Թուրքիան կշարունակի աջակցել ադրբեջանական կողմին. Ֆիդան

Թուրքիան կշարունակի աջակցել ադրբեջանական կողմին. Ֆիդան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ամբողջ Հարավային Կովկասի համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստում։ Նա ողջունել է մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակելու բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ՝ նշելով, որ Թուրքիան…

Read More
1980 թ.-ից ի վեր առաջին անգամ Եգիպտոսի արտգործնախարարը ժամանել է Իրան

1980 թ.-ից ի վեր առաջին անգամ Եգիպտոսի արտգործնախարարը ժամանել է Իրան

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Իրան է ժամանել 1980 թվականին Թեհրանի և Կահիրեի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզումից հետո առաջին անգամ, հայտնում է Alalam-ը։ Նախարարը ժամանել է Թեհրան՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի զոհերի հիշատակին։ Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Շուքրին հայրենիք կվերադառնա հրաժեշտի արարողությունից հետո։ Եգիպտոսն ու Իրանը հարաբերությունները խզել…

Read More
Իրանը հրաժեշտ է տալիս նախագահ Ռայիսիին

Իրանը հրաժեշտ է տալիս նախագահ Ռայիսիին

Այսօր վաղ առավոտից Թեհրանում հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով  զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությանը: Հուղարկավորության արարողությունից առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ծիսական աղոթք է կարդացել:  Մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը՝ Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։ Թեհրանում զոհերի հիշատակության…

Read More
Սոցիալիստները պատրաստում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի սերբական տարբերակը
		22.05.2024 . Միջազգային

Սոցիալիստները պատրաստում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի սերբական տարբերակը 22.05.2024 . Միջազգային

Սերբիայի ձախակողմյան կուսակցությունը՝ Սոցիալիստների շարժումը, հայտարարել է, որ աշխատում է օրինագծի վրա, որն ուղղված է երկրում օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելուն։ Փաստաթուղթը շատ նման է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքին, որն ամենայն հավանականությամբ շուտով կկիրառվի Վրաստանում: Սերբական հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները մտահոգված են Սոցիալիստական ​​շարժման պատգամավորների նախաձեռնությամբ։ Նրանք դա համարում են «քաղաքացիական հասարակությանն…

Read More
Պաղեստինի ղեկավար Աբասը և ՀԱՄԱՍ շարժումը ողջունել են եվրոպական երեք երկրի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը

Պաղեստինի ղեկավար Աբասը և ՀԱՄԱՍ շարժումը ողջունել են եվրոպական երեք երկրի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ողջունել է Իսպանիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի իշխանությունների որոշումը՝ ճանաչել Պաղեստինի Պետությունը, չորեքշաբթի հայտնել է EFE-ն։ «Որոշումն ընդգծում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման, սեփական հողում գտնվելու և երկու պետության համակեցության հիման վրա պաղեստինա-իսրայելական կարգավորումն իրականացնելուն ուղղված իրական միջոցներ ձեռնարկելու իրավունքը»,- ասվում է կոմյունիկեում։ Մադրիդի, Օսլոյի և Դուբլինի որոշումը ողջունել է նաև…

Read More
Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու՝ Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոհբերի առաջնորդությամբ. Սեյեդ Ալի Խամենեի

Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու՝ Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոհբերի առաջնորդությամբ. Սեյեդ Ալի Խամենեի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Իրանի հոգևոր առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ զգայուն էր, և այդ վերաբերմունքն ու ուշադրությունը պետք է շարունակել հաշվի առնել։ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու՝ Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոհբերի առաջնորդությամբ։…

Read More
Մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ ենք բանակցում հարևան պետության ներկայացուցիչների հետ. Ալեն Սիմոնյան
		22.05.2024 . Տարածաշրջան

Մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ ենք բանակցում հարևան պետության ներկայացուցիչների հետ. Ալեն Սիմոնյան 22.05.2024 . Տարածաշրջան

Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով Ալմա Աթայի հռչակագրի նշումով, և ունենք նկարագրություն այն ամենի, ինչի մասին մենք խոսում ենք և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է: Պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում: Բայց մենք դեռ չունենք համաձայնություն, և քննարկումները շարունակվում են:…

Read More
Հնդկաստանը չի պատրաստվում  ռուսական հացահատիկ գնել. Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանը չի պատրաստվում ռուսական հացահատիկ գնել. Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանը դեռ չի նախատեսում շուկա բացել ռուսական հացահատիկի ներմուծման համար, ուշադրության կենտրոնում է հնդիկ արտադրողների արտահանումը։ «Մենք ցանկանում ենք արտահանել մեր սեփական ցորենը, Հնդկաստանն ինքն է արտահանող երկիր»,- լրագրողներին ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը: Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական հացահատիկի մատակարարման սահմանափակումները կվերացվեն, սակայն առայժմ նման անհրաժեշտություն չկա։

Read More
Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ներկա տեսքով

Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ներկա տեսքով

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Վրաստանի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ներկա տարբերակին և ընդգծել, որ այն խոչընդոտներ է ստեղծում հավաքների և կարծիքների արտահայտման ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հանրային գործերով զբաղվելու իրավունքի և խտրականության արգելքի համար։ «Օրենքը, որը կարծես թե միտված է թափանցիկության ապահովմանը, հանգեցնում է դրսից ֆինանսավորման թեկուզ չնչին մաս ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների…

Read More
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են  Պաղեստինի Պետությունը

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը

Նորվեգիան, ապա՝ Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը: Այդ երկրներից յուրաքանչյուրը որոշումը պատմական կարևոր քայլ է համարել Պաղեստինի համար: Նրանք վստահեցրել են, որ իրենց նպատակն է օգնել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու երկու պետությունների սկզբունքով: Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ասել է, որ «Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, եթե չկա Պաղեստինի ճանաչում»: Երեք պետության որոշումն առաջացրել…

Read More
Մայիսի 23-ին տեղի կունենա Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը

Մայիսի 23-ին տեղի կունենա Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը

Այսօր Իրանի Թավրիզ, ապա Ղոմ քաղաքներում տեղի է ունեցել ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությունը։ Արարողությունը կշարունակվի նաև վաղը՝ Թեհրանում: Իսկ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ…

Read More
Ոչ ռազմավարական միջուկային զենքի փորձարկման զորավարժություններ Ռուսաստանում

Ոչ ռազմավարական միջուկային զենքի փորձարկման զորավարժություններ Ռուսաստանում

Ռուսաստանում սկսվել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման փորձարկման զորավարժություններ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում:

Read More
Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք
		21.05.2024 . Միջազգային

Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք 21.05.2024 . Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է: Աննալենա Բերբոքին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիային՝ Կիևին ցուցաբերած ռազմական աջակցության համար։ Բերբոքը նշել է, որ Գերմանիան դա անում է ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ եվրոպական խաղաղության համար։ Գերմանիայի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ պետք է ավելին անել Ուկրաինային օգնելու համար: Ավելի վաղ Բերբոքը հանդիպել է Ուկրաինայի…

Read More
Ախալցխայում քաղաքային տրանսպորտը ուղևորներին տեղ չի հասցրել

Ախալցխայում քաղաքային տրանսպորտը ուղևորներին տեղ չի հասցրել

Ախալցխայում քաղաքային տրանսպորտը Ռեֆերել հիվանդանոցից ուղեւորներին տեղ չի հասցրել եւ թողել է այսպես կոչված «Տասնմեկ տնակների» շրջադարձի վրա։ Ինչպես վարորդը ասել է ուղևորներին, իրեն կանչել են կանգառ, ինչի պատճառով նա չեղարկել է երթևեկությունը և թողնելով ուղևորներին նշելով, որ նրանց կտեղափողի այլ ավտոբուս։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ին։ «Դրանից հետո 20 րոպե սպասեցինք տրանսպորտին,…

Read More
ԵՄ-ը ճանաչում է Զելենսկու լեգիտիմությունը. Ստանո

ԵՄ-ը ճանաչում է Զելենսկու լեգիտիմությունը. Ստանո

Եվրամիությունը շարունակում է ճանաչել Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը՝ չնայած Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտին։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ գործող նախագահը շարունակում է իր լիազորություններն իրականացնել մինչև պետության նոր ղեկավարի պաշտոնավարումը, իսկ ընտրությունները, ըստ Բրյուսելի, հնարավոր չեն ռազմական գործողությունների պատճառով։ Մենք կասկած չունենք, որ նախագահը Զելենսկին…

Read More
Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք երկրներ քննադատել են Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դիմումը՝ երկու իսրայելցի պաշտոնյայի և ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ։ Գերմանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներն «անընդունելի» են համարել Իսրայելի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը «ահաբեկչական կազմակերպության հետ նույնացնելը»: Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է, որ դատարանը պետք է գնահատի «այդ շատ տարբերվող դեպքերը», միաժամանակ…

Read More
ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի
		21.05.2024 . Միջազգային

ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի 21.05.2024 . Միջազգային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում անցկացվող Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի՝ ICONS2024-ի շրջանակում հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիին: Վերջինս Իքսի իր էջում գրել է. «Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, ներառյալ՝ միջուկային անվտանգության բարձրացմանը»,- գրել է նա։ Ռաֆայել Գրոսսին նշել է նաև, որ Արարատ Միրզոյանի հետ մտքեր…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քննադատել են ՄՔԴ-ի դատախազի որոշումը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը քննադատել են ՄՔԴ-ի դատախազի որոշումը

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջել է ՄՔԴ-ից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարարին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդի ձերբակալելու օրդեր տալ: Դատախազը հայտարարել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն է կրում Պաղեստինի և Իսրայելի տարածքներում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Դա առաջացրել է և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի քննադատությունը:…

Read More
Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

«Տեխնիկական անսարքությունը» պատճառ է դարձել Իրանում ուղղաթիռի կործանմանը, որում եղել են նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ՝ հաղորդում է պետական ​​IRNA գործակալությունը: Ինչպես նշում են փորձագետները, կործանված ամերիկյան Bell 212 ուղղաթիռը UH-1N Twin Huey-ի վերափոխված ոչ մարտական ​​տարբերակն է, որը մինչ այժմ լայնորեն կիրառվում է։ Այն 40 տարեկանից բարձր է։ Պատշաճ շահագործման…

Read More
Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ
		21.05.2024 . Միջազգային

Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ 21.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նա կողմերին կոչ է արել շարունակել այդ գործընթացը սահմանի մնացած հատվածներում և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,-…

Read More
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին

Իրանում նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին՝ հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։ Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 3-ը, նախընտրական քարոզարշավը՝ հունիսի 12-27-ը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որոշմամբ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը: Մայիսի 19-ին Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռներում։…

Read More
ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր
		21.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր 21.05.2024 . Միջազգային

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարից հետո Իրանն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը չի կարողացել Թեհրանին օգնություն ցուցաբերել՝ հիմնականում «լոգիստիկ» պատճառներով։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Միացյալ Նահանգները հերքում է մեղադրանքներն առ այն, որ Իրանին պահեստամասերի մատակարարման հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող էին պատճառ դառնալ Ռայիսիի ուղղաթիռի կործանման։ Պետքարտուղարության համոզմամբ՝…

Read More
Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել. Ալիև

Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել. Ալիև

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Լատվիայի Սեյմի ղեկավար Դայգա Միերինյան։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել։ «Ներկայում շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգը խթանելու համար, երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են…

Read More
Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը
		20.05.2024 news Թբիլիսի, Մշակույթ

Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը 20.05.2024 news Թբիլիսի, Մշակույթ

Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը` նվիրված անվանի հայ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին։ Ինչպես ամեն տարի` միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալի հրապարակում։ Ներկաներին ողջունեց Վիրահայերի միության նախագահ Մ.Առաքելովան: Բացման խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն…

Read More
Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի քան 60 երկիր. Շվեյցարիայի ԱԳՆ

Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի քան 60 երկիր. Շվեյցարիայի ԱԳՆ

Ավելի քան 60 երկիր հաստատել է մասնակցությունը Ուկրաինայի հարցով համաժողովին, կեսը Եվրոպայից են, ասել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։ Մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: «Հնդկաստանը կմասնակցի բոլոր կարևոր գագաթնաժողովներին, որոնք առաջ են մղում գլոբալ խաղաղության, անվտանգության և զարգացման օրակարգը: Համաժողովին Հնդկաստանի մասնակցության նպատակն է ներկայացնել գլոբալ Հարավի երկրների շահերը…

Read More
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

Խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց տեղեկություններով՝ այցի շրջանակներում բարեկամական հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է խորհրդարանական գործունեության, ինչպես նաև լրատվամիջոցների դերի և կարևորության մասին։ Հայաստանի խորհրդարանի…

Read More
Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg
		20.05.2024 . Միջազգային

Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg 20.05.2024 . Միջազգային

Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գրեթե յուրաքանչյուր նավթատար նավ մի քանի ամիս է՝ պարապուրդի է մատնված։ Այդ մասին հայտնել է Bloomberg ամերիկյան պարբերականը։ Ըստ հոդվածի՝ 2023 թվականի աշնանը 40 ռուսական նավ ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Պատճառ է հանդիսացել Ռուսաստանից նավթի գնի սահմանաչափի խախտումը։ 2022 թվականին Մեծ յոթնյակի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան սահմանեցին ռուսական նավթի…

Read More
Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չեն տեսնում: Ինչպես նշում է NBC News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուղղաթիռի կործանման մեջ հանցավոր գործողությունների ապացույցներ չկան։ Սպիտակ տունը ծիծաղելի է անվանել Իրանից հնչող մեղադրանքները, թե Վաշինգտոնն անուղղակիորեն ներգրավված է երկրի նախագահ Էբրահիմ…

Read More
Ալիևը և Էրդողանը քննարկել են գլոբալ իրադարձությունները

Ալիևը և Էրդողանը քննարկել են գլոբալ իրադարձությունները

Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի ու Էրդողանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի դատախազը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է պահանջել

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հոկտեմբերի 7-ի հարձակումների համար ՀԱՄԱՍ-ի երեք գլխավոր առաջնորդի ձերբակալման օրդեր է պահանջել: Միաժամանակ նա նման պահանջ է ներկայացրել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայում ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սովամահության համար: CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ դատախազն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին…

Read More