ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
		17.05.2024 . Տարածաշրջան

ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ 17.05.2024 . Տարածաշրջան

Աշխաբադում անցկացվող մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հետ:   ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև…

Read More
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իբր մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իբր մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարություններին: Վերջինս Ադրբեջանն անվանել էր բռնապետություն և նշել, որ Բաքուն խառնվում է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել, հավելել՝ «հակառակ դեպքում դա է՛լ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»: Ըստ Հաջիզադեի՝ «ի տարբերություն Ֆրանսիայի՝ Ադրբեջանում լիովին…

Read More
Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են
		17.05.2024 . Միջազգային

Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են 17.05.2024 . Միջազգային

Գազայի հատվածում լարվածությունը պահպանվում է. ակտիվ գործողություններ են հյուսիսային Ջաբալիա քաղաքում: Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի զինյալների փոխարեն սխալմամբ իրենց զինակիցների վրա են կրակ բացել, կան զոհեր, այժմ հետաքննություն է անցկացվում: Չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Վաշինգտոնի մտահոգություններին և կոչերին՝ բախումները շարունակվում են Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքում, որտեղ հարյուր հազարավոր փախստականներ կան:…

Read More
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և անկարգություններ հրահրելու համար

Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և անկարգություններ հրահրելու համար

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգություններ հրահրելու համար։ Le Monde-ի տվյալով՝ Ժերալդ Դարմանենը մտահոգություն է հայտնել, որ Կալեդոնիայում որոշ սեպարատիստներ գործարք են կնքել Բաքվի հետ: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն դատապարտում է ֆրանսիական կողմի «վիրավորական, անհիմն մեղադրանքները»: Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ…

Read More
Իրանի արևելյան սահմաններին մեկնարկել է սահմանային արգելապատնեշների կառուցումը

Իրանի արևելյան սահմաններին մեկնարկել է սահմանային արգելապատնեշների կառուցումը

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին այցելել է երկրի արևելյան սահմաններ, որտեղ մեկնարկել է սահմանային արգելապատնեշների կառուցումը՝ հայտնում է ISNA գործակալությունը: «Մենք հարգում ենք մեր բոլոր հարևաններին, բայց երկրի այս հատվածում սահմանների արգելափակման նախագիծն իրականացնում ենք՝ հիմք ընդունելով անվտանգային նկատառումները»,- նշել է Հեյդարին: Անվտանգային խնդիրների թվում նա առանձնացրել է թմրամիջոցների մաքսանենգությունը, ահաբեկիչների գործունեությունը: Իրանի…

Read More
Հաջիևն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հաջիևն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։ Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ոլորտում զարգացումները: Անդրադարձ է եղել…

Read More
Ցուցահանդես նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Ցուցահանդես նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Այսօր Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ Ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի փոքր և միջին տարիքի աշակերտների ձեռքի աշխատանքները։ Ցուցահանդեսի վերջում մասնակիցները ստացան պատվոգրեր Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից, որը մեծ ոգեշնչություն էր առաջացրել մասնակիցների մոտ։ Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցը գործում է քաղաքապետարանի աջակցությամբ։ Դպրոցի վերանորոգումը, որը ավարտվել է ամիսներ առաջ,…

Read More
Սեմինար-քննարկում «Տոները Ջավախքում» թեմայով

Սեմինար-քննարկում «Տոները Ջավախքում» թեմայով

Մայիսի 15-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Տոները Ջավախքում.Ախալքալակի շրջան» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ այս ծրագիրը «Ջավախք» ՀԲՀԿ-ն արդեն 2-րդ տարին անընդմեջ իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով: Քննարկման նպատակը ծրագրում ներգրավված ջավախքցի ուսանող-կամավորներին հետազոտության մեթոդներ ուսուցանելն էր:«Ջավախք» ՀԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը (պ.գ.թ., դոցենտ) կամավորներին ներկայացրեց տարբեր տարիներին կազմակերպության…

Read More
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է. Էրդողան
		16.05.2024 . Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է. Էրդողան 16.05.2024 . Միջազգային

Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո կողմերն անցկացրել են համատեղ մամուլի ասուլիս: Թուրքիայի նախագահ Էրդողանը կարևորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և նշել, որ երկաթուղու ամբողջ հզորությամբ վերսկսելու աշխատանքը շարունակվում է: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև այլ կարևոր ենթակառուցվածքային ու էներգետիկ նախագծերում։ Ճեպազրույցի ժամանակ շոշափվել…

Read More
Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե

Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է: «Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել…

Read More
ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների արգելքը

ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների արգելքը

Եվրամիության ներկայացուցիչները համաձայնել են երեք ռուսական լրատվամիջոցի արգելքը՝ ռուսական քարոզչության դեմ պայքարի շրջանակներում։ Դրանք են կառավարական Российская газета-ն, РИА «Новости» գործակալությունը, որը նույնպես կառավարության մաս է կազմում, և Известия թերթը։ Արգելքը կվերաբերի նաև Պրահայում տեղակայված Voice of Europe ինտերնետային պորտալին, որը նույնպես համարվում է ռուսամետ: Այս բոլոր լրատվամիջոցների նյութերի տարածումը ԵՄ տարածքում կարգելվի ցանկացած միջոցներով։…

Read More
Տարաձայնություն Իսրայելի կառավարությունում՝ Գազայի հատվածի հետպատերազմյան կառուցվածքի հարցով
		16.05.2024 . Միջազգային

Տարաձայնություն Իսրայելի կառավարությունում՝ Գազայի հատվածի հետպատերազմյան կառուցվածքի հարցով 16.05.2024 . Միջազգային

Չորեքշաբթի Իսրայելի կառավարությունը պառակտվել է այն հարցում, թե արդյոք Իսրայելը պե՞տք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը պաղեստինյան զինյալների դեմ պայքարի ավարտից հետո: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ պաշտպանության նախարար Գալանտը հայտարարել է, որ մտադիր չէ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո թույլատրել «Իսրայելական քաղաքացիական կամ ռազմական վարչակազմի ներկայությունը Գազայում»։ «Մենք պետք է վերացնենք այն գործիքները, որոնցով ՀԱՄԱՍ-ը վերահսկում է Գազայի…

Read More
Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահելի գործընկերությունը

Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահելի գործընկերությունը

Բելառուսի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է և հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Իլհամ Ալիևը բարձր է գնահատել փոխվստահելի գործընկերությունը, հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կընդլայնվեն, նաև վստահեցրել՝ Մինսկը միշտ կարող է հույս դնել Բաքվի վրա: «Հաստատում ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը»,- շեշտել է Ալիևը։ Լուկաշենկոն էլ,…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն ողբերգություն չի համարում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը

ՌԴ ԱԳՆ-ն ողբերգություն չի համարում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը

Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը Կազանում անցկացվող «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» ֆորումի շրջանակներում։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրները ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ վճարել, և դա ողբերգություն չէ: «Իսկ ահա ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետագա…

Read More
Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարներին Վրաստանում մեղադրել են կառավարությունը տապալելու փորձին աջակցելու համար
		16.05.2024 . Տարածաշրջան

Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարներին Վրաստանում մեղադրել են կառավարությունը տապալելու փորձին աջակցելու համար 16.05.2024 . Տարածաշրջան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարներին, որոնք Թբիլիսիում մասնակցել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ կազմակերպված ցույցին, մեղադրել է Վրաստանի կառավարությունը տապալելու փորձին աջակցելու համար։ Չորեքշաբթի Իսլանդիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Թբիլիսի՝ քննարկելու վիճահարույց օրենքը։ Նրանք բանակցություններ են վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի…

Read More
Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը

Պաշտոնական այցով Բաքու է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրա դեմ առ դեմ հանդիպումը: Սպասվում է, որ դրանից հետո կկայանա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության ու…

Read More
ԱՄՆ-ում հայտնի է Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճի օրը

ԱՄՆ-ում հայտնի է Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճի օրը

ԱՄՆ-ում գործող նախագահ Ջո Բայդենի և նրա հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփի նախընտրական առաջին հեռուստամենամարտը նախատեսված է հունիսի վերջին։ Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ հեռուստաբանավեճը տեղի կունենա հունիսի 27-ի երեկոյան՝ Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։ Հեռուստաբանավեճի ավելի վաղ անցկացման նախաձեռնողը ԱՄՆ գործող նախագահն է: Հակառակ կազմակերպչական հանձնաժողովի ծրագրերին՝ նա առաջարկել է արագացնել հեռուստաբանավեճերի անցկացումը և դրանք պլանավորել…

Read More
ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրային պատերազմի նոր փուլ է սկսել. BBC
		15.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրային պատերազմի նոր փուլ է սկսել. BBC 15.05.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պայքար է սկսել Չինաստանի հետ առևտրային պատերազմում, որը նախաձեռնել էր իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, և բարձրացրել է տարեկան 18 միլիարդ դոլարի ծավալով էլեկտրական մեքենաների և չինական այլ ապրանքների մաքսատուրքերը, գրում է BBC-ն: Նպատակն է սահմանափակել չինական ապրանքների ներհոսքը, որոնց գները, ըստ ԱՄՆ-ի, ցածր են սեփական արտադրողներին չինական սուբսիդավորման և տնտեսության…

Read More
Բայդենը վետո կկիրառի օրինագծի հանդեպ, որն արգելում է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցումը. The Hill

Բայդենը վետո կկիրառի օրինագծի հանդեպ, որն արգելում է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցումը. The Hill

Եթե Կոնգրեսն ընդունի Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն արգելող օրինագիծը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, վետո կկիրառի դրա հանդեպ, գրում է The Hill-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Հանրապետականներն իրենց օրինագիծն են ներկայացրել, երբ Բայդենը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Իսրայելին որոշ տեսակի հարձակողական զենք մատակարարել, եթե իսրայելական զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, նշում է պարբերականը։…

Read More
ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես…

Read More
Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը

Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը

Ժողովրդավար մեսխեթցիների միության ներկայացուցիչ Ջաբա Նաթենաձեին մեքենայի անվադողերը կտրատել են, վրան գրաֆիտի են նկարել։ Ինչպես ասել է Նաթենաձեն՝ միջադեպը հավանաբար տեղի է ունեցել ուշ երեկոյան Վալեի կենտրոնում՝ ոստիկանության շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Առավոտյան նկատել է գրությունները։ Ջաբա Նաթենաձեն նրանցից է, ով ակտիվորեն դեմ է ռուսական օրենքին։ Նա Ախալցխայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչներից…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ
		15.05.2024 news Վրաստան

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ 15.05.2024 news Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների՝ Բայբա Բրաժեի, Մարգուս Ցահկնայի, Տորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի և Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։ Նրանց հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և այդ ճանապարհին երկրի ձեռք բերած առաջընթացին։ Ընդգծվել է ԵՄ թեկնածու երկրի…

Read More
Խճճված  լարերի խնդիրը  Ախալքալաքի փողոցներում

Խճճված լարերի խնդիրը Ախալքալաքի փողոցներում

Ախալքալաքում գրեթե չկա այդպիսի փողոց, որտեղ չլինեն խճճված հոսանքի, համացանցի, հեռախոսակապի և անգամ խորհրդային տարիներից մնացած լարերը, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում քաղաքի տեսքի բարելավմանը։ Հրդեհ բռնկվելու վտանգը ևս չի բացառվում։ Շատ մունիցիպալիտետներում այս խնդիրը մասամբ լուծված է։ Չօգտագործվող լարերը վերացվել են, մնացածն էլ՝ բաժանելով համապատասխան տեսակների, անցկացվել են հատուկ…

Read More
Ֆրանսիայում բանտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել

Ֆրանսիայում բանտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել

Հարյուրավոր բանտապահներ բողոքի ցույց են անցկացրել ամբողջ Ֆրանսիայում՝ շրջափակելով բանտերը, իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց մասնագիտության վտանգների վրա: Բողոքի ցույցերը սկսվել են բանտարկյալ Մուհամեդ Ամրային Ռուանի դատարանից Էվրո քաղաքի բանտ տեղափոխող մեքենայի վրա հարձակման հաջորդ օրը: Հարձակման հետևանքով զոհվել է բանտային ծառայության երկու աշխատակից, երեքը վիրավորվել են։ Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկության՝ ավելի քան 450 ոստիկան է…

Read More
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաձգության հետևանքով վիրավորվել է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաձգության հետևանքով վիրավորվել է

Հրաձգության հետևանքով վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ աղբյուրների՝ նրա վիճակը ծանր է: Միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայից մոտ 150 կմ հյուսիս-արևելք գտնվող Գանդլովա քաղաքում։ Այս մասին հայտնում է TA3 լրատվական ալիքը։ Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ռոբերտ Ֆիցոն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերի 25-ից։ Նա նախկինում այդ…

Read More
Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ. Ջեյմս Օ՛Բրայեն

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու իրենց աջակցությունը հայտնել Վրաստանի ընդդիմությանը, որը պայքարում է, դիվանագետների խոսքով, հանուն «Վրաստանում ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»:  Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, ինչից հետո բողոքի ցույցերը նոր թափ ստացան: Վրաստանի նախագահը CNN-ի եթերում հաստատել…

Read More
Ռուս խաղաղապահներն արել են ամենակարևորը. Գալուզին
		15.05.2024 . Միջազգային

Ռուս խաղաղապահներն արել են ամենակարևորը. Գալուզին 15.05.2024 . Միջազգային

Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Վերահաստատել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման դիրքերից։ Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ Մերի Ներսիսյանն է ներկայացնում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 74 ձայնով, կողմ է քվեարկել  ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին: Պետական բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոալիքներին այն պարտավորեցնում է ամեն տարի ապրիլի 24-ին լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման: Նախաձեռնությունը Սենատի հավանությանն է արժանացել մայիսի 7-ին, և եթե գործադիր իշխանությունը դիտողություններ չներկայացնի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին: Քվեարկությունից…

Read More
ՌԴ խաղաղապահները պաշտոնապես ավարտում են առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ խաղաղապահները պաշտոնապես ավարտում են առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Այսօր ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրների՝ միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներ:  ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ տարածքում էր տեղակայվել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա: Ըստ փաստաթղթի՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ…

Read More
Մոսկվան ողջունում է Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները. Գալուզին

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները. Գալուզին

Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների անցկացումը՝ News.ru հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք Աստանայի ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է…

Read More