Էրդողանը Նեթանյահուին արնախում և հոգեկան անհավասարակշիռ է անվանել
		29.05.2024 . Միջազգային

Էրդողանը Նեթանյահուին արնախում և հոգեկան անհավասարակշիռ է անվանել 29.05.2024 . Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կոշտ է արձագանքել Իսրայելի վերջին գործողություններին։ «Աշխարհը դիտում է հոգեբուժական խնդիրներ ունեցող, Նեթանյահու կոչվող արնախումի բարբարոսությունը»,- հայտարարել է նա՝ Անկարայում իր կուսակցության խորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ ունեցած ելույթում: Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները նույնպես պատասխանատու են Գազայի «ցեղասպանության» համար, քանի որ «լուռ են, երբ Իսրայելը սպանում…

Read More
Խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության առաջարկությունների կատարման հետ կապված օրենսդրական փոփոխությունների փաթեթներին

Խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության առաջարկությունների կատարման հետ կապված օրենսդրական փոփոխությունների փաթեթներին

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթներին, որոնց ընդունումը, ըստ ղեկավար թիմի, կապված է Եվրամիության առաջարկությունների կատարման հետ։ Երրորդ ընթերցմամբ ընդունվել են «Հատուկ քննչական ծառայության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» և «Ընդհանուր դատարանների մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները՝ ուղեկցող նախագծերով։ Ինչպես լիագումար նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, եվրաինտեգրման գործընթացի համար…

Read More
Բորժոմիի քաղաքապետարան – Բորժոմիի մունիցիպալիտետի Կվիբիս գյուղի ներքին թաղամասի ճանապարհի վերանորոգումը շարունակվում է

Բորժոմիի քաղաքապետարան – Բորժոմիի մունիցիպալիտետի Կվիբիս գյուղի ներքին թաղամասի ճանապարհի վերանորոգումը շարունակվում է

Բորժոմիի մունիցիպալիտետի Քվիբիս գյուղում բարեկարգվում է ներքին թաղամասի ճանապարհը։ Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ նախագծով նախատեսվում է երկու թաղամասերի 1152 երկայնական հատվածների վրա ասֆալտբետոնե ծածկի անցկացում, ջրահեռացման համակարգի կազմակերպում, տարբեր վնասված հատվածների հենապատերի վերականգնում։ «Քվիբիս գյուղի ճանապարհի վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեի և մարզերի զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհային ենթակառուցվածքների շտկումը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի…

Read More
Ղարաբաղն Ադրբեջան է. Սլուցկի

Ղարաբաղն Ադրբեջան է. Սլուցկի

Ղարաբաղն Ադրբեջանն է՝ հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանում այդ երկրի դեսպանատան կազմակերպած միջոցառման ժամանակ:  «Ադրբեջանն իր զարգացման ճանապարհին շատ դժվար տարիներ է անցել, բայց, ի վերջո, Իլհամ Ալիևը կարողացել է լուծել Ղարաբաղի վերադարձի հարցը: Այսօր շատ բան կա անելու և այս տարածքները…

Read More
Էնթոնի Բլինքենը մեկնել է Մոլդովա

Էնթոնի Բլինքենը մեկնել է Մոլդովա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եվրոպական շրջագայության շրջանակներում մեկնել է Մոլդովա։ Քիշնևում պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և մյուս պաշտոնյաների հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը և էներգետիկ անվտանգությանը»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ: Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը վերաբերվում է Քիշնևին որպես շատ արժեքավոր գործընկեր տարածաշրջանում: «Մենք մշտական հանձնառություն ունենք միասին…

Read More
Իրանը բացառել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի դիվերսիայի տարբերակը
		29.05.2024 . Տարածաշրջան

Իրանը բացառել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի դիվերսիայի տարբերակը 29.05.2024 . Տարածաշրջան

Բացառվել է վարկածը, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով առաջացած պայթյունից։ Այդ մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ զեկույցում՝ աղետի հետաքննության արդյունքներով, հայտնում է IRIB-ը։ «Ուղղաթիռի բեկորների և մասերի փորձաքննության արդյունքների հիման վրա, դատելով դրանց միջև եղած հեռավորությունից և ցրված լինելուց, բացառվում է թռիչքի ընթացքում կամ բարձունքի լանջին…

Read More
Ադրբեջանն ազատ չի արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին. ԵՄ դիվանագիտական ծառայություն

Ադրբեջանն ազատ չի արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին. ԵՄ դիվանագիտական ծառայություն

ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել 154 բանտարկյալներին ներում շնորհելու մասին։ Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, հրամանագրում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար դատապարտված անձինք։ «Վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների…

Read More
Նորվեգիայում ուժի մեջ է մտել երկիր Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի արգելքը

Նորվեգիայում ուժի մեջ է մտել երկիր Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի արգելքը

Մայիսի 29-ին ուժի մեջ է մտել ռուսաստանցի զբոսաշրջիկների Նորվեգիա մուտքի արգելքը։ Բացի այդ, նրանց համար արգելված են տարանցիկ ճանապարհորդությունները Նորվեգիայի տարածքով դեպի մյուս եվրոպական երկրներ։ Օսլոն միջոցառման մասին հայտարարել է անցյալ շաբաթ: Ըստ Նորվեգիայի իշխանությունների՝ արգելքը չի տարածվում ուսանողական կամ աշխատանքային վիզա ունեցող ռուսաստանցիների, սահմանամերձ բնակության վկայական, Շենգենյան գոտու երկրներում բնակության թույլտվություն ունեցողների, ինչպես նաև…

Read More
Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին. Մակրոն

Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մեզբերգ ամրոցում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին, որտեղից հրթիռներ են արձակվում Ուկրաինայի տարածքի վրա, բայց ոչ այլ թիրախների: Մակրոնի խոսքով՝ Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելը, որն ունակ է երկրի ներսում խոցել ռուսական ռազմական թիրախները,…

Read More
Նախագահ Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը. Ստեֆանչուկ

Նախագահ Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը. Ստեֆանչուկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը՝ Սահմանադրության և մյուս օրենքների համաձայն, հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։ Այդպես նա արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին, որն իրեն և Ուկրաինայի խորհրդարանն անվանել է «երկրի միակ օրինական իշխանությունը»։ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել է, որ, «նախնական…

Read More
Հակասական մոտեցումներ Արևմուտքի մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարվածելու վերաբերյալ
		29.05.2024 . Միջազգային

Հակասական մոտեցումներ Արևմուտքի մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարվածելու վերաբերյալ 29.05.2024 . Միջազգային

Արևմուտքը միասնական չէ իր մատակարարած զենքով Ռուսաստանի ներսում հարված հասցնելու՝ Ուկրաինայի մտադրության հարցում: Կիևին պետք է թույլ տրվի արևմտյան զենք օգտագործել, որպեսզի «չեզոքացնի» այն ռազմակայանները, որոնցից Ռուսաստանն իր հրթիռներն է արձակում Ուկրաինայի տարածքի ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծել է,…

Read More
Բարձրագույն ներկայացուցչական մարմինը գործել է վրացի ժողովրդի կամքին համապատասխան. Կոբախիձե

Բարձրագույն ներկայացուցչական մարմինը գործել է վրացի ժողովրդի կամքին համապատասխան. Կոբախիձե

«Երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը, որին ընտրում է վրացի ժողովուրդը և հաշվետու է միայն ժողովրդին, գործել է հենց վրացի ժողովրդի կամքին համապատասխան և ստեղծել է Վրաստանի պետական ​​ինքնիշխանության ամրապնդման կարևորագույն իրավական հիմքը»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում։ Մայիսի 28-ի նիստին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկություն»…

Read More
Ախալքալաքում տեղի ունեցավ թենիսի մրցաշար

Ախալքալաքում տեղի ունեցավ թենիսի մրցաշար

Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտ-դպրոցի դահլիճում կայացավ սեղանի թենիսի մրաշար։ Մրցաշարին մասնակցում էին երիտասարդ տղաներ և աղջիկներ քաղաքապետարանի տարբեր գյուղերից՝ երկու տարիքային կարգի տղաներ ընդհանուր թվով 60-ից ավելին և մի տարիքային կարգի չորս աղջիկներ։ Մրցույթի ավարտին հաղթողները ստացան նվերներ և պատվոգրեր Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից։

Read More
ԵՄ մի շարք երկրներ համաձայն են, որ Ուկրաինան արևմտյան զենքով թիրախավորի Ռուսաստանի ռազմական օբյեկտները. Բորել

ԵՄ մի շարք երկրներ համաձայն են, որ Ուկրաինան արևմտյան զենքով թիրախավորի Ռուսաստանի ռազմական օբյեկտները. Բորել

Եվրամիության մի շարք երկրներ պատրաստ են վերացնել այն սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Ուկրաինային արևմտյան զենքով թիրախավորել Ռուսաստանում ռազմական օբյեկտները՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչը:   Ժոզեպ Բորելի խոսքով, սակայն, ընդհանուր կոնսենսուս չկա: Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի ինքնապաշտպանական հարվածներն ըստ միջազգային իրավունքի օրինական են համարվում, եթե իրականացվեն համաչափ: Բորելը նշել…

Read More
Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին: «Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժածներին և ուժ բոլոր նրանց, ովքեր կրել են այս ողբերգական իրադարձության հետևանքենրը»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի գրառման մեջ: Our sincere condolences to the families of the victims from the heavy floods that hit the…

Read More
Վրաստանի խորհրդարանը շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն
		28.05.2024 . Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանը շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն 28.05.2024 . Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն: Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։  Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի…

Read More
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբ

Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և ողջ հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ: «Էստոնացիների անունից շնորհավորում եմ մեր լավ բարեկամներին Հանրապետության օրվա կապակցությամբ»,-  X-ի իր միկրոբլոգում գրել է Ցահքնան: Dear @AraratMirzoyan & all the people of #Armenia. Happy Republic Day from #Estonians to our good friends! pic.twitter.com/Zaqw1u2q8n —…

Read More
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
		28.05.2024 . Տարածաշրջան

Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին 28.05.2024 . Տարածաշրջան

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:   «Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- նշել է Դարչիաշվիլին: Բաժանորդագրվեք մեր…

Read More
Ֆրանսիայի դեսպանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Ֆրանսիայի դեսպանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին: «Այսօր՝ մայիսի 28-ին, մենք տոնում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների նկատմամբ (1918 թ.), որի շնորհիվ պահպանվեցին Հայաստանի ազգային ինքնությունն ու քաղաքական անկախությունը և պայմաններ ստեղծվեցին պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում:…

Read More
Բորելը ներկայացրել է Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստի արդյունքները

Բորելը ներկայացրել է Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստի արդյունքները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ամփոփել է Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստի արդյունքները:    Նրա խոսքով՝ օրակարգում են եղել Ուկրաինայի շուրջ զարգացումները, մասնավորապես՝ քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածները, հակաօդային պաշտպանության ոլորտում Կիևի կարիքները: Բորելը հայտնել է, որ սահմանափակումներ են կիրառվելու որոշ անձանց նկատմամբ, որոնք քարոզչական գործունեություն են ծավալում՝ թիրախավորելով Ուկրաինայի և եվրոպական երկրների քաղաքացիական…

Read More
Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. Պուտին
		28.05.2024 . Տարածաշրջան

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. Պուտին 28.05.2024 . Տարածաշրջան

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին՝ ազգային տոնի կապակցությանմբ: «Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով զարգացնել բոլոր ոլորտներում արդյունավետ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում ջանքերի համակարգումը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության…

Read More
Վրաստանի խորհրդարանն այսօր կփորձի շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանն այսօր կփորձի շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանն այսօր կփորձի շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն: Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։ Ավելի վաղ օրենքի ընդունմանը կողմ էր քվեարկել 84 պատգամավոր: Օրենքի դեմ երկրում գրեթե երկու ամիս չեն դադարում բողոքի ակցիաները: Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկո երեք բողոքի…

Read More
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Վաշինգտոնը կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները և հանձնառու է՝ նպաստելու այդ երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանը:   «Վերջին 32 տարվա ընթացքում կառուցել ենք փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերություն, մասնավորապես՝ անվտանգության և էներգետիկ ոլորտներում: Գնահատում ենք այդ հարցերում մեր ներգրավվածությունը…

Read More
Իսպանիան և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Իսպանիան և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Իսպանիա։ Օդանավակայանում նրան դիմավորել է թագավոր Ֆելիպե VI-ը։ Մադրիդում կայացել է Զելենսկու հանդիպումը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, որի ժամանակ կողմերը ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ համաձայնագրի շրջանակում Իսպանան Ուկրաինային կտրամադրի ռեկորդային՝ 1,129 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որը նախատեսում է զինտեխնիկայի լայն տեսականի, այդ թվում՝ Patriot…

Read More
Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ ջանքերը միավորելու և աղետի ազդեցությունը մեղմելու համար: Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառման մեջ:    «Մենք խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած հորդառատ անձրևներից հետո, որոնք պատճառ դարձան մարդկային կորուստների և լուրջ վնաս հասցրին ենթակառուցվածքներին և բնակավայրերին:…

Read More
Գործընթացը կավարտվի վաղը, խորհրդարանը անպայման կհաղթահարի վետոն, սա վրաց ժողովրդի շահն ու կամքն է-Շալվա Պապուաշվիլի

Գործընթացը կավարտվի վաղը, խորհրդարանը անպայման կհաղթահարի վետոն, սա վրաց ժողովրդի շահն ու կամքն է-Շալվա Պապուաշվիլի

Կարծում եմ, որ գործընթացը կավարտվի վաղը, և, իհարկե, խորհրդարանը անպայման կհաղթահարի վետոն»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ խոսելով «Թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ նախագահի վետոն հաղթահարելու ընթացակարգի մասին։ Արտաքին ազդեցություն»։ Նա բացատրեց նիստի ընթացակարգերը և նշեց, որ հայտարարությունները տեւում են մոտ 2-3 ժամ, հետո քննարկվում է վետոյի հարցը։ «Վրաց ժողովրդի շահերից է բխում, որ հայտնի…

Read More
Ռուսաստանը նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում. Կարասին
		27.05.2024 . Տարածաշրջան

Ռուսաստանը նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում. Կարասին 27.05.2024 . Տարածաշրջան

Ռուսաստանն ակնկալում է 2024 թ․ Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ըստ սենատորի՝ շուտով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն։   Դաշնային խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը քննարկվել են…

Read More
Ախալքալաքի բնակելի շենքերից մեկի տանիքը քամուց վնասվել է

Ախալքալաքի բնակելի շենքերից մեկի տանիքը քամուց վնասվել է

Մայիսի 26-ին Ախալքալաքում առաջացած ուժեղ քամու հետևանքով վնասվել է նախկին 14-րդ ավանի բնակելի շենքերից մեկի տանիքը առաջացնելով մի շարք խնդիրներ բնակիչներին։ Վնասված շենքի բնակիչները հուսով են, որ Ախալքալաքի քաղաքապետարանը կաջակցի տանիքի վերանորոգման հարցում։

Read More
Աշխատանքն է սկսել Իրանի նորընտիր խորհրդարանը

Աշխատանքն է սկսել Իրանի նորընտիր խորհրդարանը

Իրանի խորհրդարանի աշխատանքի մեկնարկի արարողությանը ներկա են եղել դատական իշխանության ղեկավարը, Թեհրանում տարբեր երկրների դեսպաններ,  խորհրդարանի տարբեր շրջանների նախագահներ, Հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը, 13-րդ կառավարության նախարարներ։ Արարողության սկզբում խորհրդարանի նախագահող կազմը ստանձնել է ղեկավարությունը։ Իրանի Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները երդվել են կատարել իրենց պարտականությունները։ Երկրի խորհրդարանի 12-րդ շրջանի աշխատանքի մեկնարկի…

Read More
ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հարցը
		27.05.2024 . Տարածաշրջան

ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հարցը 27.05.2024 . Տարածաշրջան

Երկուշաբթի Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները հանդիպման ժամանակ, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի խնդիրներից բացի կքննարկեն վիճահարույց օրենքի պատճառով Վրաստանում ստեղծված լարված իրավիճակը: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն մայիսի 24-ին լրագրողներին ասել էր, որ «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների ապագան կախված է այդ երկրում վերջին զարգացումներից»։ «Երկուշաբթի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանի թեման՝ հաշվի առնելով վերջին կարևոր…

Read More