
ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելու անհրաժեշտություն չկա. կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. Քեմերոն 03.05.2024 . Միջազգային
Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. նման քայլի անհրաժեշտություն չկա։ Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ չի կարող բացառել իրադարձությունների նման զարգացումը: «Ներկայումս մենք վերապատրաստել ենք ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականի: Կարծում եմ, որ սխալ…