Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները
Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմավարական համագործակցության ուղղությունները, ինչպես նաև խաղաղության պահպանմանն ուղղված տարածաշրջանային ջանքերը:
