
ԵՄ-ն Իսրայելի արտգործնախարարին հրավիրել է քննարկելու ապագա հարաբերությունները 06.06.2024 . Միջազգային
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպման է հրավիրել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին։ «Անցյալ շաբաթ Արտաքին հարաբերությունների խորհրդում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո արտգործնախարար Իսրայել Կացին հրավիրել եմ ԵՄ-Իսրայել Ասոցացման հատուկ խորհրդին»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։ Հանդիպումը պետք է նվիրված լինի Իսրայելի հետ ԵՄ հարաբերություններին՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության գագաթնակետին։…