Վրաստանի վարչապետն ու նախագահը միմյանց մեղադրանքներ են ուղղել Անկախության տոնի առթիվ կազմակերպված հանրահավաքում

Վրաստանի վարչապետն ու նախագահը միմյանց մեղադրանքներ են ուղղել Անկախության տոնի առթիվ կազմակերպված հանրահավաքում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միմյանց մեղադրել են ազգային շահերին դավաճանելու համար՝ Թբիլիսիում մայիսի 26-ին անցկացված Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ։ Վրաստանի ղեկավարների միջև հակամարտությունը սրվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման շուրջ հակասությունների ֆոնին, որը նախագահը և հասարակական կազմակերպությունները համարում են «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրության պատճենը: Թբիլիսիի Ազատության…

Read More
Բլինքենը զգուշացրել է Վրաստանին, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու ԵՄ անդամակցության համար

Բլինքենը զգուշացրել է Վրաստանին, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու ԵՄ անդամակցության համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ է լինելու Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ ​​Բլինքենը շնորհավորել է վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ և նշել. «Վրաստանի ժողովրդի համար անցած 12 ամիսների կարևորությունը, այդ թվում՝ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակի պատմական ձեռքբերումը»։ «Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի այս հնարավորությունն…

Read More
Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի օրինագծի համահեղինակների թիվն ավելացել է
		27.05.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի օրինագծի համահեղինակների թիվն ավելացել է 27.05.2024 . Տարածաշրջան

«2024 թվականին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների ակտ» օրինագիծը, որը ենթադրում է պատժամիջոցներ 44 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ 44-օրյա պատերազմում նրանց դերի և մարդու իրավունքների խախտումների համար, մեկ ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվելուց ի վեր համալրվել է ևս յոթ համահեղինակով: HR8141 օրինագիծը, որն իր տեսակի մեջ առաջինն է, ապրիլի 26-ին ներկայացրել են Նևադայից ընտրված դեմոկրատ Դինա Տիտուսը և…

Read More
Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերությունը կարևոր է. Մակրոն

Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերությունը կարևոր է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական ​​այցով ժամանել է Գերմանիա։ Ֆրանսիայի նախագահը Բեռլինում մասնակցել է ԳԴՀ Հիմնական օրենքի 75-ամյակի տոնակատարությանը: Այցի առաջին օրը Մակրոնն ասել է, որ երկու երկրները պետք է էլ ավելի ամրապնդեն իրենց գործընկերությունը Եվրոպայի համար «վճռական» պահին։ «Մարտահրավերները, ինչպիսիք են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական ագրեսիվ պատերազմը, կլիմայի գլոբալ փոփոխությունը և արհեստական ​​բանականության զարգացումը,…

Read More
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ վետոն հաղթահարելուն

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ վետոն հաղթահարելուն

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը քվեարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած նախագահական վետոն չեղարկելու օգտին։ Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն, ներկայացնելով վետոյի դրդապատճառը, հայտարարել է, որ օրենքը խտրական է և պետք է չեղարկվի:  Նա հրաժարվել է օրենքի հոդված առ հոդված քննարկումից: ««Թափանցիկության մասին» օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության չորս հոդվածին,…

Read More
ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կիրակի՝ վերջին ամիսներին առաջին անգամ, հրթիռակոծել է Թել Ավիվի տարածքը։ Առնվազն ութ հրթիռ է արձակվել Ռաֆահից քաղաքի ուղղությամբ, մի քանիսը որսացել են, հայտնել են իսրայելցի զինվորականները: Զոհերի մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է BBC-ն։ Իսրայելական բանակն ավելի ուշ հարված է հասցրել Ռաֆահում գտնվող օբյեկտին, որը, ՑԱՀԱԼ-ի տվյալով, գրոհայիններն օգտագործել են հրթիռակոծման համար: Գազայի…

Read More
Անվտանգության նկատառումներով Վրաստանի խորհրդարանի մուտքը կսահմանափակվի
		27.05.2024 . Միջազգային

Անվտանգության նկատառումներով Վրաստանի խորհրդարանի մուտքը կսահմանափակվի 27.05.2024 . Միջազգային

Այսօր Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ նախագահի վետոն և Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Խորհրդարանում անորոշ ժամանակով կգործի անվտանգության դեղին մակարդակը: Դա նշանակում է, որ պատգամավորների և անձնակազմի անվտանգությունը պաշտպանելու համար մուտքը շենք կսահմանափակվի: Դա չի վերաբերի միայն հեռուստաընկերությունների հավատարմագրված լրագրողներին, սակայն մուտք գործել կարող է մեկ հեռարձակողից առավելագույնը երեք…

Read More
ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին
		27.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին 27.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին և ցավակցում տարերային աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին: Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էր X-ի իր միկրոբլոգում անդրադարձել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ…

Read More
ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունը իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին երեկ երեկոյան այնտեղ տեղի ունեցած հեղեղների կապակցությամբ: Այս մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում: Դեսպանությունը վշտակցում է տուժածներին: Դեսպանությունը իր աջակցությունն է հայտնում ՀՀ իշխանություններին:

Read More
ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած տարերային աղետին
		26.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած տարերային աղետին 26.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետին: «Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից»,- գրել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունն էր իր համերաշխությունը հայտնել Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին այնտեղ տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:…

Read More
Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Վրաստանի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են: Մոբիլիզացվել են փրկարարներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ոստիկանության ուղղաթիռ, հայտնում է ՆԳՆ-ն։ «Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել բնակելի շենքեր և տարբեր շինություններ, այդ թվում՝ սննդի օբյեկտներ», – ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Ուղղաթիռի օգնությամբ Բոլնիսի մունիցիպալիտետի Կցիա գետի…

Read More
Մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը խորացնելու համար. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլիին

Մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը խորացնելու համար. Խաչատուրյանը՝ Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.  «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են: Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու համար»։ …

Read More
Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են
		26.05.2024 . Միջազգային

Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են 26.05.2024 . Միջազգային

Հորդառատ անձրևի հետևանքով Խրամի, Ալգեթի և Դեբեդ գետերը դուրս են եկել ափերից Շիդա Քարթլիի շրջանում: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:   Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են…

Read More
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանում մոբիլիզացվել են փրկարարներ ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ։ Անձրևների հետևանքով հեղեղվել են տներ և ճանապարհներ, վնասվել են կամուրջներ ու էլեկտրահաղորդման գծեր: Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։   Քվեմո Քարթլիում մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Իրավիճակը ճգնաժամային է հատկապես Մառնեուլիում, Թեթրիսկարոյում, Բոլնիսիում և Դմանիսում։ Աղետի գոտուց իրականացվում է մարդկան…

Read More
Վրատանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեված են

Վրատանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեված են

Հորդառատ անձրևի հետևանքով Խրամի, Ալգեթի և Դեբեդ գետերը դուրս են եկել ափերից Շիդա Քարթլիի շրջանում: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:   Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են…

Read More
Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների  կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին
		26.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին 26.05.2024 . Տարածաշրջան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի…

Read More
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ

Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։ Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների…

Read More
ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր

ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր

Ռուսական զորքերը շաբաթ օրը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին։ Դրանցից մեկի թիրախը եղել է «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, շատերը համարվում են անհետ կորած: Շենքը մասամբ ավերվել է, այնտեղ մեծ հրդեհ է սկսվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ներսում կարող էր լինել…

Read More
Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են
		25.05.2024 . Միջազգային

Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են 25.05.2024 . Միջազգային

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Միջազգային դատարանի ընդունած որոշումը պարտադիր է՝ շաբաթ օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, դրանք պետք է իրականացվեն արդյունավետ և ամբողջությամբ»,- գրել է Բորելը X ցանցում: Իսրայելը շարունակում է պնդել, որ չի ​​իրականացրել և չի իրականացնելու ռազմական գործողություններ Ռաֆահի տարածքում՝ ուղղված պաղեստինյան խաղաղ…

Read More
Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար

Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության ապահովմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված տևական և արժանապատիվ խաղաղության ապահովմանը, և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին»,- ասված է մայիսի 28-ի առիթով նախագահ Իլհամ Ալիևին ուղղված՝ ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Բայդենը նաև ընդգծել…

Read More
Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունը. Ամիրբեկով

Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունը. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Էլչին Ամիրբեկովը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Երևանը և Բաքուն պայմանավորվել են ազատ արձակել կողմերի մոտ պահվող…

Read More
Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որի համաձայն՝ Թել Ավիվը պարտավոր է դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող են բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա: Դատարանը նաև պարտավորեցրել է Իսրայելին՝ բաց պահել Ռաֆահի անցակետը և ապահովել փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված: Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը հանդես են…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել
		25.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել 25.05.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ ուկրաինական ուժերը հնարավորություն ունենան հետ մղելու Ռուսաստանի հարձակումը մասնավորապես Խարկովի ուղղությամբ: Փաթեթը ներառում է զինամթերք HIMARS համակարգերի համար, հրետանային արկեր, հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համալիրներ, բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք և այլ միջոցներ: Պետքարտուղարությունը հայտնել…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստանում է «այլ ոլորտներում» պատասխանել խոշոր կիբեռհարձակումներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստանում է «այլ ոլորտներում» պատասխանել խոշոր կիբեռհարձակումներին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Economist-ի հետ հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի անդամների դեմ կիբերհարձակումները, նախազգուշացրել՝ դրանք կարող են հանգեցնել Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկմանը և համապատասխան արձագանքին՝ ոչ միայն կիբեռտիրույթում: Հինգերորդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա։ Դաշնակցին պաշտպանելու համար…

Read More
Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ
		25.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ 25.05.2024 . Տարածաշրջան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և հանձնառու է շարունակելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: Բաժանորդագրվեք մեր…

Read More
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Մայիսի 24-27-ը Սոֆիայում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: Ա. Քոչարյանը և պատվիրակության անդամներ՝ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը…

Read More
Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը: Բրիտանական The Economist ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ «Դա հատկապես արդիական է հիմա, «երբ Խարկովի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, և Ուկրաինային այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելը դժվարացնում…

Read More
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է Թուրքիա

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է Թուրքիա

Մայիսի 25-ի առավոտյան Ադրբեջանից առաջին բեռնատար գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով ժամանել է Թուրքիա։ Գնացքը Բաքվից Կարս է հասցրել 632 տոննա պլաստիկ հումք՝ բեռնված 20 կոնտեյներով։ Երկաթուղու վրացական հատվածի 184 կմ-ի արդիականացման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի մայիսից և ավարտվել են այս տարվա մայիսի 20-ին։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում
		24.05.2024 . Միջազգային

Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում 24.05.2024 . Միջազգային

ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Իսրայելին դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա։ Իսրայելական ուժերը նաև պետք է բաց պահեն Ռաֆահի անցակետը մարդասիրական մատակարարումների համար։ Նաև միջազգային դատարանը պարտավորեցնում է Իսրայելին միջոցներ ձեռնարկել և ապահովել հետաքննություն իրականացնողների և փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված։ Դատարանը միաժամանակ…

Read More
Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ
		24.05.2024 . Միջազգային

Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ 24.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահում, կնշանակի «հրապարակային ինքնասպանություն», աշխարհում ոչինչ չի ստիպի հրեական պետությանը դա անել, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել, քանի որ հենց այսպիսին է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ մեր պատերազմը»,- հայտարարել…

Read More