Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել

Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել

Բաքվի Հանրապետական ծննդատանն այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով չորս նորածին է մահացել՝ հայտնել են Ադրբեջանի իշխանությունները: Նշվում է, որ մահացած նորածիններին գտել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ևս երեք անձ թունավորվել է ծխից, նրանց տեղափոխել են կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք: Հրդեհը մարվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական…

Read More
Տարածաշրջանի երկրները վճռական են՝ կանխելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը. Բլինքեն

Տարածաշրջանի երկրները վճռական են՝ կանխելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիա, Հունաստան, Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա կատարած իր այցերի ընթացքում քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում: Նրա խոսքով՝ այս երկրներում վճռական են՝ կանխելու հակամարտության տարածումը: «Իսրայելն ու իսրայելցիները պետք է կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ չվախենալով ահաբեկչություններից կամ ագրեսիայից իրենց…

Read More
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՖրանսՊրես-ը` հղում անելով Ելիսեյան պալատին: Նախագահ Մակրոնը հրաժարականն ընդունել է: «Տիկին վարչապետ, ի ծառայություն մեր ժողովրդի` Ձեր աշխատանքի ամեն օրն օրինակելի է եղել: Դուք բարեփոխումները կյանքի եք կոչել համարձակությամբ, վճռականությամբ և նվիրվածությամբ: Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում»,- X-ի իր էջում գրել է նա:

Read More
Հարավային Կորեան խոստովանել է, որ ԿԺԴՀ-ի հետ բուֆերային գոտիներն այլևս չեն գործում

Հարավային Կորեան խոստովանել է, որ ԿԺԴՀ-ի հետ բուֆերային գոտիներն այլևս չեն գործում

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն արձանագրել է, որ 2018 թվականի միջկորեական համաձայնագրում նշված բուֆերային գոտին, որտեղ արգելված է հրետանային վարժանքներ անցկացնել, այլևս չի պահպանվում: Այդ մասին հայտարարել Է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Չժունը պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ 2023 թվականի հոկտեմբերին Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը հայտնել էր, որ…

Read More
Ճապոնիան 37 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

Ճապոնիան 37 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հավատարմագրային հիմնադրամին՝ Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելու համար, ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է ամանորյա տոների ժամանակ ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա շարունակվող հարձակումները։ Նա հավաստիացրել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել Ուկրաինային։…

Read More
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի, կապ չի հաստատում 323 մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը։ Զոհերի և անհետ կորածների թիվը վերջնական չէ, քանի որ, օրինակ, երկրաշարժերի էպիկենտրոններից մեկում, Վաձիմա քաղաքում, չեն կարողանում լիովին գնահատել ողբերգության ծավալները: Երկրաշարժին ավելացել է նաև առևտրային փողոցում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այրվել է մոտ 200 տուն:…

Read More
ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Հունվարի 8-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։ ԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։ Այցի մանրամասները դեռևս հայտնի չեն: Ադրբեջանական լրատվամիջոցները միայն գրել են, որ ԱՄԷ նախագահին ընդունելու է Իլհամ Ալիևը:

Read More
Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում

Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում

Սաուդյան Saudi Aramco պետական ​​ընկերությունը բոլոր տարածաշրջաններում նվազեցրել է իր հիմնական Arab Light նավթային ապրանքանիշի փետրվարյան մատակարարումների գները՝ պահանջարկի նվազման ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Այսպիսով, Ասիա մատակարարումների համար գները նվազել են 1,5–2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրական ծովի երկրների և Հյուսիսային Ամերիկայի համար: Փետրվարին և մարտին նկատվում է…

Read More
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բանակցությունների միջոցով դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ «Ցավոք, գրեթե երկու տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից հետո չի հաջողվում մտքերում և սրտերում տեղ գտնել այդքան ցանկալի խաղաղության համար՝ չնայած բազմաթիվ զոհերին ու ավերածություններին: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց, պետք է վերջ տանք շարունակվող ողբերգությանը…

Read More
Ախալցխայում ՆԳՆ-ն հետաքննում է ամանորյա զարդարանքի այրման դեպքը

Ախալցխայում ՆԳՆ-ն հետաքննում է ամանորյա զարդարանքի այրման դեպքը

Ախալցխայում,  ամանորյա  արջուկ զարդարանքն այրելու փաստի կապակցությամբ, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է գույքի վնասում կամ ոչնչացում։ Ամանորյա  դեկորացիան վառվել է դեկտեմբերի 29-ին համերգի ժամանակ։ Սպասում ենք Ախալցխայի քաղաքապետարանից տեղեկությունների՝չկա՞ արդյոք գնված դեկորների երաշխավորման ժամկետ ։ Հիշեցնենք, որ Ախալցխայի քաղաքապետարանը ամանորյա երկու արջ  դեկորների վրա ծախսել է 17 հազար…

Read More
Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի. Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի

Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի. Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին La Stampa-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԵՄ երկրները պետք է ստեղծեն միասնական բանակ։ «Եթե մենք ուզում ենք խաղաղապահներ լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Տայանին։ Նա բացատրել է, որ աշխարհում, որտեղ գործում են…

Read More
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցով

ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի բյուջեի հարցով

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական ​​և հանրապետական ​​կուսակցությունների ներկայացուցիչները կիրակի՝ հունվարի 7-ին, համաձայնության են եկել 2024 թվականի կառավարության բյուջեի հարցով։ Համաձայնագիրը բյուջեի համար վերին սահման է նախատեսում 1,6 տրիլիոն դոլարը, ասել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը և Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը: Դրանից մոտ 886 մլրդ դոլարը կուղղվի պաշտպանության ծախսերին, ևս 772 մլրդը՝ այլ ծախսերի: Այսպիսով,…

Read More
Շառլ Միշելը կղեկավարի Եվրոպական խորհուրդը մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները

Շառլ Միշելը կղեկավարի Եվրոպական խորհուրդը մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը որոշել է չ​​թողնել պաշտոնը մինչև հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունը: Նա ծրագրել է մասնակցել այդ գործընթացին և ներկա գործառույթները համատեղել նախընտրական քարոզարշավի հետ։ Այդ մասին հայտնել է Շառլ Միշելին մոտ կանգնած աղբյուրը: Նա ընդգծել է, որ եթե Միշելն ընտրվի, 2024 թվականի հունիսից նրա լիազորությունները կփոխանցվեն իրավահաջորդին, այսինքն՝ ժամկետից 5 ամիս…

Read More
Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզոր անձնագիրն ԱՄԷ-ինն է

Passport index-ի «Անձնագրի ուժը -2024» վարկանիշի համաձայն՝ ամենահզոր անձնագիրն ԱՄԷ-ինն է

Passport index-ը երկրների դասակարգիչ է՝ ըստ իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքի՝ առանց մուտքի վիզա ստանալու կամ ժամանելուն պես ստանալու դեպքում: Ըստ 2024 վարկանիշի՝ մեր տարածաշրջանում Վրաստանը 34-րդ տեղում է։ Հանրապետության քաղաքացիները կարող են 80 երկիր այցելել առանց վիզայի, 51 երկիր՝ վիզա՝ ստանալ ժամանելուն պես, վիզա է պահանջվում 67 երկիր վրացական անձնագրով այցելելու համար: Հայաստանն ու…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ

«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ

«Քաղաքական Խաչմերուկ» — 2024 թվականը սկսվեց կոնֆլիկտների աննախադեպ սրացմամբ։ Լիբանան, Իսրայել, Կարմիր Ծով, Իրան, Հարավային եւ Հյուսիսային Կորեա, Ուկրաինա։ Արդյոք այս ամենը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի եւ ինչպես պետք է այս աշխարհամարտին պատրաստվեն փոքրիկ Վրաստանը ու Հայաստանը։

Read More
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Հունվարի 6-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, ԼՂ ներկայացուցիչ…

Read More
Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

Եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար կարմիր գիծ չի մնա. Հագարի

ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է՝ 2024 թվականը ռազմական գործողությունների տարի է լինելու, նա նաև հավելել է՝ իսրայելական ուժերը պատասխան հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքում գործող Հեզբոլլահ շարժման օբյեկտներին։ Հեզբոլլահի ղեկավարը հայտարարել է՝ հարկավոր է արձագանքել իսրայելական գործողություններին, մասնավորապես՝ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի թիրախավորմանը: Նա զգուշացրել է Իսրայելին՝ եթե պատերազմն ընդլայնվի, Լիբանանի համար որևէ կարմիր…

Read More
Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ
		06.01.2024 . Միջազգային

Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ 06.01.2024 . Միջազգային

ԿԺԴՀ-ն շաբաթ օրը 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափի շրջանում՝ Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականների տվյալները:   Գործակալությունը հիշեցրել է, որ հյուսիսկորեացի զինվորականները երկրորդ օրն անընդմեջ ռազմական գործողություն են իրականացնում տարածքում:   Նախօրեին Հյուսիսային Կորեան 200 հրետանային արկ է արձակել տարածաշրջանում։ Արկերն ընկել են հյուսիսային սահմանային գծից…

Read More
Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ցնցումներ են գրանցվել Բաթալգազիի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8,76 կմ խորությամբ։ Հունվարի 1-ին էլ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում։ Երկրաշարժի աղբյուրն այնտեղ եղել է 8,7 կիլոմետր խորությամբ։

Read More
Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Դանիան հետաձգել է F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Ուկրաինան կսկսի դանիական F-16 կործանիչներ ստանալ ոչ թե մոտ ապագայում, այլ 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ շաբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Berlingske թերթի տվյալները։ Գերատեսչությունը հստակեցրել է, որ առաքման ժամանակացույցը կախված է որոշակի պայմաններից, այդ թվում՝ ուկրաինացի օդաչուների՝ F-16-ով հաջող մարզումներից, Ուկրաինայում այդ ինքնաթիռների սպասարկման համար լոգիստիկայի և ենթակառուցվածքների ապահովումից: Bloomberg-ը հիշեցնում է, որ օգոստոսին…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Հանդիպումը տեղի է ունեցել պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև բանակցություններից հետո և փակ է եղել լրատվամիջոցների համար՝ հայտնում է CNN Turk- ը:   Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները քննարկել են Գազայի ճգնաժամը, Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայցը, որը ներկայացված է Թուրքիայի խորհրդարանի…

Read More
Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա՝ հայտնում է Fars գործակալությունը։ Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո: Շիա ավանդույթի համաձայն` կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛…

Read More
Գերմանիան օրինականորեն անհնար է համարել ուկրաինացի զինապարտների արտահանձնումը

Գերմանիան օրինականորեն անհնար է համարել ուկրաինացի զինապարտների արտահանձնումը

Գերմանիայի օրենսդրությունը թույլ չի տալիս երկրից արտաքսել Ուկրաինայի զինապարտ քաղաքացիներին՝ հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում։   «Ես հասկանում եմ Ուկրաինայի կառավարության ցանկությունը՝ արտերկրից հետ կանչել զինապարտ ուկրաինացիներին զինվորական ծառայության համար: Բայց որպես արդարադատության դաշնային նախարար՝ ես ասում եմ, որ գերմանական օրենքը թույլ չի տալիս այդ մարդկանց արտահանձնումը»,- ասել…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իքսի իր էջում գրել է. «Անկեղծ շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա միաբանությանը աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես՝ Վրաստանում ապրողներին։   Շնորհավորում եմ մեր հայազգի հայրենակիցներին, ինչպես նաև այն  դավանանքների ներկայացուցիչներին, որոնք այսօր նշում են Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։   Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու…

Read More
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիրը մտել է Կարմիր ծով

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էյզենհաուեր» ավիակիրը մտել է Կարմիր ծով

Ամերիկյան ատոմային USS Dwight Eisenhower ավիակիրը մտել է Կարմիր ծով՝ հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը: «USS Dwight Eisenhower-ի գլխավորությամբ հարվածային խումբը տեղակայվել է Եմենի ափերի մոտ»,- նշում է ծառայությունը՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչին: Բացի ավիակրից, որը կրում է 48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ, խմբում ընդգրկված են USS Philippine Sea կառավարվող հրթիռային հածանավը, USS…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Թուրքիա: Էնթոնի Բլինքենը մտադիր է քննարկումներ անցկացնել նաև Հունաստանում, Հորդանանում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Արևմտյան ափին և Եգիպտոսում: Օրակարգում, նախևառաջ, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն է, խաղաղ բնակչությանը պաշտպանելու հնարավոր մեխանիզմները, գերիների ազատ արձակումը, մարդասիրական մատակարարումների ապահովումը, պաղեստինցիների բռնի տեղահանման և հակամարտության ընդլայնման բացառումը: Թուրքիայում, որի հարաբերություններն Իսրայելի հետ…

Read More
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հետցնցումները շարունակվում են

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հետցնցումները շարունակվում են

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 200 մարդ դեռևս անհետ կորած է համարվում՝ հայտնում է Kyodo գործակալությունը։   Նշվում է, որ Վազիմեի իշխանությունները կարծում են, որ կա մոտ 100 վայր, որտեղ մարդիկ դեռևս փլատակներում են։   Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժած Իսիկավա պրեֆեկտուրայում բազմաթիվ ճանապարհներ ավերված են, ինչը դժվարացնում է…

Read More
Սբ. Ծննդյան Պատարագ Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սբ. Ծննդյան Պատարագ Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սույն թվականի Հունվարի 5-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան «ՃՐԱԳԱԼՈՒՅՑ»-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում պատարագ մատուցեց Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը։ Հոգշ Հայր Սուրբը մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Read More
Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու օտարերկրյա զինվորականների ներկայությունը երկրում

Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու օտարերկրյա զինվորականների ներկայությունը երկրում

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության հիմնավորումն ավարտվել է, և Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությանը վերջ տալու համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին։ Իրաքի վարչապետը նշել է, որ երկրի իշխանություններն այժմ «որոշում են երկկողմ կոմիտեի շրջանակներում բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որը ստեղծվել է Իրաքում կոալիցիայի ուժերի…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		05.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More