Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին. այդ հարցը կքննարկվի միավորման նախարարական հանդիպմանը Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ եվրոպական որոշ պետություններ դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ուստի Անկարան BRICS-ը դիտարկում են որպես ինտեգրման այլընտրանքային հարթակ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆիդանը Պեկինում նաև հայտարարել է, որ հույս ունի ներկա լինել Ռուսաստանում…

Read More
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկություն է հայտնել
		04.06.2024 . Միջազգային

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկություն է հայտնել 04.06.2024 . Միջազգային

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է Իրանի հայտագիրը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկության մասին՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ «Համապատասխան հայտագիրը ստացել ենք մայիսի 27-ին։ Այն կքննարկվի սահմանված կարգով»,- ասել է պաշտոնյան Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հայտարարել է՝ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս խաղաղությանն ու հանդարտությանը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Նա անդրադարձել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի…

Read More
Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
		04.06.2024 . Տարածաշրջան

Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին 04.06.2024 . Տարածաշրջան

Շարունակել ենք Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունենք, և ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նշեց՝ այստեղ ևս մեր առաջնային ջանքերը և նպատակներն ուղղված…

Read More
Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»

Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»՝ նշված է ակումբի պաշտոնական կայքում։ Պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2028-2029 թթ․ մրցաշրջանի ավարտը։ Տրանսֆերի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մբապեն մեկնաբանել է տեղափոխությունը «արքայական ակումբ», նշել, որ շատ հուզված է և անհամբեր սպասում է մադրիդցիների հետ հանդիպմանը։ «Երազանքս իրականացավ: Ես այնքան ուրախ…

Read More
Սավիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը

Սավիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։ Սպիտակ տան տվյալով՝ ի թիվս քննարկված հարցերի՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայում Իսրայելի հարձակումները, իրավիճակն Ուկրաինայում և տարածաշրջանային այլ…

Read More
Ջեյհուն Բայրամովը և Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ջեյհուն Բայրամովը և Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև…

Read More
Ե՞րբ կավարտվի Ախալցխայի Խանձթելի փողոցի ճանապարհի վերականգնումը

Ե՞րբ կավարտվի Ախալցխայի Խանձթելի փողոցի ճանապարհի վերականգնումը

Ախալցխայում հիմնանորոգման նպատակով փորել են Խանձթելի փողոցը, անցել է գրեթե 6 ամիս, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Խանձթելի, Մթածմինդելի և Թամարաշվիլի փողոցների վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեին ապրիլի 25-ին, սակայն մրցութային պայմանագրում փոփոխությունը հետագայում հետաձգվեց օգոստոսի 30-ին։ Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Ախալցխայի քաղաքապետարանը ավելի քան 800…

Read More
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. ԱՄՆ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը. ԱՄՆ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը այս պահին չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։   Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստության համակարգումը:   «Մենք ուսումնասիրում ենք այդ գաղափարը, դիտարկում դրա արդյունավետությունը»,- նշել է պաշտոնյան, հավելել, որ պատրաստությունը այդ դեպքում…

Read More
Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու

Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու

Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն է. գրանցվել է 80 թեկնածու: Գրանցման վերջին օրը իրենց թեկնածությունն են առաջադրել Իրանի խորհրդարանի նախագահ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ներքին գործերի նախկին նախագահ, պահպանողական Մուստաֆա Փուրմոհամմադին, նախկին փոխնախագահ, բարեփոխական Էսհաղ Ջահանգիրին, Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար, պահպանողական Մեհրդադ Բազրփաշը: Ավելի վաղ թեկնածություն էին առաջադրել նաև նախկին նախագահ Մահմուդ…

Read More
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովին ԱՄՆ-ը կներկայացնի Քամալա Հարիսը
		03.06.2024 . Միջազգային

Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովին ԱՄՆ-ը կներկայացնի Քամալա Հարիսը 03.06.2024 . Միջազգային

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հունիսի 15-16-ը կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Սպիտակ տան տվյալով՝ Հարիսը համաժողովի ընթացքում կընդգծի Վաշինգտոնի վարչակազմի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա արդար և կայուն խաղաղության հաստատմանը: Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովը նախատեսված է հունիսի 15-16-ը…

Read More
Իսրայելը կարող է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում 42 օրով. Նեթանյահու

Իսրայելը կարող է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում 42 օրով. Նեթանյահու

Իսրայելը կարող է համաձայնել Գազայի հատվածում 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ անկլավում պահվող պատանդների ազատ արձակման նպատակով: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավելել՝ այնուհետև, սակայն, կշարունակի գործողությունը: «Մենք չենք կարող դադարեցնել պատերազմը»,- ասել է Նեթանյահուն Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում՝ փոխանցում են լրատվամիջոցները:

Read More
Թուրքիայում ձերբակալել են Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամակցության մեղադրանքով

Թուրքիայում ձերբակալել են Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամակցության մեղադրանքով

Թուրքիայի Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետ Մեհմեթ Սադըք Աքըշը ձերբակալվել է Վան քաղաքում։ Նա մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու, Թուրքիայի հարավում գործող ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի համար:   «Թուրքիայում 2024 թվականի մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարիի քաղաքապետի պաշտոնում ընտրված Մեհմեթ Սիդըք Աքըշը հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել…

Read More
Չինաստանն արձագանքել է Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ Զելենսկու մեղադրանքներին

Չինաստանն արձագանքել է Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ Զելենսկու մեղադրանքներին

Չինաստանն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեղադրանքներին՝ Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու վերաբերյալ։ ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Խաղաղության համաժողովի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը շատ բաց և թափանցիկ է։ Նրա խոսքով՝ Չինաստանն այդ հակամարտության հետ կապված երբեք «կրակին յուղ չի լցրել»։ Խոսնակը նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված…

Read More
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև խաղաղության…

Read More
Ղազախստանը «Թալիբան» շարժումը դուրս է բերել ահաբեկչական ռեժիմների ցուցակից․ Տոկաև
		03.06.2024 . Միջազգային

Ղազախստանը «Թալիբան» շարժումը դուրս է բերել ահաբեկչական ռեժիմների ցուցակից․ Տոկաև 03.06.2024 . Միջազգային

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը «Թալիբան» շարժումը դուրս է բերել ահաբեկչական ռեժիմների ցուցակից։ «Ղազախստանը թալիբների ռեժիմը դուրս է բերել ահաբեկչական ցուցակից՝ ելնելով ժամանակակից Աֆղանստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունից և հասկանալով, որ այդ ռեժիմը երկարաժամկետ գործոն է»,- ասել է Տոկաևը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների խոսնակների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ ներկայումս ռազմավարական կարևորության խնդիրներից մեկը…

Read More
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով․ Տասմագամբետով

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով․ Տասմագամբետով

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով՝ դա օգտակար կլինի կազմակերպության անդամների համար առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին: Այնուամենայնիվ, փոխգործակցության…

Read More
Իրանում չորս օրվա ընթացքում գրանցվել է նախագահի 37 թեկնածու
		03.06.2024 . Տարածաշրջան

Իրանում չորս օրվա ընթացքում գրանցվել է նախագահի 37 թեկնածու 03.06.2024 . Տարածաշրջան

Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն է։ Չորս օրում գրանցված թեկնածուների ընդհանուր թիվը հասել է 37-ի՝ հայտնել են իրանական լրատվամիջոցները։ Թեկնածուների թվում են նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։ Թեկնածուների գրանցումից հետո Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը 5 օրվա ընթացքում կստուգի թեկնածուների իրավասությունը և կհաստատի ընտրությանը մասնակցելու հայտը։…

Read More
Ստամբուլում Ադրբեջանի նավթային ընկերության գրասենյակի առջև ցույց է տեղի ունեցել Իսրայելին նավթի մատակարարումների դեմ

Ստամբուլում Ադրբեջանի նավթային ընկերության գրասենյակի առջև ցույց է տեղի ունեցել Իսրայելին նավթի մատակարարումների դեմ

«Պաղեստինի համար հազար երիտասարդ» շարժումն ակցիա է իրականացրել Ստամբուլում Ադրբեջանի պետական նավթային ընկերության գրասենյակի առջև՝ բողոք արտահայտելով, որ ընկերությունը նավթ է մատակարարում Իսրայելին։ Երկու օր անց ձերբակալվել է ակցիայի 13 մասնակից։ SOCAR-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ գրասենյակի վրա հարձակում կազմակերպած խումբը վայելում է Իրանի աջակցությունը։ Նշվել է, թե SOCAR-ը նավթ չի վաճառում Իսրայելին․…

Read More
Զելենսկին և Օսթինը քննարկել են Կիևին F-16 կործանիչների մատակարարման, Ուկրաինայի ՀՕՊ համակարգի ուժեղացման հարցեր

Զելենսկին և Օսթինը քննարկել են Կիևին F-16 կործանիչների մատակարարման, Ուկրաինայի ՀՕՊ համակարգի ուժեղացման հարցեր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սինգապուրում կայացած «Շանգրի-Լայի երկխոսություն» գագաթնաժողովի շրջանակում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով սահմանափակ հարվածներ թույլ տալու մասին որոշում կայացնելու համար: Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Զելենսկին ընդգծել է Կիևին ԱՄՆ-ի կայուն աջակցության և Կոնգրեսի ընդունած ռազմական օգնության փաթեթի կարևորությունը: Նշվում…

Read More
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
		02.06.2024 . Տարածաշրջան

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան 02.06.2024 . Տարածաշրջան

Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները հատել են հայ-իրանական սահմանը: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:   «Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին»,- հայտնում են ընկերությունից։   Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:   Բեռտնատարները Երևանում դիմավորելու են…

Read More
Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական  արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու

Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու

Իրանի Իսլամական հանրապետությունում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական  արտահերթ ընտրություններ։ «ՌԻԱ – նովոստի» գործակալության հաղորդմամբ, նախագահի թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 30-ին և արդեն գրանցվել է մոտ երկու տասնյակ թեկնածու։ Նրանց թվում են խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Սեյեդ…

Read More
ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Բրյուսել. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Բրյուսել. տեսանյութ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։  Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի,…

Read More
Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում…

Read More
Նեթանյահուն՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանների մասին

Նեթանյահուն՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանների մասին

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չեն համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին, այն է՝ պատանդների վերադարձ և ՀԱՄԱՍ շարժման ոչնչացում: Բենիամին Նեթանյահուն հավելել է՝ Թել Ավիվը նաև պետք է ապահովի, որ Գազայի հատվածից Իսրայելին այլևս վտանգ չսպառնա: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը շարունակելու է պնդել, որ իր պահանջները կատարվեն մինչև…

Read More
ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է. Զելենսկի
		01.06.2024 . Միջազգային

ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է. Զելենսկի 01.06.2024 . Միջազգային

ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է, ինչը խանգարում է նոր բրիգադների համալրմանը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին The Guardian-ի հետ հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ Կիևը հատկացված գումարի դեռ փոքր մասն է ստացել: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը տեղյակ է այդ մասին, այդ պատճառով էլ փորձում է ընդլայնել ճակատն Ուկրաինայի հյուսիսում: Զելենսկին մանրամասնել է, որ այժմ Խարկովի…

Read More
Թուրքիայի արտգործնախարարը Չինաստան այցի ընթացքում կքննարկի տարածաշրջանային ու միջազգային հարցեր

Թուրքիայի արտգործնախարարը Չինաստան այցի ընթացքում կքննարկի տարածաշրջանային ու միջազգային հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՉԺՀ արտգործնախարար Վան Յիի հրավերով հունիսի 3-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆիդանը մտադիր է ՉԺՀ ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Կարմիր ծովում փոխադրումների անվտանգությունը: Նշվում է,…

Read More
«Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բազայի վրա հարձակման պատասխանատվությունը

«Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է իսրայելական բազայի վրա հարձակման պատասխանատվությունը

«Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է Վերին Գալիլեայում իսրայելական զորքերի հրետանային բազայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման պատասխանատվությունը: «Իսլամական դիմադրության ջոկատները կամիկաձե անօդաչուներ են կիրառել Յիֆթախ բնակավայրում՝ հրետանային մարտկոցների և զորանոցի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։ Թշնամու շարքերում կան զոհեր և վիրավորներ»,- հայտնել է շարժումը: Նշվում է, որ այդ գործողությունն իրականացվել է ի պատասխան Լիբանանի հարավում գտնվող Մաջդալ…

Read More
Հայաստանն իրատեսական մոտեցում է դրսևորում. Յաշար Գյուլեր
		01.06.2024 . Տարածաշրջան

Հայաստանն իրատեսական մոտեցում է դրսևորում. Յաշար Գյուլեր 01.06.2024 . Տարածաշրջան

Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար հարկավոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրեն՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Յաշար Գյուլերն ընդգծել է՝ Անկարան ողջունում է կարգավորման գործընթացում կողմերի անկեղծ ջանքերը։ «Նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ է ասել, որ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, և այն չի կարելի բաց թողնել»,- նշել…

Read More
Ավելի քան 36 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով

Ավելի քան 36 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով

Ավելի քան 36,3 հազար պաղեստինցի է զոհվել, 82,4 հազարից ավելի էլ վիրավորվել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով։ Այդ մասին հայտնել են պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունից։ «2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36 379 զոհի, տուժածներինը՝ 82 407-ի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գազայի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած մեկ օրվա ընթացքում…

Read More