ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի պատճառով

ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի պատճառով

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված «Թուրքական ավիաուղիների»՝ Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքներից ռուսաստանցիներին հաճախակի մերժելու հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան: Նրա խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացել է, որ «վերջին շրջանում արձանագրվող դեպքերը, երբ Ռուսաստանի քաղաքացիներին մերժել են նստել Turkish Airlines ավիաընկերության օդանավերը…

Read More
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական. Զախարովա

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական։ «Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից»,- ասել է Զախարովան։ Նա պատասխանել է նաև Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման հարցին։ «Հաշվի…

Read More
Եվրոպական խորհրդարանը Բաքվին կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատել քաղբանտարկյալներին
		25.04.2024 . Միջազգային

Եվրոպական խորհրդարանը Բաքվին կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատել քաղբանտարկյալներին 25.04.2024 . Միջազգային

Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև է ընդունել Ադրբեջանում, Գամբիայում և Հոնկոնգում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Ադրբեջանին վերաբերող բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային…

Read More
ՑԱՀԱԼ-ը պատրաստ է գործողություն սկսել Ռաֆահում. Reuters

ՑԱՀԱԼ-ը պատրաստ է գործողություն սկսել Ռաֆահում. Reuters

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային գործողություն սկսել Ռաֆահում, երբ կառավարությունը դա հաստատի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։ ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել հրաժարվել ծրագրերից՝ քաղաքացիական բնակչության շրջանում  խուսափելու համար նոր զոհերից։ Պաղեստինյան անկլավի բնակիչների կեսից ավելին ապաստան է գտել Ռաֆահում։ ՄԱԿ-ը կրկին մատնանշել է պաղեստինյան անկլավում տիրող…

Read More
Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը
		25.04.2024 . Միջազգային

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը 25.04.2024 . Միջազգային

Քուվեյթի ԱԳՆ-ը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը որոշ հատվածներում սահմանների սահմանազատման, ինչպես նաև մնացած այլ հատվածներում երկու երկրի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքի շարունակականությունը: «Նախարարությունը հաստատել է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, որոնք արտացոլում են երկու երկրի ղեկավարների իմաստությունը և տարածաշրջանի կայունության վերաբերյալ նրանց անհանգստությունը»,- նշված…

Read More
Ռուսաստանը վետո է կիրառել տիեզերքում սպառազինության դեմ ՄԱԿ-ի բանաձևի հանդեպ

Ռուսաստանը վետո է կիրառել տիեզերքում սպառազինության դեմ ՄԱԿ-ի բանաձևի հանդեպ

ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը արգելափակել է տիեզերքում սպառազինությունների մրցավազքի դեմ բանաձևը։ Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին կայացած քվեարկության ժամանակ Անվտանգության խորհրդում ընդգրկված 15 երկրից 13-ը քվեարկել են փաստաթղթի ընդունման օգտին, Չինաստանը ձեռնպահ է մնացել, իսկ Ռուսաստանը վետո է կիրառել։ Բանաձևի տեքստը մշակել են ԱՄՆ-ն ու Ճապոնիան: Բանաձևի նախագծում ասվում էր, որ «մեր ընդհանուր նպատակն է կանխել սպառազինությունների մրցավազքը…

Read More
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Այս հիշարժան պահին նույնիսկ եթե դժվար է, նույնիսկ եթե երբեմն թվում է, թե ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս,…

Read More
Երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ կարևոր քայլ է. Պետդեպը` սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին

Երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ կարևոր քայլ է. Պետդեպը` սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալը: Վեդանտ Պատելի խոսքով՝ երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ դա կարևոր քայլ է: Դիվանագետն ընդգծել է՝ ողջունելի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք:

Read More
Հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և երդվում վառ պահել նրանց հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ
		25.04.2024 . Միջազգային

Հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և երդվում վառ պահել նրանց հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ 25.04.2024 . Միջազգային

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և երդվում ենք վառ պահել նրանց հիշատակը: Մենք ասում ենք «Այլևս երբեք»»: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հանձնառու ենք ապահովել, որ նման ողբերգություն երբեք չկրկնվի. կոնգրեսական Վալադաո

Հանձնառու ենք ապահովել, որ նման ողբերգություն երբեք չկրկնվի. կոնգրեսական Վալադաո

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն տեսաուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել կամ տեղահանվել են Օսմանյան կայսրության կողմից, և կրկին հանձնառու ենք ապահովելու, որ նման ողբերգություն երբեք չկրկնվի»,- նշել է նա։

Read More
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ
		24.04.2024 . Միջազգային

Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ 24.04.2024 . Միջազգային

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ հատվածին, հարգանքի տուրք մատուցում զոհերին և անդրադառնում այն ցավին, որը շատերը դեռ կրում են: Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային…

Read More
Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման շարունակությունը. Էստոնիայի ԱԳՆ

Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման շարունակությունը. Էստոնիայի ԱԳՆ

Էստոնիայի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը: «Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները և առաջին սահմանային նշանի տեղադրումը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ակնկալում ենք տեսնել գործընթացի շարունակությունը»,- ասված է գրության մեջ:

Read More
Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
		24.04.2024 . Միջազգային

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 24.04.2024 . Միջազգային

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: հայտարարության մեջ ասված է. «Ամեն ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետությունում պետությունը, կառավարությունն ու բյուրոկրատիան սկսում են պայքարել ճշմարտության դեմ՝ մտահոգվելով, թե ով և ինչպես կանվանի տեղի ունեցածը։ Ամեդա փաստաբանների պալատն ամեն տարի բռնաճնշումների է ենթարկվում այդ պայքարում իր մասնակցության համար՝ բախվելով իր դեմ հարուցված…

Read More
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն. Հունաստանի նախագահ

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն. Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Օսմանյան կայսրության վերջին շրջանում ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի։ Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում։ Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև բռնության և մարդկության հանդեպ ատելության դեմ մշտական ​​զգոնությունը, էական նշանակություն…

Read More
Սգալով ողբերգությունը՝ գնահատում ենք հայ ժողովրդի տոկունությունը. Ջո Բայդենի ուղերձը
		24.04.2024 . Միջազգային

Սգալով ողբերգությունը՝ գնահատում ենք հայ ժողովրդի տոկունությունը. Ջո Բայդենի ուղերձը 24.04.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ ուղերձում ասված է. «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին…

Read More
Հիշիր և պահանջիր, երբեք չմոռանաս. Ջամբասկի

Հիշիր և պահանջիր, երբեք չմոռանաս. Ջամբասկի

Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին X-ի իր միկրոբլոգում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Իրադարձության նպատակն էր համակարգված ոչնչացնել հայ ժողովրդին և նրա ինքնությունը Օսմանյան կայսրությունում: Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ու չենք ների: Հիշիր և…

Read More
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին.  ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
		24.04.2024 . Միջազգային

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն 24.04.2024 . Միջազգային

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Տելեգրամ ալիքում գրառում է կատարել. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասված է գրառման մեջ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
«Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնք

«Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնք

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Այլևս երբեք»։ «Ի հիշատակ 1915-23 թվականների անմեղ հայ զոհերի՝ ներկա եղա Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչմանը»,- գրել է դեսպան Էրիկ դե Մույնքը։

Read More
Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են. Մակրոն

Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:    «Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հետապնդումների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Read More
ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է
		24.04.2024 . Միջազգային

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է 24.04.2024 . Միջազգային

ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է` փոխնախարարի ձերբակալման մասին արդեն զեկուցվել է թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինին, թե՛ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Չինաստանում հեղեղումներ են

Չինաստանում հեղեղումներ են

Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով երկրի հարավային շրջաններում հեղեղումներ են, կան զոհեր և անհետ կորածներ: Տասնյակ բնակելի շինություններ են վնասվել և ավերվել: Տեղաշարժվել հնարավոր է միայն նավակներով: Գուանդուն շրջանի իշխանությունը 110000 քաղաքացու է տարհանել: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Տարածաշրջանին հասցված վնասը գնահատվում է շուրջ 20 մլն դոլար: Չինական ԶԼՄ-ները գրում են, որ մի…

Read More
Ջահերով երթ Ախալցխայում
		23.04.2024 news Ախալցխա

Ջահերով երթ Ախալցխայում 23.04.2024 news Ախալցխա

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:…

Read More
Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքի 35 տոկոսը, 60 տոկոսը վնասվել է. Բորել

Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքի 35 տոկոսը, 60 տոկոսը վնասվել է. Բորել

Գազայի հատվածում 34000-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել՝ հիմնականում կանայք և երեխաներ, ոչնչացվել է ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքի 35 տոկոսը, 60 տոկոսը վնասվել է՝ Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Ժոզեպ Բորելը:   Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում առնվազն 249 հումանիտար աշխատակից և շուրջ 100 լրագրող է զոհվել:   Նա կոչ է արել Թել…

Read More
ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել

ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով: «Ընդգծվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական…

Read More
Իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Դավիթ Սիմոնիան վրացական պատվիրակության հետ մասնակցել է Երեւանում անցկացված հայ-վրացական 5-րդ իրավաբանական ֆորումին

Իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Դավիթ Սիմոնիան վրացական պատվիրակության հետ մասնակցել է Երեւանում անցկացված հայ-վրացական 5-րդ իրավաբանական ֆորումին

Իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Դավիթ Սիմոնիան վրացական պատվիրակության հետ մասնակցել է 2024 թվականի ապրիլի 11-12-ը Երևանում կայացած Հայ-վրացական 5-րդ իրավաբանական ֆորումին։ Տեղեկությունը տարածում է Իրավաբանական օգնության ծառայությունը։ Նրանց տեղեկություններով՝ Դավիթ Սիմոնիան ներկա հանրության հետ մանրամասն տեղեկություններ է փոխանցել իրավաբանական օգնության ծառայության գործունեության մասին։ «Հատուկ հետաքրքրություն են առաջացրել ծառայությունում ներդրված նորարար թվային ծրագրերը, ինչպիսիք են դատական…

Read More
Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը

Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Չեխիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասի քաղաքական և անվտանգային իրավիճակը: Լիպավսկին նշել է, որ Պրահան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և անվտանգությամբ՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի: Չեխիանյի…

Read More
Խաղաղությունը մոտ է առավել քան երբևէ. Ալիև

Խաղաղությունը մոտ է առավել քան երբևէ. Ալիև

Շատ բան է փոխվել. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սահմանի սահմանազատումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու հնարավորությունը՝ արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Մանրամասները՝ տեսաշարում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Շոյգուն ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել
		23.04.2024 . Միջազգային

Շոյգուն ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել 23.04.2024 . Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով նախաձեռնությունը ռուսական ուժերի ձեռքում է: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցել Դոնեցկի Պերվոմայսկոյե, Բոգդանովկա և Նովոմիխայլովկա բնակավայրերը, այլ ուղղություններով ևս գործողություններ են իրականացվում: «Բանակը կշարունակի լուծել իր առաջ դրված խնդիրները, մինչև Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներն ամբողջությամբ չիրականացվեն»,- հավելել է նա, զգուշացրել՝ ուկրաինական լոգիստիկ…

Read More
Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

Ադրբեջանը չի կարող պարզապես «նստել և սպասել», մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ երկրները դա անում են բացահայտ՝ փորձելով ինչ-որ բան ապացուցել։ «Եթե մենք լուրջ սպառնալիք տեսնենք, մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- սպառնացել…

Read More
Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության կարող ենք հասնել մինչև COP-29-ը․ Ալիև

Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության կարող ենք հասնել մինչև COP-29-ը․ Ալիև

Իրատեսական է Հայաստանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել մինչև COP-29-ը՝ հայտարարել է Իլհամ Ալիևը, հավելել՝ պետք է ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ պետք է տարանջատել սահմանազատման հարցերը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններից։ Նա ընդգծել է, որ սահմանազատման հարցը շատ բարդ գործընթաց է և երկար ժամանակ կպահանջի։ Ալիևը հիշեցրել է՝ սահմանազատման գործընթացում կողմերն…

Read More