Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. Բյուլբյուլօղլի

Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. Բյուլբյուլօղլի

Մոսկվան շարունակում է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն…

Read More
Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 70 տարվա ընթացքում սպիրտի վաճառքի առաջին խանութը

Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 70 տարվա ընթացքում սպիրտի վաճառքի առաջին խանութը

Սաուդյան Արաբիայում ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է ալկոհոլ վաճառող խանութ։ Սա նշանավորում է ևս մեկ քայլ դեպի հասարակության ազատականացում Թագավորությունում, որտեղ գտնվում են իսլամի ամենասուրբ վայրերը: Խանութը, որը բացվել է Էր-Ռիադի դիվանագիտական ​​թաղամասում և նախատեսված է բացառապես ոչ մահմեդական դիվանագետների համար, համահունչ է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հավակնոտ ծրագրերին՝ Սաուդյան…

Read More
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը

Սույն թվականի Հունվարի 26-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ Ախալցխայի շրջանի հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը։ Նախատոնակի ավարտին տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ և ներկա երիտասարդներին բաժանվեց ավանդական աղաբլիթները։

Read More
Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր

Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և…

Read More
Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

«Մաքսային մարմիններն ակտիվորեն քննարկում են միասնական հսկողության մոդելների ներդրումը, և այս դեպքում մաքսային ընթացակարգերի ժամկետը կկրճատվի, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և թույլ կտա մեծացնել երկրների միջև առևտրային հաղորդակցությունը»,- նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրաց-հայկական սահմանը տարածաշրջանի ամենածանրաբեռնվածներից  է։ Վրաստանի տարածքով Հայաստան են ժամանում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական բեռներ։

Read More
Նեթանյահուն մեկնաբանել է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Նեթանյահուն մեկնաբանել է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ դադարեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայի հատվածում, ասել է, որ իր երկիրը գործում է միջազգային իրավունքին համապատասխան՝ ապահովելով իր բնակչության պաշտպանությունը: Նա նաև նշել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև այդ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը, կանի հնարավոր ամեն ինչ սեփական անվտանգությունն ապահովելու և Գազայի հատվածում խաղաղ…

Read More
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Հնդկաստանի օրվան նվիրված շքերթի գլխավոր հյուր

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Հնդկաստանի օրվան նվիրված շքերթի գլխավոր հյուր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Նյու Դելի՝ որպես գլխավոր հյուր մասնակցելու Հնդկաստանի օրվան նվիրված շքերթին, հայտնում է Associated Press-ը։ Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման Մակրոնին ուղեկցել է Բրիտանական կայսրության ժամանակաշրջանի արարողակարգային հեծյալ կառքով, իսկ վարչապետ Նարենդրա Մոդին նրանց ողջունել է դիտահարթակի մոտ: Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի մայրաքաղաք է բերել նվագախումբ, որը նույնպես մասնակցել է տոնակատարությանը։ Շքերթի…

Read More
Բորելը նշել է, որ Գազայում ստեղծված իրավիճակն անընդունելի է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում

Բորելը նշել է, որ Գազայում ստեղծված իրավիճակն անընդունելի է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում

Գազայում տիրող հումանիտար իրավիճակը չի կարող ընդունելի լինել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում։ Այդ մասին իր բլոգում հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Հունվարի 22-ին Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարների հետ մեր հանդիպման ժամանակ, ես, ինչպես նաև ԵՄ բոլոր արտաքին գործերի նախարարները, ևս մեկ անգամ խստորեն դատապարտեցինք հոկտեմբերի 7-ին Իսրայելի…

Read More
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զենքի պակասի մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զենքի պակասի մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով

Գերմանիան սպառազինության դեֆիցիտ է սպառնում՝ Ուկրաինային տեխնիկա և զինամթերք մատակարարելու պատճառով։ Այդ մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նրա խոսքով՝ այժմ երկիրն «ամեն ինչից շատ քիչ ունի»։ Նախարարի խոսքով՝ Բեռլինը Կիևին է փոխանցել իրեն անհրաժեշտ մեծ քանակությամբ համակարգեր, և այժմ նա պետք է վերականգնի դրանց պաշարները։ Պիստորիուսի…

Read More
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալով՝ առնվազն 20 մարդ է զոհվել և 150-ը վիրավորվել մարդասիրական օգնության սպասող մարդկանց խմբին իսրայելական հարվածից հետո: Իսրայելական բանակը նշել է, որ ուսումնասիրում է տեղեկությունները: Միևնույն ժամանակ, առնվազն 5 մարդ է զոհվել հարավային Ռաֆահ քաղաքում մզկիթի վրա հարձակման հետևանքով: Լրագրողների նկարահանած կադրերը ցույց են տվել ավերածությունների չափը, շենքերը մասամբ քանդվել են…

Read More
Արգենտինայի ամենամեծ արհմիությունը ցույցեր է անում՝ ընդդեմ երկրի նոր նախագահի տնտեսական բարեփոխումների

Արգենտինայի ամենամեծ արհմիությունը ցույցեր է անում՝ ընդդեմ երկրի նոր նախագահի տնտեսական բարեփոխումների

Արգենտինայի խոշորագույն արհմիությունը ցույցեր է կազմակերպել և 12-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ընդդեմ երկրի նոր կառավարության տնտեսական և սոցիալական բարեփոխումների, որը ղեկավարում է նախագահ Խավիեր Միլեյը։ Ցուցարարները դեմ են տնտեսական ապակարգավորմանը, ինչը, նրանց համոզմամբ, բացասաբար կանդրադառնա տարբեր ոլորտների բազմաթիվ աշխատողների վրա։ Ցույցերի ժամանակ մասնակիցները փակել են փողոցները, իսկ տեղական ավիաընկերությունները չեղարկել են հարյուրավոր չվերթեր ամբողջ երկրում:…

Read More
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:  Հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Բաժանորդագրվեք…

Read More
Եվրոպան անհանգստացած է հակասեմիտիզմի աճով

Եվրոպան անհանգստացած է հակասեմիտիզմի աճով

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո եվրոպական երկրներում հակասեմական հանցագործությունների թիվն աճել է։ Գերմանիայում, պաշտոնական տվյալներով, հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում նման միջադեպերի թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 320%-ով, կատարվել է 2249 հանցագործություն։ Այդ մասին հայտարարել է հակասեմիտիզմի դեմ պայքարի դաշնային կառավարության հանձնակատար Ֆելիքս Կլայնը։ Ֆրանսիան նույնպես բախվել է նմանատիպ խնդրի: Ներքին…

Read More
Անսովոր տաք եղանակ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում

Անսովոր տաք եղանակ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում

Հարավային Եվրոպայի երկրներում զարմանալիորեն տաք եղանակ է հաստատվել, որը չի համապատասխանում սեզոնին: Իսպանիայում վերջին օրերին ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել. Վալենսիայի և Մուրսիայի շրջաններում ջերմաչափը ցույց է տալիս +28C, Մադրիդում` +19C: Շոգը Պիրենեյան թերակղզի է բերել հզոր անտիցիկլոնը: Արևոտ օրեր են վայելում նաև ֆրանսիացիները:  Պերպինյանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +22C, Մարսելում սպասվում է +20 աստիճան…

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել են Բելգորոդի մոտ կործանված Իլ-76-ի հարցը

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել են Բելգորոդի մոտ կործանված Իլ-76-ի հարցը

ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ռազմական ինքնաթիռի վերաբերյալ, որի ժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրի ենթադրյալ զննությունը։ «Քննչական գործողությունների առաջին արդյունքները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության նախնական տվյալները, թույլ են տալիս եզրակացնել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի տարածքից՝ զենիթային հրթիռով»,- ասվում…

Read More
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնող որոշումը

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնող որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին խորհրդարանի ընդունած որոշումը: Թուրքիան այսպիսով դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախավերջին երկիրը, որը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը: Արձանագրությունը չվավերացրած միակ երկիրը Հունգարիան է: Թուրքիան մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար: Բացի Ստոկհոլմին ներկայացված պահանջներից՝ թուրքական կողմը…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և…

Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
		25.01.2024 news Ախալցխա, Հոգեւոր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.01.2024 news Ախալցխա, Հոգեւոր

Հունվարի 26-ին, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախատոնակը։ Նախատոնակի ավարտին ներկաներին կբաժանենք ավանդական աղի բլիթները։ Սկիզբը ժամերգության ժամը 18:00 Սիրով սպասում ենք բոլորիդ։

Read More
Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը

Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը: «Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին: Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների…

Read More
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը

Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը

Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը ևս երկարաձգվել է 4 ամսով:

Read More
Բուրիչն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտությանը

Բուրիչն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտությանը

Ադրբեջանին ԵԽԽՎ-ից հեռացնելու ֆոնին Վեհաժողովում Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչների խումբը ներկայացնող ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, հետաքրքրվել՝ արդյոք Բաքվում որևէ կերպ մեկնաբանե՞լ են փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությունը դիտարկելու համար ԵԽԽՎ-ին չհրավիրելու որոշումը: «Սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո պարզ էր, որ անհրաժեշտ է, որ…

Read More
Լիտվան արգելել է իր զինվորականներին անձնական նպատակներով մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան

Լիտվան արգելել է իր զինվորականներին անձնական նպատակներով մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան

Հավաքագրման հետ կապված մտահոգությունների պատճառով Լիտվան արգելել է իր զինվորականներին՝ անձնական նպատակներով մեկնել Բելառուս, Ռուսաստան և Չինաստան։ Լիտվայի կառավարության անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ այդ երկրները «սպառնալիք են ստեղծում Լիտվայի և նրա քաղաքացիների անվտանգության համար»: Լիտվական լրատվամիջոցների տվյալով՝ ուղևորությունը կարող է թույլատրվել որոշ բացառիկ դեպքերում, ինչպիսին է մերձավոր հարազատների մահը:

Read More
Եվրախորհուրդը մարդու իրավունքների նոր հանձնակատար ունի

Եվրախորհուրդը մարդու իրավունքների նոր հանձնակատար ունի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Օ՛Ֆլահերթիին ընտրել է մարդու իրավունքների հանձնակատար, որն այդ պաշտոնում փոխարինելու է Դունյա Միյատովիչին: Օ՛Ֆլահերթիի թեկնածությունը պաշտպանել է ԵԽԽՎ 104 պատգամավոր: Նա պաշտոնը կստանձնի ապրիլի 1-ից: Մարդու իրավունքների հանձնակատարն անկախ և անկողմնակալ ինստիտուտ է, որը հիմնադրվել է 1999 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից՝ կազմակերպության անդամ պետություններում մարդու իրավունքների իրազեկմանը և…

Read More
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները

Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 2024 թ. հունվարի 24-25-ը տեղի ունեցած 21-րդ միջազգային հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերն ընդգծել են «Աստանայի գործընթացի» առաջատար դերը Սիրիայում ճգնաժամի կայուն կարգավորման առաջմղման գործում, արձանագրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական ազդեցությունը Սիրիայում իրավիճակի վրա: Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը,…

Read More
Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ չի անցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հարցով

Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ չի անցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հարցով

Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ չի անցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագիրը վավերացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը: «Ընդհանուր առմամբ ես ոչ մի հրատապություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ ինչ-որ բացառիկ իրավիճակ է ստեղծվել»,- նշել է խոսնակը: Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այժմ Հունգարիան դաշինքի միակ…

Read More
Բայդենը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին. Reuters

Բայդենը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին. Reuters

ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Թուրքիային 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման լրակազմերի վաճառքին: Reuters գործակալության տվյալով՝ Բայդենը նման կոչով նամակ է ուղարկել օրենսդիրներին։ Ավելի վաղ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի երաշխավորել, որ պատրաստ է Անկարային F-16 մատակարարել: Նա հստակեցրել է, որ…

Read More
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով

Բաքվի դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով: Նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում: Ադրբեջանում Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումների գործունեության կազմակերպման և մասնակցության, սահմանի ապօրինի հատման հոդվածներով:

Read More
Ռայիսին ու Էրդողանը անդրադարձել են Հարավային Կովկասին

Ռայիսին ու Էրդողանը անդրադարձել են Հարավային Կովկասին

Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, այդ թվում՝ Իրանում թուրքական ընկերությունների ներդրումների ավելացման, դեպի Թուրքիա իրանական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման, տարանցման, բանկերի, ԱՏԳ-ների ոլորտներում համագործակցության զարգացման, Թուրքմենստանի, Իրանի ու Թուրքիայի միջև գազի սվոփ մատակարարումների, Խոյ-Վան էլեկտրահաղորդման գծում 200 մլն դոլարով թուրքական ներդրումների ավելացման, մշակույթի ոլորտում…

Read More
Ֆրանսիան մերժել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ինքնաթիռի խոցման հարցով հրատապ նիստ անցկացնելու Ռուսաստանի հայտը

Ֆրանսիան մերժել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ինքնաթիռի խոցման հարցով հրատապ նիստ անցկացնելու Ռուսաստանի հայտը

Ֆրանսիան մերժել է Բելգորոդի շրջանում Իլ-76 ինքնաթիռի խոցման հետ կապված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ անցկացնելու Ռուսաստանի հայտը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Ֆրանսիային մեղադրելով լիազորությունների չարաշահման համար: Նշվում է, որ նիստը կարող է անցկացվել հունվարի 25-ին: Պոլյանսկու խոսքով՝ Ֆրանսիան փորձել է ժամանակ շահել Ուկրաինայի համար: Հիշեցնենք, որ Իլ-76 ինքնաթիռի…

Read More
Իրանի նախագահը պաշտոնական այցով Անկարայում է

Իրանի նախագահը պաշտոնական այցով Անկարայում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարա ժամանած Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Նա Թուրքիա է ժամանել բարձրաստիճան պատվիրակությամբ։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ։ Ակնկալվում է, որ երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային…

Read More