
Փհենյանը Սեուլին սպառնում է պատերազմով անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո
Հյուսիսային Կորեան Սեուլին մեղադրել է «լուրջ ռազմական սադրանքի» համար այն բանից հետո, երբ Փհենյանի պնդմամբ՝ երկրի տարածքում խոցված հարավկորեական անօդաչու սարք է հայտնաբերվել։ ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել է, որ հաջորդ անգամ ռազմական միջոցներով երկրի տարածքի խախտումը կդիտարկվի որպես «պատերազմի հայտարարում» և կհանգեցնի «անհապաղ պատասխան հարվածի»: Այդ մասին տեղեկացնում է Կորեայի պետական կենտրոնական հեռագրական գործակալությունը:…