Թրամփը հաղթել է Հյուսիսային Դակոտա նահանգում հանրապետականների կուսակցական հավաքում

Թրամփը հաղթել է Հյուսիսային Դակոտա նահանգում հանրապետականների կուսակցական հավաքում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Հյուսիսային Դակոտա նահանգում կայացած հանրապետականների կուսակցական հավաքում՝ հայտնել է The New York Times-ը: Քվեաթերթիկների ավելի քան 95 %-ի ամփոփումից հետո Թրամփի օգտին հաշվարկվել է 1632 պատվիրակի ձայն (84,6%): Նրա միակ մրցակից Նիկի Հեյլին ստացել է 273 ձայն (14,1%): Մարտի 4-ին Հեյլին հաղթել էր Թրամփին Կոլումբիայի շրջանում Հանրապետական կուսակցության…

Read More
Գրոսին Պուտինի հետ կքննարկի Զոպորոժիեի ԱԷԿ հարցը

Գրոսին Պուտինի հետ կքննարկի Զոպորոժիեի ԱԷԿ հարցը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության 35 երկրի Կառավարիչների խորհրդի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված Մոսկվայի պլանները: Նախատեսված է, որ Գրոսին Ռուսաստան կմեկնի մարտի 5-ին: Ասուլիսի ընթացքում նա հայտնել է, որ շաբաթա վերջին գործակալության թիմերն արձանագրել են կայանի շուրջ ռազմական…

Read More
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նահանգների դատական իշխանությունները չեն կարող Թրամփին հեռացնել փրայմերիզներից

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նահանգների դատական իշխանությունները չեն կարող Թրամփին հեռացնել փրայմերիզներից

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Կոլորադոյի դատարանն իրավունք չունի արգելել Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին, հայտնում է The Hill-ը։ «Մենք չեղարկում ենք այս որոշումը, քանի որ Կոնգրեսը և ոչ թե առանձին նահանգներն են պատասխանատու Սահմանադրության 3-րդ բաժնի կատարման համար»,- նշված է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մեջ։ Այսպիսով, ԱՄՆ Գերագույն դատարանը եզրակացրել է, որ տվյալ դեպքում…

Read More
Ալբանիան բացել է նախկին խորհրդային օդանավակայանը՝ ՆԱՏՕ-ի օդուժը տեղակայելու համար

Ալբանիան բացել է նախկին խորհրդային օդանավակայանը՝ ՆԱՏՕ-ի օդուժը տեղակայելու համար

Ալբանիան բացել է Խորհրդային Միության կառուցած Կուչովայի ռազմական օդանավակայանը՝ ՆԱՏՕ-ի օդային ուժերը տեղակայելու համար: Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Օդանավակայանը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաքից 80 կմ հեռու, վերակառուցման արժեքը կազմել է 50 մլն եվրո։ «Այս բազան կավելացնի անվտանգության ևս մեկ տարր Արևմտյան Բալկաններում: Այսօր մենք ապրում ենք այլ դարաշրջանում և, բարեբախտաբար, մյուս կողմում»,-…

Read More
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համար Վրաստանը և Ադրբեջանը համատեղ ձեռնարկություն են ստեղծում

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համար Վրաստանը և Ադրբեջանը համատեղ ձեռնարկություն են ստեղծում

Առաջիկա օրերին վրաց-ադրբեջանական կողմերը համատեղ ձեռնարկություն կստեղծեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործման համար, ինչը նախատեսված է երկու երկրների միջկառավարական փաստաթղթով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովը։ Ռուստամովի խոսքով՝ կողմերին է պատկանում համատեղ ձեռնարկության 50 տոկոս բաժնեմասը։ Արդեն պատրաստվել են դրա ստեղծման իրավական…

Read More
Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի

Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի

Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 5-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Ասպինձա և Ասպինձայի շրջանի Օշորա, Օտա, Դամալա, Իդումալա և հարակից գյուղերի բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվ։ Ժամը 12:00-ից 18:30-ը, Գորելովկա, Սպասովկա, Սամեբա, Սաթխա, Եֆրեմովկա և Նինոծմինդայի շրջանի  հարակից գյուղերի բաժանորդները; Ժամը 12:00-ից 14:00-ն բաժանորդներին Բորժոմիի շրջանի Ցեմի, Ծաղվերի, Կոմոթի և հարակից գյուղերի, ինչպես նաև Բորժոմիի Ստալինի, Մարիջանի, Տաբիձե…

Read More
Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի
		04.03.2024 news Ասպինձա, Բորժոմի, Հասարակություն, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի 04.03.2024 news Ասպինձա, Բորժոմի, Հասարակություն, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 5-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Ասպինձա և Ասպինձայի շրջանի Օշորա, Օտա, Դամալա, Իդումալա և հարակից գյուղերի բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվ։ Ժամը 12:00-ից 18:30-ը, Գորելովկա, Սպասովկա, Սամեբա, Սաթխա, Եֆրեմովկա և Նինոծմինդայի շրջանի  հարակից գյուղերի բաժանորդները; Ժամը 12:00-ից 14:00-ն բաժանորդներին Բորժոմիի շրջանի Ցեմի, Ծաղվերի, Կոմոթի և հարակից գյուղերի, ինչպես նաև Բորժոմիի Ստալինի, Մարիջանի, Տաբիձե…

Read More
Հատուկ օրենք է ընդունվելու այն քաղաքացիների համար, ում ծննդյան ամսաթիվը նույնականացման աքարտում և անձնագրում տարբերվում է ծննդյան աքտերում և վկայականներում նշված ամսաթվից

Հատուկ օրենք է ընդունվելու այն քաղաքացիների համար, ում ծննդյան ամսաթիվը նույնականացման աքարտում և անձնագրում տարբերվում է ծննդյան աքտերում և վկայականներում նշված ամսաթվից

Վրաստանի խորհրդարանը հատուկ օրենք կընդունի Վրաստանի այն քաղաքացիների համար, ում ծննդյան տարեթիվը նշված է նույնականացման քարտում և անձնագրերում, տարբերվում է իրենց իսկ ծննդյան քարտերում և ծննդյան վկայականներում նշված ծննդյան ամսաթվից։ Այս ուղղությամբ փոփոխություններ են կատարվում «Վրաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին տրամադրելու կարգի, Վրաստանի քաղաքացու ինքնության (բնակության) վկայականի և անձնագրի գրանցման մասին» օրենքում, որը խորհրդարանը…

Read More
Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ. Իսրայելի ՊՆ

Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է արել փետրվարի 29-ին Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին, որը հանգեցրել է պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան։ Ըստ ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարիի՝ նախնական ստուգումը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հարվածել օգնության շարասյունին. պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ: Դանիել Հագարիի մեկ այլ հայտարարության համաձայն՝ օգնության բեռնատարների մոտ…

Read More
Հանրակրթական դպրոցներում սկսվում են առաջին դասարանցիների գրանցումը. առաջին դասարան կարող են գրանցվել նույնիսկ այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան

Հանրակրթական դպրոցներում սկսվում են առաջին դասարանցիների գրանցումը. առաջին դասարան կարող են գրանցվել նույնիսկ այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է 2024-2025 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։ Այս մասին տեղեկություն է տարածում ԿԳՆ-ն։ Գործակալության տվյալներով՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում՝ դպրոցական տարիքի հետ կապված։ Մասնավորապես, 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող են…

Read More
Իսրայելը հրաժարվել է մասնակցել Կահիրեում նախատեսված բանակցություններին

Իսրայելը հրաժարվել է մասնակցել Կահիրեում նախատեսված բանակցություններին

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կիրակի ժամանել է Կահիրե՝ մասնակցելու հրադադարի հարցով բանակցությունների նոր փուլին, սակայն մասնակիցները հրաժարվել են մեկնաբանել գործարքի հնարավորությունները, հայտնում է Euronews-ը: Իսրայելը հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի Կահիրեի բանակցություններին, քանի որ ՀԱՄԱՍ-ը պատանդների ցուցակ չի ներկայացրել։ Պաղեստինյան զինված խմբավորումը հայտարարել էր, որ չի ընդունի պատանդներին ազատ արձակելու գործարքը, քանի դեռ Իսրայելը մշտական ​​հրադադար…

Read More
ՌԴ ԱԳՆ-ը ՆԱՏՕ-ի Nordic Response զորավարժությունները սադրիչ է անվանել

ՌԴ ԱԳՆ-ը ՆԱՏՕ-ի Nordic Response զորավարժությունները սադրիչ է անվանել

ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժություններն անցկացվում են մարտի 3-14-ը՝ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում՝ դաշինքի 13 երկրի մասնակցությամբ: Զորավարժությունների նպատակը դաշինքի հյուսիսային շրջանի պաշտպանության համար գործողությունների մշակումն է: Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է այդ զորավարժանքներին: «ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժությունները մեծացնում են ռազմական միջադեպերի ռիսկը, Ռուսաստանը հետևում է դրանց»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Նա ներկայացրել…

Read More
Գերմանիան հետաքննում է Ուկրաինային TAURUS հրթիռների փոխանցման վերաբերյալ ռազմական հանդիպման գաղտնալսումը

Գերմանիան հետաքննում է Ուկրաինային TAURUS հրթիռների փոխանցման վերաբերյալ ռազմական հանդիպման գաղտնալսումը

Կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան հետաքննում է տեղեկատվության «շատ լուրջ արտահոսքը»: Մարտի 1-ին ռուսական լրատվամիջոցները 38 րոպեանոց աուդիո ձայնագրություն էին հրապարակել, որում «Բունդեսվերի բարձրաստիճան սպաները» քննարկում են Ղրիմի կամրջի վրա գերմանական հեռահար TAURUS թևավոր հրթիռների օգտագործմամբ հարձակումների հնարավորությունը: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գերմանական օդուժի  բարձրաստիճան սպաների առցանց կոնֆերանսի արտահոսքի ձայնագրությունը գնահատել է…

Read More
Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի անհրաժեշտություն չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Եթե առցանց դիմում կա, նոր դիմումի անհրաժեշտություն չկա. ԱՍՀՆ-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության ծրագրի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց…

Read More
Շվեյցարացիները  մերժել են կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Շվեյցարացիները մերժել են կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Մարտի 3-ին Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքով քաղաքացիների 58,2 տոկոսը կողմ է քվեարկել թոշակառուների հավելավճարներին՝ այսպես կոչված «տասներեքերորդ կենսաթոշակին», գրում է DW-ն։ Տեղական արհմիությունների և ձախակողմյան կուսակցությունների ներկայացրած օրինագիծը նման է «տասներեքերորդ աշխատավարձին», որը ստանում են աշխատողները Շվեյցարիայում և եվրոպական շատ այլ երկրներում: Ամբողջ երկրում մասնակցությունը քվեարկությանը կազմել է 58 տոկոս: Շվեյցարիայում հանրաքվեներում քվեարկությունը պահանջում է,…

Read More
Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհերի թիվն աճում է

Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհերի թիվն աճում է

Ուկրաինացի փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները Օդեսայի բնակելի շենքի մուտքի փլատակներում։ Ռուսական բանակի արձակած անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է 9 հարկանի շենքին, մեկ մուտքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Ըստ վերջին տեղեկությունների՝ մահացել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, գրում է Euronews-ը: Փրկարարների տվյալներով՝ փլատակներում կարող է լինել ևս մի քանի մարդ։ Որոնողական աշխատանքները…

Read More
Թրամփը պարտվել է Հեյլիին Վաշինգտոնի փրայմերիզում

Թրամփը պարտվել է Հեյլիին Վաշինգտոնի փրայմերիզում

ԱՄՆ նախագահի թեկնածու Նիկի Հեյլին հաղթել է մարտի 3-ին Վաշինգտոնում կայացած Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածուի նախնական ընտրությունում։ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Հեյլին ստացել է ձայների 62,9 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ 33,2 տոկոսը, գրում է Reuters-ը։ Հեյլիի նախընտրական շտաբի խոսնակ Օլիվիա Պերես-Կուբասն արդյունքն անսպասելի  չի համարել՝…

Read More
Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր…

Read More
Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր

Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր

Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 2-ին հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ: Նույն օրը դեսպան Մակունցն այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն…

Read More
ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մարտի 2-ին Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:   Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։   Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի,…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		03.03.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Նախնական քվեարկության արդյունքներով` Միսսուրիում հաղթում է Դոնալդ Թրամփը
		02.03.2024 . Միջազգային

Նախնական քվեարկության արդյունքներով` Միսսուրիում հաղթում է Դոնալդ Թրամփը 02.03.2024 . Միջազգային

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հանրապետականների նախնական քվեարկության արդյունքներով, հաղթում է ևս մեկ նահանգում` Միսսուրիում: «Ասոշեյթեդ Պրես»-ի կանխատեսմամբ` պատվիրակներն ամռանը 100 տոկոսով կքվեարկեն Թրամփի օգտին: Նրա մրցակիցը` ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, կայացած կուսակցական ժողովների արդյունքներով որևէ ձայն չի հավաքում: Ավելի ուշ սպասվում են Միչիգան և Այդահո նահանգներում հանրապետականների կուսակցական ժողովների արդյունքները: Բաժանորդագրվեք…

Read More
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցով առաջընթաց դեռ չկա. Քըլըչ

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցով առաջընթաց դեռ չկա. Քըլըչ

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցով առաջընթաց դեռ չկա, նշել է Թուրքիայի բանագնացը: Սերդար Քըլըչը հայտնել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել: Այս և միջազգային մյուս զարգացումները Դավիթ Մուրադյանն է ներկայացնում:

Read More
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքում առկա խնդիրները

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքում առկա խնդիրները

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքում առկա խնդիրները, միջազգային թեմաները և իրավիճակը տարածաշրջանում:    Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են նաև միջազգային առավել արդիական թեմաներն ու իրավիճակը տարածաշրջանում, դրա զարգացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները…

Read More
Որևէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման համար. Ռուբինյան

Որևէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման համար. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարել է սահմանների բացման և Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման պատրաստակամության մասին: «Այս պահին մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման և սահմանի բացման համար»,- նշել է Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանը քաղաքական կամքի դրսևորում է…

Read More
Վերջին շրջանում Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Բայրամով

Վերջին շրջանում Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները, քննարկումները խաղաղության գործընթացի վերաբերյալ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից առաջ յոթ ամսվա ընթացքում նման կազմով բանակցություններ չեն ընթացել: «Դրանից հետո հիմնականում եղել են տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցել են միմյանց։ Ամեն…

Read More
Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում մարտի 3-ին սուգ կհայտարարվի պայթունի զոհերի հիշատակին

Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում մարտի 3-ին սուգ կհայտարարվի պայթունի զոհերի հիշատակին

Օդեսայում գիշերը պայթյուններ են որոտացել, հայտարարվել է օդային տագնապ: Քաղաքային իշխանության տվյալով՝ ինը հարկանի շենքին է բախվել ռուսական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ փլատակներից արդեն դուրս է բերվել հինգ աճյուն: Կա ութ վիրավոր, նրանցից մեկը՝ երեխա: Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում մարտի 3-ին սուգ կհայտարարվի:

Read More
Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն. Քըլըչ

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն. Քըլըչ

Թուրքիան և Հայաստանը կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն, ամսաթիվը և վայրը ենթակա են համաձայնեցման՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Հանդիպում տեղի կունենա, մենք որոշում ենք կայացրել»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, սակայն Անկարան և…

Read More
Աստղիկ աստվածուհին և Վարդավառը՝ Disney-ի մուլտֆիլմում

Աստղիկ աստվածուհին և Վարդավառը՝ Disney-ի մուլտֆիլմում

Առաջին անգամ հայկական մշակույթը ներկայացվել է Disney-ում: «Միկի Մաուսը և Զատիկը» մուլտֆիլմի վերջին մասը նվիրված է հայկական Վարդավառ տոնին: Մուլտֆիլմի մի հատվածում Միկի Մաուսը ողջունում է Աստղիկ աստվածուհուն, որը ներկայանում է հայկական տարազով:   Աստղիկը խոսում է հայերեն և կոչ անում զվարճանալ Վարդավառի տոնին: Վերջում Աստղիկը հայկական տարազ է հագցնում նաև Մինիին, որն էլ  ուրախությամբ…

Read More
Փոխարտգործնախարար Կոստանյանն  անդրադարձել է  Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Փոխարտգործնախարար Կոստանյանն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Reuters-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: «Սա քաղաքական կամքի և առաջնորդության հարց է։ Հայկական կողմն ունի դա, և մենք բազմիցս ցույց ենք տվել մեր քաղաքական կամքը։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, մենք պարզապես պետք է կարողանանք առաջնորդների համաձայնեցրած այդ սկզբունքները փոխադրել թղթի վրա…

Read More