Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջակցեն Մոսկվան և Կիևը. Չինաստանի ԱԳՆ
		18.03.2024 . Միջազգային

Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջակցեն Մոսկվան և Կիևը. Չինաստանի ԱԳՆ 18.03.2024 . Միջազգային

Չինաստանի իշխանությունները չեն բացառում Շվեյցարիայում Ուկրաինայի թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու հնարավորությունը, հայտարարել է Շվեյցարիայում Չինաստանի դեսպան Վան Շիտինը։ Դեսպանի խոսքով՝ Չինաստանը միշտ հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին՝ միաժամանակ հարգելով տարածքային ամբողջականությունը և հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Վան Շիտինը նշել է, որ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն վերջ դնել հակամարտությանը, որի տարածումը…

Read More
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար. Ստոլտենբերգ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ կայացած մամուլի ասուլիսում ողջունել է հազարավոր ուկրաինացի փախստականների տեղավորումը Վրաստանում։ Նա նաև գնահատել է Վրաստանի կողմից Ուկրաինային փոխանցվող մարդասիրական օգնության ծավալը։ Ստոլտենբերգը Վրաստանը համարել է ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկը, բարձր է գնահատել այդ երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Այնուամենայնիվ, ըստ նրա, Հյուսիսատլանտյան դաշինքը…

Read More
ՆԱՏՕ-ն Վրաստանի կողքին է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Վրաստանի կողքին է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ժամանել է Թբիլիսի, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Օդանավակայանում դաշինքի ղեկավարին դիմավորել են արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ստոլտենբերգը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին: «ՆԱՏՕ-ն ձեր կողքին է, երբ դուք շարունակում եք շարժվել…

Read More
Պուտինը շնորհավորանքներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից

Պուտինը շնորհավորանքներ է ստացել մի շարք երկրների ղեկավարներից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Նա իր թեկնածությունն առաջադրել է հինգերորդ անգամ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Պուտինը ստացել է ընտրողների ձայների 87 տոկոսը, մյուս երեք թեկնածուն միասին՝ 13-ը: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Լատինական Ամերիկայի երկրներից առաջին շնորհավորանքը Պուտինը ստացել է Վենեսուելայից: Նրան շնորհավորել են նաև…

Read More
Ջեյհուն Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

Ջեյհուն Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ասպեկտները: Ջեյհուն Բայրամովը խոսել է Մյունխենի և Բեռլինի անվտանգության համաժողովի…

Read More
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են անօդաչու թռչող սարքերով միմյանց տարածքների վրա հարձակումները

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են անօդաչու թռչող սարքերով միմյանց տարածքների վրա հարձակումները

Երկուշաբթի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 22 «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 17-ը խոցվել են, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Գերատեսչության ներկայացրած տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքեր են խոցվել Կիևի, Պոլտավայի, Խմելնիցկու, Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Զապորոժիեի և Ռիվնեի շրջաններում։ Բացի այդ, ինչպես նշվում է առավոտյան հաղորդագրության մեջ, ՌԴ ԶՈՒ Խարկովի շրջանին հարվածել…

Read More
Ուկրաինան չի երկարաձգի պայմանագիրը «Գազպրոմի» հետ. Գալուշչենկո

Ուկրաինան չի երկարաձգի պայմանագիրը «Գազպրոմի» հետ. Գալուշչենկո

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հաստատել է, որ Կիևը մտադիր չէ որևէ լրացուցիչ համաձայնագիր կնքել կամ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը, որը կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, մանրամասնել է նախարարը ազգային հեռուստամարաթոնի եթերում։ Գալուշչենկոն նաև ընդգծել է, որ ուկրաինական գազափոխադրման համակարգը, այդ թվում՝ ստորգետնյա գազապահեստարանների համակարգը, անցած տարի անցել է «սթրես-թեստ» և պատրաստ…

Read More
Պուտինն իր նախընտրական շտաբում հանդիպել է լրագրողների հետ
		18.03.2024 . Միջազգային

Պուտինն իր նախընտրական շտաբում հանդիպել է լրագրողների հետ 18.03.2024 . Միջազգային

Մոսկվայում ժամանակով կեսգիշերն անց Պուտինը ժամանել է իր նախընտրական շտաբ և մեկ ժամ տևած մամուլի ասուլիս տվել։ Դա վերաբերել է ոչ միայն ընտրությունում իր հաղթանակին, այլև այլ թեմաների։ Պուտինը խոսել է ուկրաինական ճգնաժամի, ոչ համակարգային ընդդիմության մասին և նույնիսկ առաջին անգամ հիշատակել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու անունը: Պուտինն ասել է, որ, ինքը Նավալնու մահից…

Read More
Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու երկարատև խաղաղության. Ստոլտենբերգ

Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու երկարատև խաղաղության. Ստոլտենբերգ

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցն Ադրբեջան: Երկար տարիների հակամարտությունից հետո ներկայումս Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու երկարատև խաղաղության: Ինչպես տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես կարող եմ միայն խրախուսել ձեզ…

Read More
Ռուսաստանում նախագահի ընտրության քվեարկության մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը
		17.03.2024 . Միջազգային

Ռուսաստանում նախագահի ընտրության քվեարկության մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը 17.03.2024 . Միջազգային

Մարտի 15-ից Ռուսաստանում սկսվել է նախագահի  ընտրության քվեարկությունը: Այն կընթանա 3 օր: ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը և պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը, որն ինքնաառաջադրված թեկնածու է: Ռուսաստանի ԿԸՀ տվյալով՝ ընտրության մասնակցությունն այսօրվա դրությամբ գերազանցել է 50 տոկոսը: Հեռավար էլեկտրոնային քվեարկությանը…

Read More
Բելգորոդում կրկին հնչել է օդային տագնապ. կան զոհեր և վիրավորներ

Բելգորոդում կրկին հնչել է օդային տագնապ. կան զոհեր և վիրավորներ

Բելգորոդում կրկին օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերն արդեն մի քանի օր է՝ հարվածներ են հասցնում շրջանի տարածքին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հերթական անգամ ուկրաինացի զինվորականներ են փորձել ներխուժել Բելգորոդի շրջան: Ըստ գերատեսչության՝ դիվերսիայի փորձը կասեցվել է։ Լրատվամիջոցները հայտնել են,…

Read More
Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր և պաշտոնատար անձանց հետ հետևել է օդադեսանտային զորքերի զորավարժություններին: «Դրանց նպատակն է ստուգել Հյուսիսային Կորեայի ուժերի պատրաստականությունը և կարողությունը՝ արձագանքելու ցանկացած անսպասելի իրավիճակի»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները: Կիմ Չեն Ընը հրամայել է ավելի շատ զորավարժություններ անցկացնել, ևս մեկ անգամ ընդգծել, որ այժմ բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է:…

Read More
Անկարան չի ճանաչում Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը Ռուսաստանին. Թուրքիայի ԱԳՆ

Անկարան չի ճանաչում Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը Ռուսաստանին. Թուրքիայի ԱԳՆ

«Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը չճանաչելու և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում իրադարձությունների զարգացմանը, և գլխավորապես Ղրիմի թաթար թուրքերի վիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում Ղրիմի միացումը Ռուսաստանին որակել են «բռնակցում, հավելել՝ դա միջազգային իրավունքի խախտում է:…

Read More
Բաքվում Կոբախիձեին ընդունել է Ալիևը

Բաքվում Կոբախիձեին ընդունել է Ալիևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա տեղեկացրել է, որ Վրաստանը և Ադրբեջանը մտադիր են զարգացնել հարաբերությունները տնտեսության, տրանսպորտի, ներդրումների, էներգետիկայի և այլ ոլորտներում: Ալիևը համոզմունք է հայտնել, որ Թբիլիսին և Բաքուն միշտ կողք կողքի կանգնած կլինեն: «Մեր միջպետական հարաբերություններն ամուր հիմք ունեն»,- հավելել է Ալիևը: Նրա խոսքով՝ երկու երկրները…

Read More
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ավելի շատ սպառազինություն կգնեն՝ դա Ուկրաինային փոխանցելու համար

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ավելի շատ սպառազինություն կգնեն՝ դա Ուկրաինային փոխանցելու համար

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կավելացնեն երրորդ երկրներից սպառազինությունների գնումները՝ դրանք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների հետ համատեղ համաժողովում: «Այս պահից սկսած՝ մենք ավելի շատ զենք կգնենք Ուկրաինայի համար, ընդ որում՝ համաշխարհային ամբողջ շուկայից։ Կընդլայնվի նաև ռազմական տեխնիկայի արտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինայում գործընկերների հետ…

Read More
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող մի շարք որոշումներ: Որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը կապված է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրոպական…

Read More
Հարևանների հետ հարաբերությունները Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից են. Կոբախիձեն այցելել է Բաքու

Հարևանների հետ հարաբերությունները Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից են. Կոբախիձեն այցելել է Բաքու

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Բաքվում է: Իրակլի Կոբախիձեին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Վրաստանում Ադրբեջանի և Ադրբեջանում Վրաստանի դեսպանները: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Կոբախիձեն կժամանի Հայաստան։ Այցերին ընդառաջ Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ հարևանների հետ հարաբերությունների խորացումը Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններից է։ «Ադրբեջանում և Հայաստանում կքննարկվեն երկկողմ շփումների հետ կապված հարցեր։ Հարկավոր է…

Read More
Եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը
		16.03.2024 . Տարածաշրջան

Եվրապատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը 16.03.2024 . Տարածաշրջան

Եվրապատգամավոր Միրիամ Լեքսմանը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավոր դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ «Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական…

Read More
Բայդենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Բայդենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։ Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը: «Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի…

Read More
Հայտնի է Ստոլտենբերգի՝ Հարավային Կովկաս այցի օրակարգը

Հայտնի է Ստոլտենբերգի՝ Հարավային Կովկաս այցի օրակարգը

Մարտի 17-19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կայցելի Հարավային Կովկաս: Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության տվյալով՝ մարտի 17-ին Ստոլտենբերգը կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մարտի 18-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի: Այնտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե…

Read More
G7-ն Իրանին զգուշացրել է պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի

G7-ն Իրանին զգուշացրել է պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի

G7-ի երկրներն ուրբաթ նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով G7-ի հայտարարությանը։ Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»: Փետրվարի վերջին Սպիտակ տան…

Read More
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են իրենց տարածքների վրա օդային հարձակումների մասին

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են իրենց տարածքների վրա օդային հարձակումների մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը առավոտյան ամփոփագրում ասել է, որ Ռուսաստանի բանակը Խարկովի և Դոնեցկի մարզերի ուղղությամբ արձակել է յոթ հակաօդային կառավարվող С-300/С-400 հրթիռ և մեկ Х-59 հրթիռ՝ Պոլտավայի շրջանի ուղղությամբ: Կիրովոգրադի, Նիկոլաևի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկու, Վիննիցայի, Կիևի շրջաններում խոցվել է Shahed-131/136 տիպի 27 հարվածային դրոն: Ուկրաինայի մայրաքաղաքն ու Կիևի շրջանը գիշերվա ընթացքում երկու օդային…

Read More
Մուհամմեդ Մուստաֆան նշանակվել է Պաղեստինի վարչապետ

Մուհամմեդ Մուստաֆան նշանակվել է Պաղեստինի վարչապետ

Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը նոր վարչապետ է նշանակել իր դաշնակից գործարար Մուհամմեդ Մուստաֆային։ Երեք շաբաթվա ընթացքում նա պետք է ձևավորի Պաղեստինի ազգային վարչակազմի 19-րդ կառավարությունը, որը սահմանափակ իշխանություն ունի Արևմտյան ափին։ Վերլուծաբանները դա համարում են քայլ Գազայի հետպատերազմյան կարգավորման ծրագրի իրականացման ուղղությամբ, որին աջակցում է Վաշինգտոնը։ Սպիտակ տունը ողջունել է նշանակումը՝ ակնկալելով «լայնածավալ բարեփոխումներ»:…

Read More
Ամերիկայի դեսպանն այցելել է Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ

Ամերիկայի դեսպանն այցելել է Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանն այցելել է Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ և ծանոթացել Վրաստանի պահպանվող տարածքների կառավարման առանձնահատկություններին և ռեյնջերների գործունեությանը։ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեսպանին հյուրընկալել է նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլին։ «Զրույցը շոշափել է շրջակա միջավայրի պահպանության և պահպանվող տարածքների ոլորտում Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջող և սերտ համագործակցության հարցերը, կողմերը…

Read More
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Թուրքիայի արտգործնախարար

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Թուրքիայի արտգործնախարար

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ համակարգը փոխվում է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ: «Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Լիովին աջակցում ենք բանակցությունների խաղաղ առաջընթացին»,- ասել է նա։   Ֆիդանը նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմը մոլեգնում է ավելի քան երկու…

Read More
Տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել. Բայրամով

Տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել. Բայրամով

Մարտի 15-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը:   Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև առկա տարածաշրջանային համագործակցությունը, հիմնված պատմական բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների վրա, հենվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։   Նա նշել է, որ երեք…

Read More
Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի. Ֆիդան

Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի. Ֆիդան

«Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին։   «Հարավային Կովկասը խաղաղության և կայունության վայրի վերածելու հիանալի հնարավորություն կա։ Տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին: 2020 թվականի նոյեմբերից…

Read More
Ուկրաինան հաստատել է, որ դիվերսանտներ են գործում Բելգորոդի և Կուրսկի շրջաններում
		15.03.2024 . Միջազգային

Ուկրաինան հաստատել է, որ դիվերսանտներ են գործում Բելգորոդի և Կուրսկի շրջաններում 15.03.2024 . Միջազգային

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության խոսնակ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ դիվերսիոն խմբերը Ռուսաստանի սահմանամերձ երկու շրջանները՝ Կուրսկը և Բելգորոդը, վերածել են «ակտիվ մարտական ​​գործողությունների գոտիների»։ Ուկրաինայում ձևավորված երեք զինված խմբավորումները՝ «Ռուսաստանի ազատության» լեգեոնը և «Ռուս կամավորական կորպուսը, ինչպես նաև «Սիբիրյան գումարտակը», որոնք ենթադրաբար բաղկացած են ՌԴ քաղաքացիներից, հայտարարել են սահմանամերձ շրջանների տարածք մուտք…

Read More
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կզրոյացնի վստահությունը Եվրոպայի հանդեպ. Մակրոն

Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կզրոյացնի վստահությունը Եվրոպայի հանդեպ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի վտանգավոր հետևանքների մասին։ «Եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, նա կզրոյացնի վստահությունը Եվրոպայի նկատմամբ: Այս պատերազմում վտանգված է Եվրոպայի անվտանգությունը»,- ասել է նա ֆրանսիական հեռուստատեսության հետ հարցազրույցում: Ամառային հակահարձակման ձախողումից հետո Ուկրաինայի ռազմական անհաջողությունների ֆոնին Մակրոնը փետրվարին չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը։ Նա հստակեցրել է…

Read More
Ռուսաստանի նախագահի ընտրությունը՝ միջազգային ուշադրության կենտրոնում

Ռուսաստանի նախագահի ընտրությունը՝ միջազգային ուշադրության կենտրոնում

Միջազգային հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում այս օրերին ՌԴ նախագահի ընտրությունն է: Այդ պաշտոնի համար Վլադիմիր Պուտինից բացի պայքարում է ևս երեք թեկնածու՝ ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Դումայի փոխխոսնակ «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Ռժևի լրագրող Եկատերինա Դունցովային և «Քաղաքացիական…

Read More