Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել

Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել

Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել։ Ձյան տեղումների պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ-ին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտի շարժը։ Նույն երթուղու 110-147 կմ-ով արգելվում է երթևեկել ծանր բեռնատար և 22 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների համար։ Կոդա-Այազա 1-94 հատվածներում ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար։

Read More
Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 28 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 28 հազարը

Գազայի հատվածում ավելի քան 28 հազար մարդ է զոհվել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրվելուց ի վեր: Նման տվյալներ է ներկայացրել Գազայի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ պաղեստինյան անկլավում Իսրայելի հարձակման զոհերի թիվը կազմում է 28064: Գերատեսչությունը հայտնել է, որ նույն ժամանակահատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբից, իսրայելական ուժերի ռմբակոծությունների և գնդակոծությունների ժամանակ Գազայում վիրավորվել է 67611 պաղեստինցի։

Read More
Արևմուտքը ցանկանում է թուլացնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում և դուրս մղել նրան. Կոպիրկին

Արևմուտքը ցանկանում է թուլացնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում և դուրս մղել նրան. Կոպիրկին

Արևմտյան երկրները ձգտում են ճեղքեր ստեղծել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում՝ Radio Sputnik-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հայտնի է, որ Հայաստանի ղեկավարությունը հիմա հարցականի տակ է դրել անվտանգության ապահովման այն բանաձևը, որը գործել է մինչ օրս, և սկսել է այդ ոլորտի դիվերսիֆիկացումը։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ մեր հարաբերությունների մթնոլորտի վրա։…

Read More
ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ առճակատման, որը կարող է տասնամյակներ տևել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ առճակատման, որը կարող է տասնամյակներ տևել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն ռազմական արտադրությունը, այդ թվում՝ Ռուսաստանին զսպելու համար՝ Welt am Sonntag թերթի հետ զրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում։ Բայց մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տասնամյակներ տևել»,- նշել է Ենս Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, ոչ մի երաշխիք չկա,…

Read More
Ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը պետք է սկսվի օդանավակայանից
		10.02.2024 news «Քաղաքական Խաչմերուկ», «Քաղաքական Խաչմերուկ», Վերլուծական

Ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը պետք է սկսվի օդանավակայանից 10.02.2024 news «Քաղաքական Խաչմերուկ», «Քաղաքական Խաչմերուկ», Վերլուծական

«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի եւ Գիորգի Թումասյանի հետ։ Քննարկման թեման Ռուսական զորքերի դուրսբերման հարցն է, որը կարող է սկսվել հիմա Երեւանի Զվարթնոց օդանավակայանից։

Read More
Շոլցը «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունները Կարլսոնի հետ հարցազրույցում

Շոլցը «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունները Կարլսոնի հետ հարցազրույցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խստորեն քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում: «Այդ հարցազրույցը ծաղր է Ուկրաինայում Ռուսաստանի իրական գործողությունների նկատմամբ։ Պուտինը բացարձակ անհեթեթ պատմություն է պատմում այդ պատերազմի պատճառների մասին»,- ասել է Շոլցը Վաշինգտոնում Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի…

Read More
Մոսկվան աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ. Գալուզին

Մոսկվան աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ, դրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ կապված ենք ընդհանուր պատմությամբ ու մշակույթով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ «նման մթնոլորտում աշխատելն ավելի հարմարավետ է, քան այնտեղ, որտեղ իշխում են ռուսատյացությունն ու կասկածամտությունը ռուս դիվանագետների նկատմամբ»: Ըստ Գալուզինի՝ մերձեցմանը նպաստում են փոխշահավետ նախագծերը,…

Read More
Ուկրաինային և Իսրայելին օգնելու հարցը՝ կրկին Սենատի ուշադրության կենտրոնում

Ուկրաինային և Իսրայելին օգնելու հարցը՝ կրկին Սենատի ուշադրության կենտրոնում

ԱՄՆ Սենատը քվեարկել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության շուրջ քննարկումները շարունակելու օգտին: «Կողմ» է արտահայտվել 64 սենատոր։ Նշվում է, որ վերանայված փաստաթղթից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար: Սենատն ավելի վաղ մերժել էր օրինագիծը, որը միավորել էր…

Read More
Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար. Փալոն

Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար. Փալոն

«Նախորդ տարի Արցախի վրա հարձակվելու հրաման տալով՝ Ալիևը խախտել է միջազգային իրավունքը. նա մինչ օրս լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120.000 հայերի վտարմանը իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի էր»,- այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: «Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն…

Read More
Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին

Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին

Նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները տեղի չեն ունեցել հենց այնպես՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, կարծիք հայտնել, թե իբր դրանք Պրահայի գագաթնաժողովի արդյունքների հետևանք են: «Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին»,- ասել է ռուս դիվանագետը ТАСС-ի հետ հարցազրույցում: Գալուզինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությամբ պայմանավորված՝ ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են…

Read More
Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանն աջակցելու հանձնառությունը. Սեժուրնե

Ֆրանսիան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանն աջակցելու հանձնառությունը. Սեժուրնե

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպման վերաբերյալ: Նշվում է, որ ֆրանսիացի դիվանագետը վերահաստատել է Փարիզի անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը: «Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են…

Read More
ՌԴ դիվանագիտության առաջնահերթություններն են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը. Պուտին

ՌԴ դիվանագիտության առաջնահերթություններն են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը. Պուտին

ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը անփոփոխ առաջնահերթություն է Ռուսաստանի դիվանագիտական ծառայողների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում: Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ում և ընդլայնվող BRICS-ում Ռուսաստանի նախագահության հետ կապված խնդիրների և պարտականությունների որակյալ կատարումը:…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Ռաֆահ քաղաքի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
		10.02.2024 . Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել Ռաֆահ քաղաքի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ 10.02.2024 . Միջազգային

Իսրայելի զինված ուժերն այս գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային ուղղությամբ: Ականատեսների պնդմամբ՝ խոսքը Ռաֆահ քաղաքի շրջակայքի մասին է։ Al Jazeera-ի տվյալով՝ առնվազն 15 մարդ է զոհվել ՑԱՀԱԼ-ի կողմից Ռաֆահ քաղաքի գիշերային գնդակոծությունների հետևանքով: Նշվում է, որ մեծ է նաև վիրավորների թիվը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հանձնարարել էր մշակել բնակավայրից խաղաղ…

Read More
Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է ցանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այդ առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ: Պատրաստ…

Read More
ԱՄՆ Սենատը կշարունակի քննարկել Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու հարցը

ԱՄՆ Սենատը կշարունակի քննարկել Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու հարցը

ԱՄՆ Սենատը քվեարկել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության շուրջ քննարկումները շարունակելու օգտին: «Կողմ» է արտահայտվել 64 սենատոր։ Նշվում է, որ վերանայված փաստաթղթից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար: Սենատն ավելի վաղ մերժել էր օրինագիծը, որը միավորել էր…

Read More
Բայրամովը և Դարչիաշվիլին քննարկել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հարցեր

Բայրամովը և Դարչիաշվիլին քննարկել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Բաքվի և Թբիլիսիի համագործակցության հեռանկարները: «Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, այդ հարաբերությունների զարգացման ծրագրերն ու հեռանկարները: Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ»,- հայտնել են Ադրբեջանի…

Read More
Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին
		10.02.2024 . Միջազգային

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին 10.02.2024 . Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը…

Read More
Ադրբեջանի ընդդիմությունը ընտրախախտումների մեծ թվով փաստեր է ներկայացրել

Ադրբեջանի ընդդիմությունը ընտրախախտումների մեծ թվով փաստեր է ներկայացրել

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունից հետո տեղի անկախ լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել ընտրակեղծիքների մասին։ Նշվում է, որ ակտիվորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, պետական հատվածի և մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները ստիպողաբար մասնակցել են ընտրական «կարուսելներին»: Ընտրության մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի դիտորդներն Ադրբեջանի 105 ընտրատեղամասում արձանագրել են քվեաթերթիկների լցոնումներ, ընտրողների խմբերի տեղափոխում, չգրանցված ընտրողների քվեարկություն և կրկնաքվեարկություն: Այդ…

Read More
ԵՄ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխությունն անվանել է հանրապետության ներքին գործը

ԵՄ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխությունն անվանել է հանրապետության ներքին գործը

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի պաշտոնանկությունը՝ նշելով, որ դա Կիևի իրավասության հարց է։ «Նրա փոխարինումը Ուկրաինայի ներքին որոշումն է և նախագահի իրավասությունը: ԵՄ-ն պարտավորվել է և կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, անկախ նրանից, թե ով է գլխավորում այդ երկրի զինված ուժերը»,- հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների…

Read More
Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթը

Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթը

Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության 22-րդ փաթեթը, որը կարժենա մոտ 190 միլիոն եվրո:   Որոշումն ընդունել է հանրապետության նախագահ Սաուլի Նինիստոն՝ կառավարության առաջարկով: «Ներկայումս մենք երկարաժամկետ ծրագիր ենք պատրաստում Ուկրաինային աջակցելու համար»,- հավելել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը:   Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիան 1.8 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային, պարզաբանում է ՊՆ-ն:   Հեղինակ՝…

Read More
Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական խնդիրներին

Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական խնդիրներին

Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, որը նվիրված կլինի երկկողմ հարաբերություններին և քաղաքական խնդիրներին։ Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։ Կողմերը կարծիքներ են փոխանակում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ օրակարգին անցնելու հնարավորության շուրջ։ Քննարկվելու են քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները,…

Read More
Փաշինյանը Կոբախիձեին հղած ուղերձում  վերահաստատել է Վրաստանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամությունը

Փաշինյանը Կոբախիձեին հղած ուղերձում վերահաստատել է Վրաստանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ…

Read More
Իսրայելի ռազմական գործողությունը Ռաֆահում աղետ կլինի. Ջոն Քիրբի
		09.02.2024 . Միջազգային

Իսրայելի ռազմական գործողությունը Ռաֆահում աղետ կլինի. Ջոն Քիրբի 09.02.2024 . Միջազգային

Իսրայելի ռազմական գործողությունը Ռաֆահում աղետ կլինի, և մենք դրան չենք աջակցի, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նա հավելել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր վերջին այցի ժամանակ այդ մասին մտահոգությունները հայտնել է իսրայելցի պաշտոնյաներին։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելն էլ ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը չի…

Read More
Թրամփը հեշտությամբ է հաղթել Նևադայի ընտրական հանձնաժողովներում

Թրամփը հեշտությամբ է հաղթել Նևադայի ընտրական հանձնաժողովներում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեշտությամբ հաղթանակ է տարել Նևադայում կուսակցության կողմնակիցների հավաքներում, շարունակելով շարժվել դեպի հանրապետականների կողմից նախագահի թեկնածուի պաշտոնական առաջադրումը: Թրամփը ստացել է ձայների 98%-ը, հայտնում է Associated Press-ը։ Հաղթանակը Թրամփին տալիս է  նահանգի 26 պատվիրակի աջակցությունը կուսակցության համագումարում, որի ժամանակ ընտրելու են նախագահի հանրապետական ​​թեկնածուին։ Նևադայում Թրամփի մրցակիցը գործարար Ռայան Բինքլին էր։…

Read More
Ադրբեջանը Թուրքիայից հարվածային նոր ԱԹՍ-ներ է ձեռք բերել

Ադրբեջանը Թուրքիայից հարվածային նոր ԱԹՍ-ներ է ձեռք բերել

Ադրբեջանը Թուրքիայից Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել և ներդրել ռազմաօդային ուժերում: Դրանց թռիչքին այսօր հետևել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը նրան տեղեկացրել են ԱԹՍ-ների ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Նշվել է՝ ակադեմիայում զինծառայողների պատրաստման համար ստեղծվել են բոլոր…

Read More
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը  շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կհանդիպի նրան փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և, օգտվելով առիթից, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ պաշտոնավարման նոր ժամկետում։ Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ հանուն…

Read More
Կիմ Չեն Ընը հնարավոր է համարել Հարավային Կորեայի օկուպացումը անհրաժեշտության դեպքում

Կիմ Չեն Ընը հնարավոր է համարել Հարավային Կորեայի օկուպացումը անհրաժեշտության դեպքում

Հյուսիսային Կորեան կարող է օկուպացնել Հարավային Կորեայի տարածքը արտակարգ իրավիճակի դեպքում։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ։ 2023 թվականին կայացած կուսակցության հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը միջկորեական կապերը սահմանել է որպես «միմյանց նկատմամբ թշնամական երկու պետությունների հարաբերություններ»։ Նա խոստացել է «ճնշել» Հարավային Կորեայի ողջ տարածքը չնախատեսված…

Read More
Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրության արդյունքների կեղծման վերաբերյալ տվյալներ են հրապարակվել

Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրության արդյունքների կեղծման վերաբերյալ տվյալներ են հրապարակվել

Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի է ունեցած արտահերթ նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ հրապարակած արդյունքի համաձայն՝ երկրի գործող նախագահը, ըստ նախնական գնահատականների, ստացել է ձայների ավելի քան 92%-ը, մասնակցությունը կազմել է 76,73%։ Ընդդիմությունը ընտրությունները որակել է կեղծված և պահանջել է չեղարկել դրանց արդյունքները։ Ընդդիմադիր լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել կեղծիքների մասին, պետական ​​կառույցներն էլ դրանք են կեղծ անվանել։…

Read More
Վերջին տվյալով՝ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների քվեների 92.12%-ը

Վերջին տվյալով՝ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների քվեների 92.12%-ը

Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահի ընտրության քվեների 100 տոկոսի հաշվարկի արդյունքները: Ըստ հանձնաժողովի՝ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների ձայների 92.12%-ը: Ընտրության մասնակցությունը եղել է 76,73%:    ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը և Խորհրդարանական վեհաժողովը փետրվարի 8-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ նախագահի արտահերթ ընտրությունը եղել է ոչ մրցակցային,…

Read More