Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի Պետական ​​անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ հանցավոր խմբավորում են ստեղծել «Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»: Ըստ աղբյուրների՝ նրանք պատրաստվել են պետական կառույցների դեմ դիվերսիաներ իրականացնել ՝ կազմակերպելով գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում: Ադրբեջանի…

Read More
Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ներկայացուցիչը թեժ կետերում

Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ներկայացուցիչը թեժ կետերում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին հատուկ հանձնարարությունների գծով իր բանագնացը նշանակելու մասին: Թրամփը չի հստակեցրել, թե ինչ է անելու Գրենելը, սակայն իր Truth Social հարթակում գրել է, որ բանագնացը «կաշխատի աշխարհի ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում»: Թրամփի հավատարիմ կողմնակից Գրենելը նախկինում համարվում էր պետքարտուղարի հավանական…

Read More
Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել

Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել

Կերչի նեղուցում՝ Ռուսաստանի տարածքի և Ղրիմի միջև ընկած հատվածում, խորտակվել է երկու նավթատար նավ՝ Волгонефть 212-ը և Волгонефть 239-ը։ Երկուսում եղել է անձնակազմի համապատասխանաբար 13 և 14 անդամ, ըստ տեղեկության, մեկ մարդ մահացել է: Վթարի ենթարկված լցանավերում, ըստ թարմացված տվյալների, եղել է մոտ 9,2 հազար տոննա նավթամթերք, հայտնել է РИА Новости-ն:   Росморречфлот-ն էլ պարզաբանել…

Read More
Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում է, մնում է ավտոբուսների հաճախականությունը, կան նաև գծեր, որոնք գերծանրաբեռնված են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգին: «Ունենք թաղամասեր, որտեղ իրապես վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում: Կարծում եմ՝ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ մենք սկսենք լուծել ծայրահեղ ծանր…

Read More
2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

Մեծանուն արվեստագետ, շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Read More
Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։   Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և…

Read More
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Դեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն…

Read More
Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է. Կոբախիձե

Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է. Կոբախիձե

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ «Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն է», — ասել է նա: Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը կարող է միանալ Եվրամիությանը։ Միջազգային…

Read More
Կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու դուրս գալ պարտքային «փակ ցիկլից»․ Բաբկեն Թունյան

Կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու դուրս գալ պարտքային «փակ ցիկլից»․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց: «Աչքովս մի քանի քննադատություն ընկավ, դրա համար մի թեթև անդրադառնամ այս հարցին: Մի քիչ երկար կստացվի, բայց կփորձեմ…

Read More
ՔՊ 5-րդ Քաղաքական ժողովին վարչապետը հանդես է եկել զեկույցներով

ՔՊ 5-րդ Քաղաքական ժողովին վարչապետը հանդես է եկել զեկույցներով

Դեկտեմբերի 14-ին Աշտարակ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Օրակարգում են եղել «Իրական Հայաստանի» հայեցակարգը իրական կյանքի գործելակարգերի մեջ և խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

Read More
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուսուցիչներին տեղեկացրել է այս ուսումնական տարվանից կատարվող մի փոփոխության մասին։ Այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար։ Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։…

Read More
Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն։ «Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան հաջողություն այս կարևոր դերում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Read More
Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին հնարավորություն են տվել վերաիմաստավորելու իր հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ: «Մենք փորձեցինք չհրահրել ռուսներին և նրանց հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները»,- ասել է Աշ-Շարաան: Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Աշ-Շարաան նշել է, որ Իսրայելը պատրաստվում էր…

Read More
Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի նպատակներից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ «Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն են: Մնացած ամեն ինչ կարող է քննարկվել»,- ասել է նա: Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը…

Read More
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը:

Read More
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախների

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախների

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում պայթյուններ են եղել: Պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ չկան:   Հայտնի է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախներին, մասնավորապես՝ զենքի պահեստներին, Դամասկոսի մերձակայքում և այլ տարածքներում գտնվող օդանավակայանների։ ՑԱՀԱԼ-ը հայտնել է սիրիական հրթիռային պաշարների 90 տոկոսը ոչնչացնելու մասին:   Ավելի վաղ Բաշար Ալ Ասադի իշխանության տապալման ֆոնին Իսրայելական ուժերը…

Read More
Արաբական ութ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրի` Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում: Հանդիպումը տեղի է ունեցել Հորդանանի Աքաբա քաղաքում: Բանակցությունների ավարտին ընդունված հայտարարությամբ նախարարները հաստատել են Սիրիայում բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, կոչ են արել պահպանել Սիրիայի պետական ինստիտուտները՝ երկրում քաոսը կանխելու…

Read More
Ուկրաինական կողմը թիրախավորել է Բելգորոդի, Կուրսկի և Օրյոլի մարզերը

Ուկրաինական կողմը թիրախավորել է Բելգորոդի, Կուրսկի և Օրյոլի մարզերը

Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով բնակելի տներ են վնասվել, կան տուժածներ, մեկ երեխա է զոհվել:   Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ մարզի այլ տարածքներում էլ ԱԹՍ-ներ են խոցվել:    ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ թիրախում են եղել նաև Կուրսկի և Օրյոլի մարզերը: Օրյոլի մարզի նավթաբազայում հրդեհ է բռնկվել:   Կրասնոդարի…

Read More
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի

Էլեկտրասյուներ և էլեկտրաէներգիա, ջրախողովակներ, մայթեր և ասֆալտապատում: Խնդիրները հասցեագրվել և սպասում են իրենց լուծումներին: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լուռու մարզում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Պատգամավորները հանդիպել և զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում…

Read More
Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ

Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ

Վրաստանում տեղի է ունեցել նախագահի ընտրությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին: Նա նախագահի միակ թեկնածուն էր:   Այս տարի առաջին անգամ նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Ղավելաշվիլին ստացել է 224 ձայն:   Ընդդիմությունը չի մասնակցել ընտրական գործընթացին,…

Read More
Հայաստանը՝ Հնդկաստանի Քերալա նահանգում անցկացվող միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում

Հայաստանը՝ Հնդկաստանի Քերալա նահանգում անցկացվող միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում

Դեկտեմբերի 13-ին Հնդկաստանի Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի (International Film Festival of Kerala), որի այս տարվա ուշադրության կենտրոնում է Հայաստանը, բացման արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանը։ Նախատեսված հայկական ֆիլմերի ցուցադրության ցանկում տարբեր օրերի համարընդգրկված են կինոռեժիսորներ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ…

Read More
Ռուսաստանի տարածքում արգելափակվել է Viber հավելվածը

Ռուսաստանի տարածքում արգելափակվել է Viber հավելվածը

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում արգելափակել է Viber հավելվածը՝ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու համար:  Նշվում է, որ Viber-ի միջոցով հավաքագրել են քաղաքացիների՝ ահաբեկչություններ իրականացնելու, թմրանյութեր վաճառելու համար, ինչպես նաև տարածել են հակաիրավական տեղեկատվություն: Source link

Read More
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը:           View this post on Instagram                       A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)  

Read More
Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահին իմփիչմենթ է հայտարարել

Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահին իմփիչմենթ է հայտարարել

Հարավային Կորեայի Ազգային ժողովը աջակցություն է հայտնել նախագահ Յուն Սոկ Յյոլին պաշտոնանկ անելու նախագծին: Քվեարկությանը մասնակցել են բոլոր 300 պատգամավորները. իմփիչմենթին կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը: Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Հան Դակ Սուն:  Ավելի վաղ Յուն Սոկ Յոլի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական դավաճանության և ռազմական դրություն հայտարարելու պատճառով, որը սահմանվել էր դեկտեմբերի 3-ին՝ մի քանի…

Read More
Հաջիևը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները

Հաջիևը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ընդունել են Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականը և նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավարը:   Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները:   Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել են նաև երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցեր:

Read More
Եվրոպան Վրաստանին չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի. Մակրոն

Եվրոպան Վրաստանին չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահն ուղերձով դիմել է Վրաստանի ժողովրդին: Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել քաղաքացիների եվրոպական ձգտումներին:    «Այդ ցանկությունն այսօր խաղաղ կերպով հայտնում են Թբիլիսիում և Վրաստանի տասնյակ բնակավայրերում»,- ասել է նախագահը։ Նա կոչ է արել վրացական իշխանությանն աշխատել Եվրամիության հետ և առանց հապաղելու կառուցել Հանրապետության եվրոպական ապագան:   «ԵՄ-ն չի պարտավորեցնում, Եվրոպան առաջարկում է ճանապարհ…

Read More
Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը

Վրաստանում բողոքի ցույցերի ֆոնին այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը

Վրաստանում այսօր տեղի կունենա նախագահի ընտրությունը: Առաջին անգամ նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Միակ թեկնածուն պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է, որին առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։   Ընդդիմությունը չի մասնակցում այդ գործընթացին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը, որի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք»…

Read More
Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ «Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունը անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև…

Read More
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բացի դրանից՝ հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։ Մաղթում…

Read More