ԱՄՆ-ը Նավալնու մահվան հետ կապված հնարավոր գործողություններ է դիտարկում. Բայդեն

ԱՄՆ-ը Նավալնու մահվան հետ կապված հնարավոր գործողություններ է դիտարկում. Բայդեն

ԱՄՆ նախագահը երեկ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի «Բևեռային գայլ» գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո հանդես է եկել հատուկ ուղերձով, հայտարարել՝ տեղի ունեցածի համար պատասխանատու է Ռուսաստանի նախագահը։ «Պուտինը ոչ միայն թիրախավորում է այլ երկրների քաղաքացիներին, ինչն այժմ տեսնում ենք Ուկրաինայում, այլև սարսափելի հանցագործություններ է կատարում սեփական ժողովրդի դեմ»,- ասել է Ջո Բայդենը։ «Նավալնին…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		17.02.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 17.02.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Գերմանիան Կիևին 1.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

Գերմանիան Կիևին 1.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

Ուկրաինայի նախագահը Բեռլինում է: Նրան ընդունել է Գերմանիայի կանցլերը: Վոլոդիմիր Զելենսկին և Օլաֆ Շոլցը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Կանցլերը հայտնել է Կիևին 1,1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է 36 զրահապատ և անվավոր հաուբիցներ, 120,000 արկ, Skynex զենիթային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ։ Զելենսկին շեշտել…

Read More
ԱՄՆ-ն այլընտրանքային օրինագիծ է մշակել՝ օգնելու Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին

ԱՄՆ-ն այլընտրանքային օրինագիծ է մշակել՝ օգնելու Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին

ԱՄՆ կոնգրեսականները կազմել են Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնելու այլընտրանքային օրինագիծ ավելի քան 66 միլիարդ դոլար արժողությամբ, որը ներառում է նաև սահմանների անվտանգության խստացումը, հայտնում է USA Today-ը։ Այս օրինագիծը կպահանջի կասեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր՝ ապահովելու ԱՄՆ սահմանների օպերատիվ վերահսկողությունը։ Փաստաթղթի հեղինակները նախկինում օրինագծից բացառել էին սահմանային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման և միգրացիոն բարեփոխումների վերաբերյալ…

Read More
Եգիպտոսը պատնեշներ է կառուցում Ռաֆահի մոտ՝ Գազայի հատվածի հետ սահմանին

Եգիպտոսը պատնեշներ է կառուցում Ռաֆահի մոտ՝ Գազայի հատվածի հետ սահմանին

Եգիպտոսը արգելապատնեշներ է կանգնեցնում իր տարածքներում Գազայի հատվածի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի մոտ, որտեղ ներկայումս կենտրոնացած է անկլավի ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Պատը կառուցվում է Գազայի հատվածի հետ սահմանից 3,5 կմ դեպի արևմուտք ճանապարհի երկայնքով։ AP-ին չի հաջողվել Կահիրեից մեկնաբանություններ ստանալ, սակայն Եգիպտոսը նախկինում հայտարարել էր, որ մերժում…

Read More
Ռուսաստանի դեսպանատունը հայտնել Է Թուրքիա փոխանցումների հետ կապված ծայրահեղ ծանր իրավիճակի մասին

Ռուսաստանի դեսպանատունը հայտնել Է Թուրքիա փոխանցումների հետ կապված ծայրահեղ ծանր իրավիճակի մասին

Մոսկվան և Անկարան փորձում են լուծել երկրների միջև վճարումների հետ կապված խնդիրները. որոշ տեղերում առաջընթաց է նկատվում, որոշ տեղերում իրավիճակը բարդ է, հաղորդում է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը։ Ռուս-թուրքական գործարար խորհրդի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Էգարմինն ասել է, որ դժվարություններն առաջացել են Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կրկնակի պատժամիջոցների վտանգի պատճառով:  Գործարարի խոսքով՝ թուրքական բանկերը կանգնած են ընտրության առաջ:…

Read More
Ուկրաինան և Գերմանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Գերմանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Բեռլին կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստորագրել են համաձայնագիր անվտանգության պարտավորությունների և երկարաժամկետ աջակցության վերաբերյալ: Շոլցը վստահեցրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Զելենսկին Բեռլին է ժամանել աշխատանքային այցով: Այստեղից նա կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է նմանատիպ պայմանագիր ստորագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի…

Read More
Լենա Նանուշյանը և Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Լենա Նանուշյանը և Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:     Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության,…

Read More
Ռուսաստանը տիեզերական հակաարբանյակային զենք է ստեղծում. Սպիտակ տուն

Ռուսաստանը տիեզերական հակաարբանյակային զենք է ստեղծում. Սպիտակ տուն

ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության 2023 թվականի զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը մշակում է մի շարք զինատեսակներ, որոնք նախատեսված են առանձին արբանյակները թիրախավորելու համար, ինչպես նաև կարող է մշակել «ավելի բարձր հզորության համակարգեր, որոնք վտանգավոր են ամբողջ արբանյակային կառույցների համար»,- գրում է Reuters-ը: «Տիեզերական զենքը միջուկային էներգիա է պահանջում արբանյակների վրա հարձակվելու համար և այն կարող…

Read More
Mercedes-Benz-ը վաճառել է «ԿամԱԶ»-ի իր մասնաբաժինը

Mercedes-Benz-ը վաճառել է «ԿամԱԶ»-ի իր մասնաբաժինը

Գերմանական Mercedes-Benz Group ընկերությունը ազատվել է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «ԿամԱԶ» ավտոմոբիլային ընկերությունում իր բաժնեմասից։ Ռուսաստանի բեռնատար մեքենաներ արտադրող խոշորագույն արտադրողի բաժնետոմսերի 15 տոկոսի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարել է Շտուտգարտում Mercedes-Benz-ի ներկայացուցիչը։ Թե ովքեր են գնել բաժնետոմսերը և ինչ գնով են դրանք վաճառվել, չի հաղորդվում։ Նախօրեին «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը հայտարարել էր գերմանական…

Read More
ԵՄ-ն 2023 թվականին Ռուսաստանից գնել է 29 միլիարդ եվրոյի նավթ և գազ

ԵՄ-ն 2023 թվականին Ռուսաստանից գնել է 29 միլիարդ եվրոյի նավթ և գազ

2023 թվականի եվրոպական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանից ներմուծել նավթ, նավթամթերք և բնական գազ (ընդհանուր՝ 29,1 մլրդ եվրոյի չափ), ինչպես նաև սև մետաղներ, նիկել, ալյումին, պլատինի խմբի մետաղներ, պարարտանյութեր և անօրգանական քիմիական արտադրանք (ներառյալ՝ միջուկային վառելիք, ամոնիակ և այլն): Չնայած 2022 թվականի վերջին — 2023 թվականի սկզբին Եվրամիությունը էմբարգո է…

Read More
Արևմուտքը ցանկանում է խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև

Արևմուտքը ցանկանում է խաթարել իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Պատրուշևի՝ Արևմուտքը, իբր, փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչն էլ, նրա համոզմամբ, հանգեցրել է իրադրության սրմանը երկու հանրապետության սահմանին։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ «Քսան երկիր նաև համաձայնել է մասնակցել ականազերծման կոալիցիային»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի դրանից՝ Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններին կոչ է արել ավելի արագ զինամթերք արտադրել Կիևին մատակարարելու…

Read More
Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա…

Read More
Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում. Սերդյուկով

Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում. Սերդյուկով

ՀԱՊԿ-ը Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև նրանց նախապատրաստման դաշտային ճամբարների ցանցը, և օտարերկրյա զինյալների հիմնական հատվածը կենտրոնացած է Աֆղանստանի հյուսիսային նահանգներում։ Ըստ Սերդյուկովի՝ իրադրության վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի ավելացումը՝…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար. Լիբբի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար. Լիբբի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է Վաշինգտոնի համար՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Մարկ Լիբբիի խոսքով՝ վերջին շրջանում կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց և հնարավորություններ են նկատվում: «Վաշինգտոնը ոչինչ չի կարող պարտադրել, սակայն պատրաստ է հնարավորինս աջակցել Բաքվին և Երևանին՝ հասնելու խաղաղության»,- նշել է դեսպանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում վերահսկել կարգավորման…

Read More
Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
		15.02.2024 . Միջազգային

Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ 15.02.2024 . Միջազգային

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի տարածքում 14 հրթիռ է խոցել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունն արձակումների համար մեղադրել է Ուկրաինային: Ռուսական կողմը հայտնում է խաղաղ բնակչության շրջանում հինգ զոհի և տասնութ վիրավորի մասին, տուժել են քաղաքացիական օբյեկտներ: Բելառուսական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Ուկրաինային սահմանակից Գոմելի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ուկրաինական…

Read More
Ադրբեջանը դեսպանություն կբացի Աֆղանստանում

Ադրբեջանը դեսպանություն կբացի Աֆղանստանում

Աֆղանստանում Ադրբեջանի դեսպան Իլհամ Մամեդովը թալիբների կառավարության արտաքին գործերի նախարար Մավլավի Ամիր խան Մութաքիին Քաբուլում ադրբեջանական դեսպանատուն բացելու մասին նոտա է հանձնել: Այդ մասին հայտնել է գերատեսչության խոսնակ Աբդուլ Գահար Բալխին: Նա նշել է, որ Մամեդովն այցելել է Մութաքիին՝ Քաբուլում դեսպանություն բացելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ նոտան հանձնելու համար: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են համագործակցության հարցեր,…

Read More
Իսրայելը կշարունակի Ռաֆահի վրա հարձակումները՝ քաղաքացիական անձանց հեռանալուց հետո. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի Ռաֆահի վրա հարձակումները՝ քաղաքացիական անձանց հեռանալուց հետո. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ…

Read More
Ե՞րբ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Լեքսման

Ե՞րբ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Լեքսման

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորեց բռնապետին «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ է սպասում հարաբերությունների կարգավորման աշխատանքներին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: «Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- գրել է եվրապատգամավորը: Just last week @eucopresident congratulated the…

Read More
Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որը  վերաբերում է Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների շուրջ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այդ մասին հայտնել է Financial Times-ը: Թերթի տվյալով՝ Հունգարիան միակ երկիրն է, որ Եվրամիության երկրների դեսպանների հանդիպմանը դեմ է արտահայտվել նախագծին։ Սակայն այս անգամ Բուդապեշտի որոշումը կապված էր ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի դեմ…

Read More
ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին
		15.02.2024 . Տարածաշրջան

ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին 15.02.2024 . Տարածաշրջան

Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում: «Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով:…

Read More
Միլլերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց հնարավոր աջակցությանը

Միլլերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց հնարավոր աջակցությանը

Հավելյալ պաշտպանական ծախսերի մասին օրինագծի շրջանակում հակամարտություններից տուժածներին հումանիտար աջակցությանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Մեթյու Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարությունը լրացուցիչ միջոցներ նախատեսո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու համար: «Ներկայացված լրացուցիչ հայտում և Սենատի ընդունած օրինագծում մարդասիրական օգնության կետ կա: Միացյալ Նահանգները կարող է դա օգտագործել տարբեր տարածաշրջաններում…

Read More
Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը և աջակցում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` կից նշելով. «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները դատապարտող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջով բանաձևի…

Read More
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Հռոմի ոստիկանության ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ են անցել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները Հռոմի ոստիկանության ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ են անցել

2023 թ. դեկտեմբերի 6-ին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։     Պայմանավորվածության…

Read More
Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի օրենսդրությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին. Նազելի Բաղդասարյան

Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այս մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:   «Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի…

Read More
ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը. FT

ՆԱՏՕ-ի երկրներից շատերը կկատարեն պաշտպանական ծախսերի պլանը. FT

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն դաշինքում ռազմական ծախսերի հետ կապված ներկա իրավիճակը: Ակնկալվում է, որ 2024 թվականին դաշինքի 31 երկրից 18-ը ռազմական ծախսերի նորմը կկատարեն ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակում: Ըստ Financial Times-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի՝…

Read More
Մենք կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ. Զախարովա

Մենք կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացումը: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր նյութերը, որոնցում նույնիսկ ակնարկ կա Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծման մասին։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե որտեղ և ով է անում։ Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի շրջանակում…

Read More
Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Վրաստանի Քութայիս քաղաքից թռչեր Իսպանիայի Բարսելոնա, վերադարձել է օդանավակայան՝ ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկության պատճառով։ Այդ մասին Քութայիսի միջազգային օդանավակայանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո Wizz Air ավիաընկերությունն արագ որոշում է կայացրել ինքնաթիռն օդանավակայան վերադարձի մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության…

Read More
Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու հարցին: «Ռուսաստանի նախագահի աշխատակազմն արդեն մեկնաբանել է այդ հարցը, կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Զախարովան: Նրա համոզմամբ՝ դա ստիպում է Երևանին ընտրություն…

Read More