Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Պաղեստինի բարեփոխումները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Պաղեստինի բարեփոխումները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և Պաղեստինի ինքնավարության հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո Գազայի հատվածում ավելի արդյունավետ կառավարման համար Պաղեստինի վարչակազմի բարեփոխման հարցերը։ Ըստ ԶԼՄ-ների, Էր-Ռիադի, Ամմանի և Կահիրեի ներկայացուցիչները Պաղեստինի գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Մաջեդ Ֆարաջին ասել են, որ «Պաղեստինի ինքնավարությանն անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան վերակենդանացնել…

Read More
Ղարիբաշվիլին հեռանում Է Վրաստանի վարչապետի պաշտոնից

Ղարիբաշվիլին հեռանում Է Վրաստանի վարչապետի պաշտոնից

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է իր հրաժարականի մասին, տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռարձակողը։ Ղարիբաշվիլու խոսքով՝ ինքը կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել քաղխորհրդից, վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, ինչի կապակցությամբ փետրվարի 1-ին համագումար է տեղի ունենալու: Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է…

Read More
Իրանի արտգործնախարարը Պակիստան է ժամանել երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով

Իրանի արտգործնախարարը Պակիստան է ժամանել երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Պակիստան՝ լարվածության կարգավորման շրջանակում, որը ծագել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբի վրա Իրանի զինված ուժերի հարձակումից հետո: Այդ մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Այցի ընթացքում նախատեսված են Իրանի արտգործնախարարի հանդիպումները Պակիստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Ջիլանիի, ինչպես նաև…

Read More
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իրանի դրական դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իրանի դրական դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով…

Read More
Աշխարհի ամենամեծ զբոսանավը մեկնել է առաջին նավարկության
		29.01.2024 . Միջազգային

Աշխարհի ամենամեծ զբոսանավը մեկնել է առաջին նավարկության 29.01.2024 . Միջազգային

Աշխարհի ամենամեծ զբոսանավը՝ Icon of the Seas-ը, Ֆլորիդայի Մայամի նավահանգստից մեկնել է Կարիբյան ծովի կղզիներով առաջին յոթօրյա նավարկության, գրում է BBC-ն: Նավի երկարությունը ռեկորդային է՝ 365 մ, լեգենդար Տիտանիկը գրեթե 100 մետրով ավելի կարճ է եղել (269 մ), իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ ավիակիր Ջերալդ Ֆորդի երկարությունը՝ 333 մետր։ Աշխարհի գավաթը նվաճած Արգենտինայի ֆուտբոլի ազգային…

Read More
Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ղարիբաշվիլին. Իմեդի

Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ղարիբաշվիլին. Իմեդի

Վրաստանի Կառավարության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։ Աղբյուրի բացառիկ տեղեկություններով՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշվել է կուսակցության համագումարն անցկացնել փետրվարի 1-ին։ «Մեր տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, իսկ «Վրացական երազանք-Ժողովրդավարական…

Read More
«Մոնա Լիզան»՝ ակտիվիստների թիրախում

«Մոնա Լիզան»՝ ակտիվիստների թիրախում

Փարիզում «Սննդային հակահարված» կոչվող խմբի ցուցարարները ապուր են լցրել  Լեոնարդի դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա՝ ասելով. «Պահանջում ենք առողջ սնունդ, մեր գյուղատնտեսության համակարգը հիվանդ է»,- գրում է BBC-ն:   Խումբը X-ում տարածած հայտարարության մեջ ասել է, որ բողոքի ակցիան «պարենը սոցիալական ապահովության ընդհանուր համակարգում» ինտեգրելու ջանքերի մի մասն է: Քանի որ նկարը պատված է…

Read More
Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ

Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ

Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կրակոցներին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիների։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Ենթադրում են, որ նրանք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Զինված հարձակումը տեղի է ունեցել կիրակի կեսօրին՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող…

Read More
2024 թվականին ԵԱՏՄ-ում կանխատեսվում է ՀՆԱ-ի ավելի քան 2,5 տոկոս աճ. Օվերչուկ

2024 թվականին ԵԱՏՄ-ում կանխատեսվում է ՀՆԱ-ի ավելի քան 2,5 տոկոս աճ. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Эксперт ամսագրի հետ հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունում ՀՆԱ-ի աճին: «2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով, Ղրղզստանինը՝ 6,3 տոկոսով, 2023 թվականին ՀՆԱ-ի լավ դինամիկա է գրանցվել բոլոր հինգ երկրում: 2024 թվականի կանխատեսումը նույնպես լավատեսական է՝ ավելի քան 2,5 տոկոս աճ ամբողջ միության համար»,- ասել է փոխվարչապետը։ Օվերչուկը…

Read More
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը մերժվել է

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը մերժվել է

Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի փաստաբանի բողոքն իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշման դեմ և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վարդանյանի ազատազրկման ժամկետը ևս 4 ամսով երկարացնելու մասին: Ռուբեն Վարդանյանին, որը գտնվում է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, կեղծ մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված կազմավորումներ կամ խմբավորումներ…

Read More
Հարձակում Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա. կա 3 զոհ, ավելի քան 30 վիրավոր
		29.01.2024 . Միջազգային

Հարձակում Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա. կա 3 զոհ, ավելի քան 30 վիրավոր 29.01.2024 . Միջազգային

Հորդանանի հյուսիս-արևելքում` սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող ամերիկյան նյութատեխնիկական ուսումնական բազան ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել: 3 ամերիկացի զինծառայող զոհվել է, 34-ը` վիրավորվել, այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը: «Թեպետ դեռ փաստեր ենք հավաքում այս հարձակման վերաբերյալ, մենք գիտենք, որ այն իրականացվել է Իրանի աջակցությունը վայելող ծայրահեղական զինյալ խմբերի կողմից, որոնք գործում են Սիրիայում…

Read More
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և բնակչությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և բնակչությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Պատիվ եմ ունեցել մասնակցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։  «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը: Ֆրանսիան ստանձնում է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ և զարգացնում է ռազմավարական մտերմությունը մեր երկու երկրների միջև»,- գրել է դեսպանը:

Read More
Երախտագիտություն ենք հայտնում այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Երախտագիտություն ենք հայտնում այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական գրառում է կատարել:   «Բանակի օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորում է Հայաստանին և իր երախտագիտությունը հայտնում համազգեստ կրող այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են այս երկրի պաշտպանությունը և իր հյուրերի՝ մեր անվտանգությունը»,- ասված է շնորհավորական գրառման մեջ:  

Read More
Երբ և ինչ պայմաններով Ադրբեջանը կկարողանա վերադառնալ Ստրասբուրգ. քաղաքագիտական վերլուծություն

Երբ և ինչ պայմաններով Ադրբեջանը կկարողանա վերադառնալ Ստրասբուրգ. քաղաքագիտական վերլուծություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այսպիսով, Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից: Մեկ տարի անց էլ կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանի լրատվամիջոցների հավաստմամբ՝ Ադրբեջանը կոշտ է արձագանքելու, և Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը: Նման խոսույթ Ադրբեջանը մեկ…

Read More
Արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայոց բանակի օրվա կապակցությամբ երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն հայրենի երկրի պաշտպանության։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ։ «Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		28.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 28.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիներին աջակցող՝ ՄԱԿ-ի ծրագրերից մեկի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիներին աջակցող՝ ՄԱԿ-ի ծրագրերից մեկի ֆինանսավորումը

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալության լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Տեղեկություններ կան, որ գործակալության 12 անդամներ կարող են ներգրավված լինել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը: Ըստ պետքարտուղարության՝ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է տեղի ունեցածի հանգամանքները: Ամերիկյան կողմը ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պատրաստակամությունը՝ արձագանքելու ներկայացված…

Read More
ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցները կասկածվում են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցելու համար

ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցները կասկածվում են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցելու համար

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալության լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Տեղեկություններ կան, որ գործակալության 12 անդամ կարող է ներգրավված լինել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը: Ըստ պետքարտուղարության՝ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է տեղի ունեցածի հանգամանքները: Ամերիկյան կողմը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պատրաստակամությունը՝ արձագանքելու ներկայացված…

Read More
Թուրքիային ցանկանում են խանգարել դառնալ տարածաշրջանային դերակատար. Էրդողան

Թուրքիային ցանկանում են խանգարել դառնալ տարածաշրջանային դերակատար. Էրդողան

Թուրքիային ցանկանում են խանգարել դառնալ տարածաշրջանային դերակատար։ Այդ մասին հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Իզմիրում ելույթի ժամանակ: Նա նշել է, որ որոշ ուժեր մտադիր են խոչընդոտել Թուրքիայի ամրապնդմանն ու զարգացմանը ահաբեկչության, հեղաշրջման փորձերի և քաոս ստեղծելու միջոցով: «Այս ամենին մասնակիցները արժանի պատասխան կստանան»,- ասել է Թուրքիայի նախագահը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հնդկաստանը և Ֆրանսիան համատեղ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ և սուզանավեր կարտադրեն

Հնդկաստանը և Ֆրանսիան համատեղ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ և սուզանավեր կարտադրեն

Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են հասել Հնդկաստանի զինված ուժերի և բարեկամ երկրների համար ռազմական տեխնիկայի, ուղղաթիռների, սուզանավերի համատեղ արտադրության հարցում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Ֆրանսիայի նախագահի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են ընդլայնել կապերը նաև էներգետիկայի, տիեզերքի ուսումնասիրության, առողջապահության, գյուղատնտեսության, կլիմայական ոլորտներում։ Բացի դրանից՝ կողմերը որոշել են…

Read More
Բաքուն չեղարկել է Նիդերլանդների արտգործնախարարի՝ Ադրբեջան նախատեսված այցը

Բաքուն չեղարկել է Նիդերլանդների արտգործնախարարի՝ Ադրբեջան նախատեսված այցը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյուինս Սլոթի հայտարարություններին: Վերջինս ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգիչ են: Նա համոզմունք էր հայտնել, որ Բաքվի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել: Հաջիզադեն հայտարարել է, թե Սլոթը խեղաթյուրում է իրականությունը, և…

Read More
Թրամփը մեղադրել է Բայդենին՝ իրեն և հանրապետականներին հետապնդելու համար

Թրամփը մեղադրել է Բայդենին՝ իրեն և հանրապետականներին հետապնդելու համար

Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է 83,3 միլիոն դոլար վճարի գրող Ջին Քերոլին, որը մեղադրում է Թրամփին բռնաբարության և զրպարտության համար։ Թրամփը հայտարարել է, որ մեղավոր չէ, և նույնիսկ չի ճանաչում Քերոլին: Նա ծիծաղելի է որակել Մանհեթենի դաշնային դատարանի որոշումը, միաժամանակ մեղադրել Ջո Բայդենին՝ իրեն և…

Read More
Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Մեքսիկայի հետ սահման

Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Մեքսիկայի հետ սահման

Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Ռիո Գրանդե գետի երկայնքով Մեքսիկայի հետ սահմանի հատված։ Նահանգի իշխանությունը մեղադրում է ԱՄՆ վարչակազմին սահմանը պատշաճ կերպով չպահպանելու համար, ինչի հետևանքով անօրինական միգրանտների թիվն աճել է։ Հունվարի 22-ին, սակայն, ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անցկացված 48 կմ երկարությամբ ցանկապատը պետք է հեռացվի:…

Read More
Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանը

Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանը

Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:     Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային 23 միլիարդ դոլարի F-16 կործանիչների, արդիականացման լրակազմերի և այլ համակարգերի հնարավոր վաճառքը: Պենտագոնի տվյալով՝ Անկարան նախկինում խնդրել է 40 նոր F-16-եր տրամադրել, թույլ տալ արդիականացնել թուրքական կողմի մոտ առկա 79 կործանիչը, ինչպես նաև ձեռք բերել պահեստամասեր և տարբեր համակարգեր։ Նշվում է, որ հնարավոր վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային…

Read More
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Նրա խոսքով՝ Փարիզից իր երկրի հասցեին հնչում են «բաց հայտարարություններ և սպառնալիքներ»: «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարբեր հարթակներում մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է: Ադրբեջանը համարժեք կպատասխանի դրան։ Մենք այնպիսի երկիր չենք, որ դա…

Read More
Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը: 1. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և…

Read More
Առաջիկա շաբաթներին Բաքուն Երևան կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները. Բայրամով

Առաջիկա շաբաթներին Բաքուն Երևան կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները. Բայրամով

Հունվարի սկզբին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը՝ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը: Նա հավելել է՝ հավանաբար, առաջիկա շաբաթներին Երևան կուղարկվի իրենց պատասխանը: «Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն անցկացվում են ուղիղ հանդիպումների միջոցով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հույս հայտնել, որ 2024 թվականին ուղիղ շփումները կշարունակվեն: Նա անդրադարձել…

Read More
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. հայտարարություն

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. հայտարարություն

ԱԱԾ-ն տարածել է Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից…

Read More
Շառլ Միշելը չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին

Շառլ Միշելը չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշել է հրաժարվել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելուց և կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը՝ նոյեմբերի 30-ը: Ավելի վաղ Միշելը հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ դեպքում նա պետք է հրաժարական տար 2024 թվականի հուլիսին, և Եվրոպական խորհուրդը ժամանակավորապես կգլխավորեր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ հենց այդ երկիրն է այդ ժամանակ…

Read More