
20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի. Չեխիայի վարչապետ
Աշխարհի 20 երկիր միացել է Չեխիայի՝ համատեղ միջոցներ հայթայթելու և Ուկրաինայի համար լրացուցիչ զինամթերք գնելու նախաձեռնությանը: Ինչպես հայտնել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան, հաջողվել է բավականաչափ միջոցներ հավաքել 500 հազար հրետանային արկ ձեռք բերելու համար: Ուկրաինայի վերականգնման հարցերով չեխական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Կոպեչնին մանրամասնել է, որ խոսքը 3 մլրդ դոլարի մասին է: Վարչապետ Ֆիալան հույս…