ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վալենսիայի հրդեհից զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վալենսիայի հրդեհից զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում բռնկված խոշոր հրդեհից զոհվածների ընտանիքներին։ «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքում նախօրեին հրդեհ էր բռնկվել երկու բազմահարկ բնակելի շենքում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Read More
ՀՀ-ում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք պաշտպանել են Ֆրանսիան. Սեբաստիեն Լըկորնյու

ՀՀ-ում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք պաշտպանել են Ֆրանսիան. Սեբաստիեն Լըկորնյու

Նախօրեին ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք՝ ֆրանսիացի նախարարն իր գործընկերոջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այսօր Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք…

Read More
Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանն ուղերձներ է հղել Քուվեյթի էմիրին և վարչապետին

Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանն ուղերձներ է հղել Քուվեյթի էմիրին և վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։ Հայաստանի և Քուվեյթի միջև…

Read More
Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր է ստորագրել Իտալիայի և Կանադայի հետ

Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր է ստորագրել Իտալիայի և Կանադայի հետ

Ուկրաինայի կառավարության պատվիրակությունը՝ վարչապետ Դենիս Շմիհալի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստանի հետ սահման՝ հանդիպելու լեհական պատվիրակության հետ և քննարկելու լեհ փոխադրողների կողմից սահմանի արգելափակման հարցը։ Լեհական պատվիրակությունը, սակայն, հանդիպմանը չի ներկայացել։ Ավելի վաղ՝ Վարշավայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու առաջարկով էր հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին՝ հնարավորինս արագ լուծելու ստեղծված իրավիճակը, Լեհաստանին նախագահ Անջեյ Դուդան տվել էր իր…

Read More
Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում. Դուդա

Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում. Դուդա

Ուկրաինան գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի, ինչպես և լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:   «Լեհաստանը տրամադրել է սեփական զենքը, որն օգնել է ուկրաինական բանակին դադարեցնել ռուսների գրոհը։ Ավելի քան 300 տանկ, հաուբից, զրահափոխադրիչ և վերջապես՝ մեր ինքնաթիռները: Երբ դա ամենից շատ անհրաժեշտ էր, երբ ոչ բոլորն էին ցանկանում նման աջակցություն…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ  Զուրաբ Ազարաշվիլիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Զուրաբ Ազարաշվիլիի հետ

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցությանը։

Read More
Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցային շրջանակը կներկայացնի մարտին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցային շրջանակը կներկայացնի մարտին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցային շրջանակը կներկայացնի մարտին: Այդ մասին հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Բելգիայի, Իտալիայի ու Կանադայի վարչապետներ Ալեքսանդր դե Կրոոյի, Ջորջա Մելոնիի և Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես գիտեմ, որ դուք աշխատում եք կատարել ու չուշացնել Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Եվրահանձնաժողովն իր կողմից մարտի…

Read More
ԵՄ-ն մարտին Ուկրաինային կփոխանցի 4,5 մլրդ եվրո՝ 50 միլիարդի օգնության նոր ծրագրով

ԵՄ-ն մարտին Ուկրաինային կփոխանցի 4,5 մլրդ եվրո՝ 50 միլիարդի օգնության նոր ծրագրով

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել 50 մլրդ եվրոյի օգնության հատկացման հետ կապված հարցեր: «Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար 50 մլրդ եվրո արժողությամբ ծրագրի հետագա քայլերը։ 4,5 մլրդ եվրոյի չափով առաջին փոխանցումը կկատարվի մարտին: Քննարկել ենք նաև այն, թե ինչպես լուծել Ուկրաինայից արտահանման և ցամաքային սահմանին…

Read More
Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. Դըկոտինյի

Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. Դըկոտինյի

Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի նյութը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ…

Read More
Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Լեհաստանի հետ սահման, սակայն լեհական կողմը չի ներկայացել

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Լեհաստանի հետ սահման, սակայն լեհական կողմը չի ներկայացել

Ուկրաինայի կառավարության պատվիրակությունը՝ վարչապետ Դենիս Շմիհալի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստանի հետ սահման՝ հանդիպելու լեհական պատվիրակության հետ և քննարկելու լեհ փոխադրողների կողմից սահմանի արգելափակման հարցը։ Լեհական պատվիրակությունը, սակայն, հանդիպմանը չի ներկայացել։ Ավելի վաղ՝ Վարշավայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու առաջարկով էր հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին՝ հնարավորինս արագ լուծելու ստեղծված իրավիճակը, Լեհաստանին նախագահ Անջեյ Դուդան տվել էր իր…

Read More
Հորդանանի Շոուբակ ամրոցում հայատառ փորագրություններ են հայտնաբերվել

Հորդանանի Շոուբակ ամրոցում հայատառ փորագրություններ են հայտնաբերվել

Հորդանանի Շոուբակ ամրոցում հայատառ փորագրություններ են հայտնաբերվել, որի մասին իտալացի հնագետները տեղեկացրել են հայ գործընկերներին: Հորդանան է մեկնել հնագետ Համլետ Պետրոսյանը: Ինչի մասին են վկայում այդ արձանագրություները՝ Նորայր Շողիկյանի անդրադարձը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը. Ֆոն դեր Լայեն
		24.02.2024 . Միջազգային

Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը. Ֆոն դեր Լայեն 24.02.2024 . Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ մեկնել է Կիև։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի էջում գրել է․ «Կիևում եմ՝ նշելու ուկրաինացի ժողովրդի տոկունությունը։ Առավել քան երբևէ ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Ֆինանսական, տնտեսական, ռազմական, բարոյական աջակցություն ենք ցուցաբերում»։ Պաշտոնյան խոստացել է շարունակել ջանքերը՝ վերջնականապես ազատ տեսնելու Ուկրաինան։ Բացի Ֆոն դեր Լայենից, Կիևում են նաև…

Read More
Լոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 39 մլն ֆունտ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա

Լոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 39 մլն ֆունտ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա

Լոնդոնի Բարձր դատարանը փետրվարի 23-ին կալանք է դրել ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևին ու նրա կնոջը պատկանող 39 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա: Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Ֆեյզիևը և նրա կինը կասկածվում են ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հաշվին գույք ձեռք բերելու համար: Կալանքի տակ վերցված օբյեկտների թվում…

Read More
Դիարբեքիր քաղաքում նավթահորում պայթյուն է որոտացել. կա զոհ

Դիարբեքիր քաղաքում նավթահորում պայթյուն է որոտացել. կա զոհ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նավթահոր հորատելու ժամանակ պայթյուն է որոտացել: Լրատվամիջոցների տվյալով՝ տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Հաղորդվում է, որ մահացած Իհսան Թունարի ընտանիքը դեպքի վայր հասնելու ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ևս երեք մարդ վիրավորվել է: Նավթի հանքը պատկանում է Turkey Petroleum Anonymous Partnership (TPAO) ընկերությանը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադայի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել են 10 ֆիզիկական և 153 իրավաբանական անձի: «Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր հայտարարել է, որ Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում 10 ֆիզիկական և 153 իրավաբանական անձանց նկատմամբ՝ համաձայն հատուկ տնտեսական միջոցառումների մասին կանոնակարգի: Կանադան հայտարարում է այդ պատժամիջոցների մասին՝ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ»,- ասված…

Read More
Ռուսաստանը վստահելի և բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում. ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուսաստանը վստահելի և բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշել են Պետքարտուղարությունից։ Անդրադառնալով Մոսկվայի…

Read More
Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։     Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի…

Read More
Ախալցխայի կենտրոնական զբոսայգում տեղադրված կարուսելը հանձնվեց շահագործման

Ախալցխայի կենտրոնական զբոսայգում տեղադրված կարուսելը հանձնվեց շահագործման

Այսօր՝ փետրվարի 23-ին Ախալցխայի կենտրոնական զբոսայգում տեղադրված կարուսելը  միացվել է։ Երեխաները կարուսելից կարող են օգտվել ամեն օր ժամը 11:00-19:00, արժեքը 3 լարի է: Հիշեցնենք,որ 2022 թվականին Ախալցխայի Կենտրոնական այգում ի սկզբանե կանգնեցվել են ճոճանակներ, քանի որ ներկայացված տարբերակը չի արդարացրել մարդկանց սպասելիքները,  այն փոխարինվել է նորով 2023 թվականի օգոստոսին։ Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային…

Read More
Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության ամրապնդման և ամրապնդման հեռանկարները և ամփոփել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի և մշակույթի…

Read More
Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է Լեհաստանին հատկացնել 137 մլրդ եվրո

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է Լեհաստանին հատկացնել 137 մլրդ եվրո

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ուրբաթ ժամանել է Վարշավա՝ հայտարարելու առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լեհաստանին 137 միլիարդ եվրո տրամադրելու իր առաջարկի մասին։ Վարչապետ Դոնալդ Տուսկը դա ընդունել է որպես եվրոպական ասպարեզ Լեհաստանի վերադարձի նշան։ Միլիարդները, որոնք կփոխանցվեն Լեհաստանին, սառեցվել էին, քանի որ նախորդ ծայրահեղ պահպանողական կառավարությունը չէր ապահովում դատական իշխանության անկախությունն ու օրենքի…

Read More
ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները:  Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Դրանից ելնելով՝ «Մոսկվան…

Read More
Ուկրաինան և Դանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Դանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Այսօր Լվովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը համաձայնագիր են ստորագրել անվտանգության և երկարաժամկետ աջակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին Դանիան Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի առնվազն 1,8 միլիարդ եվրոյի չափով, ևս 8,5 միլիարդ եվրո՝ 2023-2028 թվականներին։ Երկիրը խոստանում է…

Read More
Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններին, ալմաստի, նավթի բիզնեսին. BBC

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններին, ալմաստի, նավթի բիզնեսին. BBC

Մեծ Բրիտանիան նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Փաթեթը վերաբերում է ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապված են ռուսական պաշտպանական ձեռնարկությունների, Էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների, ինչպես նաև նավթային և ալմաստի բիզնեսի հետ: Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել զինամթերք, պայթուցիկ նյութեր, հրթիռային կայաններ և հրթիռներ արտադրողները։ Մեծ Բրիտանիայի…

Read More
Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին

Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին

Բաքուն ևս  արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին՝ անհիմն որակելով այն պնդումը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում: Ադրբեջանի արգործանախարարությունից նշել են, թե իբր նման մեղադրանքներն լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն խաթարել խաղաղ գործընթացը։ France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում:…

Read More
Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությունը

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությունը

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է  Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։   Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը և պահանջել գաղտնի հուղարկավորություն. BBC
		23.02.2024 . Միջազգային

Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը և պահանջել գաղտնի հուղարկավորություն. BBC 23.02.2024 . Միջազգային

Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնում է, որ քննիչները ցույց են տվել որդու մարմինը, սակայն հրաժարվել են այն հանձնել և պահանջել են գաղտնի հուղարկավորություն: Հակառակ դեպքում սպառնացել են հնարավորինս հետաձգել դիակի հանձնման գործընթացը, հայտնում է BBC-ն։ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը X սոցիալական ցանցում գրել է, որ մահվան մասին բժշկական եզրակացությունում…

Read More
ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը վերաբերում է ՌԴ 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը վերաբերում է ՌԴ 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և դա համընկնում է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարելիցի հետ, գրում է Euronews-ը: Եվրամիության խորհուրդը ուրբաթ՝ փետրվարի 23-ին, սահմանափակող միջոցներ է սահմանել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու…

Read More
Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը

Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը

Բրազիլիան հրաժարվել է լիցքավորել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի պատճառով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Aero Telegraph պորտալը։ Ըստ աղբյուրի՝ Լավրովը, Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովից հետո կառավարական Իլ-96 ինքնաթիռով պետք է թռչեր Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հանդիպմանը։ Լավրովի ինքնաթիռը հրաժարվել են լիցքավորել, բրազիլական կողմն արտգործնախարարին առաջարկել…

Read More
Վեցերորդ սերնդի կործանիչի շարժիչի մշակման հարցում Անկարան համագործակցում է Ուկրաինայի հետ

Վեցերորդ սերնդի կործանիչի շարժիչի մշակման հարցում Անկարան համագործակցում է Ուկրաինայի հետ

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչից հետո Թուրքիան կստեղծի վեցերորդ սերնդի մարտական ​​ինքնաթիռ։ Այդ մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռը մշակող ընկերության՝ Turkish Aerospace Industries-ի (TUSAS) գործադիր տնօրեն Թեմլյա Քոթիլը։ Ըստ նրա՝ Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի ընկերությունների հետ կործանիչի շարժիչի մշակման հարցում։ «Կլինի նաև զուտ թուրքական շարժիչ, և հուսով ենք, որ կործանիչը դրանով կհամալրվի մինչև…

Read More
Ռուսական զորքի Հարավային խմբավորման ստորաբաժանումները բարելավել են իրավիճակը առաջնագծում. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքի Հարավային խմբավորման ստորաբաժանումները բարելավել են իրավիճակը առաջնագծում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մարյինկայից հարավ-արևմուտք գտնվող Դոնեցկի շրջանի Պոբեդա գյուղի գրավման մասին։ «Հարավային ուժերի խմբավորման ստորաբաժանումները բարելավել են իրավիճակը առաջնագծում և Դոնեցկի Նովոմիխայլովկա և Կրասնոխորովկա բնակավայրերի շրջաններում ջախջախել են ուկրաինական 92-րդ գրոհային, 79-րդ օդային գրոհի, 46-րդ ավիացիոն բրիգադները»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանել ռուսական գերատեսչության հաղորդագրությունը։ Միևնույն…

Read More