Կարևոր է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել. Կլաար
Կարևոր է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել. Կլաար
Կարևոր է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել. Կլաար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին
Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարությունից ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ: Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատ Պաղեստին», «Զինադադար, հենց հիմա», «Իսրայելը ահաբեկչական պետություն է»։ Նրանք նաև կոչ են արել արգելել զենքի վաճառքը Իսրայելին: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ ցույցի ընթացքում լուրջ անկարգություններ չեն գրանցվել։ Պաղեստինին աջակցող ակցիաներ Լոնդոնում բավականին…
Նիդերլանդների արևելքում գտնվող Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել՝ հայտնում է Reuters-ը: Ոստիկանության տվյալով՝ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Սրճարանի շրջակայքի 150 տների բնակիչներին տարհանել են։ Իրավապահները նշել են, որ ահաբեկչական շարժառիթի նշաններ չկան։ Տեղացիներին կոչ են անում զերծ մնալ քաղաքի կենտրոն գնալուց. Ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործը կարող…
Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների հաջողության համար չորս կարևոր պայման պետք է կատարվի՝ Թեհրանում Իսլամական ջիհադի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Իսմայիլ Հանիեն թվարկել է այդ պայմանները՝ Գազայում հարձակումները պետք է դադարեցվեն, իսրայելական ուժերը լքեն տարածաշրջանը, տեղահանվածները վերադառնան նախկին բնակության վայրեր, մարդասիրական մատակարարումները շարունակվեն: Անդրադարձ է եղել Պաղեստինի նոր կառավարության կազմի հաստատմանը: Կողմերն…
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երեք հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Էտ Թայբե քաղաքին՝ հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները: Նշվում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մեքենան։ ԶԼՄ-ների տվյալով՝ մեքենայում եղել են ՄԱԿ-ի՝ հրադադարի պայմանների կատարմանը հետևող մարմնի աշխատակիցներ, որոնք համաձայնեցված պարեկություն են իրականացրել Ռմեյշ բնակավայրի մոտ: Մեքենայի…
«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նշվում է, որ մարտի 30-ի դրությամբ տուժածներից 15-ը երեխա է, 144 մարդ մահացել է, այդ թվում՝ 5 երեխա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին օպերատիվ իրավիճակը: Զաքիր Հասանովը հանձնարարել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը և կատարելագործել ծառայողական վիճակը։ Նախարարն ընդգծել է վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացման կարևորությունը։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Բելգորոդը թիրախավորվել էր նաև երեկ: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բնակելի շենքին ուկրաինական հարվածի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ: Ռուսական ուժերը ևս հարվածել են Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Օդեսային, Դնեպրոպետրովսկին, Խերսոնին. հայտնի է…
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը` փրկելով մարդկանց։ Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել և, դուրս գալով առանց բաճկոնի, մրսել է։ Երբ Ենգիբարյանը տուն…
Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։ «Արևմտյան երկրների միջամտությունը չի կարելի հաջողված փորձ համարել: Նրանց նախաձեռնությունները չեն օգնի լուծել Հարավային Կովկասի խնդիրները, այլ միայն կբարդացնեն իրավիճակը»,- նշել է դեսպանը: Նրա խոսքով՝ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում կարգավորմանն ուղղված երկկողմ և…
Թուրքիայի վերջին գործողությունները Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական և Սև ծովերի ավազանների ուղղությամբ բախվում են առանձին ուժերի հակազդեցությանը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում։ Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն հասել անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակին»,- հայտարարել է Թուրքիայի…
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց մահացել է տուժածներից մեկը` հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը։ Նա մահացել է հիվանդանոցում: Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել, նա իր բաճկոնը տվել…
Ախալցխա քաղաքում փորձնական ռեժիմով գործարկվել է 4 նոր ավտոբուս։ Թեստային ռեժիմը կտևի մեկ ամիս և, ըստ առկա տեղեկատվության, տրանսպորտը անվճար կաշխատի Բեռնափոխադրման կայարանի( Տավառնի), Ռաբաթ թաղամասի, Զարզմելի փողոցի և քաղաքի կենտրոնական փողոցների ուղղությամբ։ Ավտոբուսներն աշխատելու են ամեն օր՝ առավոտյան ութից մինչև երեկոյան յոթը։ Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ թեստային ռեժիմի ընթացքում իրենք նախատեսում են տեղադրել…
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպմանը: Մեթյու Միլլերը, մասնավորապես, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե «նմանատիպ նախաձեռնությունները մտահոգում են Մոսկվային, քանի որ, Մարիա Զախարովայի խոսքով, ուղղված են ոչ թե Բաքվի և Երևանի միջև…
Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ Polsat հեռուստաալիքի եթերում։ «Այսօրվա դրությամբ մենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ յոթ համաձայնագիր ենք ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ։ Սպասում ենք Լեհաստանի հետ նման համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից լուրջ ազդակներ և…
Այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը՝ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ, հանդիպել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի կոմիտեի նախագահի հետ։ Հայաստանի Ազգային ժողովի Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամները։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Ըստ իրենց հաղորդագրության, կողմերը քննարկել են Հայաստանում և…
Բակուրիանիում ձնահոսքի տակ մնացած անձի որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են ձնահոսքի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Նրանց տեղեկություններով՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն հնարավորինս շուտ։ Հիշեցնենք, որ այսօր Բակուրիանիում ձյան զանգված է տեղացել, և, հավանաբար, մեկ մարդ է զոհվել ձնահոսքի հետևանքով։ Նրա որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են փրկարար անօդաչու թռչող սարքերը և Արտակարգ…
Վրաստանի պատվիրակությունը՝ խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ, շարունակում է հանդիպումները Հայաստանում։ Խորհրդարանի փոխանցմամբ՝ Գիվի Միքանաձեն և պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ և Վրաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։ Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Կողմերը խոսել…
Նոր ծրագիրը նշանակում է, որ բարձրլեռնային բնակավայրում ապրող մեր համաքաղաքացիների համար, ովքեր ունեն գյուղատնտեսական նշանակության հողամաս, փոքր ուժային տեխնիկա, այսպես կոչված՝ մոտոբլոկների համաֆինանսավորում։ Համաֆինանսավորման չափը կազմում է արժեքի 70%-ը,- կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար Օթար Շամուգիան։ Նա ուշադրություն հրավիրեց ևս մեկ նորության վրա, որը վերաբերում է բերքահավաքի սարքավորումների ձեռքբերման…
Վրաստանի նախագահին է ուղարկվել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի՝ ֆուտբոլիստներին, մարզիչներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և ազգային հավաքականի անձնակազմին պատվո շքանշանով պարգևատրելու մասին պաշտոնական հայտարարությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։ «Փաստաթղթի համաձայն՝ «Վրաստանի պետական պարգևների և հավելավճարների մասին» օրենքի համաձայն՝ Արժանապատվության շքանշանի են առաջադրվել Վրաստանի տղամարդկանց ազգային հավաքականի կազմը՝ Գիորգի Մամարդաշվիլի, Գիորգի Լորիա,…
Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին փետրվարի 27-ին, հարցազրույցի ժամանակ, թե երբ են գործարկվելու նոր ավտոբուսները, մեզ խնդրեց սպասել ևս մեկ-երկու շաբաթ։ Մենք սպասեցինք․․․ Դրանից հետո անցել է 29 օր։ Ո՞ր փուլում է քաղաքային տրանսպորտի զարգացման նոր պլանը և կոնկրետ ժամկետները։ Ախալցխայի քաղաքապետարանում տրանսպորտի մեկնարկի ամսաթիվը չեն ասում ու ասում են, որ իրենք կհայտարարեն։ Ինչպես քաղաքապետ Իրակլի…
Հետաքննության արդյունքները վկայում են, որ «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչությունը ծրագրված էր. այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: «Նախնական արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ ահաբեկչությունը մանրամասն ծրագրված և մշակված էր, ինչի հետևանքով էլ մահացել է 139 մարդ»,- ՌԴ նախագահ Պուտինին զեկուցել է նա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ՝ չնայած այն հանգամանքին, որ հանցագործության համար մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա: Խոսնակը Ուկրաինային ուղղված մեղադրանքի առնչությամբ նշել է, որ չկա որևէ ապացույց, որը կվկայի վերջինիս մասնակցությունն այդ հարձակման մեջ։ ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Մոսկվային նաև…
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի խոսքով՝ ԵՄ երկրները պետք է հնարավորինս արագ հրաժարվեն ռուսական միջուկային վառելիքից, որպեսզի դադարեցնեն այսպես կոչված ցածր ածխածնային էներգիայի նկատմամբ Եվրոպայի հետաքրքրության վերականգնման գործընթացը, որը, ի թիվս այլ բաների, ֆինանսավորում է Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում: Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի (FT) հետ հարցազրույցում։ «Քանի որ 2022 թվականին ԵՄ մատակարարումների…
Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ զարգացնելու ենք տնտեսական, առևտրամշակութային հարաբերությունները,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հանդիպմանը ինքը և վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել են նաև խաղաղության և կայունության հարցերին։ «Ուրախ եմ Երեւանում հյուրընկալելու Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին։ Մենք խոսեցինք Հայաստանի…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և երկարաժամկետ բարիդրացիական հարաբերությունները։ Նրանց զեկույցների համաձայն՝ նշվել է, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը երկկողմ հարաբերությունները տեղափոխել է որակապես այլ մակարդակ։ «Ընդգծվել է տարբեր ոլորտներում կապերի հետագա խորացման ներուժը…
Վրաստանը և Հայաստանը սերտ տնտեսական և քաղաքական կապեր ունեն, -Հայաստանում լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Լևան Դավիթաշվիլիի խոսքով` երկու երկրների համագործակցությունն ու հարաբերությունները տեղափոխվել են ռազմավարական գործընկերության մակարդակ և, համապատասխանաբար, էլ ավելի մեծ նշանակություն է տրվում տարբեր ուղղություններով երկրների հարաբերություններին։ «Նախ,…
Գիշերը օդային ինտենսիվ ռմբակոծությունից հետո երկուշաբթի Ուկրաինայի մայրաքաղաքն ու ևս մի քանի բնակավայր դարձյալ հրթիռակոծվել են: Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, ռուսական կողմը Կիևի վրա է հարձակվել Ղրիմից՝ երկու բալիստիկ հրթիռով: Դրանք ոչնչացվել են, սակայն բեկորներն ընկել են Պեչերսկի, Սոլոմենսկի և Դնեպրի շրջաններում. մասամբ ավերվել է Կիևի դեկորատիվ և կիրառական…
Իսրայելի արտգործնախարարն X-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքին: «Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խիստ նկատողություն հայտնեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին Էրդողանի հնչեցրած խոսքի և Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների համար»,- գրել է Իսրայել Կացը: Նա նաև նշել է, որ թուրքական կողմն աջակցում է…