
Կատալոնիայի խորհրդարանի ընտրությունում անկախության կողմնակիցները զրկվել են մեծամասնությունից
Կատալոնիայում մայիսի 12-ին տեղի է ունեցել տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունը։ Անկախության կողմնակիցները, որոնք մեկ տասնամյակ կառավարել են Կատալոնիան, կորցրել են խորհրդարանական մեծամասնությունը: Առաջին տեղը զբաղեցրել է Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը, որը ստացել է 135 մանդատից 42-ը: 35 տեղով երկրորդ տեղում է տեղական իշխանության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը, որը սատարել է տարածաշրջանի անկախությանը Իսպանիայից։…