ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային չվերթը

ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային չվերթը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթում-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին, որի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։ «Գնացքը Երևանից Բաթում մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ…

Read More
Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ․ Լըկորնյու

Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ․ Լըկորնյու

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունի Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- X-ի իր էջում գրել է Լըկորնյուն:

Read More
Վլադիմիր Պուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա

Վլադիմիր Պուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի նախագահը 2000 թվականից ի վեր առաջին անգամ կմեկնի Հյուսիսային Կորեա: Կրեմլի տվյալով՝ Վլադիմիր Պուտինը Փհենյանում կլինի հունիսի 18-ից 19-ը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերով: Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ օրակարգում են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, անվտանգության հետ կապված հարցեր: «Մոսկվան բարձր է գնահատում, որ մեր կորեացի ընկերները գիտակցում են ուկրաինական ճգնաժամի իրական պատճառները: Երախտապարտ…

Read More
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի քարոզարշավը
		17.06.2024 . Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի քարոզարշավը 17.06.2024 . Միջազգային

Երկուշաբթի Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի նախընտրական քարոզարշավը, որը դիտորդներն անվանում են «կայծակնային արագ»: Այն կտևի ընդամենը 12 օր, թեկնածուներ են գրանցվել երկրի բոլոր 577 ընտրատարածքներում։ Եկել է ընտրողների հետ հանդիպումների, նախընտրական քարոզչություն տարածելու և հեռուստատեսային գովազդի ժամանակը, հայտնում է Euronews-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին ցրել էր խորհրդարանի ստորին…

Read More
Բրյուսելում սկսվել է Եվրամիության ղեկավարության վերաբերյալ քննարկումների շարքը

Բրյուսելում սկսվել է Եվրամիության ղեկավարության վերաբերյալ քննարկումների շարքը

Ո՞վ կգլխավորի Եվրամիությունը առաջիկա հինգ տարիներին. Բրյուսելում այս հարցն են քննարկում ԵՄ երկրների ղեկավարները Հունիսի 17-ին Բրյուսելում սկսվել են բանակցությունները, թե ովքեր են ղեկավարելու Եվրամիությունը առաջիկա հինգ տարիներին։ Հանդիպման մասնակիցները պետք է որոշեն Եվրահանձնաժողովի ղեկավարի, Եվրոպական խորհրդի նախագահի և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն հանձնակատարի ընտրության հետ կապված հարցերը։ ԵՄ երկրների նախագահներն ու կառավարությունների…

Read More
Հունիսի 18-19-ը Պուտինը կայցելի ԿԺԴՀ
		17.06.2024 . Միջազգային

Հունիսի 18-19-ը Պուտինը կայցելի ԿԺԴՀ 17.06.2024 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը կայցելի Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի հրավերով։ Վերջին անգամ Պուտինը Հյուսիսային Կորեա էր այցելել 2000 թվականին։ Փհենյանում նա հանդիպել էր ԿԺԴՀ-ի այն ժամանակվա ղեկավար Կիմ Չեն Իրի հետ։ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը 2023 թ. սեպտեմբերի 12-17-ը այցելել է Ռուսաստան։ Այդ օրերի ընթացքում նա եղել է Վոստոչնի…

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքները: Բացի այդ, քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև…

Read More
Իսրայելի արտգործնախարարությունը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար

Իսրայելի արտգործնախարարությունը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար

Իսրայելի արտգործնախարարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար՝ կոռումպացված հրեա պաշտոնյաների մասին խոսքերի պատճառով: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն ասել է, որ Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին անընդունելի են, վրդովեցուցիչ և հակասեմական: Բացի այդ, Կացն ընդգծել է, որ միջադեպի կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը բողոք է ներկայացրել Իսրայելում…

Read More
Ղրիմի կամուրջն այլևս ռազմական նշանակություն չունի. Ուկրաինական նավատորմի խոսնակ
		17.06.2024 . Միջազգային

Ղրիմի կամուրջն այլևս ռազմական նշանակություն չունի. Ուկրաինական նավատորմի խոսնակ 17.06.2024 . Միջազգային

Ուկրաինայի ռազմածովային ուժերի (նավատորմի) խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ Ղրիմի կամուրջը ռազմական տեսանկյունից այլևս նշանակություն չունի, և դրա ոչնչացումն անիմաստ է: «Այն գրեթե չի օգտագործվում ռազմական լոգիստիկայի համար, քանի որ կամրջով անցնում է ընդհանուր բեռի մեկ քառորդից պակասը»,- ասել է խոսնակը: Պլետենչուկը կարծում է, որ կամուրջն այլևս մարտավարական-ռազմավարական նշանակություն չունի այն վնասներից հետո, որոնք…

Read More
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու հարցը

ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու հարցը

Հյուսիսատլանտյան դաշինքում քննարկում են բլոկի երկրների միջուկային զենքը մարտական պատրաստության վիճակի բերելու հարցը՝ Ռուսաստանից և Չինաստանից աճող սպառնալիքի պայմաններում: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ասել է The Telegraph-ի հետ հարցազրույցի ժամանակ: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության անկյունաքարը պետք է լինի թափանցիկությունը, որը «կօգնի ուղիղ ուղերձ փոխանցել հակառակորդներին: «Մեր նպատակը, իհարկե, առանց…

Read More
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «մարտավարական դադարների» մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնությանն աջակցելու համար
		17.06.2024 . Միջազգային

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «մարտավարական դադարների» մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնությանն աջակցելու համար 17.06.2024 . Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամեն օր՝ առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-ը, կդադարեցնի մարտական ​​գործողությունները Գազայի հիմնական ճանապարհներից մեկի երկայնքով՝ մարդասիրական օգնության առաքումները հեշտացնելու համար: Այսպես կոչված «մարտավարական դադարը» կսկսվի Ռաֆահի շրջանում: Ըստ զինվորականների՝ դադարը համակարգվում է ՄԱԿ-ի և միջազգային աջակցության գործակալությունների հետ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է զինվորականների այդ որոշումը՝ այն…

Read More
Շվեյցարիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել խաղաղության գագաթնաժողովի արդյունքները

Շվեյցարիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել խաղաղության գագաթնաժողովի արդյունքները

Շվեյցարիան կցանկանար Ռուսաստանի, Չինաստանի և մյուս երկրների հետ, որոնք չեն մասնակցել հունիսի 15-16-ը` Ուկրաինայում խաղաղությանը նվիրված միջազգային համաժողովին, քննարկել դրա արդյունքները։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը` համաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Read More
Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի»․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ

Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի»․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը բանակցություններ են անցկացրել Թեհրանում։ Այդ մասին հայտնում է Irna-ն։ Միջազգային ու տարածաշրջանային կարևոր հարցերով երկու երկրների դիրքորոշումների համընկնումներին անդրադառնալով՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Կովկասյան տարածաշրջանն անվանել է «ազգային շահերի և երկու երկրների անվտանգության գոտի»…

Read More
Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը. Զելենսկի

Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը. Զելենսկի

Շվեյցարիայում մեկնարկել է Խաղաղության երկօրյա գագաթնաժողովը։ Ըստ Շվեյցարական կողմի՝ դրան մասնակցում է 92 երկիր և 8 կազմակերպություն։ Համաժողովին ընդառաջ՝ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում են միջուկային և պարենային անվտանգությունը, ռազմագերիների, տեղահանվածների, ուկրաինացի երեխաների վերադարձը։ Նշվում է, որ բացի օրակարգային հիմնական թեմաներից, սեղանին է նաև հարցը, թե երբ և ինչպես Մոսկվան…

Read More
Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բալթյան Գոտլանդ կղզուց արևելք, այն որսալու համար երկու կործանիչ է օդ բարձրացվել՝ հայտնել են Շվեդիայի ռազմաօդային ուժերը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Ռուսական Су-24 ինքնաթիռը չի արձագանքել նախազգուշացմանը, ինչից հետո նրան ընդառաջ է ուղարկվել շվեդական երկու Gripen կործանիչ: «Ռուսաստանի գործողություններն անընդունելի են և…

Read More
Ռումինիան ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար վիզա չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին

Ռումինիան ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար վիզա չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին

Ռումինիան որոշում է կայացրել թույլ չտալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի ներկայացուցիչներին՝ հայտնել են այդ երկրի արտգործնախարարությունից: Ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ Ռումինիան հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին Բուխարեստում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար: «Մեզ՝ այդ…

Read More
Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող. Երմակ

Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող. Երմակ

Մոսկվայի հետ բանակցությունների հավանականությանն է անդրադարձել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը: Անդրիյ Երմակի խոսքով՝ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում որևէ փոխզիջում լինել չի կարող:   Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Կիևը հնարավորություն է փնտրում՝ Ռուսաստանին ներկայացնելու իր խաղաղության ծրագիրը, սակայն դաշնակիցների հետ համաձայնեցնելուց հետո։   «Կարծում ենք՝ դա կարող է տեղի ունենալ երկրորդ…

Read More
Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով
		15.06.2024 . Միջազգային

Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով 15.06.2024 . Միջազգային

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և բանակցություններ սկսելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկին Շվեյցարիայի գագաթնաժողովի մասնակիցների արձագանքը կառուցողական բնույթ չունի: «Շատ են պաշտոնական արձագանքները, ոչ կառուցողական բնույթի պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Շվեյցարիայի գագաթնաժողովում չի քննարկվում Ուկրաինայում խաղաղության հարցը, փոխարենը քննարկվում են հումանիտար հարցեր: Բաժանորդագրվեք…

Read More
Ռուսաստանն օգնել է Հայաստանին ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ

Դժվար պահին Ռուսաստանն օգնության է հասել Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել տարերային աղետից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։   «Ռուս մասնագետներն անձնվիրաբար շուրջօրյա աշխատել են հայ գործընկերների հետ տարերային աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածի վերականգնման ուղղությամբ: Վթարավերականգնողական աշխատանքի ֆինանսավորումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը՝ երկրի ղեկավարության որոշմամբ»,- նշել…

Read More
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
		15.06.2024 . Միջազգային

Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ 15.06.2024 . Միջազգային

Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Այդ մասին տեղեկացնում է Հրազդանի համայնքապետարանը:   Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում…

Read More
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝…

Read More
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
		15.06.2024 . Միջազգային

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը 15.06.2024 . Միջազգային

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես…

Read More
Կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը ՀՀ-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ. Փաշինյան

Կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը ՀՀ-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ,…

Read More
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով

ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների…

Read More
Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի
		14.06.2024 . Միջազգային

Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի 14.06.2024 . Միջազգային

Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իտալական Sky TG24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Դրանց մեջ այլ բան չկա, քան վերջնագրերը, որոնք եղել են նաև նախկինում»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի առաջարկի ընդունումը կնշանակի տարածքային զիջումներ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը հավասար է հակամարտության սառեցմանը, սակայն…

Read More
Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»․ Պեսկովն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»․ Պեսկովն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»: «Դա խաղաղ նախաձեռնություն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու խոսքը, որն ավելի վաղ նշել էր, թե այդ առաջարկները ոչնչով չեն տարբերվում Մոսկվայի նախկին պայմաններից։ Կրեմլի խոսնակը նշել է, որ 2022 թվականի գարնանը, երբ խաղաղության…

Read More
Մոսկվան ի վիճակի չէ Կիևին թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար․ Օսթինը՝ ՌԴ առաջարկների մասին

Մոսկվան ի վիճակի չէ Կիևին թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար․ Օսթինը՝ ՌԴ առաջարկների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին: Օսթինը հայտարարել է, որ Պուտինն ի վիճակի չէ Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք…

Read More
Փալոնը ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված զարգացումները
		14.06.2024 . Միջազգային

Փալոնը ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված զարգացումները 14.06.2024 . Միջազգային

Ես ողջունում եմ այս նոր զարգացումները՝ ուղղված ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ «Ես ակնկալում եմ այդ համաձայնագրի վերջնական ձևակերպումը, որը կխորացնի մեր համագործակցությունը, և է՛լ ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը։ I welcome these new developments to strengthen the US-Armenia relationship. I look…

Read More
ԵՄ առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել

ԵՄ առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել՝ նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում»,- ասված է գրառման մեջ։ EUMA continues its daily patrols on the Armenian side of the border with Azerbaijan. The Mission’s monitors haven’t observed any unusual movements…

Read More
Պոդոլյակն արձագանքել է  Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններին

Պոդոլյակն արձագանքել է Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է կրակը դադարեցնելու և Կիևի հետ բանակցությունների սեղան վերադառնալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմանները։ «Ռուսաստանի կողմից խաղաղության նոր առաջարկներ չկան»,- նշել է Պոդոլյակը, հավելել՝ դրանց բովանդակությունը «խիստ վիրավորական է միջազգային իրավունքի համար և խոսում է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»։ Ուկրաինացի…

Read More