Վրաստանում Նախկին զինծառայողների կենսաթոշակն ավելանում է |

Վրաստանում Նախկին զինծառայողների կենսաթոշակն ավելանում է |

Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկություն է հրապարակում նախկին զինվորականների կենսաթոշակի բարձրացման մասին։ Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակը կբարձրանա այս տարվա մայիսի 1-ից։ 2006 թվականից հետո առաջին անգամ բարձրացվում է կենսաթոշակի (փոխհատուցման) առավելագույն սահմանաչափը բոլոր փոխհատուցում ստացող անձանց համար, և ներկայիս 560 լարիի փոխարեն այն կկազմի 1000 լարի։ Պաշտոնական պարտականությունները կատարելիս, մասնավորապես, ոստիկանության օրենքով նախատեսված կանխարգելիչ միջոցառումների իրականացման, իրավախախտումների կանխարգելման,…

Read More
ԵՄ խորհուրդն ընդլայնում է քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ խորհուրդն ընդլայնում է քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը և սահմանել դրա ֆինանսական ծախսերը մինչև 2025 թվականը։ «Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում: ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023…

Read More
Եմենի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին շարունակել հարվածները ապստամբ հութիների դիրքերին
		17.01.2024 . Միջազգային

Եմենի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին շարունակել հարվածները ապստամբ հութիների դիրքերին 17.01.2024 . Միջազգային

Եմենի նախագահական խորհրդի ղեկավարի տեղակալ Այդարուս Ալ Զուբայդին կոչ է արել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային շարունակել հարվածներն ապստամբ հութիների դիրքերին, չորեքշաբթի հաղորդում է EFE գործակալությունը: «Հութիները խորացնում են հումանիտար ճգնաժամը մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը 80% — ով կամ 90%-ով կախված է ներմուծումից»,- հայտարարել է պաշտոնյան: Նրա խոսքով ՝ «եթե էսկալացիան շարունակվի, Եմենը կրկին…

Read More
Գիվի Միքանաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին |

Գիվի Միքանաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին |

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միկանաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Ըստ իրենց հաղորդագրության, հանդիպմանը կողմերը նշել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները։ <<Գիվի Միքանաձեն դեսպանին է ներկայացրել Վրաստանի և Հայաստանի…

Read More
Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո

Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո

Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է Անատոլ Ֆրանսի մեջբերումով. «Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Ֆրանսիացի գրողի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ…

Read More
Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր կկնքի. Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր կկնքի. Մակրոն

Գերմանիայից բացի՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է Ուկրաինային օգնություն տրամադրել այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, որ փետրվարին կժամանի Ուկրաինա, որպեսզի վերջնականապես համաձայնեցնի այդ համաձայնագրի մանրամասները, հայտնում է DW-ն:…

Read More
Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մումթազ Զահրա Բալոչն արձագանքել է Իրանի հարձակումներին: «Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության անառարկելի և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբունքների խախտում է: Այս անօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և որևէ արդարացում չունի։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս անօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու…

Read More
Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. DW

Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. DW

Գերմանիան այս տարի ավելի քան 7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական մատակարարումների համար, հայտարարել է Գերմանիայի կառավարությունը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո։ Գերմանիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներն իրենց զրույցում «նշել են Ուկրաինային հետագա ֆինանսական, ռազմական և հումանիտար աջակցության անհրաժեշտությունը»։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշել է, որ երկու քաղաքական գործիչները համակարգում…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն անհիմն է համարել Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ: «Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և դաժան վերաբերմունքի վրա»,- գրել է  Հաջիզադեն՝ X-ի իր միկրոբլոգում: Նա նաև անթույլատրելի…

Read More
Չինաստանը 2023 թվականին ՀՆԱ-ի դանդաղ աճ է գրանցել, բնակչությունը կրկին նվազում է. Aljazeera

Չինաստանը 2023 թվականին ՀՆԱ-ի դանդաղ աճ է գրանցել, բնակչությունը կրկին նվազում է. Aljazeera

Չինաստանի տնտեսությունը 2023 թվականին աճել է 5,2 տոկոսով ՝ հասնելով կառավարության պաշտոնական նպատակին, սակայն աճի տեմպերի հետ կապված մտահոգությունները պահպանվում են՝ անշարժ գույքի երկարատև ճգնաժամի, սպառողների և բիզնեսի վստահության նվազման և թույլ գլոբալ աճի ֆոնին, գրում է Aljazeera-ն: Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն հայտնել է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության համախառն ներքին արդյունքի աճը 5,2 տոկոսով «մեծ…

Read More
Տրանսպորտային հաղորդակցության բացումը՝ ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում 2023 թ.

Տրանսպորտային հաղորդակցության բացումը՝ ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում 2023 թ.

ՀՀ արտգործնախարարությունը շարունակում է ամփոփել 2023 թվականին գերատեսչության գործունեությունը: «Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացումը, որը հիմնված կլինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հայտնի սկզբունքների վրա, Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում ՝ գործընկերների հետ անցկացված 19 մամուլի ասուլիսի ընթացքում»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի միկրոբլոգում:

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ Գազայի հատված դեղամիջոցներ կմատակարարվեն

Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ Գազայի հատված դեղամիջոցներ կմատակարարվեն

Կատարի ԱԳՆ-ն երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի բնակչությանը բժշկական պարագաներ մատակարարել՝ առևանգված իսրայելցիներին անհրաժեշտ դեղամիջոցներ փոխանցելու դիմաց։ Հաղորդվում է, որ դեղորայքով և այլ անհրաժեշտ մարդասիրական բեռներով ինքնաթիռը Դոհայից բեռները կհասցնի Եգիպտոսի Էլ-Արիշ, որտեղից Ռաֆահ անցակետով՝ Գազա։ Կատարն ու Ֆրանսիան հանդես են եկել որպես միջնորդներ դեղերի մատակարարման…

Read More
Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից. Միխալկո

Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից. Միխալկո

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ: «Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից, մասնավորապես, երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում դատարանի դահլիճում, նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական կարիքները: Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվությամբ և հարգանքով վերաբերվելու իրավունք»,- գրել…

Read More
Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև

Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև

Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից և երաշխավորել Լաչինի միջանցքի անփոփոխ կարգավիճակը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ «Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ իր եվրոպացի դաշնակիցների հետ, դիտարկել ադրբեջանական…

Read More
Հումանիտար օգնություն` դեղորայքի դիմաց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
		17.01.2024 . Միջազգային

Հումանիտար օգնություն` դեղորայքի դիմաց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել 17.01.2024 . Միջազգային

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Կատարի ու Ֆրանսիայի միջնորդությամբ համաձայնության են եկել Գազայի հատված հումանիտար օգնության ու դեղորայքի մատակարարման հարցում: Այդ մասին հաղորդում են Կատարի ԱԳՆ-ից: Համաձայնությունը ենթադրում է Գազայի հատվածի բնակիչներին օժանդակության տրամադրում` գերիներին դեղորայքի փոխանցման դիմաց:

Read More
Պահապանների կորպուսը հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը

Պահապանների կորպուսը հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը

Իրանի իսլամական հեղափոխականների կորպուսը առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Իրանի` իր տարածքին ուղղված հրթիռային հարվածը, նշել` ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Read More
Եմենի ափերի մոտ Մալթայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է հարձակման ենթարկվել

Եմենի ափերի մոտ Մալթայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է հարձակման ենթարկվել

Եմենի ափերի մոտ Մալթայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է հարձակման ենթարկվել։ Արևմտյան ԶՄԼ-ները գրում են, որ վնասը չնչին է եղել: Հունվարի 15-ին էլ ամերիկյան առևտրային նավ էր թիրախում հայտնվել: Կարմիր ծովում լարվածությունը պահպանվում է: Անսար Ալլահ շարժումը հայտարարել է, որ օրերս Եմենի տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներին ի պատասխան հութիները շարունակելու են հարձակվել…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ։ Այս հաղորդման շրջանակներում խոսվում է տարածաշրջանի ապագայի երեք սցենարների մասին, հավաքական արեւմուտք գլոբալ ՌԴ առճակատման պայմաններում։

Read More
Վրաստանեւմ մինչև տարեվերջ  սպասվում է նաեւ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի  գնի նվազում
		16.01.2024 news Վրաստան

Վրաստանեւմ մինչև տարեվերջ սպասվում է նաեւ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի գնի նվազում 16.01.2024 news Վրաստան

Մինչև տարեվերջ գների  նվազման ծրագիրը կիրագործվի նաև առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի նկատմամբ։ Այս մասին «Ռադիո Պալիտրի»-ի և «Պալիտրանիուս»-ի «Գործ» հաղորդման ժամանակ ասել է Առողջապահության նախարարության ռազմավարական զարգացման և վերլուծության վարչության պետ Լելա Սուլաբերիձեն։ «Այս փուլում տեղեկանքային գները վերաբերում են հիմնականում ռեցեպտորային դեղերին, սակայն մինչև տարեվերջ այս մոտեցումը կտարածվի նաև ոչ ընկալիչ (առանց դեղատոմսով) դեղերի վրա…

Read More
Զելենսկին Ստոլտենբերգի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդման կարևորությունը

Զելենսկին Ստոլտենբերգի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդման կարևորությունը

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Վոլոդիմիր Զելենսկին և Ենս Ստոլտենբերգը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կիևի և Հյուսիսատլանտյան դաշինքի գործակցությունը: Անդրադառնալով ուկրաինական քաղաքների զանգվածային հրթիռակոծությանը՝ Զելենսկին ընդգծել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման կարևորությունը։ Նախագահը հավելել է՝ ՆԱՏՕ-ից այնպիսի որոշումներ են ակնկալում, որոնք կարագացնեն Կիևի եվրատլանտյան ինտեգրումը: Զելենսկին…

Read More
Հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առատ բուք եւ ճանապարհներին սառույց

Հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առատ բուք եւ ճանապարհներին սառույց

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 17-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ բուք, ճանապարհներին՝ սառույց։ Նրանց տվյալներով՝ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթեւեկությունը։

Read More
Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի հարավային բնակավայրերի ուղղությամբ՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ըստ ԶԼՄ-ների՝ հրթիռակոծությունն արձանագրվել է Գազայի հատվածի կենտրոնական շրջաններից, որտեղից երեկ դուրս են բերվել իսրայելական բանակի ստորաբաժանումները։ Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության նախարարը տեղեկացրել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական բանակի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է,…

Read More
Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ԻՀՊԿ-ի հարձակումից հետո

Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ԻՀՊԿ-ի հարձակումից հետո

Բաղդադը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին հյուսիսային Էրբիլ քաղաքի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումից հետո՝ հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն: Ավելի վաղ նշվել է, որ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող թիրախներին։ Ըստ իրանական կողմի՝ դրանք պատկանել են Քերմանում ահաբեկչության հետ կապ ունեցող զինյալներին: IRNA գործակալության տվյալով՝ թիրախում են հայտնվել…

Read More
Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում. Լավրով

Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է հյուսիսկորեացի իր գործընկեր Չվե Սոն Հին, նշել՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ ընթանում են: Լավրովի խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի աջակցությունն Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում: «Մենք սերտորեն և արդյունավետ համագործակցում ենք Փհենյանի հետ ՄԱԿ-ի և այլ բազմակողմ կազմակերպությունների հարթակում։…

Read More
«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել մեր տարածաշրջանի երկրները. վարչապետի ուղերձը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության կապակցությամբ

«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել մեր տարածաշրջանի երկրները. վարչապետի ուղերձը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել Է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, որտեղ յուրաքանչյուր պետություն առանցքային դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում: Հայաստանի Հանրապետության նախագահությունը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի…

Read More
Ադրբեջանում ձերբակալվել է հարավկովկասյան զարգացումները լուսաբանող լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է հարավկովկասյան զարգացումները լուսաբանող լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է լրագրող Շահին Ռզաևը: Պաշտոնական տվյալով՝ նա մեղադրվում է խուլիգանության համար։ Լրատվամիջոցները գրում են, որ Ռզաևը լուսաբանել է հարավկովկասյան զարգացումները և պարբերաբար քննադատել Ադրբեջանի իշխանությանը: Կալանավորվել է նաև ադրբեջանական իշխանության կոռուպցիոն հանցագործությունները լուսաբանող Abzas Media-ի արդեն վեցերորդ լրագրողը: Էլնարա Գասիմովային մեղադրում են մաքսանենգության համար։ Amnesty International-ը ավելի վաղ անհանգստություն էր հայտնել Ադրբեջանում լրագրողների…

Read More
Գազայի հյուսիսում Իսրայելի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է. Գալանտ

Գազայի հյուսիսում Իսրայելի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է. Գալանտ

Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական բանակի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը: Յոավ Գալանտի խոսքով՝ հարավում, մասնավորապես՝ Խան Յունիս քաղաքում, որտեղ վերջին շրջանում ամենաակտիվ բախումներն էին, մարտերը ևս «շուտով կավարտվեն»: Նա հավելել է, որ դրանից հետո ՑԱՀԱԼ-ը կանցնի հաջորդ փուլին: Հստակ ժամկետներ նախարարը չի նշել: «Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներն ապամոնտաժվել են,…

Read More
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Ստանո

Եվրոպական միությունը Բաքվին հստակ ուղերձներ է հղում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։ «Մենք սերտ…

Read More
Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտորդներ չի ուղարկի

Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտորդներ չի ուղարկի

Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու փետրվարին նախատեսված նախագահի ընտրությունը: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։ «Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները»,- նշել են եվրապատգամավորները: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշում են, որ Բաքուն ինքը հրավեր չի ուղարկել Եվրախորհրդարան:

Read More