
Աշխաբադում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի նախագահները
Աշխաբադում ավարտվել են Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը խոսել են մոտ մեկ ժամ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումն անցել է ընդլայնված ձևաչափով, ապա տեղի է ունեցել առանձնազրույց: Փեզեշքիանը բանակցությունների ընթացքում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների «անկեղծությունը»՝ նշելով, որ երկրների միջև զարգանում են մշակութային և հումանիտար շփումները:…