀԱՄԱՍ-ը ևս չի պատրաստվում կանգ առնել: Շարժումը հայտարարում է՝ չեն ազատի պատանդներին, եթե…

Read More
Վրաստանի դիվանագիտության նոր ձեռքբերումները հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում

Վրաստանի դիվանագիտության նոր ձեռքբերումները հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում

«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ։ Հաղորդման շրջանակներում խոսվում է Վրաստանի դիվանագիտության նոր ձեռքբերումների մասին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Մասնավորապես խոսքը դեկտեմբերի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ հայտարարության մասին է, որի շնորհիվ 32 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան, իսկ այժմ խոսվում է հնարավոր խաղաղության պայմանագրի մասին։

Read More
Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները Բելգրադի կենտրոնում Հանրապետական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երրորդ անգամ բողոքի ակցիա են անցկացրել: Ցուցարարներն անհամաձայնություն են հայտնում խորհրդարանական և տեղական արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանական ընտրությունում: Ցուցարարները իշխող ուժին մեղադրել են ընտրակեղծիքների համար, պահանջել ևս մեկ ընտրություն անցկացնել: Հանրապետական…

Read More
Գազայի հատվածի բնակչության մեծ մասը գտնվում է ծանր կամ ծայրահեղ վիճակում. ՄԱԿ

Գազայի հատվածի բնակչության մեծ մասը գտնվում է ծանր կամ ծայրահեղ վիճակում. ՄԱԿ

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն ժամանել է Կահիրե՝ Գազայի հատվածում կրակը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններին մասնակցելու համար։ Բացի Եգիպտոսից, այդ գործընթացին միջնորդ է նաև Կատարը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Գազայի բնակչության մեծ մասը գտնվում է ծանր կամ ծայրահեղ վիճակում: Մարդիկ սոված են կամ թերսնված։ Երեքշաբթի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ասել էր, որ պատանդներին ազատ…

Read More
Մակրոնը Սահմանադրական խորհրդին է հանձնել միգրացիոն վիճահարույց օրինագիծը. Euronews

Մակրոնը Սահմանադրական խորհրդին է հանձնել միգրացիոն վիճահարույց օրինագիծը. Euronews

Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած ներգաղթի կանոնների խստացման օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կուղարկվի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։ Այդ մասին ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ, նախարար-պատգամավոր Օլիվիե Վերանը։ Նա խոստովանել է, որ կառավարությունն ի սկզբանե տեղյակ էր, որ ներգաղթի մասին օրենքների բարեփոխումը «վտանգավոր առաքելություն» է լինելու։ Միաժամանակ պաշտոնյան օրինագիծն անվանել…

Read More
Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ. ՌԴ ԱԳՆ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արևմուտքի միջնորդությանը: «Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ը լրամշակեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը՝ Եվրամիության այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին: Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում հայտնվել էին Ադրբեջանն…

Read More
Մոսկվան պատրաստ է բոլոր ծագող թեմաները Հայաստանի հետ լուծել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային պայմաններում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է բոլոր ծագող թեմաները Հայաստանի հետ լուծել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային պայմաններում. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային: «Հիմք ենք ընդունում այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի ՌԴ նախագահի հրավերը և կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի  նիստին: Այնտեղ հնարավոր է բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- հայտարարել է Զախարովան։ «Մեր դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ասպեկտների վերաբերյալ մանրամասն…

Read More
ԵՄ-ն համաձայնություն է տվել միգրացիոն քաղաքականության բարեփոխմանը

ԵՄ-ն համաձայնություն է տվել միգրացիոն քաղաքականության բարեփոխմանը

Եվրախորհրդարանը և Եվրամիության երկրները համաձայնության են եկել միգրացիոն ընդհանուր քաղաքականության բարեփոխման հարցում, հայտարարել է ներքին գործերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։ Նորարարությունների շարքը կոչվում է Միգրացիայի և ապաստանի տրամադրման մասին պայմանագիր, որը դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը: Միջոցառումների փաթեթի շրջանակում նախատեսվում է խստացնել սահմանների հսկողությունը, արագացնել ապաստան տրամադրելու վերաբերյալ հարցումների քննարկման ընթացակարգը և ավելի արդյունավետ արտաքսել…

Read More
Լեռնային Ղարաբաղի հարցում Վաշինգտոնը միակողմանի, հայամետ դիրքորոշում է վարում. Հաջիև

Լեռնային Ղարաբաղի հարցում Վաշինգտոնը միակողմանի, հայամետ դիրքորոշում է վարում. Հաջիև

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող՝ Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին, անդրադարձել Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Դեկտեմբերի 7-ին երկու երկրները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ պատրաստակամություն հայտնելով առաջ մղելու խաղաղության օրակարգը և ամրապնդելու վստահության մթնոլորտը»,- նշել է Հաջիևը, հավելել՝ Բաքուն հանդես է գալիս ուղիղ երկխոսության օգտին։ Ալիևի…

Read More
Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Թրամփի թեկնածության առաջադրումն ԱՄՆ նախագահի նախնական ընտրության համար
		20.12.2023 . Միջազգային

Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Թրամփի թեկնածության առաջադրումն ԱՄՆ նախագահի նախնական ընտրության համար 20.12.2023 . Միջազգային

Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ սահմանադրորեն արգելված է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածության առաջադրումը 2024 թ․ նահանգի փրայմերիզում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ «Դատարանի մեծամասնությունը համարում է, որ նախագահ Թրամփը զրկված է նախագահի պաշտոնը զբաղեցնելուց՝ համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման երրորդ մասի», — ասվում է դատարանի որոշման մեջ: 14-րդ ուղղումը նշում է, որ «ապստամբության…

Read More
Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոն, Հայաստան այցի շրջանակում, ԵՄ առաքելության ներկայացուցիչների և իր գործընկերներ Օլեսյա Վարդանյանի ու Ալիսա դե Կարբոնելի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահման: «Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչքան մոտ են երկու կողմերի մարտական դիրքերը բնակավայրերի վերևում»,-գրել է Կոմֆորտ Էրոն X-ի իր էջում:

Read More
Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 131-ի, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նախկինում հաղորդվում էր 126 զոհի, 718 վիրավորի և 20 անհետ կորածի մասին։ Հեռուստատեսության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքում ներգրավված են 2042 մարդ, այդ թվում ժողովրդա-ազատագրական բանակի և ժողովրդական զինված ոստիկանության ստորաբաժանումների զինծառայողներ, 381 մեքենա և 41 շուն: Ընդհանուր առմամբ…

Read More
Թոֆիգ Յագուբլուի կալանավորումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է. Human Rights Watch

Թոֆիգ Յագուբլուի կալանավորումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է. Human Rights Watch

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության հայտնի առաջնորդ և կառավարության անողոք քննադատ Թոֆիգ Յագուբլուին կեղծիքների և խարդախության մեղադրանքով: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է գործչի ձերբակալությանը: «Յագուբլուի ձերբակալությունը վերջինն է Ադրբեջանում լրագրողների և կառավարության մյուս քննադատների դեմ ուղղված ձերբակալությունների շարքում: 62-ամյա Յագուբլուն՝ նախկին լրագրողն ու կառավարության բացահայտ քննադատը, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ է և…

Read More
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է մեկշաբաթյա զինադադար՝ ավելի քան 30 պատանդի ազատ արձակման դիմաց. Jerusalem Post

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է մեկշաբաթյա զինադադար՝ ավելի քան 30 պատանդի ազատ արձակման դիմաց. Jerusalem Post

Իսրայելական կողմը պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է զինադադարի համաձայնագրի նոր տարբերակ՝ մեկշաբաթյա զինադադար՝ Գազայի հատվածում պահվող ավելի քան 30 պատանդի ազատ արձակման դիմաց։ Այդ մասին հայտնել է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: Ըստ պարբերականի՝ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բառնեան ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի և Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի…

Read More
Ռուսթավիում բացվել է Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը
		20.12.2023 . Տարածաշրջան

Ռուսթավիում բացվել է Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը 20.12.2023 . Տարածաշրջան

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։…

Read More
Ավելի քան 400 հազար լարի արժողությամբ նվերներ Ախալցխայի սակրեբուլոյի անդամներին և նրանց ընտանիքներին — IDFI

Ավելի քան 400 հազար լարի արժողությամբ նվերներ Ախալցխայի սակրեբուլոյի անդամներին և նրանց ընտանիքներին — IDFI

Ախալցխայի Սակրեբուլոյի պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները 2020-2022 թվականներին ստացել են ավելի քան 400 հազար լարիի նվերներ, հայտնում է IDFI-ն։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքապետարանների պաշտոնյաների շրջանում նշված ժամանակահատվածում ամենաթանկ նվերները ստացել են քաղաքապետարանի պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամները։ Ընդհանուր առմամբ այն կազմում է ավելի քան 1 700 000 լարի։ Այնուհետև, Կազբեգիի քաղաքապետարանի պաշտոնյաները ստացել են ավելի…

Read More
Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. Սոբյանին

Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. Սոբյանին

Ռուսաստանի «Դոմոդեդովո» և մի շարք այլ օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել, հայտարարվել է այլընտրանքային երթուղիների գործարկման մասին։ Նման որոշում է կայացրել «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան»: Ավելի ուշ սահմանափակումները չեղարկվել են: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Այն հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային…

Read More
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Ստեֆան Դյուժարիկ

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ջանքերը, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն…

Read More
Բակուրիանիում բացվում է ձմեռային լեռնադահուկային սեզոնը
		19.12.2023 news Սամցխե-Ջավախք

Բակուրիանիում բացվում է ձմեռային լեռնադահուկային սեզոնը 19.12.2023 news Սամցխե-Ջավախք

Վաղը Բակուրիանիում կբացվի 2023-2024 թվականների ձմեռային լեռնադահուկային սեզոնը, իսկ վաղը ժամը 10:00-ից հնարավոր կդառնա դահուկներով սահել  Դիդվելիի և Կոխտագորայի վրա: Ըստ տեղեկությունների՝ ազատ ոճի աշխարհի գավաթը կանցկացվի դեկտեմբերի 22-ին և 23-ին Կոխտագորայի լեռան վրա։ Գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրերում արհեստական ​​ձյան տեղումները շարունակվում են։

Read More
Սպիտակ տունը մինչև տարվա վերջ աջակցության ևս մեկ փաթեթ կտրամադրի Ուկրաինային. Քիրբի

Սպիտակ տունը մինչև տարվա վերջ աջակցության ևս մեկ փաթեթ կտրամադրի Ուկրաինային. Քիրբի

Սպիտակ տունը մինչև այս տարվա վերջ աջակցության ևս մեկ փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այն կլինի վերջինը՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նա չի հստակեցրել՝ արդյոք խոսքն այս տարվա՞, թե՞ ընդհանուր օգնության ծավալը սպառելու մասին է: Քիրբիի խոսքով՝ աջակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի համաձայնությունը: Նա պնդել է՝ Կիևը Վաշինգտոնի կարիքն ունի: Քիրբիի խոսքով՝ Ջո…

Read More
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Դիմումատուները Հայաստանի տասը քաղաքացիներ են՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանի և 1990 թվականին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողները, քույրերն ու եղբայրները: Գործը վերաբերում է հայ զինծառայողների սպանությանը ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի կողմից: Դատարանի որոշման…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» Բելգիայի հայկական “Նուարդ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատու Շահնուր Մինասյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» Բելգիայի հայկական “Նուարդ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատու Շահնուր Մինասյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» Բելգիայի հայկական “Նուարդ կազմակերպության արտաքին կապերի պատասխանատու Շահնուր Մինասյանի հետ։ Քննարկում թեման Բելգիայի հայ համայնքն է, հայ-ադրբեջանական բանակցությունները եւ Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը։

Read More
Պուտինը պարզեցրել է Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը

Պուտինը պարզեցրել է Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը

Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրման գործընթացը: ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ այդ երկրների քաղաքացիների համար նախքան քաղաքացիություն ստանալու համար դիմելը Ռուսաստանում հինգ տարվա բնակության պահանջը դառնում է ոչ պարտադիր: Ոչ պարտադիր է դառնում նաև Ռուսաստանի պատմությանն ու օրենքներին տիրապետելը: Բացի դրանից՝ Բելառուսի քաղաքացիները ստիպված չեն լինի հաստատել ռուսաց լեզվի…

Read More