Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթ կտրամադրի Ուկրաինային
		27.04.2024 . Միջազգային

Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթ կտրամադրի Ուկրաինային 27.04.2024 . Միջազգային

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը Լվով այցելության շրջանակում հայտարարել է 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթի մասին, որը ներառում է փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: «Մենք հասկանում ենք, որ սա տևական հակամարտություն է լինելու, վճռական ենք՝ կանգնելու Կիևի կողքին, որքան անհրաժեշտ է»,- ասել է Մառլզը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ համատեղ մամուլի…

Read More
Միրզոյանը շնորհավորել է Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդներում Թագավորի օրվա կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդներում Թագավորի օրվա կապակցությամբ

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկեր Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդների Թագավորությունում Թագավորի օրվա կապակցությամբ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։   «Մեր նախորդ քննարկումների հիման վրա ակնկալում եմ մեր օրակարգի հետագա ընդլայնում Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվրոպական Միություն համատեղ նախաձեռնությունների միջոցով»,- նշել է նախարարը։

Read More
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով՝ Վրաստանը չի շեղվում եվրոպական ուղուց. Ղարիբաշվիլի

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով՝ Վրաստանը չի շեղվում եվրոպական ուղուց. Ղարիբաշվիլի

Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով, անհիմն են։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին, որ Վրաստանը ոչ մի արտառոց բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ուղուց։ Քննադատություններ և գնահատականներ հնչեցին, թե…

Read More
Հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի գազային ընկերությունների ղեկավարները

Հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի գազային ընկերությունների ղեկավարները

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, քննարկել գազային ոլորտում գործակցության հեռանկարը: Սա այս տարվա ընթացքում ընկերությունների ղեկավարների արդեն երկրորդ հանդիպումն է։ Հանդիպումից այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:  Միջազգային լրահոսի այլ մանրամասներ՝ տեսաշարում:  

Read More
Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին
		27.04.2024 . Միջազգային

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին 27.04.2024 . Միջազգային

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին: Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինային Patriot համակարգի համար նախատեսված հրթիռների մատակարարման մասին։ Մադրիդի օգնության փաթեթը ներառում է նաև գնդացիրներ, զրահապատ հետևակային մեքենաներ, հաուբիցներ և այլ զենք ու ռազմական տեխնիկա։ Իսպանական կողմը նախատեսում է նաև Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությունների դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ապագայի համար. Գերմանիայի ԱԳՆ

Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությունների դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ապագայի համար. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ-ն ամփոփել է ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Բեռլինում կայացած հանդիպումը:   Ալիևը Գերմանիայում էր՝ մասնակցելու Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը, նրան նաև ընդունել էր կանցլեր Օլաֆ Շոլցը:   Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը նոր հնարավորությունների…

Read More
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
		27.04.2024 . Տարածաշրջան

Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով 27.04.2024 . Տարածաշրջան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքին ի պատասխան, մեկնաբանել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները։ «Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք…

Read More
Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե

Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն այցել է Թուրքիա: Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով: Էրդողանը նշել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների, վերահաստատվել դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու վճռականությունը։ Թուրքիայի նախագահը կարևորել է Եվրամիության հետ Մաքսային միության թարմացման աշխատանքը և հույս հայտնել այդ…

Read More
Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ

Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը տեղեկացրել է, որ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը: «Դրանով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտման, ինչպես նաև այդ երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ։ ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,- X-ի իր միկրոբլոգում…

Read More
Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին

Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին

Բելգիան կարող է F-16-ներ տրամադրել Կիևին: Երկրի իշխանությունը մտադիր է իր կործանիչներց մի քանիսը մինչև 2024 թվականի վերջն ուղարկել Ուկրաինա: Մատակարարման հստակ ժամկետներ չեն նշվել, սակայն Բելգիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ դա պետք է հնարավորինս արագ արվի: Բելգիայի վարչապետն էլ հայտարարել է, որ F-16-ների առաքումը պետք է իրականացվի ռուսական սառեցված ակտիվների, այլ ոչ բելգիացիների…

Read More
Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցը հետաձգվել է. Reuters

Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցը հետաձգվել է. Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է ԱՄՆ այցը, որը նախատեսված էր մայիսի 9-ին: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով աղբյուրներին: Վաշինգտոնում Էրդողանը պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Գործակալության տվյալներով` Էրդողանի այցի նոր ամսաթիվը կընտրվի առաջիկայում: Նույն աղբյուրի հաղորդմամբ` այցը հետաձգվել է Թուրքիայի նախագահի գրաֆիկում փոփոխությունների պատճառով: Թե այցի հետաձգման բուն պատճառը որն…

Read More
Իսրայելի ազգային անվտանգության նախարարի ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Իսրայելի ազգային անվտանգության նախարարի ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի ավտոմեքենան վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ մեքենայի: Լրատվամիջոցների տվյալով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախարարը դուրս է եկել Ռամլեից, որտեղ ուսումնասիրել է ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչության վայրը: Նախնական տվյալով՝ մեքենան չի ենթարկվել լուսացույցի կարմիր լույսի ազդանշանին։ Բեն-Գվիրը տեղափոխվել է հիվանդանոց: Նրանից բացի՝ տուժել է ևս երկու…

Read More
Ախալցխայի  N3 հանրային դպրոցում անցկացվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ախալցխայի N3 հանրային դպրոցում անցկացվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

 Ախալցիխեի N3 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի աշակերտական ինքնակառավարման անդամները։ Այն հագեցած էր պատմական փաստերով, իրողություններով և անչափ հետաքրքիր բեմադրությամբ։Այս ամենը վկայությունն է այն բանի, որ մենք ունենք պահանջող և գիտակից սերունդ։   Նկարները վերցված են ֆեյսբուքյան էջից։

Read More
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը: Նշվում է նաև, որ նրանց ամբողջ զրահատեխնիկան, ներառյալ՝ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Կոբախիձեն եվրապատգամավորներին մեղադրել է Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար
		26.04.2024 . Միջազգային

Կոբախիձեն եվրապատգամավորներին մեղադրել է Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար 26.04.2024 . Միջազգային

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը: Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները և «նրանց վերադասները» ցանկանում են Վրաստանում հեղափոխություն կազմակերպել: Ըստ Վրաստանի վարչապետի՝ եվրապատգամավորներն ակնկալում են, որ հոկտեմբերին Եվրահանձնաժողովը բացասական եզրակացություն կտրամադրի Վրաստանի՝ Եվրամիությանն անդմակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, ուստի փորձում են բացասական ֆոն ստեղծել։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան…

Read More
Քննարկվել է ԱՄՆ-Չինաստան տարաձայնությունների հաղթահարումը

Քննարկվել է ԱՄՆ-Չինաստան տարաձայնությունների հաղթահարումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունների բարելավումը, տարաձայնությունների հաղթահարումը, մասնավորապես՝ Չինաստան-Ռուսաստան ռազմական գործակցությունը, որն ամերիկյան կողմն անընդունելի է համարում: Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը զգուշացնում է՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին պատրաստ են նույնիսկ պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ: Սին, իր հերթին, համոզմունք է հայտնել՝ Վաշինգտոնը և…

Read More
Ռուսական «Գազպրոմի» և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարները քննարկել են գազային ոլորտում փոխգործակցությունը

Ռուսական «Գազպրոմի» և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարները քննարկել են գազային ոլորտում փոխգործակցությունը

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ղեկավար Ռովշան Նաջաֆը քննարկել են գազային ոլորտում փոխգործակցությունը: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Ռիշի Սունակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով. Crux

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Ռիշի Սունակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով. Crux

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով՝ հայտնում է Crux-ը: Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիկան եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ: Վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը…

Read More
Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան  գործակցության շուրջ Ադրբեջանի դժգոհությանը

Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան գործակցության շուրջ Ադրբեջանի դժգոհությանը

Նյու Դելին լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն նաև մտածում է պաշտպանական արտահանումը խթանելու մասին: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Ադրբեջանի դժգոհությանը, որ Հայաստանը և Հնդկաստանը գործակցում են պաշտպանության ոլորտում: Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի կարող նստել ու սպասել, մինչև Ֆրանսիան,…

Read More
Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
		26.04.2024 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել 26.04.2024 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանը ձայների 425 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը նորից ընդունելու փորձերի և քաղհասարակության նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ» բանաձևը: Փաստաթուղթը խստորեն դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում Եվրոպական Միության արժեքներին և սկզբունքներին։ Ըստ բանաձևի՝ «Վրաստանում օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը վնասում է Վրաստանի միջազգային վարկանիշին…

Read More
Բլինքենն ու Վան Յին քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր

Բլինքենն ու Վան Յին քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ: Օրակարգում են եղել երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Բլինքենի այցի հիմնական նպատակը Չինաստանի հետ հարաբերություններում լարվածությունը հաղթահարելն է: Բանակցությունների մեկնարկին ընդառաջ՝ Վան Յին հայտարարել է՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների «մեծ նավարկությունը» կայունացել է, «սակայն…

Read More
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են  փոխանակել համագործակցության հարցերի շուրջ

Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ

Ապրիլի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Իրակլի Բերայայի հետ։   Ինչպես հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Փակվել է Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը
		26.04.2024 . Տարածաշրջան

Փակվել է Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը 26.04.2024 . Տարածաշրջան

Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հանդիսավոր փակումը։ Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլք: Կենտրոնը ստեղծվել էր 2021 թվականի հունվարի 30-ին: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականությանը, տնտեսությանն ու էներգետիկային վերաբերող հարցեր

Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականությանը, տնտեսությանն ու էներգետիկային վերաբերող հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու 15-րդ Պետերսբերգյան կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը: Լրատվամիջոցների տվյալով՝ միջոցառմանը սպասվում է Ալիևի և Շոլցի ելույթը: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթի տվյալով՝ Ալիև-Շոլց հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի՝ անդրադարձ կլինի արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսությանն ու էներգետիկային: Այցի շրջանակում…

Read More
Ռուսական կողմը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ

Ռուսական կողմը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ՝ «Թուրքական ավիաուղիների» կողմից Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքի հարցում ռուսաստանցիաներին մերժելու հետ կապված: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան: Նրա խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացել է, որ «վերջին շրջանում արձանագրվում են դեպքեր, երբ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս նստել Turkish…

Read More
Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայեցակարգ. Մակրոն

Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայեցակարգ. Մակրոն

Այն իրավիճակում, երբ հարևանները սկսել են ագրեսիա ցուցաբերել, Եվրոպան շտապ պետք է իր համար հուսալի պաշտպանական հայեցակարգ ստեղծի։ Նման  հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Սորբոնի համալսարանում։ «Երբ մենք ունենք հարևան, որը դարձել է ագրեսիվ, որն ունի բալիստիկ ներուժ, ունի միջուկային զենք և ցուցադրել է իր հնարավորությունները, պարզ է դառնում, որ մենք…

Read More
Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո է կայացել-Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո է կայացել-Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Ապրիլի 24-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված երեկո։ Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը և Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Երեկոյին, ըստ նրանց հաղորդագրության, ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես…

Read More
Գիվի Միքանաձեն այցելել է Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրակրթական հաստատություններ

Գիվի Միքանաձեն այցելել է Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրակրթական հաստատություններ

Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 հանրակրթական հաստատություններ է այցելել։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Սեփական հաղորդումների համաձայն՝ Գիվի Միքանաձեն հանդիպել է դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ։ Կոմիտեի նախագահը ծանոթացել է դպրոցների առջեւ ծառացած մարտահրավերներին, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին։ «Մենք տեսնում ենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում…

Read More
Ախալցխայում կրկին վնասվել է խմելու ջրի ցայտաղբյուրը
		25.04.2024 news Սամցխե-Ջավախք

Ախալցխայում կրկին վնասվել է խմելու ջրի ցայտաղբյուրը 25.04.2024 news Սամցխե-Ջավախք

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարող հրապարակում, կրկին կոտրել են խմելու ջրի ցայտաղբյուրը։ Սա  վնասման առաջին դեպքը չէ։ Այս տարվա մարտի 19-ին ցայտաղբյուրը մոտավորապես նույն տեսքն ուներ, սակայն այժմ այն ​​ամբողջությամբ ավերված ու վնասված է։ Որքանո՞վ է արդյունավետ Ախալցխայի քաղաքապետարանի արձագանքը վանդալիզմի դեպքին և որքանո՞վ են արդյունավետ 90-ից ավելի տեսահսկման տեսախցիկները, որոնք քաղաքապետարանը անցյալ տարի գնել…

Read More
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ

«Պետությունները պետք է պահանջեն անհապաղ և անվերապահ հրադադար և պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ՝ հետագա աղետներից խուսափելու համար: Այս պահին Իսրայելն այն աստիճան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ դա արդարացնում է պատժամիջոցների կիրառումը»: Նման կարծիք է հայտնել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո:…

Read More